Գեղամ Վարդանյան

ԵԱՏՀ նախարար Գեղամ Վարդանյանը պատրաստվում է դատի տալ Pastinfo-ին․ մանրամասներ

73
(Թարմացված է 12:29 02.09.2020)
Համացանցում տարածված տեղեկության համաձայն՝ Վարդանյանը փորձել է ԵԱՏՄ միասնական տեղեկատվական համակարգի տենդերից շահույթ ստանալ։ Նախարարի իրավաբաններն արդեն հայց են պատրաստում զրպարտության համար։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Գեղամ Վարդանյանը պատրաստվում է դատարան դիմել իր մասին կեղծ տեղեկություններ տարածելու համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում  հայտնեց Վարդանյանի քարտուղարության խորհրդատու Հասմիկ Կարապետյանը։

Ավելի վաղ Pastinfo.am կայքը գրել էր․ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովում սկանդալ է հասունանում։ 2018թ. Հեղափոխությունից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար նշանակված Գեղամ Վարդանյանին, որը 2019թ.-ից զբաղեցնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ՀՀ ներկայացուցչի պաշտոնը, կասկածում են վատնումներ և չարաշահումներ կատարելու մեջ»։

Ըստ կայքի՝ Հայաստանի ներկայացուցչին կասկածում են գիտահետազոտական աշխատանքների համար հատկացված ֆինանսական միջոցների վատնման և տենդերների հայտարարման կանոնների խախտման մեջ։

«Գեղամ Վարդանյանի իրավաբանները ծանոթացել են ԶԼՄ-ների հրապարակումներին։ Այս պահին նրանք հայց են պատրաստում Pastinfo.am-ի դեմ կեղծ տեղեկություն տարածելու համար», - ասաց Կարապետյանը։

ԵԱՏՀ-ում Հայաստանը ներկայացնում են նախարարներ Արտակ Քամալյանը(արդյունաբերության ու ագրոարդյունաբերության համալիրի) ու Գեղամ Վարդանյանը (ներքին շուկաների, թվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով)։

«Լիդիան Արմենիան» դատի է տվել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին

Նշենք՝ ԵԱՏՀ երկրների միասնական հարկային մաքսային տեղեկատվական համակարգի ստեղծումը շարունակվում է։ Հինգ երկրների մաքսավորները տեղեկություն են փոխանակում մաքսազերծման ու ապրանքների տեղափոխության վերաբերյալ։ Շուտով նման տեղեկություն կարող են փոխանակել նաև հարկային ծառայությունները։ Դա կպարզեցնի ԱԱՀ ու ակցիզի վճարումը միության մի երկրից մյուսն ապրանք փոխադրելիս։

73
թեգերը:
Հայաստան, փաստաբան, Դատարան, Նախարար
Ըստ թեմայի
«Ա1+»–ը դատի է տալիս կառավարությանն ու փորձում է ստանալ «Կենտրոն» TV-ի հաճախականությունը
Վարչապետի մամուլի խոսնակը խոստացել է մեկնաբանել իրեն դատի տալու՝ Վանեցյանի որոշումը
Գյուղացիներն ու գյուղապետը դատի են տալիս իրար. բողոքի ակցիաները հասել են Զարթոնք
Մատենադարանի տնօրենին պատրաստվում են դատի տալ. տնօրենի արձագանքը
Совместные батальонные тактические учения военнослужащих российской военной базы ЮВО и военнослужащих ВС МО РА

«Կովկաս 2020» զորավարժությունների ժամանակ Հայաստանում ավիացիա է գործարկվել

16
(Թարմացված է 19:33 21.09.2020)
Հարավային ռազմական շրջանի ու ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պրակտիկ մարտական գործողությունների խաղարկումն անցկացվում է այս տարվա սեպտեմբերի 21-ի 26-ը հայ-ռուսական միացյալ խմբավորման հրամանատար Տիգրան Փարվանյանի ղեկավարության ներքո։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Հարավային ռազմական շրջանի ու ՀՀ պաշտպանության նախարարության մոտ քսան միավոր ավիացիա է գործարկվել Հայաստանում կայացած «Կովկաս 2020» ռազմավարական զորավարժությունների ընթացքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՌՇ մամուլի ծառայությունը։  

«Ալագյազ» զորավարժարանում անցկացված զորավարժություններում գործարկվել են դեսանտային-գրոհիչ Մի-8ՄՏՎ ու հարվածային Մի-24 ուղղաթիռները։

«Բանակային ավիացիան կապահովի դեսանտի անցումն ու վայրէջքը, զորքերի հարձակման պահպանությունը, կրակային հարվածներ կհասցնի պայմանական հակառակորդի ռազմական տեխնիկայի շարասյուներին ու օբյեկտներին։ Հարավային ռազմական շրջանի ու ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պրակտիկ մարտական գործողությունների խաղարկումն անցկացվում է այս տարվա սեպտեմբերի 21-ի 26-ը հայ-ռուսական միացյալ խմբավորման հրամանատար Տիգրան Փարվանյանի ղեկավարության ներքո», - նշված է հաղորդագրության մեջ։

Այս զորավարժություններն առանձնահատուկ են, որովհետև կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` դրանք անցկացվում են հակահամաճարակաբանական միջոցների խիստ պահպանմամբ։

