«Զվարթնոց» օդանավակայան

Առաջիկա օրերին չարտերային թռիչքներ կիրականացվեն դեպի Ռուսաստան և Բելառուս

389
(Թարմացված է 20:54 02.09.2020)
Կառավարության կայացրած որոշման համաձայն՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք ևս կարող են օդային ճանապարհով մուտք գործել Հայաստան։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հրապարակել է սեպտեմբերի առաջին տասնօրյակում Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ նախատեսված չվերթերի ցանկը:

Ռուսաստանի տարբեր քաղաքների հետ ուղևորափոխադրումները կիրականացվեն հետևյալ գրաֆիկով.

  • Սեպտեմբերի 3-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 02:40, մեկնում 03:30):
    Սեպտեմբերի 3-ին կիրականացվի Երևան-Մոսկվա-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 15:00, ժամանում 13:00):
  • Սեպտեմբերի 3-ին, 8-ին և 10-ին կիրականացվի Սոչի-Երևան-Սոչի չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 16:15, մեկնում 17:15):
  • Սեպտեմբերի 3-ին և 10-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Aeroflot ավիաընկերության կողմից (ժամանում 13:45, մեկնում 14:45):
  • Սեպտեմբերի 1-ին իրականացվելիք Երևան-Եկատերինբուրգ-Երևան չարտերային չվերթը տեղափոխվել է ս.թ. սեպտեմբերի 4-ին Aircompany Armenia ընկերության կողմից (մեկնում 09:00, ժամանում 18:35):
  • Սեպտեմբերի 4-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 14:50):
  • Սեպտեմբերի 4-ին կիրականացվի Գյումրի-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ավիաընկերության կողմից (մեկնում 17:30):
  • Սեպտեմբերի 4-ին կիրականացվի Թեհրան-Երևան-Թեհրան չարտերային չվերթը Taban ավիաընկերության կողմից (ժամային փոփոխություն՝ ժամանում 21:00, մեկնում 23:00):
  • Սեպտեմբերի 4-ին կիրականացվի Երևան- Թեհրան-Երևան չարտերային չվերթը Armenia Airways ավիաընկերության կողմից (մեկնում 11:00, ժամանում 15:30):
  • Սեպտեմբերի 4-ին, 6-ին, 7-ին, 9-ին և 11-ին կիրականացվի Դուբայ-Երևան-Դուբայ չարտերային չվերթը Fly Dubai ընկերության կողմից (ժամանում 11:10, մեկնում 12:10):
  • Սեպտեմբերի 4-ին, 7-ին և 11-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 01:40, մեկնում 02:40):
  • Սեպտեմբերի 4-ին, 7-ին և 11-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չարտերային չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում 21:40, մեկնում 22:40):
  • Սեպտեմբերի 4-ին և 11-ին կիրականացվի Փարիզ-Երևան-Փարիզ չարտերային չվերթը Air France ավիաընկերության կողմից (ժամանում 17:15, մեկնում հաջորդ օրերին ժամը 05:50):
  • Սեպտեմբերի 4-ին և 11-ին կիրականացվի Սանկտ Պետերբուրգ-Երևան- Սանկտ Պետերբուրգ չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 20:30, մեկնում 21:30):
  • Սեպտեմբերի 5-ին կիրականացվի Երևան-Միներալնիե Վոդի-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 09:40, ժամանում 12:35):
  • Սեպտեմբերի 5-ին կիրականացվի Բեյրութ-Երևան֊-Բեյրութ չարտերային չվերթը Middle East ավիաընկերության կողմից (ժամանում 16:45, մեկնում 17։45):
  • Սեպտեմբերի 5-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Aeroflot ավիաընկերության կողմից (ժամանում 21:35, մեկնում 22:35):
  • Սեպտեմբերի 5-ին և 12-ին կիրականացվի Վիեննա-Երևան- Վիեննա չարտերային չվերթը Austrian Airlines ընկերության կողմից (ժամանում 03:55, մեկնում 04:45):
  • Սեպտեմբերի 6-ին կիրականացվի Դոհա-Երևան-Դոհա չարտերային չվերթը Qatar Airways ավիաընկերության կողմից (ժամանում 00:50, մեկնում 03:00):
  • Սեպտեմբերի 6-ին կիրականացվի Սամարա-Երևան- Սամարա չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 22:40, մեկնում 23:30):
  • Սեպտեմբերի 6-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 19:20, մեկնում 20:40):
  • Սեպտեմբերի 6-ին կիրականացվի Երևան-Սոչի-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 16:30, ժամանում 20:40):
  • Սեպտեմբերի 6-ին և 9-ին կիրականացվի Կրասնոդար-Երևան-Կրասնոդար չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 10:30,, մեկնում 11:20):
  • Սեպտեմբերի 7-ին կիրականացվի Երևան-Մոսկվա-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 17:00, ժամանում 23:00):
  • Սեպտեմբերի 7-ին կիրականացվի Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային չվերթը Armenia Airways ավիաընկերության կողմից (մեկնում 09:00, ժամանում 15:45):
  • Սեպտեմբերի 7-ին, 9-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 14:50, մեկնում 16:10): (Սեպտեմբերի 11-ի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը չեղարկվել է Nord Star ընկերության կողմից)։
  • Սեպտեմբերի 8-ին կիրականացվի Երևան-Կրասնոդար-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 16:00, ժամանում 20:15):
  • Սեպտեմբերի 8-ին կիրականացվի Երևան-Դոնի Ռոստով-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 09:00, ժամանում 13:00):
  • Սեպտեմբերի 9-ին կիրականացվի Երևան-Նիժնի Նովգորորդ-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 10:30, ժամանում 17:35):
  • Սեպտեմբերի 10-ին կիրականացվի Եկատերինբուրգ-Երևան-Եկատերինբուրգ չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 02:15, մեկնում 03:05):

