ԱԱԾ շենք

Փարաքարի և «Դիլիջան ազգային պարկի» պաշտոնատար անձինք խոշոր գումարներ են հափշտակել. ԱԱԾ

46
(Թարմացված է 12:37 02.09.2020)
ԱԱԾ–ն քրեական երկու գործ է հարուցել Փարաքարի համայնքի ղեկավարի և «Դիլիջան ազգային պարկի» նախկին տնօրենի դեմ։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործեր է հարուցել Փարաքարի համայնքի ղեկավարի և «Դիլիջան ազգային պարկի» նախկին տնօրենի դեմ։

ԱԱԾ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ բացահայտվել են Արմավիրի մարզի Փարաքար համայնքի և «Դիլիջան ազգային պարկի» պաշտոնատար անձանց կողմից վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու բազմաթիվ դեպքեր։

«Փարաքար համայնքի ղեկավարը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի, անհատույց շահադիտական դրդումներով, վատնման եղանակով հափշտակել է համայնքի` 12 935 000 դրամի դրամական միջոցները»,– նշված է ԱԱԾ–ի հաղորդագրության մեջ։

Համայնքի ղեկավարը, նախնական համաձայնության գալով ընկերոջ՝ Ս.Ղ.-ի հետ, 2013-ին նրան նշանակել է համայնքի ղեկավարի տեղակալ։ Սակայն ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի` համայնքի ղեկավարի տեղակալները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Ս.Ղ.-ն աշխատել է «Գազպրոմ Արմենիայում», և համայնքապետարանում աշխատանքի չհաճախելու պարագայում համայնքի ղեկավարը կեղծ փաստաթղթեր է կազմել և նրան ներկայացրել վճարման։ Արդյունքում համայնքի բյուջեից Ս.Ղ.-ի անվամբ անհիմն կարգով ելքագրվել և վատնման եղանակով 2014-2017 թթ. ընթացքում հափշտակվել է 6 925 000 դրամ:

Բացի այդ, նույն համայնքի ղեկավարը, նախնական համաձայնության գալով ազգականի՝ Գ.Հ.-ի հետ, 2013 թ. վերջինին Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանում հրամանագրել է որպես համայնքի ղեկավարի վարորդ։ Վերջինս նույնպես աշխատանքի չի հաճախել, սակայն նրա անվամբ ելքագրվել և 2013-2018 թթ. ընթացքում հափշտակվել է 5 970 000 դրամ:

ԱԱԾ-ն ՊՆ պաշտոնյաների գործունեության մասով նոր բացահայտում է արել. «Ժողովուրդ»

Փարաքար համայնքի ղեկավարը, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, համայնքի սոցիալապես անապահով անձանցից Դ.Մ.-ի և Լ.Ս.-ի անուններով, համապատասխանաբար 2015 և 2018 թվականներին, որպես սոցիալական աջակցություն տրամադրել է 40.000 ՀՀ դրամ։ Սակայն ելքագրված գումարն օգտագործել է իր անձնական կարիքների համար։

Միաժամանակ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Է.Ե.-ն, հանդիսանալով Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու անդամ, 2015 թ. հունիսի 8-ից մինչև նույն թվականի հունիսի 11-ը և 2015 թ. օգոստոսի 5-ից մինչև նույն թվականի օգոստոսի 24-ը բացակայել է ՀՀ–ից։ Սակայն այդ օրերին Փարաքար համայնքի ավագանու ընդունած որոշումներում և կայացած նիստի արձանագրությունում Է. Ե.-ն նշվել է որպես նիստին մասնակից ավագանու անդամ, և վերջինի անվան դիմաց դրվել է ստորագրություն. այդ կերպ կազմվել են պաշտոնական կեղծ փաստաթղթեր:

ՀՀ ԱԱԾ-ում նախապատրաստված այլ նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ «Դիլիջան ազգային պարկի» նախկին տնօրենը կատարել է առանձնապես խոշոր չափերով վատնում՝ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը: Նա «Դիլիջան ազգային պարկի» 2019 թ. տարեկան գնումների պլանով նախատեսված «Գազ 66-11» մակնիշի չորս բեռնատարների ձեռք բերման համար 2019 թ. ապրիլի 16-ին «gnumner.am» կայքում հրապարակված հայտի հիման վրա կայացած մրցույթի միակ մասնակից ընկերության հետ 2019 թ. օգոստոսի 1-ին կնքել է ապրանքի գնման պայմանագիր։ «Կովկասի բնության հիմնադրամ» ՀԿ–ի կողմից հիշյալ ՊՈԱԿ-ին հատկացված դրամաշնորհների հաշվին, 2019 թ. սեպտեմբերի 27-ին յուրաքանչյուրը 7 մլն դրամով ձեռք է բերել (իրականում 2,400,000 ՀՀ դրամ միջին շուկայական արժեք ունեցող) «Գազ 66-11» մակնիշի չորս բեռնատար ավտոմեքենա՝ քաջատեղյակ լինելով շուկայում վերջինի անհամեմատ էժան գնի մասին:

Գյումրու ԲԿ–ում պետպատվերի շրջանակում վիրահատություններ են արել և գումար հափշտակել

46
թեգերը:
Արմավիրի մարզ, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ, Հայաստան
Ըստ թեմայի
Նոր քրեական գործ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ․ ՀՖՖ-ից 120 մլն դրամ է հափշտակվել
Երևանի բնակիչը խոշոր գումար է հափշտակել բանկոմատներից
Հիդրոօդերևութաբանության կենտրոնի պաշտոնատար անձինք հափշտակել են մոտ 30.700.000 դրամ. ԱԱԾ
Արխիվային լուսանկար

Ոստիկաններն օրենքից չբխող պահվածք են դրսևորում. Թաթոյանը հայտարարություն է արել

9
(Թարմացված է 12:10 18.09.2020)
Արման Թաթոյանն առավել անընդունելի է համարում այն դեպքերը, երբ քաղաքացին դիմակով է լինում, բայց ոստիկանի իրավական ներգործությանն է արժանանում անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ դիմակ չդնելու կամ դիմակը ոչ պատշաճ դնելու համար վարչական տուգանքն ու մարդուն ազատությունից զրկելը ստանում են պատժիչ բնույթ:

«Սա անընդունելի ու մարդու իրավունքների համակարգի տեսանկյունից վտանգավոր մոտեցում է: Ոստիկանության գործողությունները դիմակ չկրելու կամ դիմակը ոչ պատշաճ կրելու համար մարդկանց տուգանելու և ոստիկանության բաժին բերման ենթարկելու հետ կապված դառնում են մտահոգիչ ու համակարգային առումով ստանում ոչ ճիշտ զարգացումներ»,– ասված է պաշտպանի տարածած հաղորդագրության մեջ:

Պաշտպանը հիշեցնում է, որ դիմակ դնելու պահանջի նպատակը նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելումը կամ վարակի տարածման դեմ պայքարն է, ուստի և պետության ցանկացած մարմնի կամ պաշտոնատար անձի գործունեությունը պետք է ուղղված լինի այդ նպատակին։

«Բերման ենթարկված կամ ազատությունից զրկված մարդու նվազագույն իրավունքները չեն ապահովվում, խախտվում է ազատությունից զրկելու պատճառները մարդուն պատշաճ ներկայացնելու պարտադիր պահանջը, խնդիրներ են արձանագրվում բերման ենթարկելու առնչությամբ կազմվող փաստաթղթերում»,– արձանագրում է ՄԻՊ–ը։

Բացի այդ, նրա դիտարկմամբ, քաղաքացուն մոտեցած ոստիկաններն օրենքից չբխող պահվածք են դրսևորում, նրան անընդունելի ձևով բերման ենթարկում ու այդ ընթացքում անհամաչափ ուժ գործադրում։

Առավել անընդունելի են այն դեպքերը, երբ քաղաքացին դիմակով է, բայց ոստիկանի իրավական ներգործությանն է արժանանում անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար։ Պաշտպանը հիշեցնում է, որ անձը հաստատող փաստաթուղթ չունենալը քաղաքացուն պատասխանատվության ենթարկելու հիմք լինել չի կարող:

Կարելի՞ է բազմակի օգտագործման դիմակ դնել. դասերը մեկնարկելուն պես նոր հարցեր են ծագել

Մյուս կողմից, Թաթոյանի դիտարկմամբ, ոստիկաններն իրենք են դարձել գոյություն ունեցող անորոշ կարգավորումների «զոհը», քանի որ ոստիկանության ծառայողների համար չկան մանրամասն կանոններ կամ ուղեցույցեր` համավարակի պայմաններում նրանց աշխատանքի վերաբերյալ։

«Բերման ենթարկելն իրականում պետք է լինի վերջին միջոց և գործադրվի միայն այն բացառիկ դեպքերում, երբ քաղաքացուն մոտեցած ոստիկանը սպառել է իրեն օրենքով հասանելի բոլոր մյուս միջոցները և դա պահանջված է կոնկրետ իրավիճակի պայմաններով: Ոստիկանը պետք է ցուցաբերի նաև անհատական մոտեցում իրգործողություններն իրականացնելիս՝ յուրաքանչյուր դեպքի առանձնահատկություններըհաշվի առնելով,– նշում է պաշտպանը,–Անհրաժեշտության դեպքում ոստիկանը պետք է քաղաքացուն տրամադրի դիմակ, այլ ոչ թե ոստիկանության բաժին հարկադրաբար տանելը դիտարկի՝ որպես հիմնական ու այն էլ առաջնային այլընտրանք»:

Բացի այդ, ոստիկանը քաղաքացուն պետք է պարզաբանի դիմակ կրելու պահանջի էությունը, դիմակ չկրելու կամ դիմակը ոչ պատշաճ կրելու հետևանքները, իսկ դրա համար ոստիկանները նախ պետք է հատուկ դասընթացներ անցնեն։

Սևազգեստ աղջիկներ, ասֆալտին փռված դիմակներ. ինչ էր կատարվում Մաշտոցի պողոտայում. տեսանյութ

«Այս ամենն իր հերթին երկրում առաջացնում է լրացուցիչ լարվածություն առանց այն էլ նոր կորոնավիրուսային վարակի առաջացրած դժվարությունների պայմաններում»,– փաստում է պաշտպանը` հավելելով, որ համավարակից պաշտպանվելու միջոցառումները պետք է ուղղված լինեն երկրում համերաշխության մթնոլորտ ապահովելուն։

Պաշտպանը հայտնում է նաև, որ ՄԻՊ գրասենյակը բազմաթիվ բողոքներ է ստանում քաղաքացիներից, իսկ ոստիկանության բաժիններ այցերի ընթացքում ՄԻՊ աշխատակիցները փորձում են պաշտպանել քաղաքացիների իրավունքները։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր գործում, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով լինեն։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ Հայաստանում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Կարանտինի ընթացքում որոշ սահմանափակումներ մեղմացվել են, բայց հասրարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակում է գործել։

Երբ և որտեղ է պարտադիր դիմակ դնելը. Արսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել

9
թեգերը:
կորոնավիրուս, Տուգանք, դիմակ, Արման Թաթոյան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Թավշյա տուգանք. դիմակ չդնելու համար տուգանվածների քանի՞ տոկոսն է վճարել այն. «Ժողովուրդ»
Երբ կարելի է դիմակ չդնել, իսկ երբ առանց դրա հնարավոր չէ
Ամեն ինչ կանենք, որ մեր երեխաները լիաթոք շնչեն. վարչապետը` դպրոցներում դիմակ դնելու մասին
Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Փաշինյանը շնորհավորել է հրեաների Նոր տարին

11
(Թարմացված է 11:45 18.09.2020)
Հրեական Նոր տարին շարժական տոն է։ Այն նշվում է սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին` լիալուսնի օրը, իսկ հաջորդ օրը մեկնարկում է հրեական հաշվարկով հերթական նոր տարին։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին` հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի կապակցությամբ:

«Հայաստանի հրեական համայնքի սիրելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական Նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի կապակցությամբ: Այսօր ինչպես Հայաստանի հրեական համայնքը, այնպես էլ ողջ հրեա ժողովուրդը նշում է տարվա նորամուտը խորհրդանշող գեղեցիկ տոնը: Թող այս նոր տարին խաղաղության, բարեկեցության և առաջընթացի տարի լինի: Եվ թող նոր իրողություններին համահունչ շարունակվեն ամրապնդվել և զարգանալ մեր ժողովուրդների միջև առկա դարավոր կապերը»,– ասված է ՀՀ վարչապետի ուղերձում:

Շնորհավորելով հրեա հայրենակիցներին` Փաշինյանը նրանց մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք:

Պատմությունը չես փոխի․ ինչպես հայերը փրկեցին հրեական ընտանիքը

Հայաստանում ապրող հրեաների թիվը տարբեր տվյալներով տատանվում է 500-2000-ի սահմաններում։

Հրեական Նոր Տարին շարժական տոն է։ Այն նշվում է սեպտեմբեր–հոկտեմբերի ամիսներին, լիալուսնի օրը։

Այդ օրը հրեաներին արգելված է աշխատել, իսկ հաջորդ օրը մեկնարկում է հրեական հաշվարկով հերթական նոր տարին։

Հայերն ու հրեաները՝ նմանություններ և տարբերություններ, կամ ինչով է վտանգավոր նոր ծրագիրը

11
թեգերը:
շնորհավորանք, Ամանոր, հրեա, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Ինչ կարող են միասին անել հայերը և հրեաները. գիտնականներից չեն պրծնի անգամ «սև խոռոչները»
«Պարգև չեմպիոնին», կամ ինչպես նուրբ հայուհին գրավեց լեգենդար հրեա շախմատիստի սիրտը
Հրեական կազուս և հայկական ակցենտ․ պատմության դաս Արևելյան Եվրոպայի առաջնորդների համար