ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի - Sputnik. Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը մի դատավորից մյուսին է անցնում։ Facebook-ի իր էջում այս մասին տեղեկացնում է Մինասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։
«Кто ищет-тот всегда найдет»,-գրում է Մակինյանն ու նշում, որ սկզբում միջնորդությունը մակագրվել էր դատավոր Մարինե Մելքոնյանին, ապա դատախազությունը հետ էր վերցրել այն։
«Դրանից հետո իրավապահ մարմինները, չկատարելով որևէ քննչական գործողություն, սպասել էին, մինչև անցնի երկու շաբաթ, և նորից մուտք էին արել պարոն Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը»,- գրում է Մակինյանը։
Այս անգամ միջնորդությունը մակագրվել էր դատավոր Արմինե Մելիքսեթյանին։ Փաստաբանի համար անհասկանալի է, թե ինչու նրա կողմից երեկ նշանակված նիստը չկայացավ, իսկ այսօր արդեն հայտնի դարձավ, որ նշված միջնորդությունը հիմա էլ վերամակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին։
Դատախազությունը բողոքարկել է Միքայել Մինասյանի կալանավորումը մերժելու որոշումը
«Հարց։ Արդյո՞ք օբյեկտիվ դիտորդը տեսնում է ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու որևէ ողջամիտ հիմք»,- եզրափակում է Մակինյանը։
Հիշեցնենք` հունիսի 4-ին Մինասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը հայտնել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, վերացրել է Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը, որը կայացրել էր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը։
Դրան հաջորդել էր ՊԵԿ ն նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի մեկնաբանությունը, թե նախնական տեղեկություններով` Վերաքննիչը Մինասյանի պաշտպանների` կալանքի վերաբերյալ միջնորդության քննության հարցը վերադարձրել է Առաջին ատյանի դատարան, ոչ թե բեկանել այն։
Իսկ հուլիսի 29-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Միքայել Մինասյանի կալանավորումը մերժելու վերաբերյալ դատախազության ներկայացրած բողոքը։
Միքայել Մինասյանը բացատրեց` ինչու է «կուխնուց» ելույթ ունենում. տեսանյութ
Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրգործի շրջանակում միանգամից 3 հոդվածով: Պետեկամուտների կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելու մեջ։
Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նախաքննական մարմինը նաև նախկին դեսպանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Եղվարդ քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել զինվորական հանդերձանքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձ կատարելու համար։
«Եղվարդի 30-ամյա բնակիչը 2020թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, դիտավորյալ և վառելանյութի օգտագործմամբ փորձել է հրկիզել Եղվարդի Ազատամարտիկների փողոցում գտնվող, քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից ձեռք բերված 17.375.000 դրամ արժողության զինվորական հանդերձանքը: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ հրդեհը նկատվել է քաղաքացիների կողմից և մարվել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Եղվարդ քաղաքի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ) 3-րդ մասի 1-ին կետով:
Նա կալանավորվել է։
Նախաքննությունը շարունակվում է:
Առաքելյանն ասաց` Հայաստանիդ վարչապետին բողոքիր. կամավորներն իրենց հասանելիք փողն են ուզում
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 5249 մարդ, կատարվել է 744863 թեստավորում, առողջացել են վարակվածներից 164463-ը։ Գրանցվել է մահվան 3215 դեպք (+7)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և հասել 822-ի։
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։
Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով
Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։


