Գուրգեն Ալավերդյանի կինն ու դուստրը

ՀՀ ՊՆ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում հայտնված Գուրգեն Ալավերդյանի ընտանիքին

432
(Թարմացված է 15:02 05.09.2020)
Գնդապետը հավաստիացրել է, որ ՊՆ–ի իրավասությունների շրջանակում կարվի հնարավոր ամեն ինչ խնդիրներին լուծում տալու համար։

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ ՀՀ ՊՆ ներկայացուցիչները՝ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանի գլխավորությամբ, այցելել են Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի ընտանիքին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Գնդապետ Ավետիսյանը հետաքրքրվել է ընտանիքի սոցիալ-տնտեսական, առողջական վիճակով և հավաստիացրել, որ ՊՆ–ի իրավասությունների շրջանակում կարվի հնարավոր ամեն ինչ խնդիրներին լուծում տալու համար»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության (ԶԱՍՊ և ՎՀ ԳՎ) պետը սպայի ընտանիքի անդամներին տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում Գուրգեն Ալավերդյանի` Ադրբեջանի Հանրապետության տարածքում հայտնվելու հանգամանքները պարզելու, ինչպես նաև նրա կարգավիճակից բխող ընթացակարգերի ապահովման ուղղությամբ:

Կարևորը` նա առողջ ու անվտանգ լինի. Դավիթ Տոնոյանը խոսել է Ադրբեջանում հայտնված սպայի մասին

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ–ն հայտնել էր` օգոստոսի 22-ին` ժամը 19:30-ի սահմաններում, մարտական հենակետը ստուգելու գնացած սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել ու մոլորվել է: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել էր, թե Ադրբեջանի ԶՈւ–ն գերի է վերցրել «դիվերսանտի»։ Դրանից հետո ադրբեջանական կողմը տեսագրություն տարածեց, որտեղ Գուրգեն Ալավերդյանը մի տեքստ էր կարդում, որ իբր ուզում է մնալ Ադրբեջանում։

Դատապարտում ենք. ԱԳՆ–ն Ադրբեջանում հայտնված հայ սպայի վերաբերյալ հայտարարություն է տարածել

432
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Հայաստան, Գուրգեն Ալավերդյան
Ըստ թեմայի
Մեր զինծառայողը սպա է և գտնվում է Ժնևյան 3-րդ կոնվենցիայի պաշտպանության ներքո. Ալավերդյան
Գաբրիել Բալայանը խոսեց Ադրբեջանում հայտնված սպայի մասին. որն է հայկական կողմի հույսը
Կարմիր խաչը դեռ չի այցելել մոլորված և Ադրբեջանում հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանին
Սերգեյ Կոպիրկինը

Պետք կանխվի դրսից եկող ապակայունացնող ազդեցությունը. ՌԴ դեսպան

25
(Թարմացված է 14:34 29.09.2020)
ՀՀ-ում ՌԴ դեսպանի խոսքով` Ռուսաստանն անում է ամեն ինչ, այդ թվում՝ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ փոխգործակցությամբ, որպեսզի էսկալացիան դադարի։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ակտիվորեն աշխատում է ղարաբաղյան հակամարտության գոտում էսկալացիան դադարեցնելու համար և ակտիվ կապի մեջ է բոլոր՝ հայկական, ադրբեջանական ու թուրքական կողմերի հետ։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Ամեն ինչ արվում է, որպեսզի լարումը թուլանա։ Մեր դիրքորոշումը հստակ է։ Իրավիճակը պետք է վերադառնա խաղաղ բանակցային հուն, և կանխվի դրսից եկող ապակայունացնող ազդեցությունը։ Ալտերնատիվ տարբերակ այս հարցում չկա», - ասել է Սերգեյ Կոպիրկինը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի իր խնդիրն է թույլ չտա էսկալացիան և որպես միջնորդ պայմաններ ստեղծել փախադարձ ընդունելի խաղաղ որոշում գտնելու համար:

