Սրբուհի Գալյան

Սրբուհի Գալյանը նոր պաշտոն ունի

82
(Թարմացված է 18:10 01.09.2020)
Առաջիկա օրերին, ՀՀ գլխավոր դատախազի կողմից նշանակումներ կկատարվեն նաև ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթներով օժտված ստորաբաժանման դատախազների պաշտոններում:  

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով Սրբուհի Գալյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնում: Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը:

Գալյանը մինչ այս զբաղեցնում էր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը:

«Վերոնշյալ գործառույթներ իրականացնող դատախազների և ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթների արդյունքում ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացած հավակնորդներն ընդգրկվել էին դատախազների թեկնածուների համապատասխան ցուցակներում: Դատախազների թեկնածուները երկամսյա համապատասխան ուսումնառություն են անցել ՀՀ արդարադատության ակադեմիայում»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Գլխավոր դատախազը ԲԴԽ է դիմել 2 դատավորի կալանավորելու հարցով

Միաժամանակ նշվում է, որ դասընթացներն արդեն ավարտվել են, և, ինչպես նախատեսվում էր, սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում, այսինքն՝ առաջիկա օրերին, ՀՀ գլխավոր դատախազի կողմից նշանակումներ կկատարվեն նաև ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթներով օժտված ստորաբաժանման դատախազների պաշտոններում:

Նիկոլ Փաշինյանն իր խորհրդականին ազատել է պաշտոնից

Ավելի վաղ դատախազությունը հայտարարել էր, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկնարկել է դրանով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների և ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնների համալրման գործընթացը:

82
թեգերը:
Նշանակում, պաշտոն, Հայաստան, Արթուր Դավթյան
Ըստ թեմայի
Հները հեռանում են, գալիս են նորերը. ի՞նչ նպատակ են հետապնդում ԱԱԾ–ում նոր նշանակումները
Փաշինյանը նոր նշանակում է արել
Նոր նշանակում Արցախում. Արշավիր Ղարամյանը Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարն է
Նոր պաշտոնանկություններ ու նշանակումներ Հայաստանում
 Լիլիթ Մակունց

«Ինձ չի անհանգստացնում դա». Մակունցը` 3 քաղաքական ուժերի հայտարարած հանրահավաքի մասին

4
(Թարմացված է 15:44 22.09.2020)
Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է ԲՀԿ–ի, ՀՅԴ–ի ու «Հայրենիքի» համատեղ հանրահավաք անցկացնելու հայտարարությունը։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին ամենևին չի անհանգստացնում, որ 3 քաղաքական ուժերը պատրաստվում են հանրահավաք անել։ Մակունցը նման կարծիք հայտնեց ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ` անդրադառնալով ԲՀԿ–ի, ՀՅԴ–ի ու «Հայրենիքի» համատեղ հանրահավաք անցկացնելու հայտարարությանը։

«Ինձ համար այդ հանրահավաքը կազմակերպելու պատճառն անհիմն է։ Իհարկե, դա ընդդիմադիր ուժերի իրավունքն է»,–ասաց Մակունցը։

Հարցին, թե արդյոք այդ երեք ուժերին կհաջողվի՞ հանրության լայն մոբիլիզացիա կազմակերպել, Մակունցը նշեց, թե չի ուզում կանխատեսումներ անել։ Նրա խոսքով` շուտով ամեն ինչ պարզ կլինի։

Ինչ է կատարվում. «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչը հերքում է տարածված լուրերը

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը հայտնել էր` քանի որ օրակարգը միասնական է, որոշել են քաղաքական ուժերով միասին հանդես գալ հանրահավաքով։ Թե ովքեր և ինչ թեմայով ելույթներ են ունենալու նախատեսվող հանրահավաքում, Տոնոյանի խոսքով, դեռ վերջնականապես որոշված չէ։ ԲՀԿ խոսնակը խոստացավ տեղեկացնել, երբ հստակեցված կլինի։

«Բռնապետական կարգեր չեն». Մակունցը խոսել է իմքայլականների շուրջ պտտվող լուրերի մասին

4
թեգերը:
հանրահավաք, Լիլիթ Մակունց, Հայաստան
Ըստ թեմայի
Ջուլֆալակյանին չեն պարտադրել. Լիլիթ Մակունց
Որոշ պատգամավորներ պաշտոններ կստանան գործադիրում, մեկն էլ` մարզպետ կդառնա. ԶԼՄ–ներ
«Ցածր մակարդակի դիսկուրսի մեջ ներքաշելու ցանկություն չունեմ». Ծառուկյանը նշում է խնդիրները
Դավիթ Գևորգյան

Արագածոտնի մարզպետը կորոնավիրուսով է վարակվել

12
(Թարմացված է 15:50 22.09.2020)
Դավիթ Գևորգյանը հիվանդանոցում է, քանի որ նրա մոտ նոր զարգացող թոքաբորբ է հայտնաբերվել։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը կորոնավիրուսով է վարակվել։ Տեղեկությունը Facebook սոցցանցի իր էջում հայտնել է Գևորգյանը` նշելով, որ կրկնակի թեստի պատասխանը ևս դրական է եղել:

«Հետազոտություններ անցնելուց հետո ինձ մոտ ախտորոշվեց երկկողմանի զարգացող թոքաբորբ՝ առողջական վիճակի որոշակի բարդացումով, և բժիշկների ցուցմանը համաձայն՝ բուժումն անհրաժեշտ է շարունակել բժշկական հսկողության պայմաններում: Սեպտեմբերի 18-ից ստանում եմ հիվանդանոցային բուժում»,–գրել է մարզպետը։

Նա շնորհակալություն է հայտնել բժիշկներին, բոլոր բուժաշխատողներին, հիվանդանոցի սպասարկող անձնակազմին, որոնք իրենց պրոֆեսիոնալ աշխատանքի և մարդկային ջերմ վերաբերմունքի շնորհիվ անում են առավելագույնը, որպեսզի բոլոր հիվանդներն օր առաջ առողջանան:

Գևորգյանը տեղեկացրել է, որ իր բացակայության ընթացքում իրեն կփոխարինի մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանը:

Հիշեցնենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ևս 115-ով և հասել 47667-ի։

12
թեգերը:
կորոնավիրուս, Դավիթ Գևորգյան (Արագածոտնի մարզպետ), Հայաստան
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի պատվաստանյութը կարո՞ղ է պաշտպանել գրիպից. պատասխանում է մասնագետը
Ո՞ւմ է հակացուցված կորոնավիրուսի դեմ պատվաստումը. պարզաբանում է փորձագետը
Կորոնավիրուսի հետևանքով մեկ կին և մեկ տղամարդ են մահացել