Այգեպար

Լավ աշխատավարձով գործ կա. Տավուշի ճանապարհների ու տների շինարարներն աշխատողներ են փնտրում

518
(Թարմացված է 23:08 02.09.2020)
Հայաստանում վիրուսի պատճառով մնացած մասնագետներն արագ աշխատանք գտան, քանի որ կառավարությունն ընդլայնեց կապալային  աշխատանքները։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Տավուշի մարզի կապալառուներն աշխատում են աշխատանքներում ներգրավել տեղի բանվորներին, սակայն միշտ չէ, որ տեղում հնարավոր է լինում աշխատող գտնել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասացին ընկերությունների ներկայացուցիչները։

Կապալառուներից մեկը` «Տավուշի ճանապարհների շահագործման և շինարարական ընկերության» ղեկավար Գագիկ Ադամյանը նշեց, որ աշխատողների պակաս չունի։

Շուտով կմեկնարկի Արցախը Հայաստանին կապող նոր մայրուղու շինարարությունը

Մեկ այլ կապալառու` «Ճանապարհ» ՍՊԸ–ի տնօրեն Էդիկ Բեզոյանը նշեց, որ լավ մասնագետներ միշտ էլ պետք են։  Ընկերությունը պետական տենդերով վերականգնել է Աչաջուր գյուղից Մակարավանք տանող ճանապարհը, իսկ այժմ ավարտում է Ադրբեջանի հետ սահմանակից Բերքաբեր գյուղ տանող ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքները։ Այստեղ մնացել է տեղադրել ճանապարհային նշաններն ու գծանշումներ անել։

«Մենք տեղակայված ենք ոչ թե Տավուշում, այլ Երևանում։ Սակայն ուր էլ գնում ենք, ասում ենք` եկեք մեզ մոտ աշխատեք ու գումար վաստակեք։ Ամեն տեղ փորձում ենք տեղացիների վերցնել։ Մեքենաների օպերատորները` բուլդոզերավարները, գրեյդերավարները և այլն, մերն են, քանի որ տեղում նման մասնագետներ գտնելը դժվար է։ Ասում են, այս տարի այդպիսի մասնագետներ կան, որովհետև Ռուսաստան չեն կարողացել մեկնել։ Բայց որտե՞ղ են։ Եթե ասում եք, որ կան, պայմանավորվենք այսպես` եթե լավ մասնագետ գտնեք, կարող եք նրան իմ տվյալները փոխանցել», – ասում է Բեզոյանը։

Մեկ այլ տավուշյան ընկերության` «Վարմաշի» ներկայացուցիչ Կարեն Աֆոյանը նշեց, որ այս տարի Ռուսաստան չմեկնած վարպետներն իրեն շատ են պետք եկել։

Այժմ նա վերանորոգում է Նոյեմբերյանից քիչ հեռու գտնվող Բերդավան գյուղի ճանապարհը։ Այնտեղ շուրջ տասնյակ տեղի գյուղացի է աշխատանքի վերցրել։ Շուտով կսկսի աշխատանքները Այգեհովիտ գյուղում` Իջևանից քիչ հեռու, որտեղ 10 նոր աշխատող կվերցնի, կրկին տեղացիներից։

«Այնտեղի գյուղապետն ինձ ասաց, որ ասֆալտ անող լավ տղերք կան։ Սովորաբար Ռուսաստան են մեկնում, բայց այս տարի չեն գնացել։ Կփորձեմ վերցնել նրանց։ Ընդհանրապես, մի քանի մշտական աշխատող ունեմ Իջևանից և Սևքարից։ Իսկ մյուսներին աշխատում եմ հավաքել այնտեղ, որտեղ այդ պահին աշխատում եմ», – պարզաբանեց նա։

Նաև «Սիրահարների փողոց». ադրբեջանական հրետակոծությունից հետո Այգեպարը գունազարդել են

Բոլորից շատ վարպետների պակաս է զգում կապալառու Ռոբերտ Օխանյանը։ Այսօր նա տներ է կառուցում սահմանամերձ գյուղերում, այդ թվում նաև Չինարիում։ Այստեղ ամենից զատ, ազգային ոճով տուն է կառուցվում հուլիսյան հրետակոծության ժամանակ վնասվածի փոխարեն։  Տունը կղմինդրե տանիք է ունենալու և կառուցված կլինի տեղի ֆելզիտային տուֆով։

«Շատ վարպետներ են պետք, բայց ոչ բոլորն են ուզում գալ մեզ մոտ։ Հավանաբար բարդ աշխատանք են համարում։ Իսկ լավ վարպետներ մեզ շատ են պետք, հատկապես փորձառու բետոնագործներ, մոնտաժողներ։ Լավ ենք վճարում, ամսական 250-300 հազար մաքուր աշխատավարձ կարող են ստանալ», – հավելեց Օխանյանը։

Նա հաստատեց, որ Հայաստանում այս տարի փորձառու շինարարներն իսկապես ավելի շատ են, քանի որ նրանց մի մասը չի կարողացել Ռուսաստան մեկնել կորոնավիրուսի պատճառով ։ Նրանց աշխատանքով ապահովելու  համար այս տարի կառավարությունը կալապային աշխատանքներն ավելացրեց։ Այդ պատճառով գրեթե բոլոր վարպետները զբաղված են, և կրկին մարդկանց պակաս կա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղերում աշխատողների պակասի մասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով` դրա պատճառով կանգնում են բյուջետային կապալային աշխատանքները։ Վարչապետը նկատել էր, որ մի շարք դեպքերում տեղի բնակիչները չեն համաձայնում աշխատել նույնիսկ լավ վարձատրության պայմաններում։

Սահմանապահ Այգեպարը նոր գույն է ստանում. Պապիկյանը նոր լուսանկարներ է հրապարակել

518
թեգերը:
աշխատավարձ, աշխատատեղ, աշխատանք, շինարարություն, շինարար, Տավուշ
Ըստ թեմայի
Տավուշում ոչ մի երեխա ապաստանի կամ սննդի խնդիր չունի. մարզպետ
Ինչ է արվում Տավուշում վնասված բնակավայրերի վերականգման և քաղպաշտպանության համար
Տավուշում գյուղացին պարապ, օտարերկրացիներն են աշխատում. վարչապետին ասել են` ինչու
Պտղունք գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պտղունք գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել. դեպքի վայրում է ԱԻ նախարարը. լուսանկարներ

13
(Թարմացված է 19:52 24.09.2020)
Դեպքի վայր է մեկնել ինը մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է երկհարկանի շինության երկրորդ հարկի թվով 7-8 բնակարաններում։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. Պտղունք գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այդ մասին ահազանգն Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է սեպտեմբերի 24-ին, ժամը 18:08-ին, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։ 

Пожар двухэтажного дома в деревне Птхунк (24 сентября 2020).
Պտղունք գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու  մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Пожар двухэтажного дома в деревне Птхунк (24 сентября 2020).
Պտղունք գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Արարատի մարզում 10 տարեկան աղջիկ է վրաերթի ենթարկվել

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է Վաղարշապատի քաղաքապետարանի 2 ջրատար։

Пожар двухэтажного дома в деревне Птхунк (24 сентября 2020).
Պտղունք գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է երկհարկանի շինության երկրորդ հարկի թվով 7-8 բնակարաններում։ Այրվում է մոտ 500-600 քմ տարածք։ Տուժածներ չկան։

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայրում են գտնվում ԱԻ նախարար Ֆ․ Ցոլակյանը, Փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վ․ Գաբրիելյանը և տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը։

13
թեգերը:
Ֆելիքս Ցոլակյան, Գյուղ, Արմավիրի մարզ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), հրդեհ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Լիբանանում հզոր պայթյուն է որոտացել. տեսանյութ
Մոսկվայում պայթյուն է որոտացել. տեսանյութ
Խոշոր հրդեհ կրակայրիչների արտադրամասում. աշխատակիցներից մեկն այրվածքներ է ստացել
Հրայր Թովմասյան, արխիվային լուսանկար

«Ես եմ առաջադրել Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը». Թովմասյանը զարմացած է

13
(Թարմացված է 19:42 24.09.2020)
ՍԴ նախկին նախագահի խոսքով՝ դատավորների նիստի ժամանակ հատ–հատ բացատրել է` ինչու չի առաջադրում մյուս դատավորների թեկնածությունները։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Սահմանադրական դատարանի դատավոր, նախկին նախագահ Հրայր Թովմասյանը, դուրս գալով ՍԴ շենքից, լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքն էր առաջադրել դատավոր Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը նախագահի պաշտոնում։

«Խաչատրյանը ամենափորձառուն ու ավագն է բոլոր դատավորներից։ Ես նրա հետ չէի քննարկել իմ` նրան առաջադրելը։ Անակնկալ էր, որ բացարկ հայտնեց»,– ասաց Թովմասյանը։

ՍԴ նախկին նախագահը նաև պարզաբանեց, որ դատավորների նիստի ժամանակ հատ–հատ բացատրել է` ինչու չի առաջադրում մյուս դատավորների թեկնածությունները։

«Եթե մեկ թեկնածու մնա, ես չեմ մասնակցի քվեարկությանը, իմաստ չեմ տեսնում դրանում։ Իմ նպատակն է`ցանկացած եղանակով պայքարել, որ Հայաստանում սահմանադրականությունը վերականգնվի»,– նշեց ՍԴ նախկին նախագահը։

Լրագրողների հարցին` ինչու չի ինքնաառաջնորդվել, Թովմասյանը պատասխանեց, որ դրա համար բավականին անձնական և օբյեկտիվ պատճառներ կան։

«Ես ընտրված ՍԴ նախագահին չեմ նախանձում, ես հիմա գիշերը ժամը երեքին չեմ զարթնում, որոշում չեմ նայում։ Անգամ հանգիստ ժամանակ դա բարդ գործ է, ուր մնաց հիմա»,– եզրափակեց Թովմասյանը։

Մինուս մեկ. Արման Դիլանյանը ՍԴ նախագահ դառնալ չի ուզում

Նշենք, որ ՍԴ նիստը կշարունակվի վաղը՝ ժամը 10։30-ին։

Հիշեցնենք՝ ՍԴ նախագահ ընտրելու օրակարգով ՍԴ–ում նիստ է անցկացվում դեռ երեկվանից` սեպտեմբերի 23-ից։ Սահմանադրական դատարանի նախագահն ու փոխնախագահն ընտրվում են վեց տարի ժամկետով` առանց վերընտրվելու իրավունքի:

13
թեգերը:
Սահմանադրական դատարան, Դատավոր, թեկնածու, Աշոտ Խաչատրյան, Հայաստան