Մալաքյան եղբայրներ

ՀՖՖ–ից խնդրում են Մալաքյան եղբայրներին չզրկել ազատությունից

77
(Թարմացված է 12:11 03.09.2020)
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանատու պաշտոնատար անձինք պատրաստակամություն են հայտնել հանդես գալ նաև անձնական երաշխավորությամբ:

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան միջնորդություն է ներկայացրել ֆուտբոլիստ Մալաքյան եղբայրների մասնակցությամբ միջադեպի առնչությամբ։ Տեղեկությունը հայտնում են ՀՖՖ–ի մամուլի ծառայությունից։

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի  նախագահ Արմեն Մելիքբեկյանը դիմել է իրավասու պաշտոնատար անձանց՝ իր մտահոգությունը հայտնելով Էդգար և Գոռ Մալաքյան եղբայրների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ 2020 թվականի օգոստոսի 30-ին Երևանի կենտրոնում գրանցված միջադեպի կապակցությամբ: Իր նամակում ՀՖՖ նախագահն ակնկալում է դեպքի անաչառ քննություն և խնդրում է իրավասու պաշտոնատար անձանց քննարկել Մալաքյան եղբայրների նկատմամբ ազատությունից զրկելու հետ չկապված այլ խափանման միջոցների կիրառման հնարավորությունը»,–նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանատու պաշտոնատար անձինք պատրաստակամություն են հայտնել հանդես գալ նաև անձնական երաշխավորությամբ: 

Նշենք, որ երեկ «Արարատ» և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբների ֆուտբոլիստներ Էդգար և Գոռ Մալաքյանները ազատ արձակվեցին Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայրից։ Նշենք, որ եղբայրների դեմքին վնասվածքներ, սալջարդերի հետքեր կային։ Նրանք նշեցին, որ այդ հետքերի ու ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի մասին մանրամասն կխոսեն հետո։

Մալաքյան եղբայրները ձերբակալվել էին ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։

Հիշեցնենք՝ Sputnik Արմենիայի հավաստի տեղեկություններով`օգոստոսի 30–ին Կասկադում ֆուտբոլիստ եղբայրների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի պատճառը եղել է այն, որ «Փյունիկ» ՖԱ-ի խաղացող  Արաս Օզբիլիսը որոշել է մեքենան կայանել Կասկադի հարակից տարածքում։ Երբ ոստիկանները ցանկացել են տուգանել նրան ոչ ճիշտ տեղում կայանելու համար, նույն մեքենայից դուրս են եկել Մալաքյան եղբայրները, որոնք սկսել են վիճաբանել ոստիկանների հետ և հայհոյանքներ հնչեցնել։ Տղաները ոստիկաններից պահանջել են չտուգանել Հայաստանի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկին։ Այդ պահին միջադեպին ականատես է եղել մեկ այլ ոստիկան, որն իր կնոջ հետ է եղել։ Նա փորձել է կարգի հրավիրել եղբայրներին, բայց նրանք վիճաբանությունը շարունակել են նաև վերջինիս հետ։

Հայտնի է` ինչն է եղել ոստիկանների ու Մալաքյան եղբայրների վեճի պատճառը. մանրամասներ

Օգոստոսի 30-ին տեղի ունեցած դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասով, որը նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ։

Քրեական գործով ոստիկանության 4 ծառայող ճանաչվել են տուժող, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են տուժողների հագուստները, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

77
թեգերը:
Ծեծկռտուք, ՀՀ Ոստիկանություն, ոստիկան, ՀՖՖ, ֆուտբոլիստ, ֆուտբոլ, Գոռ և Էդգար Մալաքյաններ
Ըստ թեմայի
«Դեպքը եղել է լրիվ այլ կերպ». ֆուտբոլիստ եղբայրների փաստաբանը հայտարարություն է տարածել
Ֆուտբոլիստ եղբայրներին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. նոր մանրամասներ
Армянские военнослужащие во время тренировок

