ԵՊՀ

Ես չեմ առաջադրվել, չեմ էլ առաջադրվի. ինչու Գևորգյանը իրեն չի տեսնում ԵՊՀ ռեկտորի պաշտոնում

35
(Թարմացված է 14:03 02.09.2020)
Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը վստահ է, որ ԵՊՀ ռեկտորը պետք է լինի նշանակովի։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, դոկտոր, պրոֆեսոր Գեղամ Գևորգյանը ռեկտորի պաշտոնում իրեն չի տեսնում։ Այս մասին Գևորգյանը հայտարարեց ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցող ասուլիսի ժամանակ։

«Ես չեմ առաջադրվել, չեմ էլ առաջադրվի, եթե նույնիսկ նոր ընտրություն հայտարարվի։ Պատճառներ շատ կան։ Ես սկզբունքային դիրքորոշում ունեմ, որ ռեկտորը պետք է լինի նշանակովի», - ասաց Գեղամ Գևորգյանը։

Հարցը` արդյոք Գևորգյանը բացառում է իր թեկնածությունը ԵՊՀ ռեկտորի պաշտոնում, նրան բարկացրեց։
«Եթե ես չեմ դիմել և ասել եմ, որ չեմ դիմելու, ինչպես կարող եմ ընտրվել ռեկտոր»,–ասաց նա։ Լրատվամիջոցի այն դիտարկմանը, իսկ եթե ԿԳՄՍ նախարարությունը որոշի օրենք փոխել և իրեն նշանակել ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար, նա կհամաձայնի՞. «Խնդրում եմ`«եթե մորքուրս տղա ծնվեր քեռի կլիներ» տիպի հարցեր չտալ»,–բարկացավ Գևորգյանը։

Նրա խոսքով` ԵՊՀ ռեկտորի համար առաջադրված 5 թեկնածու կա։

Հիշեցնենք, որ Գեղամ Գևորգյանը ԵՊՀ  ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրվել 2019 թվականի մայիսի 30–ին։

Ինչո՞ւ են բարձրացել ԵՊՀ–ի ուսման վարձերը. «անակնկալ» կորոնավիրուսային իրավիճակում

35
թեգերը:
Գեղամ Գևորգյան, Ընտրություններ, ռեկտոր, Երևանի պետական համալսարան (ԵՊՀ)
Ըստ թեմայի
ԵՊՀ–ն պատասխանել է ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանին
ԵՊՀ ռեկտորի խոսնակը հուսով է, որ նորերը չեն նմանվի նախորդներին
«Դարձ ի շրջանս յուր». ով է կրկին ընտրվել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ
Արխիվային լուսանկար

Հայաստանում կորոնավիրուսից 45 տարեկան տղամարդ է մահացել

6
(Թարմացված է 10:57 18.09.2020)
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով գրանցված մահերի վիճակագրությունը։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան 1 դեպք է գրանցվել։

«Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 45 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 285 է:

Նշենք, որ սեպտեմբերի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46910 դեպք, որոնցից 42369-ն առողջացած, 926-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3330 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 255927 թեստավորում:

Դարձյալ COVID-ն է մեղավոր. երբ պատվաստանյութը հայտնվի, հիվանդությունների բռնկում կսկսվի

Այսպիսով` երեկ կատարվել է 3769 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 239 նոր դեպք: Ունենք 138 առողջացած:

6
թեգերը:
տղամարդ, Կին, Հայաստան, Մահ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի հետևանքով մահվան 3 դեպք է գրանցվել
Կորոնավիրուսի հետևանքով 3 մարդ է մահացել
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում երկու մարդ է մահացել, 162-ն առողջացել են
Դիանա Գալոյան. արխիվային լուսանկար

Նիկոլ Փաշինյանը չի ստորագրում Տնտեսագիտականի ռեկտորի հրամանը. «Ժողովուրդ»

4
(Թարմացված է 10:52 18.09.2020)
Վարչապետը տնտեսագիտականի հարցում կարծես թե այլ որոշում ունի, ինչի համար էլ դեռևս այդ հարցը թողնում է օդում կախված։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրում այն հրամանագիրը, ըստ որի Դիանա Գալոյանը կարող է ստանձնել Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնը։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Նշենք, որ դեռևս հուլիսի 17-ին ռեկտոր է ընտրվել Դիանա Գալոյանը: Հենց նույն օրը՝ զուգահեռ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության Բարձրագույն որակավորման հանձնաժողովն անվավեր ճանաչեց Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի՝ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը:

Այս որոշումը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը չեղյալ համարեց, քանի որ քննություն էր իրականացրել ու պարզել, որ Բարձրագույն որակավորման կոմիտեն անհիմն որոշում է կայացրել:

Չնայած զրկեցին դոկտորի գիտական աստիճանից, բայց Դիանա Գալոյանն ընտրվեց ՀՊՏՀ ռեկտոր

«Այս ամենից հետո Փաշինյանն ինչպես որ մայիսից մինչև այսօր չի ստորագրում ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականի դիմումը, այնպես էլ Դիանա Գալոյանի դիմումը չի ստորագրում»,–նշված է «Ժողովուրդի» լուրում։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ վարչապետը, կարծես թե, այս ամենի վերաբերյալ այլ որոշում ունի, ինչի համար էլ դեռևս այդ հարցերը թողնում է օդում կախված:

Թերթը գրում է նաև, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանն ամեն ինչ արեց, որ ԵՏՊՀ ռեկտոր դառնա Դիանա Գալոյանը, բայց կարծես թե իր հաշվարկներում սխալվել էր. վերջնարդյունքը դեռևս մշուշոտ է:

Դիանա Գալոյանն իր թեկնածությունը կառաջադրի տնտեսագիտականի ռեկտորի ընտրություններին

4
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, ռեկտոր, Դիանա Գալոյան