«Ռուսաստանն անում է ամեն ինչ, այդ թվում՝ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ փոխգործակցությամբ, որպեսզի էսկալացիան դադարի», - ասաց նա:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։

Արմեն Գրիգորյանը Նիկոլայ Պատրուշևին է ներկայացրել Ադրբեջանի վտանգավոր միտումները

Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 50 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

25
թեգերը:
Ադրբեջան, Ռուսաստան, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, Սերգեյ Կոպիրկին, Դեսպան
Ըստ թեմայի
Պատասխան եք ստանալու. ՀՀ ԱԳ նախարարը Ադրբեջանին համարժեք արձագանք է խոստանում
Ադրբեջանի կառավարությունը մի շարք հակահայկական կայքեր ու սոցցանցեր է ֆինանսավորում
Փորձագետը ներկայացրել է ադրբեջանական կողմի զոհերի հերթական ցանկը, որում 80 անուն կա
Տարոն Մարգարյան

Փորձագետը ներկայացրել է ադրբեջանական կողմի զոհերի հերթական ցանկը, որում 80 անուն կա

22
(Թարմացված է 14:33 29.09.2020)
«Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետը կարծում է, որ եթե այսպես շարունակվի, ապա ադրբեջանական կողմը զոհերի քառանիշ ցանկ է ունենալու։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությանն առընթեր «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը Ադրբեջանի ԶՈւ-ի կորուստների վերաբերյալ հերթական ցանկն է հրապարակել Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Սա Ադրբեջանի հայտնի կորուստների թիվն է գիշերվա տվյալներով։ Սա դեռ շա՛տ փոքր մասն է։ Հենց քիչ առաջ էլ շեշտակի աճեցին մի քանի հրաշք գործողությունից հետո։ Այնպես որ այսպես որ գնա, գուցե եռանիշ տվյալներն էլ իրենց չբավականացնեն իրենց մեռելներին։ Քառանիշ թվեր են ուզում արդեն։ Այս պահին հայտնի է դեռ 80 անուն»,–գրել է Հովհաննիսյանը։

Ստորև ներկայացնում ենք Հովհաննիսյանի հրապարակած ցանկը.

1. Օսմանով Ն.Ա

2. Բաբազադե Մ. Ջ.

3. Զեյնալով Զ

4. Մեհման Միրազիզ օղլու Շիրվանովը

5. Զամիգ Չինգիզ օղլու Ահմադով

6. Մամմադով էլմիր Արզու օղլուն

7. Գալիբ Աքբարով/Հասանով

8. Զաուր Հյուսեյնով

9. Շահլար Վելիև

10. Ալլահվերդի Բաբաև

11. Հասան Թուրան օղլու Դեմիրով

12. Թաբրիզ Ռասուլզադե

13. Հյուսեին Վահիմ օղլու Հասանով

14. Սաֆարալիև Ռեշադ Ֆերման օղլու

15. Աթաև Նիջաթ Հաբիլ օղլու

16. Օմեր Շամիլ օղլու Գանթաև

17. Իսմեթ Հաջիև Շոլաթ օղլու

18. Յաշար Ալի օղլու Խուդաև

19. Ֆարիդ Փոլադ օղլու Նաղիև

20. Քազըմով Էմին Ֆերման օղլուն

21. Ահմադով Էլմեդդին Ուղուր օղլու

22. Ահմադով Էլմադին

23. Գարդաշ Ալխաս Միրխաս օղլու

24. Էլգյուն Յադուլլա օղլու Յունուսով

25. Ալաքբարլի Ա. Ա.

26. Խալիլով Էլնուր Ռամիզ օղլու

27. Հյուսեինով Մահամմադ Գիյաս օղլու

28. Հասանով Սարխան Հաբիլ օղլու

29. Մուրադ Բաբաև

30. Աբդուլլա Սուլթան օղլու Փաշաև

31. Ահմադով Էլմադդին Ուղուր օղլու

32. Զամանաթ Գյուլհասան օղլու Իբրահիմով

33. Սամիր Գուլիև

34. Գեյբիև Արիֆ Իսմայիլ օղլու

35. Յուսիֆով Քանան Ֆեհրուզ օղլու

36. Ահմադով Ալի Իլգար օղլու

37. Ահմադով Իսլամ Իլգար օղլու

38. Գասըմով Աբբաս Ռզա օղլու

39. Մանաֆ Բահմանլի

40. Էլմադդին Ահմադով

41. Ալիև Բահրուզ Էլման օղլու

42. Մյովլուդ Սոհբաթ օղլու Գուրբանզադե

43. Մամմադով Ռզա Խանբալա օղլու

44. Սամադդին Գաֆարով

45. Գյոզալով Խալիդ Հասան օղլու

46. Գուլիև Սամիր

47. Օրուջով Նեմաթ Քերիմ օղլու

48. Աբբասով Էլշան Ասիֆ օղլու

49. Աբբասով Խալիք Ասիֆ օղլու

50. Գադիրով Էլվին Ազեր օղլու

51. Ռահիմ Միքայլով

52. Ռզաև Թարլան

53. Խալաֆով Մահիր Մուխթար օղլու

54. Մամմադով Էլնուր

55. Բաբազադե Մահամմադ Ջավանշիր օղլու

56. Էմին Մամմադով

57. Գասըմով Օրխան

58. Յուսիֆով Քերիմ

59. Բալաքիշիև Գարա

60. Ռամին Քերիմլի

61. Հյուսեինով Խայյամ Հյուսին օղլու

62. Իլգար Բյուրջալիև

63. Զիյա Սամադով

64. Ադամ Ալիև

65. Գասըմով Ֆաիք Գաչայ օղլու

66. Մյովսյումով Սայյադ Ֆարիզ օղլու

67. Վյուսալ Գուլիև

68. Վելիև Մուրադ Սյուլեյման օղլու

69. Ալասգյարով Սեյմուր Ալի օղլու

70. Գաբիլ Աբդյուլ օղլու Ալասգյարով

71. Էմին Ֆարհադ օղլու Քազըմով

72. Մամմադով Ամրահ Գարաջ օղլու

73. Ալիև Ֆարիդ Համլեթ օղլու

74. Թուրգութ Ֆիքրեթօղլու

75. Քազըմով Իլքին Խամմադ օղլու

76. Հյուսեինով Շահմար

77. Յուսիֆով Ռամիլ Մյուրշյուդ օղլու

78. Մամմադով Շահմար

79. Մամմադով Մեհյեդդին Յաշար օղլու

80. Մահամմադ Ասգերով

81․․․․ Շարունակելի

Վիրավոր զինվորներին հուզող միակ հարցը պաշտպանությանը վերադառնալն է. Զարուհի Բաթոյան

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Արցախի ՊԲ ստորաբաժանումները «Իգլա» ԴԶՀՀ-ով հակառակորդի երկու ուղղաթիռ են ոչնչացրել

Հայկական կողմի գործողությունների արդյունքում հակառակորդը նաև զինտեխնիկայի մեծ կորուստներ ունի։

Ադրբեջանի կառավարությունը մի շարք հակահայկական կայքեր ու սոցցանցեր է ֆինանսավորում

22
թեգերը:
Զոհ, Տարոն Հովհաննիսյան, Ադրբեջան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Րոպեներ առաջ նորից ԱԹՍ խոցեցինք. Արծրուն Հովհաննիսյան
Ադրբեջանցիները գլորվում են, խուճապահար փախչում ու վիրավորներին քարշ տալիս. նոր տեսանյութ
Նոր տեսանյութ. ինչպես է հայկական կողմը խոցում Ադրբեջանի զրահատեխնիկան