Սերժ Սարգսյան. արխիվային լուսանկար

Երկակի ստանդարտներ ՀՀ հավաքականի դեմ. Սերժ Սարգսյանը նամակ է գրել ՖԻԴԵ–ի նախագահին

184
(Թարմացված է 14:51 06.09.2020)
Սերժ Սարգսյանն անդրադարձել է համաշխարհային շախմատային օնլայն օլիմպիադայի ժամանակ գրանցված միջադեպին։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Շախմատի օնլայն օլիմպիադայի ժամանակ Հայաստանի հավաքականը առերեսվել է երկակի ստանդարտների կիրառման դատապարտելի երևույթին: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նման կարծիք է հայտնել ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը` ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչին հղած նամակում։

Հայտնել էինք, որ համաշխարհային շախմատային օնլայն օլիմպիադայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Հայաստանի հավաքականը նվազագույն հաշվով պարտվեց Հնդկաստանին: Սակայն հայկական պատվիրակությունը բողոքարկեց գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի պարտիայի արդյունքը, որը չէր կարողացել քայլ անել ծրագրի խափանման պատճառով։ ՖԻԴԵ-ն, սակայն, չընդունեց հայկական կողմի բողոքը։

«Իմ խորը մտահոգությունն ու անհանգստությունն եմ հայտնում ՖԻԴԵ-ի կողմից կայացված որոշումների առթիվ։ Անարդարության ցանկացած նշույլ մեծ հակադրում է առաջացնում շախմատային հանրույթի և շախմատիստների մոտ, և դա է եղել պատճառը, որ մեր թիմի անդամները որոշեցին չմասնակցել Հնդկաստանի հետ 2-րդ մրցախաղին»,–ասել է Սարգսյանը։

Նրա խոսքով` շախմատիստների դժգոհությունն ավելի սրվեց ՖԻԴԵ-ի՝ նույն իրավիճակում ընդունված երկու հակադիր որոշումների պատճառով։ ՖԻԴԵ-ն, ըստ Սարգսյանի, չհետևեց իր իսկ նախադեպային որոշմանը, խորապես չվերլուծեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի այն պնդումները, որ ինտերնետը հայկական կողմում չի ընդհատվել և ստեղծվել է իրապես ֆորս-մաժորային իրավիճակ։

Սարգսյանը նշել է, որ իրեն շատ է տխրեցրել նաև ՖԻԴԵ-ի որոշ պաշտոնյաների համացանցում դրսևորած վարքագիծը, որոնք իրավիճակը ներկայացրել են ոչ ամբողջական, աղճատված, ինչին հետևել է նաև հայ շախմատիստների արձագանքը: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը կարծում է, որ շախմատիստներն իրենց կարծիքը հայտնելիս պետք է լինեն կոռեկտ, առանց էմոցիոնալ ձևակերպումների, բայց գտնում է նաև, որ ՖԻԴԵ-ն պետք է կրկնակի կոռեկտ գտնվի շախմատիստների նկատմամբ՝ չնսեմացնելով նրանց արժանապատվությունը։

Հիշեցնենք, որ ՖԻԴԵ–ի նման պահվածքից հետո հայ շախմատիստները հրաժարվեցին շարունակել մասնակցել օլիմպիադային։ Առաջատար հայ գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Էլինա Դանիելյանը քննադատեցին շախմատի միջազգային ֆեդերացիային, որը, անտեսելով հայկական կողմի բողոքը, առաջին օնլայն Օլիմպիադայի հաղթող է ճանաչել Ռուսաստանի և Հնդկաստանի թիմերին:

184
թեգերը:
նամակ, Սերժ Սարգսյան, շախմատիստ, շախմատ, Լևոն Արոնյան, Շախմատի միջազգային ֆեդերացիա (ՖԻԴԵ)
Ըստ թեմայի
Լևոն Արոնյանը կրկին հաղթում է. Հայաստանը քառորդ եզրափակիչում է
«Ամոթ և խայտառակություն». հայ շախմատիստները քննադատել են ՖԻԴԵ-ին
Հայ շախմատիստները կխաղան 1/8 եզրափակիչում. մրցակիցը հայտնի է
Հղի կին, արխիվային լուսանկար

Ադրբեջանական հրետակոծության հետևանքով նաև հղի կին է տուժել

21
(Թարմացված է 00:18 28.09.2020)
Արցախի Հանրապետության ՄԻՊ-ը հայտնել է, որ բժիշկներին հաջողվել է ժամանակին և անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել:

