Բեռնատարներ

Ճանապարհային վճար կմուծեն 12 և ավելի տոննա զանգված ունեցող մեքենաները. ինչո՞ւ հենց դրանք

91
(Թարմացված է 15:08 04.09.2020)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարը հայտնեց, թե ինչ հանգամանքներ են հաշվի առնելու ճանապարհային վճար սահմանելիս։

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Առավելագույն վնասն ավտոճանապարհներին հենց 12 տոննա և ավելի բեռնատարողություն ունեցողներն են պատճառում, և հենց այդ պատճառով էլ որոշվել է ճանապարհային վնաս սահմանել դրանց համար։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը` անդրադառնալով որոշ ավտոճանապարհները մեծ բեռնատարների համար վճարովի դարձնելու նախաձեռնությանը:

«Մենք սահմանեցինք ճանապարհային վճար, այլ ոչ թե հարկ, քանի որ միջազգային պայմանագրերով որոշակի պարտականություններ ունենք։ Հարց այն է, որ բեռնափոխադրման համար երկկողմ պայմանագիր ունեցող պետությունները պետք է հարկերից ազատեն իրար։ Այսինքն` մենք հավելյալ հարկ չենք սահմանի, սակայն այդ վճարը պարտադիր կլինի բոլորի համար»,–ասաց Սիմոնյանը։

Նա նշեց, որ որոշվել է սահմանել հավասար պայմաններով ճանապարհային վճար` ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ բեռնափոխադրում իրականացնողների համար։

Փոխնախարարի խոսքով` ճանապարհների համար վճար սահմանելիս հաշվի է առնվելու մեքենաների սռնիների քանակը, քանի որ կան բեռնատարներ, որոնք 3-4 սռնիով են աշխատում, կան մեքենաներ էլ, որ 6 սռնի ունեն։ Իսկ մեծ քանակությամբ սռնի ունեցողներն ավելի շատ են վնաս պատճառում։

Իսկ ինչ վերաբերում է սահմանված վճարի չափին` յուրաքանչյուր կիլոմետրի համար մինչև 50 դրամ ուղեվարձ, ապա նման որոշման էլ, ըստ Սիմոնյանի, հանգել են ուսումնասիրելով ինչպես այլ երկրների փորձը, այնպես էլ պետությունում գրանցված մեքենաների քանակն ու ճանապարհների որակը։ Փոխնախարարը վստահեցնում է` սահմանված գինն օպտիմալ է։

Լավ աշխատավարձով գործ կա. Տավուշի ճանապարհների ու տների շինարարներն աշխատողներ են փնտրում

Բացի այդ, քննարկումների արդյունքում որոշվել է բեռնատարների ճանապարհային վճար սահմանել աստիճանաբար, այլ ոչ թե միանգամից բոլոր բեռնատարներից գումար պահանջել։

Հիշեցնենք, որ նախագծի ընդունման դեպքում փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2021 թվականի հուլիսի 1-ից: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանդես է եկել որոշ ավտոճանապարհները մեծ բեռնատարների համար վճարովի դարձնելու նախաձեռնությամբ: Նախագիծը ենթադրում է վճարումների գանձման էլեկտրոնային համակարգի ստեղծում, «ճանապարհային վճար» հասկացության սահմանում։

Գանձվող գումարները կօգտագործվեն ճանապարհների շինարարության և նորոգման համար։ Առաջարկվում է բեռնատարների վարորդներից վճար գանձել 12 և ավելի տոննա առավելագույն թույլատրելի զանգված ունեցող ավտոտրանսպորտային միջոցների համար, բայց միայն պետության և մասնավոր հատվածի համագործակցության շրջանակում նախագծված և կառուցված մայրուղիներով երթևեկելու դեպքում:

91
թեգերը:
բեռնատար, ավտոմեքենա, ավտոբուս, Ճանապարհ
Ըստ թեմայի
ՀԿԵ–ն լուծում է առաջարկում սեպտեմբերին բեռնափոխադրման խնդիրները բացառելու համար
ՌԴ-ից ՀՀ պայթուցիկ նյութեր տեղափոխող բեռնատարները մնացել են Վրաստանում․ ո՞րն է պատճառը
Բեյրութի նավահանգստում քիմիական նյութերով լի տասնյակ բեռնարկղեր են հայտնաբերել
Արխիվային լուսանկար

Եղվարդի բնակիչը պատերազմի օրերին գնված 17 մլն դրամի զինվորական հանդերձանքը փորձել է այրել

5
(Թարմացված է 11:07 05.03.2021)
«Եղվարդի 30-ամյա բնակչին, սակայն, չի հաջողվել ամբողջությամբ այրել զինվորական հանդերձանքը, քանի որ քաղաքացիները նկատել են հրդեհը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Եղվարդ քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել զինվորական հանդերձանքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձ կատարելու համար։

«Եղվարդի 30-ամյա բնակիչը 2020թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, դիտավորյալ և վառելանյութի օգտագործմամբ փորձել է հրկիզել Եղվարդի Ազատամարտիկների փողոցում գտնվող, քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից ձեռք բերված 17.375.000 դրամ արժողության զինվորական հանդերձանքը: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ հրդեհը նկատվել է քաղաքացիների կողմից և մարվել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Եղվարդ քաղաքի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ) 3-րդ մասի 1-ին կետով:

Նա կալանավորվել է։

Նախաքննությունը շարունակվում է:

Առաքելյանն ասաց` Հայաստանիդ վարչապետին բողոքիր. կամավորներն իրենց հասանելիք փողն են ուզում

5
թեգերը:
Քննչական կոմիտե, համազգեստ, Զինվոր, Եղվարդ
Արխիվային լուսանկար

442 նոր դեպք, 7 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

70
(Թարմացված է 10:47 05.03.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 5249 մարդ, կատարվել է 744863 թեստավորում, առողջացել են վարակվածներից 164463-ը։ Գրանցվել է մահվան 3215 դեպք (+7)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և հասել 822-ի։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։

Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

70
թեգերը:
Հայաստան, Մահ, համավարակ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
«Ռենկոյի» խոշոր ներդրումն անժամկետ հետաձգվում է. պատճառը կորոնավիրուսն ու պատերազմն են
Քոչարյանը կարծում է`իր կորոնավիրուսի թեստի պատասխանը կեղծել են, որպեսզի Մոսկվա չմեկնի
Կորոնավիրուսի դինամիկան հասել է 16 տոկոսի. վերահսկողությունը կխստացվի