Ձեռնաշղթա

ՊԵԿ պաշտոնյաները հայտնվել են մեղադրյալի կարգավիճակում. ՀՔԾ–ն մանրամասներ է հայտնում

53
(Թարմացված է 17:23 04.09.2020)
Ընդհանուր առմամբ մեղադրանք է առաջադրվել է 7 անձի, անհրաժեշտ գործողություններ են ձեռնարկվում հանցավոր շղթայի բոլոր մասնակիցներին բացահայտելու ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի - Sputnik. Բացահայտվել են առանց հայտարարագրման և համապատասխան մաքսային ձևակերպումների մեծ քանակությամբ ավտոյուղերի` Վրաստանից Հայաստանի տարածք ներկրման բազմակի դեպքեր։ Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ դրանց հետևանքով պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր` 53.911.257 դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ:

«Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2020թ. հունվարի 17‑ին վարորդներ Ա. Տ-ն և Ա. Ե.-ն, Վրաստանից ՀՀ տարածք ապրանքների անօրինական ներկրմամբ զբաղվող Տավուշի մարզի բնակիչ Լ. Ա.-ի հրահանգով, փաստացի վերջինիս պատկանող 1150 տարա յուղով բեռնված երկու բեռնատար ավտոմեքենաները տեղափոխել են ՀՀ ՊԵԿ Բագրատաշենի մաքսային կետի տարածք, որտեղ հերթափոխի պետ Վ. Ա.-ի և մաքսային տեսուչ Հ. Մ.-ի, ինչպես նաև կշեռքավար Տ. Ա.-ի հետ համաձայնեցված կարգով, կոնկրետ ժամի մոտեցել են ուղեփակոցին և նշված պաշտոնատար անձանց թողտվությամբ, ապրանքների վերաբերյալ մաքսային հայտարարագիր ներկայացված չլինելու պայմաններում, անարգել մուտք են գործել ՀՀ տարածք, ինչի հետևանքով բեռի սեփականատեր Լ. Ա.-ն ՀՀ պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով՝ 16.034.896 ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վ. Ա.-ն և Հ. Մ.-ն, ելնելով խմբային շահերից և չարաշահելով պաշտոնեական դիրքը, նման եղանակով պարբերաբար թույլ են տվել Լ. Ա.-ի բեռների հերթական խմբաքանակների ապօրինի ներկրումը ՀՀ տարածք:

Այսպես` 2020թ. հունվարի 25‑ին, 29-ին և մարտի 1-ին վերը նշված պաշտոնատար անձինք, կրկին առանց մաքսային հայտարարագրման և համապատասխան մաքսային ձևակերպումների` թույլատրել են Բագրատաշենի մաքսակետով յուրաքանչյուր անգամ 680 տարա յուղի տեղափոխումը ՀՀ տարածք։

Դրա հետևանքով բեռի սեփականատեր Լ. Ա.-ն ՀՀ պետական բյուջե չի վճարել ընդհանուր` 37.876.361 ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել է նաև Լ. Ա.-ի կազմակերպմամբ ավտոյուղի ներկրման մեկ այլ դեպք: Մասնավորապես` պարզվել է, որ Է. Ա.-ն 2020թ. փետրվարի 14-ին առանց հայտարարագրման և համապատասխան մաքսային ձևակերպումների Բագրատաշենի մաքսակետով ՀՀ տարածք է տեղափոխել ավտոմեքենայի շարժիչի 680 տարա յուղ:

Սեպտեմբերի 9-ին ձերբակալվել է Է. Ա.-ն: Մեղադրանք է առաջադրվել ինչպես նրան, այնպես էլ Տ. Ա.-ին , վարորդներ Ա. Տ.-ին և Ա. Ե.-ին, նաև Վ. Ա.-ին, մաքսային տեսուչ Հ. Մ.-ին, Լ. Ա.-ին։

Հ. Մ.-ի և Լ. Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ` Լ. Ա.-ի կազմակերպմամբ ապօրինի ներկրումների բոլոր դեպքերը բացահայտելու, ինչպես նաև դրանցում ներգրավված անձանց ողջ շրջանակը, այդ թվում` հիշյալ դեպքերին ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հնարավոր մասնակցությունը պարզելու ուղղությամբ:

Ինչու են քրեական գործերը դոփում տեղում. «Ժողովուրդ»

53
թեգերը:
պաշտոնյա, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Հայաստան
Ըստ թեմայի
Հրայր Թովմասյանի նախկին վարորդին մեղադրանք է առաջադրվել. ի՞նչ կապ ունի Միհրան Պողոսյանը
Երևանում 25-ամյա կնոջը խեղդամահ անելու համար մեղադրանք է առաջադրվել իրանցի ամուսնուն. ՔԿ
«Վայոց Ձորի անտառտնտեսության» տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Ալավերդու դպրոցներից մեկի տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Եվս մեկ «օրենքով գողի» է մեղադրանք առաջադրվել. ԱԱԾ–ն մանրամասներ է հայտնում
Армянский самолет СУ-25, сбитый турецким истребителем F-16

Թուրքական F-16 կործանիչի կողմից  խոցված ՍՈւ-25 գրոհիչի մնացորդները. լուսանկարներ

0
Համացանցում են հայտնվել Վարդենիսի տարածքում խոցված ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչի լուսանկարները։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը լուսանկարներ է հրապարակել Թուրքական F-16 կործանիչի կողմից  Վարդենիսի տարածքում խոցված ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչի մնացորդներից։

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան, Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել էր ՀՀ տարածքում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում, մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Զոհվել էր  ՀՀ ԶՈՒ օդաչու մայոր Վալերի Դանելինը:

Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը արձանագրել էր, որ թուրքական օդուժը Ադրբեջանում հայտնվել է հուլիսի 29-ից օգոստոսի 13-ը տեղի ունեցած թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժությունների ժամանակ և մինչ օրս դուրս չի բերվել Ադրբեջանի տարածքից:

Նշվում է, որ հայ-ադրբեջանական սահմանի Վարդենիսի հատվածում սեպտեմբերի 27-ին թուրքական F-16 ինքնաթիռը խախտել է Հայաստանի օդային սահմանը և հրթիռներ արձակել Վարդենիսի շրջանի ուղղությամբ:

Նախարարությունը նաև հայտնում է, որ թուրքական սադրիչ թռիչքներն այժմ էլ իրականացվում են նաև հայ-թուրքական սահմանի երկայնքով՝ առանձին դեպքերում խախտելով Հայաստանի օդային սահմանը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 74 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 137 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

0
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի վրա - 2020
F-16

Միայն թուրքական F-16–ը կարող է այդ հեռավորությունից խոցել ՍՈւ-25-ը. ՀՀ–ն ապացույցներ ունի

30
(Թարմացված է 13:09 30.09.2020)
Հայկական կողմն ապացույցներ է հավաքել ու դրանք անակնկալ կերպով ներկայացնելու է միջազգային համապատասխան մարմիններին։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Միայն F–16–ը կարող է խոցել մինչև 90-100 կմ հեռավորության վրա գտնվող ՍՈւ-25-ը, Ադրբեջանի ՄԻԳ-29-ի վրա տեղակայված հրթիռներն ի վիճակի չեն խոցելու այդ տեղում և այդ պայմաններում գտնվող ՍՈւ-25-ը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

«Միայն F–16–ը կարող 60 կիլոմետր հեռավորության վրա համապատասխան բարձրությունից նկատել ՍՈւ-25-ը։ Հարցն այն է, որ մեր օդաչուները փորձ ունեն և գիտեն ուր գնալ, որ դիրքում լինել։ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը չեն կարողանում իրենց առջև դրված խնդիրը լավ կատարել, ինչի համար էլ գործի են դրվել F–16–ները»,–ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` ադրբեջանական օդուժն այդ փորձն ու մակարդակը չունի, որպեսզի իր ունեցած օդային ուժով խոցեր ՍՈւ-25-ը։

Հովհաննիսյանը վստահեցրեց` այս ամենի վերաբերյալ հայկական կողմն ապացույցներ է հավաքել ու դրանք անակնկալ կերպով ներկայացնելու է միջազգային համապատասխան մարմիններին։

Նա նշեց, որ երբ օգոստոսին Ադրբեջանում ընթացող զորավարժություններից հետո թուրքական F– 16–ները չհանվեցին Ադրբեջանի տարածքից, ՀՀ–ն բարձրացրեց այդ հարցը. Հայաստանը շատ լավ գիտի, թե Ադրբեջանի ռազմաօդային ուժերում ինչ կա, այդ թվում` ռազմատեխնիկական հետախուզության շնորհիվ։

Բոլոր նրանց, ովքեր հերքում են հայկական կողմի տեղեկությունները, ըստ Հովհաննիսյանի` անակնկալ հերքումներ են սպասում։ ՀՀ ՊՆ ներկայացուցիչը նշեց` Հայաստանը գիտի նաև, որ թուրքական F-16-ի թռիչքներին զուգահեռ, սահմանի մյուս կողմից ռադիոտեխնիկական կապի ինքնաթիռ է թռչում։

Նա հավելեց, որ F-16-ները բավական երկար ժամանակ եղել են Գանձակի օդանավակայանում, գործել են ՀՀ-ի և Արցախի հյուսիսային ուղղություններում։

 

30