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը այսօր լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում հայտնել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակավայրերի հրետակոծության հետևանքով մեկ հղի կին էլ է լրջորեն վիրավորվել:

«Բարեբախտաբար, մեր բժիշկների պրոֆեսիոնալ միջամտության շնորհիվ երեխան էլ է փրկվել, մայրիկն էլ»,- ասել է նա:

Ավելի վաղ Բեգլարյանը հայտնել էր, որ ադրբեջանական զինուժն Արցախում ավելի քան 50 բնակավայր է թիրախավորվել, այդ թվում՝ Ստեփանակերտը, Շուշին, Մարտակերտը, Բերձորը, Քարվաճառը և այլն, այսինքն` բոլոր շրջկենտրոնները։

Խաղաղ բնակչության շրջանում այս պահին հաստատված է 2 զոհ, 30-ից ավելի վիրավոր։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: 

Վիրավոր երեխաներ ու երիտասարդներ, վնասված տներ. լուսանկարներ Արցախից

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհերից բացի, հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Օրվա կադր. հոգևոր առաջնորդը խաչին զուգահեռ զենք է վերցրել ձեռքը

21
թեգերը:
Արցախ, Պատերազմ, ուղերձ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Սիրիայից 4 000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի ռազմական գործողություններին
ՀՀ տեղափոխված վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. նոր տվյալներ
Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան ոտնահարում է նաև Իրանի անվտանգային շահերը. Ոսկանյան
Զգուշացրեք Թուրքիային` դադարեցնի զենք և մարտիկներ ուղարկել Բաքու. Քարդաշյանի կոչը ԱՄՆ–ին
Հայ դպրոցականների թիմը

Հաղթանակ. հայ դպրոցականների թիմը մեդալներ է շահել ամենահեղինակավոր օլիմպիադայում

49
(Թարմացված է 23:01 27.09.2020)
Ռազմական իրադարձությունների ֆոնին կրթական հաղթանակը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ մեր փրկության գրավականն են հզոր բանակն ու ներդաշնակ հասարակությունը, իսկ վերջինիս գրավականն է որակյալ կրթությունը։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Այսօր ավարտվել է աշխարհում ամենահեղինակավոր մաթեմատիկայի օլիմպիադան, և հայ դպրոցականների թիմը շահել է 2 արծաթե, 3 բրոնզե մեդալներ և 1 գովասանագիր։ Տեղեկությունը հայտնում է ԲՈԿ նախկին ղեկավար Սմբատ Գոգյանը, որը եղել է դպրոցականների թիմի ղեկավարը։

Հայկական թիմում են եղել Մհեր Կարագուլյանը, Էրիկ Բաբասյանը, Վաչագան Դիլանյանը, Հայկ Կարապետյանը, Տիգրան Չտչյանն ու Վահագն Հովհաննիսյանը։

«Այսօրվա ռազմական իրադարձությունների ֆոնին այս կրթական հաղթանակը բոլորիս հիշեցնում է, որ ռազմի դաշտում հաղթանակների իմաստը հենց հայ հասարակության գոյության և արարման համար է։ Մեր փրկության գրավականն են հզոր բանակն ու ներդաշնակ հասարակությունը, իսկ վերջինիս գրավականն է որակյալ կրթությունը»,– Facebook-ի իր էջում գրել է Գոգյանը։

Մեր թիմն օլիմպիադային մասնակցել է «Քվանտ վարժարանի» տարածքում, իսկ ամբողջ տարվա ընթացքում աշակերտներին իրենց գիտելիքներն են փոխանցել ֆիզմաթ դպրոցի ուսուցիչներ Տիգրան Մարգարյանը, Գուրգեն Ասատրյանը, նախկին օլիմպիականներ Ալբերտ Գևորգյանը, Գագիկ Մաղաքյանը և Սմբատ Գոգյանը։

Հայ դպրոցականները մեդալներ են նվաճել Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում

49
թեգերը:
մաթեմատիկա, օլիմպիադա, Սմբատ Գոգյան, Հայաստան
Ըստ թեմայի
Դպրոցականները պետության հաշվին կապահովվեն բժշկական դիմակներով ու ախտահանիչներով
«Որ բացում ենք, էլ չենք փակում. դպրոցներն ու դպրոցականները փորձադաշտ չեն». Փաշինյան
Ո՞ր մանկավարժների և դպրոցականների տրանսպորտային ծախսերը կփոխհատուցվեն. նախարարի հրամանը