«Կովկաս-2020»-ը ՌԴ-ում. ինչպես են ընթանում վարժանքների նախապատրաստական աշխատանքները

Ընդհանուր առմամբ «Կովկաս 2020» զորավարժություններին Հայաստանում մասնակցում է ավելի քան 1,5 հազար մարդ, 300 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում նաև երկու երկրների օպերատիվ-մարտավարական, բանակային ու անօդաչու ավիացիան։

«Կովկաս 2020» զորավարժությունը կանցկացվի Հարվային ռազմական շրջանի տարածքում 2020 թվականի 21-ից 26 –ը ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի ղեկավարության ներքո ու կլինի Ռուսաստանի Զինված Ուժերի օպերատիվ (մարտական) պատրաստականության համալիր միջոցառումների վերջին փուլը։

16
թեգերը:
Ռուսաստան, Զորավարժություններ, Հայաստան, «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն
Ըստ թեմայի
Հայաստանը կմասնակցի «Կովկաս-2020» զորավարժությունների ցամաքային մասին
Հայաստանում ՀԱՊԿ երկու զորավարժություն կանցկացվի. ինչ խնդիր է դրված
Հայաստանը Բելառուսում կմասնակցի ՀԱՊԿ–ի խաղաղապահ զորավարժություններին
Սերժ Սարգսյանը Եռաբլուրում

Սերժ Սարգսյանն այցելել է Եռաբլուր. ինչ է խոստացել նա իրեն մոտեցած լրագրողներին

26
(Թարմացված է 19:45 21.09.2020)
Սերժ Սարգսյանը ծաղիկներ է խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին:

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Անկախության տոնի առթիվ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Սարգսյանը հարգանքի և երախտագիտության տուրք մատուցեց Հայրենիքի համար կյանքը զոհաբերած իր մարտական ընկերների և նահատակված բոլոր նվիրյալ հայորդիների հիշատակին:

ՀՀ երրորդ նախագահը ծաղիկներ խոնարհեց սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, ծաղկեպսակ դրեց զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Եռաբլուրում լրագրողները Սերժ Սարգսյանին խնդրեցին մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե բանակցություններ գոյություն չունեն, և որ նա դրանում մեղադրում է Հայաստանի իշխանություններին: Սերժ Սարգսյանը խոստացավ այդ հարցին պատասխանել ավելի ուշ:

Ինչ ունենք անկախությունից 29 տարի անց. Քոչարյանի և Սարգսյանի շնորհավորանքն ու տեսլականը

«Շուտով ձեզ կհրավիրենք ասուլիսի և կպատասխանենք ձեր բոլոր հարցերին»,- ասաց նա:

Հարցին, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը պատերազմի վտանգ տեսնում է, նա նույնպես խոստացավ անդրադառնալ առաջիկա մամուլի ասուլիսում:

Հիշեցնենք՝ պաշտոնաթողությունից հետո կազմակերպված առաջին ասուլիսի ժամանակ` այս տարվա օգոստոսի 19-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել էր բացառապես 2016թ-ի ապրիլյան պատերազմին վերաբերող հարցերին: Բոլոր այլ հարցերին Սարգսյանը խոստացել էր պատասխանել հետագա ասուլիսների ընթացքում:

Սերժ Սարգսյանը նաև նշել էր, որ այսուհետ մտադիր է լրատվամիջոցների հետ հանդիպել պարբերաբար: Ընդ որում, հաջորդ ասուլիսի թեման, նրա որոշմամբ, լինելու է արցախյան խնդիրը:

Պարզ է, չէ՞, որ Ալիևն ինքն իրեն չէր մեղադրելու. Դավիթ Տոնոյան

26
թեգերը:
Լրագրող, Եռաբլուր պանթեոն, Սերժ Սարգսյան
թեմա:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան
Ըստ թեմայի
Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Հայաստանի առնչությամբ. Բաքուն մանրամասներ է հայտնել
Ինչ է տեղի ունեցել 2002թ–ին Քի Վեսթում և ինչ է պատմել ճաշի ժամանակ Հեյդար Ալիևը Քոչարյանին
Ալիևի հայտարարությունը հուզական էր. Զոհրաբ Մնացականյանը` ղարաբաղյան գործընթացի մասին

Երևանի Մոլդովական փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել

0
(Թարմացված է 20:01 21.09.2020)
Բնակարանի հրդեհը մեկուսացնելուց հետո այն մարելու համար փրկարարներից շուրջ կես ժամ է պահանջվել։

Սեպտեմբերի 21-ին, ժամը 16։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի 2/2 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Ըստ ԱԻՆ հաղորդագրության` դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։27-ին, մարվել՝ 18։00-ին։

Վտանգավոր իրավիճակ. Աբովյանի ստորգետնյա գազապահեստի մոտ հրդեհ է բռնկվել

0
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), բնակարան, Երևան, հրդեհ
Ըստ թեմայի
Գազի արտահոսք և հրդեհ Ավան Առինջի շենքերից մեկի 7–րդ հարկում. կա տուժած
Նուբարաշենի աղբավայրը հրդեհի ճիրաններում է հայտնվել. տեսանյութ
Հրդեհ Տավուշում. մեկ մարդ այրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել