Արխիվային լուսանկար

Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի. ԱԺ–ն ընդունեց կառավարության ներկայացրած նախագծերը

376
(Թարմացված է 23:01 04.09.2020)
Գործող արտակարգ դրության ռեժիմի ժամկետն ավարտվում է սեպտեմբերի 11-ին։ Կառավարությունը խոստացել է այն այլևս չերկարաձգել, ինչով էլ պայմանավորված է նոր օրենսդրական փոփոխությունների փաթեթի ընդունման հրատապությունը։

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. ԱԺ–ն արտահերթ նստաշրջանում 70 կողմ, 19 դեմ և 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած արտակարգ դրությունը կարանտինային ռեժիմով փոխարինելուն վերաբերող նախագծերի փաթեթը։

Նշենք, որ նախագծի ներկայացման ժամանակ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանն այսօր ԱԺ–ում հայտարարեց, որ սեպտեմբերի 12-ից հետո Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը կփոխարինվի կարանտինով։

Կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթով նախատեսվում է կարանտինային գոտում կիրառել մուտքի ու ելքի սահմանափակումներ` ընդհուպ մինչև պետական սահմանի փակում, տվյալ տարածքից ապրանքների ներմուծման ու արտահանման սահմանափակումներ, ինչպես նաև կրթական հաստատությունների փակում։

Տնտեսական գործունեությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքերում, երբ այդ ձեռնարկությունները հանդիսանում են համաճարակի աղբյուր։

Սեպտեմբերի 12-ից Հայաստանում կարանտին կհայտարարվի. փոխնախարարը հաստատեց

Կարանտինի ռեժիմի սահմանումը վերապահվում է կառավարությանը, մարզպետներին ու համայնքների ղեկավարներին`կախված վարակի տարածման տարածքի մեծությունից։

Օրենսդրական նոր փաթեթով փոփոխություններ են առաջարկում նաև վարչական ու քրեական օրենսգրքերում։ Պատասխանատվության միջոցներ են նախատեսված կարանտինի, մեկուսացման ու ինքնամեկուսացման ռեժիմների խախտման, անհատական պաշտպանության միջոցներ չկիրառելու համար։

Առավելագույն պատժաչափը` 500 000 դրամ, նախատեսվում է ձեռնարկության աշխատանքը կասեցնելու որոշումը երկրորդ անգամ խախտելու համար, այն դեպքում, երբ առաջին անգամ նույն խախտման համար նախատեսված է մինչև 300 000 դրամ տուգանք։

Առանց բժշկական դիմակի հանրային տարածքում լինելու համար տուգանքը կշարունակի մնալ 10 000 դրամ։

Զանգվածային միջոցառումների արգելքը խախտելը կարժենա 50-200 հազար դրամ։ Նույն չափով կտուգանվեն նաև ինքնամեկուսացման կարգը խախտողները։ Մուտքի– ելքի սահմանափակումները խախտողները կտուգանվեն 50–70 հազար դրամով։

«Թանկարժեք» արտակարգ դրությունը. որքան են տուգանվել քաղաքացիները, և ինչքան է լցվել բյուջեն

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Գործող արտակարգ դրության ռեժիմի ժամկետն ավարտվում է սեպտեմբերի 11-ին։ Կառավարությունը խոստացել է այն այլևս չերկարաձգել, ինչով էլ պայմանավորված է նոր օրենսդրական փոփոխությունների փաթեթի ընդունման հրատապությունը։

376
թեգերը:
կորոնավիրուս, ԱԺ, ազգային հերոս, ՀՀ կառավարություն, կառավարություն, Արտակարգ դրություն
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1476)
Ըստ թեմայի
Կարանտինն արդյունավետ չէր, անցնում ենք «շվեդական մոդելի». ի՞նչ է կատարվում Հայաստանում
Աշխարհը վերաբացվում է․ ինչ տեսք ունի Եվրոպան կարանտինի մեղմացումից հետո
Պարետը չի բացառում կարանտինային ռեժիմ սահմանելու հնարավորությունը
Շիրակի մարզ, արխիվային լուսանկար

Արյունոտ վենդետա Գյումրիում. 35-ամյա տղամարդը սպանվել է 23-ամյա երիտասարդին ծեծելու համար

10
(Թարմացված է 19:46 18.09.2020)
Սպանության վայրում և նույն ժամանակահատվածում խուլիգանություն է կատարել 34-ամյա մեկ այլ գյումրեցի, անգամ բռնություն գործադրել միջադեպի մասնակիցների նկատմամբ։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Գյումրիում օրերս տեղի ունեցած 35-ամյա տղամարդու սպանության մի շարք հանգամանքներ են պարզվել։ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնում է, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, 23-ամյա բնակիչը Գյումրի քաղաքի Կամոյի փողոցում գտնվող զրուցարանում ծեծի է ենթարկվել և մահակի հարվածներ ստացել 35-ամյա տղամարդու կողմից։

Ծեծի հետևանքով երիտասարդն արյունահոսող վնասվածքներ է ստացել։ Այնուհետև 23-ամյա երիտասարդը՝ տեղեկանալով, որ իրեն ծեծի ենթարկող տղամարդը Շիրակացի փողոցի 61 թաղամասի պուրակում է, վրեժխնդիր լինելու նպատակով, նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, գնացել է նշված վայր։ Վիճաբանության ընթացքում իր հետ նախապես վերցրած դանակով հարվածել է 35-ամյա տղամարդու ձախ զստափոսի շրջանին՝ պատճառելով կտրած-ծակած մարմնական վնասվածք: Վերջինս, ստացած մարմնական վնասվածքներից, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Որոշում է կայացվել 23-ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

2 աղջիկների բռնաբարության և սպանության մեջ մեղադրվողի «գլխի» համար պարգև են խոստանում

«Բացի այդ, քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Գյումրի քաղաքի մեկ այլ բնակիչ՝ ծնված 1986թ., նույն օրը՝ ժամը 18:00-ից 19:00-ն ընկած ժամանակահատվածում, վերոնշյալ պուրակում, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով, մի քանի մտերիմների հետ տևական ժամանակ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը և արտահայտելով բացահայտ անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ` անցորդների և մոտակա շենքի բնակիչների ներկայությամբ վիճաբանել է Գյումրի քաղաքի մի քանի բնակիչների հետ, որի ընթացքում աղմկել է, բղավել, հայհոյել, բռնություն գործադրել միջադեպի մասնակիցների նկատմամբ, այդ թվում` մահակով, քարերով վնասել նրանցից մեկի «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան և դանակի բացահայտ ցուցադրմամբ ոտքով հարվածել դեպքի վայրին կից փողոցի բանուկ հատվածով երթևեկող տրանսպորտային միջոցին, վիրավորել նշված տրանսպորտային միջոցի վարորդին»,- նշված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ նոր քրեական գործ է հարուցվել նաև խուլիգանության դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասի հատկանիշներով։ Երկու քրեական գործերը միացվել են։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Դատարան միջնորդություն է ներկայացվել՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 19:00 սահմաններում, «Գյումրի» բժշկական կենտրոն են տեղափոխվել դանակահարված մոտ 35 տարեկան երկու տղամարդ:

Դանակահարություն Էրեբունիում. երկու երիտասարդ կրծքավանդակի վնասվածքով հիվանդանոցում են

Նրանցից մեկն, ըստ կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի, հիվանդանոց է տեղափոխվել արդեն մահացած, մյուսին հարցազրույցի պահին վիրահատում էին։ Երիտասարդի գոտկային շրջանում ձախից առկա է կտրած-ծակած վերք:

10
թեգերը:
Քննչական կոմիտե, Մեղադրանք, հիվանդանոց, Մահ, Երիտասարդ, Սպանություն, վենդետա, Գյումրի, Հայաստան
Ըստ թեմայի
Սպանություն Լոռու մարզում. «Բիոնիկի» պահակի դին հայտնաբերել է կինը
Սահմռկեցուցիչ սպանություն Երևանում. եղբայրը գլխատել է քրոջը
Ֆլոյդի սպանությունը․ դատարանը ոստիկան Դերեկ Շովինի համար $1,25 միլիոն գրավ է սահմանել
Խմիչքի ազդեցության տակ է եղել. Արտաշատում 39-ամյա տղամարդու սպանությունը բացահայտված է
Сын Виктора Амбарцумяна Рубен Викторович Амбарцумян (17 сентября 2020). Еревaн

«Մենք չարություն անել չէինք համարձակվում». Վիկտոր Համբարձումյանի որդին պատմել է հոր մասին

37
(Թարմացված է 19:13 18.09.2020)
Ուղիղ 112 տարի առաջ այս օրը ծնվել է Վիկտոր Համբարձումյանը։ Հայաստանի ազգային հերոսի որդին Sputnik Արմենիայի թղթակցին պատմել է, թե ինչպիսին էր հայրը տանը, և թե որն էր նրա մեծ գաղտնիքը։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Վիկտոր Համբարձումյան գիտնականի մասին շատ-շատ է գրվել։ Նրա հագեցած կյանքի վառ և հետաքրքիր իրադարձությունների մասին տեղեկությունները ևս քիչ չեն։ Միաժամանակ մեծ աստաֆիզիկոսը չորս երեխաների հայր էր։

Ինչպես դոկտորականը չպաշտպանած Վիկտոր Համբարձումյանը 70 տարեկանում դիպլոմ ստացավ

Հիմա Ռաֆայելը, Կարինեն և Ելենան ապրում են Ռուսաստանում։ Իսկ ահա կրտսերը՝ Ռուբենը, գերադասել է Երևանում մնալ։ Նա 78 տարեկան է և մինչև օրս աշխատում Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Մաթեմատիկայի ինստիտուտում։

Сын Виктора Амбарцумяна Рубен Викторович Амбарцумян (17 сентября 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Ռուբեն Համբարձումյանը

Մեզ հետաքրքիր էր, թե տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրն ինչպիսին է եղել ընտանիքում, իր երեխաների հետ։ Ռուբեն Վիկտորովիչը պատմում է, որ փոքր ժամանակ հորը հազվադեպ էին տեսնում՝ չափազանց շատ էր աշխատում։ Դե, այլ կերպ հնարավոր էլ չէր լինի բացատրել գիտնականին շնորհված բոլոր մրցանակներն ու կոչումները։

Рабочий кабинет Рубен Викторович Амбарцумян (17 сентября 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Ռուբեն Համբարձումյանի աշխատասենյակը

Սակայն մենք դրանք չենք թվարկի, հակառակ դեպքում մեր այս տեքստն առնվազն երկու անգամ կերկարի։ Թվում է, թե Վիկտոր Համազասպովիչն արժանացել է այն ամենին, ինչին այն տարիներին կարող էր արժանանալ գիտնականը, ընդ որում՝ ոչ միայն իր երկրում․․․
Նրա որդին հիշում է, որ հայրն իրենց հետ շատ խիստ էր։ Այն հարցին, թե ինչպես էր մեծ աստղաֆիզիկոսը վերաբերվում երեխաների չարաճճիություններին, մաթեմատիկոսը պատասխանում է․

«Չարաճճիությունների՞ն։ Չէ, ինչ եք ասում, հայրիկի մոտ մենք չարություն անել չէինք համարձակվում։ Կարգուկանոն կար․․․»։

Сын Виктора Амбарцумяна - Рубен Амбарцумян (17 сентября 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants.
Ռուբեն Համբարձումյանը

Իսկ երբ զավակները մեծացան և բուհ ընդունվելու ժամանակն էր, հենց Համբարձումյանը վճռեց նրանց հետագա ճակատագիրը։

«Դու կգնաս մաթեմատիկայի ուղղությամբ, դու՝ ֆիզիկայի»,-ասաց նա պատանիներին։

Վերջիններս հենց այդպես էլ վարվեցին։ Եվ ոչ մի րոպե չեն ափսոսում դրա համար։

Արդյունքում ամեն ինչ հիանալի դասավորվեց, կարծում է Ռուբեն Համբարձումյանը։ Նա խոստովանում է, որ հոր աշխատանքները իր և եղբոր վրա հսկայական ազդեցություն են թողել։ Ինչ վերաբերում է Համբարձումյանի անձի անխուսափելի ազդեցությանը նրա երեխաների և նրանց հասակակիցների միջև շփման վրա, ապա այն, մեր զրուցակցի խոսքով, միանշանակ չէր։

Сын Виктора Амбарцумяна Рубен Викторович Амбарцумян (17 сентября 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Ռուբեն Համբարձումյանը

«Այն ժամանակ Վիկտոր Համբարձումյանի անձի պաշտանմունք կար։ Բայց կային նաև նրանք, ովքեր մատով էին ցույց տալիս՝ սրա՞ հայրն էր այսպիսի աշխատավարձ ստանում․․․ Ամեն ինչ կախված էր այդ մարդկանց մակարդակից»,-ասում է նա։

Իսկ երբ Ռուբեն Վիկտորովիչն արդեն ուսանող էր, հայրը նրա հետ զրուցում էր պատմական փաստերի և իրադարձությունների վերաբերյալ իր դիտարկումների ու ենթադրությունների մասին։

Այսպես, նրան հանգիստ չէր տալիս այն միտքը, որ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ստեղծման որոշման ընդունումը 1943թ․-ին, երբ պետք է տեղի ունենար Թեհրանի հայտնի համաժողովը, պատահական չէր։

1943թ․-ին՝ Հայրենական մեծ պատերազմի ամենաթեժ օրերին, Երևանում ստեղծվեց Հայկական ԽՍՀ Գիտությունների ազգային ակադեմիան։

Վիկտոր Համբարձումյանի հաջողության բանաձևը՝ տաղանդ, ճակատագիր և աշխատանք

Համբարձումյանը համաձայնեց աշխատել այնտեղ և տեղափոխվեց Երևան։ Շուտով նրան ընտրեցին Ակադեմիայի իսկական անդամ և նշանակեցին փոխնախագահ։ Ի դեպ, այդ ժամանակ նա արդեն ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ էր։

«Մեզ թվում է՝ Իոսիֆ Վիսարիոնովիչը հատուկ էր ամեն ինչ կազմակերպել այնպես, որ համընկնի հենց կարևոր կոնֆերանսի հետ, որպեսզի Հայաստանի մասին էլ խոսք լինի։ Բացի այդ, ես վստահ եմ, որ երեք առաջնորդների հանդիպմանը քննարկվել է նաև Վիկտոր Համբարձումյանի անձը»,-ասում է իմ զրուցակիցը։

Այստեղ անհրաժեշտ է նշել, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին հայ գիտնականն աշխատում էր պղտոր միջավայրում լույսի տարածման իր հայտնի տեսության ուղղությամբ։

Բնականաբար, աշխատանքը ռազմական նշանակություն ուներ։ Դրա արդյունքները կարող էին կիրառվել, օրինակ, ծովերում հակառակորդի սուզանավերը կամ մառախուղի մեջ ինքնաթիռները հայտնաբերելու համար։

Վիկտոր Համբարձումյան. հերոսի սխրանքը

Աստղաֆիզիկոսի որդին հիշում է, որ հոր աշխատանքների շնորհիվ Անգլիային ի վերջո հաջողվեց գրոհել հիտլերյան սուզանավերի վրա։ Այդ աշխատանքի համար, ի դեպ, 1946թ․-ին հայ գիտնականին Ստալինյան մրցանակ է շնորհվել։

37
թեգերը:
որդի, Վիկտոր Համբարձումյան
Ըստ թեմայի
Վիկտոր Համբարձումյանի անունը կընդգրկվի մեծագույն մարդկանց ցուցակում
Նոբելյան՝ աստղաֆիզիկայի բնագավառում. ովքե՞ր են արժանացել Վիկտոր Համբարձումյանի մրցանակին
Վիկտոր Համբարձումյան. Տիեզերքների արարիչը