ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Տարածաշրջանային հակամարտություններն ուժային լուծում չունեն, Հայաստանի համար ընդունելի չեն ո՛չ ռազմական հռետորաբանությունը, ո՛չ նոր պետությունները հակամարտության մեջ ներառելու փորձերը։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր նման հայտարարություն է արել ՇՀԿ, ԱՊՀ ու ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների համատեղ նիստում, որն անցկացվել է Մոսկվայում։ Նրա ելույթը հրապարակել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Տոնոյանն ընդգծել է, որ մարտնչող հեռատորաբանության շարունակություն հանդիսացող յուրաքանչյուր միջադեպից հետո ուժերը, որոնք նման քաղաքականություն են իրականացնում, նորից ու նորից համոզվում են, որ այդ մոտեցումն արդյունավետ չէ ու ցանկալի արդյունքի չի հանգեցնում։
«Տարածաշրջանում Ռուսաստանի ներկայությունը, նաև Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռազմաքաղաքական համագործակցության ուժեղացումը կարևոր զսպող գործոն է, որը նպաստում է տարածաշրջանային կայունությանն ու անվտանգության պահպանմանը»,- ասել է Տոնոյանը։
Ըստ նրա՝ բոլորը տագնապով են խոսում միջպետական հարաբերություններում լարվածության, տեղի ունեցող էսկալացիայի, էթնիկ ու կրոնական հողի վրա ներպետական ճգնաժամերի հետևանքով կոնֆլիկտային գոտիների ընդլայնման մասին։
«Միաժամանակ մեր աշխարհն արդեն ավելի փոխկապակցված է դարձել․ այս կամ այն տարածաշրջանում ցանկացած անկայունություն կարող է ամբողջ աշխարհի համար բացասական հետևանքներ ունենալ։ Այլ կերպ ասած՝ ժամանակակից պայմաններում անհնար է «ինքնավար» կերպով, գլոբալ անվտանգության կայացած համակարգից դուրս ապահովել տարածաշրջանային անվտանգությունը։ Ցանկացած տարածաշրջանային հակամարտության սրացում անմիջականորեն ազդում է ընդհանուր առմամբ միջազգային անվտանգության վրա։ Դա վերաբերում է ոչ միայն ռազմաքաղաքական հարցերին, այլև համավարակին, որը, ինչպես ցույց տվեց երկրներից շատերի փորձը, վերաճեց անվտանգության համընդհանուր խնդրի», - նշել է նախարարը։
Տոնոյանի դիտարկմամբ՝ միջազգային հանրության գլխավոր խնդիրն է կառուցել կայուն խաղաղություն, որը հիմնված է տարածաշրջանային աշխարհաքաղաքական նկրտումների պարտադրման ճանապարհով անկայունության նոր օջախներ ստեղծելու վրա։ Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե բոլոր կողմերը բարեխղճորեն հետևեն իրենց վրա վերցրած բոլոր միջազգային պարտավորությունները, նաև ամրապնդվեն հավաքական սկզբունքները, նախևառաջ՝ ՄԱԿ-ի մեխանիզմները։
«Մենք ելնում ենք նրանից, որ միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքներն անշեղորեն պահպանելը առանցքային դեր ունի հակամարտությունները կանխարգելելու հարցում։ Պետությունների միջև վեճերի ու տարաձայնությունների հիմքը պետք է հանդիսանան բացառապես խաղաղ բանակցությունները, որոնք հիմնված են ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի վրա»,- շեշտել է Տոնոյանը։
Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանը միջազգային իրավունքի նորմերի ու ազատ ընտրության իրավունքի հավասարազոր կիրառման, խելամիտ գլոբալիզացիայի և «ուժի դիրքից» քաղաքականության վրա հիմնված և մաքսիմալիստական մոտեցումներից, ատելության հռետորաբանության ու ռազմատենչ հայտարարություններից զուրկ միջազգային անվտանգության ճարտարապետության կողմնակից է։
