Աննա Նաղդալյան, արխիվային լուսանկար

Տարակուսանքի է արժանի Ադրբեջանի բացահայտումը. Նաղդալյանը` ՌԴ–ից ՀՀ տեղափոխվող զենքի մասին

93
(Թարմացված է 12:36 02.09.2020)
Աննա Նաղդալյանն արձագանքել է ադրբեջանական կողմի հայտարարություններին և հիշեցրել` Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները հաստատվել են դեռևս 1990–ականներին։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. Վերջին շրջանում Հայաստանն ադրբեջանական կողմից խիստ իրարամերժ ազդակներ է ստանում, որոնց հիման վրա կարելի է ենթադրել, որ հուլիսյան մարտերը հուժկու հարված են հասցրել ոչ միայն Ադրբեջանի ԶՈՒ–ին, այլ նաև դիվանագիտական ներուժին։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` պատասխանելով հարցին, թե Հայաստանը չի արձագանքելու Ադրբեջանի հայտարարություններին։

Մասնավորապես, խոսքը վերաբերում է Ադրբեջանի նախագահի խորհրդականի այն հայտարարությանը, ըստ որի` Ադրբեջանն իր մտահոգություն էր հայտնել ՌԴ–ից ՀՀ–ին մատակարարվող զինամթերքի առնչությամբ և ասել, որ բացատրություն է ակնկալում այդ առումով։

«Ըստ ադրբեջանական կողմի վարկածի` երկկողմ դաշնակցային հարաբերություններ ունեցող երկրները` տվյալ դեպքում ՀՀ–ն և ՌԴ–ն, չպետք է սերտ համագործակցեն ռազմաարդյունաբերության ոլորտում։ Գուցե բացահայտում անեմ իրենց համար, բայց Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները հաստատվել են դեռևս 1990–ականներին»,–ասաց Նաղդալյանը։

Նրա խոսքով` պարզապես տարակուսանքի է արժանի, որ Ադրբեջանը հենց այսօր է բացահայտել աշխարհաքաղաքական այդ իրողությունը։

Նաղդալյանը նշեց նաև, որ որքան էլ շարունակվի Ադրբեջանի դիվանագիտական ներուժի դեգրադացիան, հայկական կողմն այդ աստիճանի չի իջնելու։

Հիշեցնենք, որ «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարության և Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական ընկերության միջև ստորագրվել է Սու-25-ի արդիականացման և վերանորոգման պայմանագիր։

93
թեգերը:
Զենք, Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Աննա Նաղդալյան
Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահը զինվորականների ու ազատամարտիկների է պարգևատրել

Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահը զինվորականների ու ազատամարտիկների է պարգևատրել

5
ՀՀ ԶՈւ բարձրաստիճան զինվորականների հետ նախագահի պարգևատրմանն են արժանացել նաև Արցախյան ազատամարտի մասնակից ազատամարտիկներ:

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի - Sputnik. Անկախության տոնի առթիվ հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պարգևատրել է պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների: Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով է պարգևատրվել ՀՀ ԶՈւ զորամասերի հրամանատարներ՝ գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը, Արիության մեդալով՝ զորամասին հրամանատար, փոխգնդապետ Բաբկեն Ղարիբյանը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝ զորամասի հրամանատար, գնդապետ Աշոտ Սարգսյանը: Զորամասի հրամանատար փոխգնդապետ Արամ Ղազարյանը Մարտական ծառայության մեդալով է պարգևատրվել՝ հետմահու:

Նախագահի հրամանագրով մի շարք զորամասերի հրամանատարների տեղակալներ ու ստորաբաժանումների ղեկավար բարձրաստիճան զինվորականներ պարգևատրվել են Երախտագիտության մեդալով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով ու Մարտական ծառայության մեդալով:

Զորամասի, բժշկական բաժանմունքի պետ, բժշկական ծառայության փոխգնդապետ Կարեն Խաչունցին նախագահ Արմեն Սարգսյանը պարգևատրել է Մխիթար Հերացու մեդալով:

Ֆրանսիան Հայաստանի կողքին է. Մակրոնը շնորհավորել է Սարգսյանին

Նախագահի հրամանագրով պարգևատրվել են նաև Արցախյան ազատամարտի մասնակից ազատամարտիկներ: Ազատամարտիկ Արա Խուդավերդյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Ազատամարտիկներ Վազգեն Բաբաջանյանը, Ալեքսան Ալեքսանյանը, Թաթուլ Սեփոյանը, Սամվել Հայրապետյանը, Արթուր Ուրումյանը, Արտավազդ Ամիրխանյանը, Գեղամ Խաչատրյանը, Սուրեն Հարությունյանն ու Ալեքսան Ավետիսյանը պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով:

5
թեգերը:
Անկախության օր, պարգևատրում, Ազատամարտիկ, զինծառայող, Հայաստան, Արմեն Սարգսյան
Ըստ թեմայի
Օրվա կադր. «Սու»–երը տոնական թռիչք են իրականացնում Երևանի երկնքում
«Շնորհավոր Անկախության օրը». Հենրիխ Մխիթարյանը շնորհավորական բացիկ է հրապարակել
Սեպտեմբերի 21-ը Վաշինգտոնում Հայաստանի Անկախության օր է հռչակվել

Չարենցավանցի Սաքունց եղբայրները ռեկորդներ են նվիրել Հայաստանի անկախության տոնին. տեսանյութ

18
(Թարմացված է 18:05 21.09.2020)
24-ամյա Յուրին և 18-ամյա Արթուրը բեռնատարներ և ավտոբուս են քաշել։ Հեշտ չէր, բայց եղբայրները կարողացան հաջողության հասնել։

Չարենցավանցի մարզիկ եղբայրներ Յուրի և Արթուր Սաքունցները մեկական ռեկորդ են սահմանել և նվիրել Հայաստանի անկախության 29-ամյակին։

Ավագ եղբայրը` աշխարհի չեմպիոն, Գինեսի ռեկորդակիր 24-ամյա Յուրի Սաքունցը, իր առաջ դրված խնդիրը հաղթահարեց առանց դժվարության։ Նա 4.5 տոննայանոց բեռնատարն ատամներով քաշեց 3 մետր` ձեռքերի վրա կանգնած։

«Ես ամբողջ կյանքս սրան եմ նվիրել և արդեն երկար ժամանակ է` տարբեր ռեկորդների եմ պատրաստվում։ Սա իմ 20-րդ ռեկորդն է, սակայն այսքանով մտադիր չեմ սահմանափակվել», – ասաց Յուրին։

Իսկ ահա նրա եղբայրը` 18-ամյա Արթուրը, որին Յուրին մարզում է շուրջ 2 տարի, մի փոքր դժվարություններ ունեցավ։ Արթուրն ատամներով 9 մետր քաշում էր 13 տոննայանոց բեռնատարն ու ավտոբուսը, ինչը նրան հաջողվեց չորրորդ փորձից։ Պարանները, որոնցով բեռնատարը կապում էին ավտոբուսին, պոկվում էին և մարզիկին չէր հաջողվում ավարտել սկսածը։ Երրորդ փորձից օգնության հասան ոստիկանության աշխատակիցները. նրանք հաստ պարան տրամադրեցին։ Միայն դրանից հետո հաջողվեց ռեկորդ սահմանել։

«Ոչ մի վատ բան չէի զգում։ Հույսս դրել էի Աստծո վրա, ու ամեն ինչ բարեհաջող ստացվեց», – ասաց Արթուրը։

Ինչպես Յուրի Սաքունցն իր կյանքը երկարացրեց 15 տարով. մարզիկն այդքանով կանգ չի առնի

Նշենք, որ երկու եղբայրներն էլ հավակնոտ ծրագրեր ունեն. Արթուրը ուզում է մեկ ձեռքով կամ ատամներով քաշել 20 և ավելի տոննա։ Իսկ ահա Յուրին մտադիր է միջազգային ասպարեզ դուրս գալ և Մոսկվայում 70 տոննայանոց գնացքը քաշել մեկ ճկույթով։

18
թեգերը:
ռեկորդ, մարզիկ, Արթուր Սաքունց, Յուրի Սաքունց
Ըստ թեմայի
«Շնորհավոր Անկախության օրը». Հենրիխ Մխիթարյանը շնորհավորական բացիկ է հրապարակել
Ինչպիսի Հայաստան պետք է ունենաք 2050–ին. Փաշինյանը ներկայացրեց վերափոխման ռազմավարությունը
Ֆրանսիան Հայաստանի կողքին է. Մակրոնը շնորհավորել է Սարգսյանին