Դատավորի մուրճիկ, արխիվային լուսանկար

«Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետին չեն կալանավորի. դատարանը բավարարել է պաշտպանների բողոքը

25
(Թարմացված է 13:15 02.09.2020)
Դատավորը համարել է, որ ձերբակալման որոշումը Սամվել Մկրտչյանին ազատությունից զրկելու վերաբերյալ ոչ իրավաչափ է:

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. «Էյջվիէյջ» փաստաբանական գրասենյակից հայտնում են, որ փաստաբաններ Վահան Հովհաննիսյանի և Սյուզաննա Խչեյանի դատարան ներկայացրած բողոքը «Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետի՝ Սամվել Մկրտչյանի, ձերբակալման որոշման դեմ բավարարվել է դատարանի կողմից:

«Դատարանը քննել է նաև Սամվել Մկրտչյանին կալանավորելու քննիչ Չիլինգարյանի միջնորդությունը, որը նույնպես մերժվել է: Նախաքննության մարմինը պետք է որոշում կայացնի խափանման մեկ այլ միջոց ընտրելու հարցը»,- նշված է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ պաշտպանների՝ դատավոր Վ․ Սիսակյանը համարել է, որ ձերբակալման որոշումը Սամվել Մկրտչյանին ազատությունից զրկելու վերաբերյալ ոչ իրավաչափ է: Դատարանի որոշմամբ արձանագրվել է, որ Վահան Հովհաննիսյանի և Սյուզզաննա Խչեյանի վստահորդը պետք է անհապաղ ազատ արձակվի:

Հիշեցնենք, որ Սամվել Մկրտչյանը ձերբակալվել էր օգոստոսի 31-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 38-314-րդ (պաշտոնեական կեղծիք) հոդվածների շրջանակում:

Երևանում հնչած կրակոցների գործով 21 և 54-ամյա տղամարդիկ են ձերբակալվել

Ի դեպ, Մկրտչյանը մեկ տարի էլ չպաշտոնավարեց որպես «Նուբարաշեն» ՔԿՀ պետ. նա աշխատանքի էր անցել նախորդ տարվա ամռանը և աշխատանքից ազատվել այս տարի` ձմռան վերջին։

«Նուբարաշեն» ՔԿՀ–ն մարտից նոր պետ ունի` Գերասիմ Գևորգյանն է փոխարինել Մկրտչյանին։

25
թեգերը:
որոշում, Դատավոր, Դատարան, փաստաբան, պաշտպան, Ձերբակալում, «Նուբարաշեն» ՔԿՀ, Հայաստան
Ըստ թեմայի
Ես դեմ եմ պատերազմին, բայց դեմ եմ նաև հորինված մեղադրանքներին. Խանաղյանի գրառումը
Խուսափել է 35 մլրդ դրամի հարկային պարտավորությունից. Մայրապետյանի մեղադրանքը լրացվել է
Հերթը հասավ ՀՀԿ-ին․ թոշակառուին ընտրակաշառք տալու համար մեղադրանք է առաջադրվել
Արտաշատում նորածնի վաճառքի դեպքի հետ կապված մեղադրանք է առաջադրվել 5 անձի
Թուրքական F-16 կործանիչի խոցած հայկական ՍՈւ-25-ը

Համացանցում են հայտնվել թուրքական F-16 կործանիչի խոցած հայկական ՍՈւ-25-ի լուսանկարները

306
(Թարմացված է 13:29 30.09.2020)
Վարդենիսի տարածքում խոցված ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչի օդաչուն զոհվել էր:

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը լուսանկարներ է հրապարակել Թուրքական F-16 կործանիչի կողմից  Վարդենիսի տարածքում խոցված ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչի մնացորդներից։

Армянский самолет СУ-25, сбитый турецким истребителем F-16
Թուրքական F-16 կործանիչի խոցած ՍՈւ-25-ի մնացորդները

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան, Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկը խոցել էր ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում, մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Զոհվել էր  ՀՀ ԶՈՒ օդաչու մայոր Վալերի Դանելինը:

Армянский самолет СУ-25, сбитый турецким истребителем F-16
Թուրքական F-16 կործանիչի խոցած ՍՈւ-25-ի մնացորդները

Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը արձանագրել էր, որ թուրքական օդուժը Ադրբեջանում հայտնվել է հուլիսի 29-ից օգոստոսի 13-ը տեղի ունեցած թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժությունների ժամանակ և մինչ օրս դուրս չի բերվել Ադրբեջանի տարածքից:

Նշվում է, որ հայ-ադրբեջանական սահմանի Վարդենիսի հատվածում սեպտեմբերի 27-ին թուրքական F-16 ինքնաթիռը խախտել է Հայաստանի օդային սահմանը և հրթիռներ արձակել Վարդենիսի շրջանի ուղղությամբ:

Армянский самолет СУ-25, сбитый турецким истребителем F-16
Թուրքական F-16 կործանիչի խոցած ՍՈւ-25-ի մնացորդները

Նախարարությունը նաև հայտնում է, որ թուրքական սադրիչ թռիչքներն այժմ էլ իրականացվում են նաև հայ-թուրքական սահմանի երկայնքով՝ առանձին դեպքերում խախտելով Հայաստանի օդային սահմանը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Անկարան խրախուսում է Բաքվին` տրամադրելով զենք. Արցախի ԱԳՆ–ի հայտարարությունը

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 74 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 137 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

306
թեգերը:
համացանց, Թուրքիա, Վարդենիս, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի վրա - 2020
Ըստ թեմայի
«Իսկանդերները» կկիրառվե՞ն Արցախում. Փաշինյանը պատասխանեց Sputnik Արմենիայի հարցին
Հայաստանը չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ–ին. Փաշինյան
Ռուսական ռազմաբազան Հայաստանի անվտանգության կարևոր բաղադրիչ է․ Փաշինյան
«Չենք բացառում, որ կարող են տուժել Ադրբեջանի քաղաքացիական օբյեկտները». ԱՀ նախագահի խոսնակ
F-16

Միայն թուրքական F-16–ը կարող է այդ հեռավորությունից խոցել ՍՈւ-25-ը. ՀՀ–ն ապացույցներ ունի

137
(Թարմացված է 13:27 30.09.2020)
Հայկական կողմն ապացույցներ է հավաքել ու դրանք անակնկալ կերպով ներկայացնելու է միջազգային համապատասխան մարմիններին։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Միայն F–16–ը կարող է խոցել մինչև 90-100 կմ հեռավորության վրա գտնվող ՍՈւ-25-ը, Ադրբեջանի ՄԻԳ-29-ի վրա տեղակայված հրթիռներն ի վիճակի չեն խոցելու այդ տեղում և այդ պայմաններում գտնվող ՍՈւ-25-ը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

«Միայն F–16–ը կարող 60 կիլոմետր հեռավորության վրա համապատասխան բարձրությունից նկատել ՍՈւ-25-ը։ Հարցն այն է, որ մեր օդաչուները փորձ ունեն և գիտեն ուր գնալ, որ դիրքում լինել։ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը չեն կարողանում իրենց առջև դրված խնդիրը լավ կատարել, ինչի համար էլ գործի են դրվել F–16–ները»,–ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` ադրբեջանական օդուժն այդ փորձն ու մակարդակը չունի, որպեսզի իր ունեցած օդային ուժով խոցեր ՍՈւ-25-ը։

Հովհաննիսյանը վստահեցրեց` այս ամենի վերաբերյալ հայկական կողմն ապացույցներ է հավաքել ու դրանք անակնկալ կերպով ներկայացնելու է միջազգային համապատասխան մարմիններին։

Նա նշեց, որ երբ օգոստոսին Ադրբեջանում ընթացող զորավարժություններից հետո թուրքական F– 16–ները չհանվեցին Ադրբեջանի տարածքից, ՀՀ–ն բարձրացրեց այդ հարցը. Հայաստանը շատ լավ գիտի, թե Ադրբեջանի ռազմաօդային ուժերում ինչ կա, այդ թվում` ռազմատեխնիկական հետախուզության շնորհիվ։

Բոլոր նրանց, ովքեր հերքում են հայկական կողմի տեղեկությունները, ըստ Հովհաննիսյանի` անակնկալ հերքումներ են սպասում։ ՀՀ ՊՆ ներկայացուցիչը նշեց` Հայաստանը գիտի նաև, որ թուրքական F-16-ի թռիչքներին զուգահեռ, սահմանի մյուս կողմից ռադիոտեխնիկական կապի ինքնաթիռ է թռչում։

Ստեփանակերտի երկնքում հակառակորդի երկու ԱԹՍ է խոցվել․ լուսանկարներ

Նա հավելեց, որ F-16-ները բավական երկար ժամանակ եղել են Գանձակի օդանավակայանում, գործել են ՀՀ-ի և Արցախի հյուսիսային ուղղություններում։

Հիշեցնենք` Թուրքական F-16 կործանիչը ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչ խոցել էր Վարդենիսի տարածքում, օդաչուն`Վալերի Դանելինը, զոհվել էր։ 

Հայ զինծառայողները մի քանի վայրկյանում երկու ԱԹՍ են խոցում. տեսանյութ

137
թեգերը:
Հայաստան, Արծրուն Հովհաննիսյան, Թուրքիա
Ըստ թեմայի
«Կպա՜վ». Արցախի ՊԲ–ն «Orbiter-1K» ԱԹՍ է խոցել
Հայկական զինուժը խոցել է հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյունը. տեսանյութ
«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից
Уничтоженный Армией Обороны Карабаха азербайджанский БПЛА

Հայկական կողմը ևս մեկ ԱԹՍ է խոցեց

0
Ադրբեջանը զրկվեց ևս մեկ անօդաչու թռչող սարքից: Հակառակորդի կուստների թիվն անընդհատ ավելանում է։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Հակառակորդի խոցված ԱԹՍ–ների թիվն ավելացավ ևս մեկով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Նոր էլի ԱԹՍ խփեցինք»,– Facebook–ի ր էջում գրել է նա։

0