«Ցավոք, ստիպված եմ արձանագրել, որ Հարավային Կովկասում ռազմաքաղաքական իրավիճակը բնութագրվում է կոնֆլիկտային մեծ ներուժով։ Վերջին շրջանում տարածաշրջանում հակասությունների սրացում է նկատվում, ինչը, մեր գնահատմամբ, որոշակի երկրների հավակնությունների ընդլայնման հետևանք է։ Մեր տարածաշրջանում դինամիկ զարգացող ռազմաքաղաքական իրադարձությունները կարելի է բնութագրել որպես աշխարհաքաղաքական շահերի հակամարտություն, որի առանցքային գործոնը անվտանգության ընդհանուր տեսլականի, ինչպես նաև ռիսկերի նվազեցման մեխանիզմների բացակայությունն է»,- շեշտել է նախարարը:
Տոնոյանի խոսքով՝ Հայաստանի ռազմավարական շահերի ոլորտում ոչ միայն կովկասյան տարածաշրջանն է, այլև ՀԱՊԿ պատասխանատվության ողջ գոտին, ինչպես նաև Մերձավոր Արևելքն ու Միջերկրական ծովի արևելյան տարածաշրջանը:
«Ելնելով դրանից ՝ Հայաստանը շահագրգռված է նշված տարածաշրջաններում խաղաղության և կայունության պահպանմամբ։ Առաջվա պես ամենագլխավոր խնդիրներից մեկը ահաբեկչության դեմ պայքարն է։ Բարձր գնահատելով Ռուսաստանի Դաշնության դերը Սիրիայի Արաբական Հանրապետությունում միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ՝ Հայաստանի Հանրապետությունը միացել է Սիրիայի ժողովրդին մարդասիրական օգնություն ցուցաբերելու և երկրի ենթակառուցվածքների վերականգնման գործընթացին», - հավելել է Տոնոյանը ՝ հիշեցնելով հայկական մարդասիրական առաքելության մասին։
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահեցրել է, որ Հայաստանը մտադիր է այսուհետ ևս ներդրում ունենալ ՄԱԿ-ի արտոնած նախաձեռնություններում, որոնք իրականացվում են աշխարհագրական, կլիմայական, ազգային–կրոնական և գործառնական տարբեր միջավայրերում, ինչի համար Երևանում պատրաստ են գործի դնել առկա ներուժը։
Վերջում Տոնոյանը նշել է, որ ստեղծված պայմաններում առանձնահատուկ կարևորություն է ստանում պաշտպանական բազմակողմ համագործակցության հետագա խորացման և ընդլայնման հարցը, ընդ որում` առաջին հերթին ԱՊՀ, ՇՀԿ և ՀԱՊԿ շրջանակում: Դա, նախարարի կարծիքով, թույլ կտա կոնսոլիդացնել պատասխանատու և հետևողական հավաքական ջանքերը ՝ պատերազմների և զինված հակամարտությունների սանձազերծման սպառնալիքի կանխման, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովման ուղղությամբ:
Նշենք, որ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների այսօրվա հանդիպումն առանձնահատուկ է. նման մասշտաբային միջազգային միջոցառումներ մինչ այժմ չեն անցկացվել։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Եղվարդ քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել զինվորական հանդերձանքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձ կատարելու համար։
«Եղվարդի 30-ամյա բնակիչը 2020թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, դիտավորյալ և վառելանյութի օգտագործմամբ փորձել է հրկիզել Եղվարդի Ազատամարտիկների փողոցում գտնվող, քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից ձեռք բերված 17.375.000 դրամ արժողության զինվորական հանդերձանքը: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ հրդեհը նկատվել է քաղաքացիների կողմից և մարվել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Եղվարդ քաղաքի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ) 3-րդ մասի 1-ին կետով:
Նա կալանավորվել է։
Նախաքննությունը շարունակվում է:
Առաքելյանն ասաց` Հայաստանիդ վարչապետին բողոքիր. կամավորներն իրենց հասանելիք փողն են ուզում
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 5249 մարդ, կատարվել է 744863 թեստավորում, առողջացել են վարակվածներից 164463-ը։ Գրանցվել է մահվան 3215 դեպք (+7)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և հասել 822-ի։
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։
Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով
Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։