Գիշերը մարտերը շարունակվել են. հայկական կողմը զգալի հաջողություններ ունի

276
(Թարմացված է 08:49 28.09.2020)
Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ որոշ տեղերում հրետանային մենամարտեր են ընթացել, իսկ հայկական կողմի կորուստների մասին ադրբեջանական լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ գիշերը մարտական գործողությունները շարունակվել են և մեր ԶՈւ-երը գրանցել են նշանակալի հաջողություններ:

«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: 

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհերից բացի, հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

276
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Զինվորական համազգեստ

Արցախի ՊՆ-ն սահմանին նահատակված զինծառայողների նոր ցանկ է հրապարակել

1080
(Թարմացված է 08:46 28.09.2020)
Նահատակներից 4-ը 18-ամյա զինծառայողներ են, ամենամեծը 41 տարեկան է:

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Արցախի հանրապետության մամուլի ծառայությունը հրապարակել է արցախա-ադրբեջանական սահմանին սկսված բախումների հետևանքով նահատակված զինծառայողների անունները:

Ներսիսյան Սասուն Գրենիկի, ծնվ. 2002թ.

Խաչատրյան Խորեն Յուրայի, ծնվ. 1983թ.

Գրիգորյան Արմեն Նիկոլայի, ծնվ. 1984թ.

Աղասարյան Յուրի Հայկի, ծնվ. 2001թ.

Աճեմյան Գարիկ Արամի, ծնվ. 2002թ.

Գալոյան Գևորգ Մարզպետի, ծնվ. 2001թ.

Աբրահամյան Գուրգեն Վարդանի, ծնվ. 2001թ.

Յարավյան Գոռ Հրանտի, ծնվ. 2002թ.

Ափոզյան Հովհաննես Օնիկի, ծնվ. 2000թ.

Հովհաննիսյան Արեն Կարենի, ծնվ. 2002թ.

Բեգլարյան Հայկազ Աշոտի, ծնվ. 2000թ.

Գաբրիելյան Էրիկ Ռոմայի, ծնվ. 1979թ.

Հայրապետյան Գուրգեն Էդուարդի, ծնվ. 1988թ.

Մովսիսյան Արթուր Սլավիկի, ծնվ. 1981թ. 

Միխայելյան Վազգեն Լևոնի, ծնվ. 1998թ.

Ավելի վաղ հայկական կողմը հայտնել էր ևս 16 զոհի մասին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: 

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհերից բացի, հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

 

1080
թեգերը:
Զոհ, զինծառայող, Պատերազմ, Սահման, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Տղերք, պինդ կացեք. համալսարանական բժիշկները ճակատ են մեկնում. տեսանյութ
Սիրիայից 4 000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի ռազմական գործողություններին
Ողջամիտ եղեք․ Կադիրովը դիմել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը
ՀՀ տեղափոխված վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. նոր տվյալներ
Тяжёлая огнемётная система (ТОС) залпового огня ТОС-1а Солнцепек во время демонстрации ходовых и огневых возможностей (27 июня 2019). Полигон Алабино

Հակառակորդը կիրառում է «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ. ՀՀ ՊՆ

158
(Թարմացված է 08:49 28.09.2020)
Հայկական ստորաբաժանումները սառնասրտորեն դիմագրավում են ադրբեջանական ստորաբաժանումների ոտնձգությունները և ձեռնարկում համապատասխան գործողություններ՝ պատճառելով հակառակորդին անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Գիշերվա ընթացքում արցախա–ադրբեջանական շփման գծում մարտերը շարունակվել են տարբեր ինտենսիվությամբ։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ»,–գրել է նա։

Հայկական ստորաբաժանումները սառնասրտորեն դիմագրավում են ադրբեջանական ստորաբաժանումների ոտնձգությունները և ձեռնարկում համապատասխան գործողություններ՝ պատճառելով հակառակորդին անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: 

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել, զոհվել են նաև 31 զինծառայող։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

 

 

158
թեգերը:
Շուշան Ստեփանյան, Հայաստան, Ադրբեջան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