Անձրևոտ եղանակ, արխիվային լուսանկար

Կարճատև անձրևներն ու ամպրոպը 2 օրով կվերադառնան. եղանակի տեսություն

210
(Թարմացված է 16:52 07.09.2020)
Մայրաքաղաք Երևանում շաբաթվա ընթացքում տեղումներ չեն գրանցվի:

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 8-9-ի կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Շաբաթվա մյուս օրերին տեղումները կդադարեն: 

Օդերևութաբանական կանխատեսումներ
Օդերևութաբանական կանխատեսումներ

Օդի ջերմաստիճանը 8-9-ը կնվազի 4-6 աստիճանով:

Մայրաքաղաքում այսօր տեղումներ չեն գրանցվի. օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +32-ից +34, երեկոյան +27-ից +29 աստիճանի սահմանում:

Մանկապարտեզները կբացվեն, բայց ոչ բոլոր երեխաների համար

210
թեգերը:
եղանակ, Անձրև, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), օդի ջերմաստիճան, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում (916)
Ըստ թեմայի
«Պռոշյանի կոնյակի գործարանի» Արմավիրի մասնաճյուղում աշխատանքները վերսկսվել են
Ռուսաստանցի բժիշկը հայտնել է համավարակը վերջնական հաղթահարելու հավանական ժամկետները
«Բյութի օֆ Արմենիայից» տուժածները կարող են դիմել Հայաստանի քննչական կոմիտե
90-ականներից հետո Չինարիում առաջին անգամ է պետությունը տուն սարքում. Փաշինյանը Տավուշում է
ԱՄՆ Պետդեպ

«Հորդորում ենք անհապաղ դադարեցնել կրակը». ԱՄՆ-ն դիմել է ՀՀ–ին ու Ադրբեջանին

20
(Թարմացված է 00:24 28.09.2020)
ԱՄՆ Պետդեպարտամենտը Երևանին ու Բաքվին կոչ է անում հրաժարվել ռազմատենչ հայտարարություններից:

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում:

«ԱՄՆ-ն Երևանին ու Բաքվին կոչ է անում հրաժարվել ռազմատենչ հայտարարություններից և գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում», - նշված է հաղորդագրության մեջ։

Պետդեպարտամենտը հակամարտության կողմերին հորդորում է վերադառնալ բանակցություններին:

​Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: 

11 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ ՀՄՄ-3. հայկական կողմն առգրավել է հակառակորդի տեխնիկան

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։ Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած զինծառայողների թիվը 16 է, վիրավորներինը` ավելի քան 100։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Դիակներ, խոցված զրահատեխնիկա. Արցախի ՊՆ–ն նոր տեսանյութ է հրապարակել

20
թեգերը:
ԱՄՆ, Արցախ, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Զգուշացրեք Թուրքիային` դադարեցնի զենք և մարտիկներ ուղարկել Բաքու. Քարդաշյանի կոչը ԱՄՆ–ին
Սիրիայից 4 000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի ռազմական գործողություններին
Ողջամիտ եղեք․ Կադիրովը դիմել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը
Հղի կին, արխիվային լուսանկար

Ադրբեջանական հրետակոծության հետևանքով նաև հղի կին է տուժել

34
(Թարմացված է 00:18 28.09.2020)
Արցախի Հանրապետության ՄԻՊ-ը հայտնել է, որ բժիշկներին հաջողվել է ժամանակին և անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել:

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը այսօր լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում հայտնել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակավայրերի հրետակոծության հետևանքով մեկ հղի կին էլ է լրջորեն վիրավորվել:

«Բարեբախտաբար, մեր բժիշկների պրոֆեսիոնալ միջամտության շնորհիվ երեխան էլ է փրկվել, մայրիկն էլ»,- ասել է նա:

Ավելի վաղ Բեգլարյանը հայտնել էր, որ ադրբեջանական զինուժն Արցախում ավելի քան 50 բնակավայր է թիրախավորվել, այդ թվում՝ Ստեփանակերտը, Շուշին, Մարտակերտը, Բերձորը, Քարվաճառը և այլն, այսինքն` բոլոր շրջկենտրոնները։

Խաղաղ բնակչության շրջանում այս պահին հաստատված է 2 զոհ, 30-ից ավելի վիրավոր։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: 

Վիրավոր երեխաներ ու երիտասարդներ, վնասված տներ. լուսանկարներ Արցախից

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհերից բացի, հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Օրվա կադր. հոգևոր առաջնորդը խաչին զուգահեռ զենք է վերցրել ձեռքը

34
թեգերը:
Արցախ, Պատերազմ, ուղերձ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Սիրիայից 4 000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի ռազմական գործողություններին
ՀՀ տեղափոխված վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. նոր տվյալներ
Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան ոտնահարում է նաև Իրանի անվտանգային շահերը. Ոսկանյան
Զգուշացրեք Թուրքիային` դադարեցնի զենք և մարտիկներ ուղարկել Բաքու. Քարդաշյանի կոչը ԱՄՆ–ին
Министр иностранных дел Карабаха Масис Маилян во время брифинга в Едином информационном центре (28 сентября 2020). Степанакерт

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կարող է լինել զսպող քայլ. Մասիս Մայիլյան

0
(Թարմացված է 00:31 28.09.2020)
Մայիլյանի խոսքով՝ բազմիցս կասկածի տակ է դրվել Թուրքիայի մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում, քանի որ ենթադրվում է` միջնորդի դեր կատարող խմբում պետք է չեզոք դիրքորոշում ունեցող երկրներ լինեն, մինչդեռ Թուրքիայի դիրքորոշումն ընդգծված միակողմանի է։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի– Sputnik. Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կարող է լինել զսպող քայլ, որը համարժեք պատասխան կլինի ադրբեջանական կողմի սանձազերծած ագրեսիային։ Արցախի ՊՆ տեղեկատվական շտաբում կայացած ճեպազրույցի ժամանակ նման կարծիք հայտնեց ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։

Նա տեղեկացրեց, որ Արցախի արտաքին գործերի նախարարությունն ակտիվ կապի մեջ է միջազգային գործընկերների հետ, որպեսզի տարբեր կառույցների համար հստակ լինի այն փաստը, թե կողմերից որն է ագրեսիան սանձազերծողը։ Նա հիշեցրեց, որ այսօր հակամարտության սրման վերաբերյալ հայտարարություններ են տարածել ոչ միայն միջազգային գրեթե բոլոր կառույցները, այլև տարբեր երկրների ղեկավարներն ու արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչները։

«Բոլոր կոչերը խաղաղասիրական են և ուղղված են խաղաղության հաստատմանը։ Կարող ենք առանձնացնել Թուրքիային, որն ագրեսիվ և միակողմանի հայտարարություններով է հանդես եկել Ադրբեջանի օգտին»,– ասաց Մայիլյանը` հավելելով, որ միջազգային հանրությունը ոչ միայն պետք է զսպի ոչ միայն Ադրբեջանին, այլև Թուրքիային։

Արցախի ՊՆ–ն հրապարակեց զոհված զինծառայողների անունները. նրանցից մեկը կին է

Մայիլյանն ընդգծեց, որ այս պահին ՊԲ-ն մարտնչում է երկու երկրների դեմ և հիշեցրեց, որ բազմիցս կասկածի տակ է դրվել Թուրքիայի մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում, քանի որ ենթադրվում է` միջնորդի դեր կատարող խմբում պետք է չեզոք դիրքորոշում ունեցող երկրներ լինեն, մինչդեռ Թուրքիայի դիրքորոշումն ընդգծված միակողմանի է։

Մայիլյանի խոսքով` այս պահին առաջնահերթ խնդիրը ռազմական գործողությունների դադարեցումն է, որից հետո միայն Ադրբեջանին պետք է վերադարձնել քննարկումների սեղանի շուրջ։ Ամեն անգամ նման ագրեսիվ պահվածքով Ադրբեջանը վնաս է հասցնում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացին։

ԱՀ արտգործնախարարի կարծիքով՝ քաղաքական հարցերը լուծում են քաղաքական ճանապարհով, այլ ոչ թե ուժային, և այս գաղափարն է, որ  պետք է հասցվի Ադրբեջանի ղեկավարությանը։

Ողջամիտ եղեք․ Կադիրովը դիմել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 3 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 30 տանկ և ՀՄՄ։

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհվել են նաև 16 զինծառայողներ։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրովոր ունի։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

 

0
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020