Դատավոր Արթուր Մկրտչյանը

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին կմնա կալանքի տակ. դատարանը որոշում կայացրեց

104
(Թարմացված է 18:36 02.09.2020)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց մերժել Կարեն Խաչատրյանի պաշտպանի միջնորդությունը։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։

«Դատարանը որոշեց Կարեն Խաչատրյանի խափանման միջոց կալանքը թողնել անփոփոխ` այն համարելով հիմնավոր։ Քննության առնելով Խաչատրյանի պաշտպանի միջնորդությունը` դատարանը որոշեց մերժել այդ միջնորդությունը»,–ասաց դատավոր Արթուր Մկրտչյանը։

Նա հայտնեց նաև, որ դատարանի որոշումը կարող են բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանում` 10-օրյա ժամկետում։

Կարեն Խաչատրյանը կալանավորվել էր 2019-ի օգոսոտսի 30-ին։ Ամիսներ անց` այս տարվա հունվարի 22-ին, նա 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։

Գագիկ Խաչատրյանին և Կարեն Խաչատրյանին առնչվող քրեական գործն ուղարկվել է դատարան

Սակայն փետրվարի 17-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Կարեն Խաչատրյանին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը։

Հիշեցնենք, որ այսօր ընթացող դատական նիստի ժամանակ Խաչատրյանների պաշտպան Ամրամ Մակինյանը միջնորդություն ներկայացրեց Կարեն Խաչատրյանի նկատմամբ կալանքից բացի այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին։

Գործով դատախազ Էդգար Արսենյանն առարկել էր միջնորդությունը` նշելով, որ Կարեն Խաչատրյանի կալանավորումն իրավաչափ է։ Ի դեպ, Կարեն Խաչատրյանը մասնակցում էր նիստին։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ ՊԵԿ և ՀՀ ֆինանսների նախարարության ներքին անվտանգության վարչության պետ Կարեն Խաչատրյանը մեղադրվում է Գագիկ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով վատնում և պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրան պատկանող գույքի վրա կալանք է դրվել:

Որոշումը կբողոքարկվի. Գագիկ Խաչատրյանի պաշտպանները համաձայն չեն դատարանի հետ

Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով յուրացման, վատնման և դրա կազմակերպման, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ 2 դրվագով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 3 դրվագով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։

Գագիկ Խաչատրյանը ևս կալանավորված է։

Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ. դատարանը հրապարակեց որոշումը

104
թեգերը:
Կարեն Խաչատրյան, Հայաստան, կալանք, Գագիկ Խաչատրյան, Դատավոր
Ըստ թեմայի
Դատախազությունը Գագիկ Խաչատրյանին տված «Շահի ոսկիների» հետքերն է փնտրում. նոր մանրամասներ
Գագիկ Խաչատրյանը պետք է բուժում ստանա. ՄԻԵԴ-ը պահանջ է ներկայացրել ՀՀ կառավարությանը
ՀՀ Կառավարությունը չի կատարել ՄԻԵԴ-ի պահանջը. Գագիկ Խաչատրյանը բուժում չի ստացել
ՄԻԵԴ

Ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանը խախտի ՄԻԵԴ որոշումը. պարզաբանում է Եղիշե Կիրակոսյանը

18
(Թարմացված է 12:49 30.09.2020)
Վերջին տարիների ընթացքում Ադրբեջանը նման լուրջ խնդիրների առաջ կանգնել է, ուստի չի բացառվում, որ հիմա էլ նման սցենար լինի:

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ որոշումը խախտելը կարող է բավականին բարդ հետևանքներ ունենալ։

Երեկ ՄԻԵԴ–ն արցախա–ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների առնչությամբ հայկական կողմի ներկայացրած դիմումի հետ կապված որոշում է կայացրել, որում կոչ է արվում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ այնպիսի միջոցների կիրառումից, որոնցով կխախտվեն մարդու իրավունքները։ Սակայն հայտնի դարձավ, որ Ադրբեջանը գիշերը կրկին ԱԹՍ–ներով կրակահերթ է բացել։

«Որոշման պայմանները չպահելը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում է։ Դատարանն Ադրբեջանի այդ քայլին կարող է անդրադառնալ իր ակտով` վճռով։ Դա բավականին լուրջ խախտում է համարվում, և հետևանքները կարող են տարբեր լինել»,–ասաց Կիրակոսյանը։

Նրա խոսքով` վերջին տարիների ընթացքում Ադրբեջանը նման լուրջ խնդիրների առաջ կանգնել է, ուստի չի բացառվում, որ հիմա էլ նման սցենար լինի։

Նշենք, որ ՀՀ–ն Մարդու իրավունքների եվրոպական դատարան էր դիմել Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։ Հայկական կողմի պահանջը երեք կետից էր բաղկացած` պարտադրել Ադրբեջանին դադարեցնելու քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը ՀՀ-ի և Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով, պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ ոչ ընտրանքային հարձակողական գործողություններից, պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 74 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 137 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

18
թեգերը:
Եղիշե Կիրակոսյան, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ), Ադրբեջան, Հայաստան
Եղիշե Կիրակոսյան

Բեռն ավելի շատ Ադրբեջանի վրա է ընկնում. Կիրակոսյանը` ՄԻԵԴ–ի կայացրած որոշման մասին

65
(Թարմացված է 12:48 30.09.2020)
Առաջիկայում ՄԻԵԴ–ին կտրամադրեն Հայաստանի իրականացրած միջոցների մասին տեղեկություն և կսպասեն Ադրբեջանի նման քայլին։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցի կիրառման վերաբերյալ որոշում է կայացրել, և սա Հայաստանի համար արդեն իսկ հաջողություն է։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Որոշման մեջ կոչ է արվում Հայաստանին և Ադրբեջանի բնակչությանը զերծ մնալ այնպիսի միջոցների կիրառումից, որոնցով կխախտվեն մարդու իրավունքները։ Նշված է նաև, որ կողմերը հնարավորինս շուտ դատարանին ներկայացնեն ձեռնարկած միջոցների մասին։ Այս որոշումն ակնկալելի էր»,–ասաց Կիրակոսյանը։

Նրա խոսքով` այն, որ պետության դիմումի հիման վրա դատարանը կայացնում է միջանկյալ միջոց, եզակի դեպքերի թվին է դասվում. սա երրորդ նման դեպքն է։ Բոլոր դեպքերում էլ դատարանն անդրադառնում է երկու պետություններին։

Սա ամեն դեպքում, ըստ Կիրակոսյանի, Հայաստանի համար հաջողություն է, քանի որ նախ ՀՀ–ի կողմից է ներկայացվել, բացի այդ, ՄԻԵԴ–ն այդ դիմումը չի ուղարկել Ադրբեջան` հաստատում ստանալու համար։ Նրա խոսքով` ճիշտ է, ՄԻԵԴ–ը երկու պետություններին է դիմել, սակայն քանի որ ընթացք է տրվել Հայաստանի դիմումին, ապա այս դեպքում բեռն ավելի շատ Ադրբեջանի վրա է ընկնում։ Հարցն այն է, որ ՄԻԵԴ–ն իր որոշման համար հիմք էր ընդունել Հայաստանի ներկայացրած փաստերը խախտումների վերաբերյալ։

Կիրակոսյանը տեղեկացրեց, որ առաջիկայում ՄԻԵԴ–ին կտրամադրեն Հայաստանի կողմից իրականացված միջոցների մասին տեղեկություն և կսպասեն Ադրբեջանի նման քայլին։ Նա հավելեց նաև, որ դրանից հետո նոր դիմում են ներկայացրել ՄԻԵԴ` նոր փաստեր տրամադրելով։

Իսկ ինչ վերաբերում է Վարդենիսի խաղաղ բնակչության նկատմամբ հրետակոծության դեպքին, Կիրակոսյանը հայտնեց` այդ տեղեկությունները սեպտեմբերի 29-ին երկու անգամ լրացուցիչ դիմումներով ներկայացվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Հիշեցնենք` ՀՀ–ն Մարդու իրավունքների եվրոպական դատարան էր դիմել Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։ Հայկական կողմի պահանջը երեք կետից էր բաղկացած` պարտադրել Ադրբեջանին դադարեցնելու քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը ՀՀ-ի և Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով, պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ ոչ ընտրանքային հարձակողական գործողություններից, պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց։ ՄԻԵԴ–ն արցախա–ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների առնչությամբ հայկական կողմի ներկայացրած դիմումի հետ կապված որոշում է կայացրել երեկ` սեպտեմբերի 30-ին։ 

65