Դատական նիստ

«Գագիկ Խաչատրյանի եղբորորդուն կալանավորելով` գործը փակուղի կմտնի». փաստաբան

34
(Թարմացված է 12:54 03.09.2020)
Կարեն Խաչատրյանի պաշտպանը Գագիկ Խաչատրյանի եղբորորդու նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու միջնորդություն ներկայացրեց։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը հեռացավ խորհրդակցական սենյակ` ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի խափանման միջոցի հարցով որոշում կայացնելու։

Այսօր ընթացող դատական նիստի ժամանակ Խաչատրյանների պաշտպան Ամրամ Մակինյանը միջնորդություն ներկայացրեց Կարեն Խաչատրյանի նկատմամբ կալանքից բացի այլընտրանքային խափանման միջոց կիրառել։

«Կարեն Խաչատրյանի գործով նախաքննությունը տևել է 8 օր և մինչ օրս նրա հետ ոչ մի քննչական գործողություն չի իրականացվել։ Նրա խնամքի տակ է գտնվում նաև թոշակառու մայրը։ Բացի այդ, այս գործը կոչվում է Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու, ինչը նշանակում է, որ եթե Կարեն Խաչատրյանը կալանավորվի, ապա գործը փակուղի կմտնի»,–ասաց Մակինյանը։

Նրա խոսքով` Գագիկ Խաչատրյանը, ծանր առողջական վիճակից ելնելով, առաջին իսկ դատական նիստից չի կարողանում մասնակցել դրանց։ Մակինյանը համոզված է, որ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը դրական դինամիկա չի գրանցի առաջիկայում, քանի որ արդյունավետ բուժում չի իրականացվում։ Պաշտպանը հիշեցրեց` դատական նիստերի անցկացման համար ամբաստանյալի մասնակցությունը դրանց պարտադիր է։ Սա նշանակում է, որ եթե Կարեն Խաչատրյանը կալանավորվի, իսկ Գագիկ Խաչատրյանը չկարողանա նիստերին մասնակցել, ապա Կարեն Խաչատրյանը երկար ժամանակ ուղղակի կմնա կալանքի տակ։

 

Օրացույց առանց երեքշաբթիների․ Քոչարյանն անհեթեթ է համարում իր հասցեին հնչած մեղադրանքները

Գործով դատախազ Էդգար Արսենյանը առարկեց միջնորդությունը` նշելով, որ Կարեն Խաչատրյանի կալանավորումն իրավաչափ կլինի։

Ի դեպ, Կարեն Խաչատրյանը նիստին մասնակցում էր։ Նրա կալանքի մասին որոշումը դատարանը կհայտնի այսօր, ժամը 18-ին։

Կարեն Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով յուրացման և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 314-րդ հոդվածի 1-ին կետ): Նա կալանքի տակ է շուրջ 11 ամիս, առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊԵԿ և ՀՀ ֆինանսների նախարարության ներքին անվտանգության վարչության պետ Կարեն Խաչատրյանը մեղադրվում է Գագիկ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով վատնում և պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրան պատկանող գույքի վրա դրվել է կալանք:

Որոշումը կբողոքարկվի. Գագիկ Խաչատրյանի պաշտպանները համաձայն չեն դատարանի հետ

Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով յուրացման, վատնման և դրա կազմակերպման, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ 2 դրվագով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 3 դրվագով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։

34
թեգերը:
կալանավորել, Մեղադրանք, Հայաստան, Դատարան, փաստաբան, միջնորդություն, Դատավոր, Գագիկ Խաչատրյան
Ըստ թեմայի
Ինչեր են արել Գագիկ Խաչատրյանն ու նրա որդիները. ԱԱԾ-ն նոր փաստեր է բացահայտել
Դատարանը բավարարեց Գագիկ Խաչատրյանի որդուն կալանավորելու՝ ԱԱԾ-ի միջնորդությունը
Գագիկ Խաչատրյանի ընտանիքի փաստաբաններն ահազանգում են ճնշումների ու ահաբեկության մասին
ՀՀ Կառավարությունը չի կատարել ՄԻԵԴ-ի պահանջը. Գագիկ Խաչատրյանը բուժում չի ստացել
Տարոն Հովհաննիսյան

Փորձագետը ներկայացրել է ադրբեջանական կողմից ոչնչացված զինվորների անուններ

6
Հավաքված տվյալները դեռ շատ փոքր մասն են, բացի դրանից, կան տեղեկություններ տարբեր բնակավայրերից զոհերի ընդհանուր թվերի մասին։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Կառավարությանն առընթեր «Օրբելի» կենտրոնի ադրբեջանական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանին հաջողվել է բաց աղբյուրներից հավաքել ադրբեջանական կողմի ոչնչացված զինվորների անունները: Փորձագետն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ նշելով, որ անվանապես հավաքված տվյալները դեռ շատ փոքր մասն են, բացի դրանից, կան տեղեկություններ տարբեր բնակավայրերից զոհերի ընդհանուր թվերի մասին, բայց դրանցում դեռևս անուններ չեն նշվում:

Փորձագետի առանձնացրած ցանկը ստորև.


1.Լենքորանի բնակիչ, 1980թ. ծնված փոխգնդապետ Մեհման Միրազիզ օղլու Շիրվանովը (Mehman Mirəziz oğlu Şirvanov)
2. Գյոյչայի շրջանի Լափչըփլաղ գյուղից (Göyçay rayonunun Ləkçıplaq kəndi) Զամիգ Չինգիզ օղլու Ահմադով (Zamiq Çingiz oğlu Əhmədov)
3. Սալյանի շրջանի Խոջալի գյուղի (Salyan Rayon Xocalı kəndi) 21-ամյա բնակիչ Մամմադով էլմիր Արզու օղլուն (Məmmədov Elmir Arzu oğlu)
4. Լենքորանի Քյարգյալան գյուղի (Lənqəran, Kərgəlan) բնակիչ, 2002թ. ծնված, շարքային Գալիբ Հասանով/Qalib Əkbərov: Հուղարկավորվելու է սեպտեմբերի 28-ին Քյարգյալան գյուղի գերեզմանատանը (Qalib Həsənov)
5. Մասալիի շրջանի Հիշքյադարա գյուղից ( Masallı rayonu, Hişkədərə kəndi) ավագ-լեյտենանտ Զաուր Հյուսեյնով (Hüseynov Zaur)
6. Մինգեչաուրից պայմանագրային Շահլար Վելիև (Şahlar Vəliyev): Նշվել է, որ Շ. Վելիևը վիրավորվել էր Ապրիլյան մարտերի ընթացքում:
7. Մինգեչաուրից շարքային Ալլահվերդի Բաբաև (Allahverdi Babayev)
8. Ջալիլիաբադի Մուղան գյուղից (Muğan, Svetlayazarya) շարքային Հասան Թուրան օղլու Դեմիրով (Həsən Turan oğlu Dəmirov)
9. Գախի Ջելայեր գյուղից (Qax, Cəlayer kəndi) ավագ լեյտենանտ Թաբրիզ Ռասուլզադե (Təbriz Rəsulzadə)
10. Ուջարի շրջանի Չիյնի գյուղից (Ucar rayonu Çiyni kəndi) 19-ամյա զինծառայող, շարքային Հյուսեին Վահիմ օղլու Հասանով (Hüseyn Vahim oğlu Həsənov)
11. Խաչմազի շրջանից (Xaçmaz rayonu) 2001թ. ծնված շարքային Սաֆարալիև Ռեշադ Ֆերման օղլու (Səfərəliyev Rəşad Fərman oğlu)
12. Քյալբաջարի շրջանից շարքային Աթաև Նիջաթ Հաբիլ օղլու (Atayev Nicat Habil oğlu)
13. Բալաքյանից Օմեր Գորադաև (Ömer Qoradayev) 1
Ղուբայի շրջանից ավագ լեյտենանտ Իսմեթ Հաջիև Շոլաթ օղլու (İsmət Həcıyev Şolət oğlu)
14. Ղուբայից շարքային Յաշար Ալի օղլու Խուդաև (Xudayev Yaşar Əli oğlu)
15. Սաբիրաբադի Զենգենե գյուղից (Sabirabad rayon Zengene kendi) 1995թ. ծնված պայմանագրային զինծառայող Ֆարիդ Նաղիև (Fərid Nağıyev)
16. Եվլախի շրջանից (Yevlax rayon şəhidi) 1987թ. ծնված, պայմանագրային զինծառայող, սպա Քազըմով Էմին Ֆերման օղլուն (Kazımov Emin Fərman oğlu) սպանվել է Մռավի ուղղությամբ մարտերում
17. Ահմադով Էլմեդդին Ուղուր օղլուն (Əhmədov Elməddin Uğur oğlu) սպանվել է Ֆիզուլիի ուղղությամբ
18. Ջալիլաբադի շրջանի Հեզաբադ գյուղից (Cəlilabad rayonun Həzabad kəndi) Գարդաշ Ալխաս Միրխաս օղլու (Qardaş Alxas Mirxas oğlu)
19. Շարքային Օսմանով (մեր տեսանյութից)
20. կրտսեր սերժանտ Բաբազադե Մ. (մեր տեսանյութից)
21. Լեյտենանտ Զեյնալով Զ. (մեր տեսանյութից)
22. Ջալիլաբադի շրջանից ենթասպա Մուրադ Բաբաև
23... Շարունակելի

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

ԱՀ ՊԲ–ն նաև տեսանյութ է ներկայացվել, որտեղ երևում են հակառակորդի մարդկային կորուստները։

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Հակառակորդը կիրառում է «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ. ՀՀ ՊՆ

Հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել, զոհվել են նաև 31 զինծառայող։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

 

 

6
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020

Հակառակորդը «Սմերչ» է օգտագործել. տեսանյութ

379
(Թարմացված է 09:36 28.09.2020)
Ադրբեջանական զինուժը առավոտյան վերսկսել է հարձակումը, տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանական զինուժը առավոտյան վերսկսել է հարձակումը, տեղեկացնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Հակառակորդն օգտագործել է ծանր հրետանի, այդ թվում՝ «Սմերչ»։

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ։

Հայկական ստորաբաժանումները սառնասրտորեն դիմագրավում են ադրբեջանական ստորաբաժանումների ոտնձգությունները և ձեռնարկում համապատասխան գործողություններ՝ պատճառելով հակառակորդին անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Հայկական ԶՈւ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր. տեսանյութ 18+

ԱՀ ՊԲ–ն նաև տեսանյութ է ներկայացվել, որտեղ երևում են հակառակորդի մարդկային կորուստները։

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել, զոհվել են նաև 31 զինծառայող։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

379
թեգերը:
սմերչ, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Ոստիկաններն էլ մեկնեցին առաջնագիծ. տեսանյութ
«Տեսնենք՝ կկարողանանք բախումները դադարեցնել». Թրամփը խոսել է ԼՂՀ–ի իրավիճակի մասին
Դավիթ Տոնոյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել