Ձերբակալում, արխիվային լուսանկար

Արմավիրում խմիչքից թունավորման քրեական գործով ևս երկու անձ է ձերբակալվել

137
(Թարմացված է 16:16 02.09.2020)
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր Արմավիր քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Աշոտ Լենդրուշի Հովսեփյանի ձերբակալության մասին:

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում՝ Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ևս երկու անձ:

«Քրեական գործով կատարված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է ևս երկու անձ: Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նման բան 1-ին անգամ է պատահում. ինչու բժիշկներին չհաջողվեց փրկել խմիչքից թունավորվածներին

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասի հատկանիշներով: Արմավիր քաղաքի բնակիչ՝ Աշոտ Լենդրուշի Հովսեփյանը՝ ծնված 1970թ., ձերբակալվել էր՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով:

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին ոստիկանությունն ահազանգ էր ստացել սուր թունավորման մասին։ Թունավորումից ընդհանուր առմամբ Արմավիրում և Երևանում 11 մարդ է մահացել։ Քննիչները տեխնիկական սպիրտ են հայտնաբերել, որը գնորդներին վաճառել են սովորական օղու փոխարեն։ Հայտնաբերվել է նաև կասկածյալը, որն այդ սպիրտը վաճառել է։ Նա Արմավիրի բնակիչ 50-ամյա Աշոտ Լենդրուշի Հովսեփյանն է։ Այժմ քննիչները փնտրում են 30 լիտր սպիրտը, որը նա կարող էր վաճառել այլ գնորդների։

«Թունավոր» խմիչքի վաճառքն ու ոլորտի բացերը. ի՞նչ լուծումներ է առաջարկում Պիպոյանը

137
թեգերը:
Արմավիրի մարզ, խմիչք, թունավորում, Ձերբակալում, ՀՀ քննչական կոմիտե, Հայաստան
թեմա:
Թունավորում Արմավիրում (15)
Ըստ թեմայի
Արմավիրի մարզում ու Երևանում ալկոհոլից 23 մարդ է թունավորվել. նոր տվյալներ
Արմավիրում թունավորումից մահացածներից 2-ը քաղաքապետարանի աշխատակիցներ էին
«Մահացու օղուց» ևս 200 լիտր է հայտնաբերվել Արմավիրում. տեսանյութ
Ալկոհոլային թունավորման 4 նոր դեպք է արձանագրվել Արմավիրում ու Երևանում
Վլադիմիր Ջաբարով. արխիվային լուսանկար

«Կրակը պետք է դադարեցվի». Ջաբարովը կողմերին բանակցություններ սկսելու կոչ է արել

40
(Թարմացված է 11:56 27.09.2020)
ՌԴ Դաշնային խորհրդի առաջին փոխնախագահը հիշեցրել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման համար գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խումբը:

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը պետք է դադարեցնեն կրակը և նստեն բանակցությունների սեղանի շուրջ, հակամարտությունը չպետք է լուծվի կռվի դաշտում: Այս մասին ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի առաջին փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը:

«Պետք է ամեն բան տեղափոխել բանակցությունների սեղան, կրակը պետք է դադարեցվի»,-հայտարարել է Ջաբարովը:

Նա շեշտել է, որ հակամարտության կարգավորման համար գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խումբը:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Գործողությունները վաղուց պլանավորված են եղել. Շուշան Ստեփանյան

Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները:

Ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Մարտերը շարունակվում են:

Ադրբեջանի լայնածավալ հարձակումից վնասներ են կրել քաղաքացիական անձինք. ՀՀ ՄԻՊ

40
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա - 2020
 Facebook

Ադրբեջանի իշխանությունն արգելափակել է գրեթե բոլոր սոցիալական ցանցերը

66
(Թարմացված է 11:40 27.09.2020)
Ադրբեջանում վաղ առավոտից սոցցանցային օգտատերերը բողոքում են, որ Facebook, Youtube, Whatsapp, TikTok սոցցանցային հարթակները չեն աշխատում։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանի իշխանությունները արգելափակել են գրեթե բոլոր սոցիալական ցանցերը: Տեղեկությունը հայտնում է երկրի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունը:

Ադրբեջանի իշխանությունները պարզաբանել են, որ սոցիալական ցանցերի արգելափակումը պայմանավորված է «Հայաստանի կողմից լայնածավալ սադրանքները կանխելու համար»:

«Հուսով ենք, որ Ադրբեջանի քաղաքացիները ըմբռնում կցուցաբերեն՝ կապված այն սահմանափակումների հետ, որոնք կարող են ծագել սոցցանցային տիրույթում ՝ հակամարտության համատեքստում»,- նշել են նախարարությունից:

Նշենք, որ Ադրբեջանում սոցցանցային օգտատերերը վաղ առավոտից բողոքում են, որ Facebook, Youtube, Whatsapp, TikTok սոցցանցային հհարթակները չեն աշխատում:

Մեկ կին և մեկ երեխա. Մարտունիում խաղաղ բնակիչներ են զոհվել

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները: Ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Մարտերը շարունակվում են:

«Պատերազմ են ուզում, պատերազմ էլ կստանան». Արցախի նախագահ

66
թեգերը:
Արցախ, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Facebook
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա - 2020
Ըստ թեմայի
Արցախում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել
Ինչպես է հայկական զինուժը ոչնչացնում ադրբեջանական տանկերը. տեսանյութ
Մարտերը շարունակվում են. հայկական կողմը խոցել է 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, տանկեր. տեսանյութ
Էրդողանը և Ալիևը, արխիվային լուսանկար

Թուրքիան հայտարարել է Ադրբեջանին աջակցության մասին

0
(Թարմացված է 11:58 27.09.2020)
Էրդողանի ներկայացուցիչը լիովին վերարտադրել է Բաքվի դիրքորոշումը, թե Հայաստանը «հարձակվել է քաղաքացիական բնակավայրերի վրա»։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik. Թուրքական իշխանություններն աջակցում են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիային։ Ինչպես հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը, Անկարան վճռականորեն դատապարտում է «Հայաստանի հարձակումն Ադրբեջանի վրա»։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Էրդողանի ներկայացուցիչը լիովին վերարտադրել է Բաքվի դիրքորոշումը, թե Հայաստանը «հարձակվել է քաղաքացիական բնակավայրերի վրա»։ Նա հայտարարել է, որ այդ պատճառով էլ այս կոնֆլիկտում Անկարան աջակցում է Բաքվին։

 

0
թեգերը:
Ադրբեջան, Ռեջեփ Թայիփ Էրդողան, Թուրքիա, Հայաստան