Ինչ վերաբերում է Բելառուսի հետ օդային կապին, Քաղավիացիայի կոմիտեն հայտնում է, որ Մինսկ-Երևան-Մինսկ չարտերային չվերթ կիրականացվի ամեն օր` մինչև սեպտեմբերի 8-ը ներառյալ: Դրանք կիրականացվեն Belavia ավիաընկերության կողմից: Ժամանումը նախատեսվում է 02։45–ին, մեկնումը՝ 03:35-ին:

Չարտերային չվերթերի հետ կապված բոլոր հարցերով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն առաջարկում է դիմել նշված ավիաընկերություններին, զանգահարել 1-87 զանգերի կենտրոն կամ այցելել zvartnots.aero կայք:

Հիշեցնենք՝ կառավարության օգոստոսի 12-ի արտահերթ նիստում կայացված որոշման համաձայն՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են օդային ճանապարհով մուտք գործել Հայաստան։

Օտարերկրյա քաղաքացիների համար վերացվել է ՀՀ սահմանային անցակետերում մուտքի վիզա ստանալու հնարավորությունը: Նրանք ՀՀ մուտքի արտոնագիր կարող են ստանալ միայն արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում (դեսպանություն, հյուպատոսություն, հյուպատոսական կետ) կամ e-visa էլեկտրոնային համակարգով։

Մոսկվայից Երևան 4 չարտերային չվերթ կիրականացվի

Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։

Մերձբալթյան երկրներում ՀՀ դեսպանն ասել է` երբ կմեկնարկեն Ռիգա-Երևան կանոնավոր չվերթերը

389
թեգերը:
Քաղավիացիայի կոմիտե, թռիչք, Բելառուս, Ռուսաստան, «Զվարթնոց» օդանավակայան, չվերթ
Ըստ թեմայի
Մոսկվա–Երևան երկու հատուկ չվերթ. որտեղի՞ց կարելի է տոմս գնել
Եվս 2 չարտերային չվերթ կիրականացվի Մոսկվայից Երևան. հայտնի են ժամկետներն ու տոմսի գինը
Եկատերինբուրգ–Երևան չարտերային չվերթ կկայանա. դեսպանություն
Զբոսաշրջիկներ. արխիվային լուսանկար

«Բյութի օֆ Արմենիա» տուրիստական գործակալության տնօրենի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

4
(Թարմացված է 14:07 22.09.2020)
«Բյութի օֆ Արմենիա» տուրիստական կազմակերպության գործունեությունից տուժած քաղաքացիները կարող են դիմել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն որոշում է կայացրել «Բյութի օֆ Արմենիա տուր» տուրիստական գործակալության տնօրենին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետով ներգրավել որպես մեղադրյալ։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Տեղեկությունը հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է «Բյութի օֆ Արմենիա տուր» տուրիստական գործակալության տնօրենի կողմից առերևույթ խարդախությամբ` խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, տարբեր անձանցից դիտավորությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ քրեական գործի նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնին բազմաթիվ քաղաքացիներից դիմումներ են ստացվել: Դեպքերի առթիվ հարուցվել են մի շարք քրեական գործեր, որոնք միացվել են մեկ վարույթում:

Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Զբոսաշրջիկներին «գցած» 25-ամյա Աննա Սահակյանն ազատության մեջ է. տուժածները դժգոհ են

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Բոլոր այն քաղաքացիներն, ովքեր տուժել են «Բյութի օֆ Արմենիա» տուրիստական կազմակերպության գործունեությունից, խնդրում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին (hասցե՝ ք.Երևան, Վրացյան 90)։

Զբոսաշրջիկներին Եգիպտոսում թողած տուրիստական գործակալության տնօրենին մեղադրանք է առաջադրվել

4
թեգերը:
«Բյութի օֆ Արմենիա» տուրիստական գործակալություն, հետախուզվող, Քննչական կոմիտե
Ըստ թեմայի
Ներքին զբոսաշրջությունը չի փրկի. ինչն է Հայաստանում «սպանում» տուրօպերատորներին
Վահեի խաբեության զոհ դարձածների նոր պատմությունները. նրանք հյուրանոցներին էլ են մեղադրում
«Բյութի օֆ Արմենիայից» տուժածները կարող են դիմել Հայաստանի քննչական կոմիտե
Շտապօգնության մեքենաներ, արխիվային լուսանկար

Մահվան ելքով վրաերթ Արմավիրում. վարորդը փախուստի չի դիմել, բայց տուժածին փրկել չի հաջողվել

7
(Թարմացված է 14:00 22.09.2020)
Դեպքի վայրում հավաքվածների խոսքով՝ վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և նրան տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի Sputnik. Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 12։10-ի սահմաններում ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատ-Աշտարակ ավտոճանապարհի՝ Շահումյան գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն, Մուղնի գյուղի բնակիչ՝ 82-ամյա Լենդրուշ Թադևոսյանին։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինս, գիտակցության չգալով, տեղում մահացել է։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն ազգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։

Վրաերթի ենթարկված 3 աղջիկներին հետազոտել են. մանրամասներ նրանց առողջական վիճակից

Դեպքի վայրում հավաքվածների խոսքով՝ «07»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և նրան տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի ինքնությունը։ 

7
թեգերը:
Վրաերթ, Քրեական գործ, հետիոտն, հիվանդանոց, Արմավիրի մարզ, Դժբախտ պատահար, Մահ, վարորդ, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Էրեբունիում 3 անչափահաս աղջիկների վրաերթի են ենթարկել. նրանք հիվանդանոցում են
Վրաերթ Երևանում. 73-ամյա տղամարդը տեղում մահացել է
Երևանում վրաերթի ենթարկված 41-ամյա քաղաքացու վիճակը ծանր է
Վթար և վրաերթ Երևանի Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում