Գալուստ Սահակյան

Գալուստ Սահակյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. գործն ուղարկվել է դատարան

76
(Թարմացված է 17:43 01.09.2020)
Տիգրան Սահակյանի հետ դատարանի առաջ կկանգնեն նաև Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյաները։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 4 նախկին պաշտոնյաների, որոնց թվում` ԱԺ նախկին պատգամավոր Գալուստ Սահակյանի որդուն՝ Տիգրան Սահակյանին։ 

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2003թ. ՀՀ պետական գույքի կառավարման նախարարը Երևան քաղաքի Աբելյան փողոցում գտնվող «Աջափնյակ» ունիվերսամի շենքը գնահատված արժեքից էականորեն ցածր՝ ընդամենը 22.5 մլն դրամով, մասնավորեցրել է նախօրոք հայտնի գնորդ Տիգրան Սահակյանին։

2003թ. հունիսի 26-ին Տիգրան Սահակյանը դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով ունիվերսամի վերակառուցման, սպասարկման տարածքի ընդլայնման, ավտոկայանատեղերի կազմակերպման, բարեկարգման և կանաչապատման նպատակով լրացուցիչ տրամադրել մոտ 3600 քմ հողամաս և ճանաչել հողի սեփականության իրավունքը: 2004թ. փետրվարի 10-ին քաղաքապետի որոշմամբ կնքվել է հիշյալ պայմանագիրը։

24.12.2003թ. կառավարության ընդունած թիվ 1746-Ն որոշմամբ սահմանված հողատարածքների կադաստրային արժեքը կազմել է 51.347.400 ՀՀ դրամ, իսկ նախկին կարգավորումների համաձայն` 16.623.437 ՀՀ դրամ:

Հայտնի է` ինչի համար է մեղադրվում Գալուստ Սահակյանի որդին

Սահակյանը, խաբեությամբ նշված տարածքները մինչ ՀՀ կառավարության վերոնշյալ որոշման ընդունման ժամանակ գործած սակագներով ձեռք բերելու նպատակով, քաղաքացիական գործով ապացույցներ կեղծելու դիտավորությամբ, իր ներկայացուցչի միջոցով հայցադիմում է ներկայացրել դատարան` պահանջելով պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին հողամասերը ուղղակի վաճառքի ձևով օտարել իրեն, և օտարման գին սահմանել մինչ ՀՀ կառավարության 24.12.2003թ. թիվ 1746-Ն որոշման ընդունումը գործած կադաստրային արժեքները: Որպես հայցադիմումում նշված փաստական տվյալների հիմնավորում՝ Սահակյանը դատարանին ներկայացրել է կեղծ ապացույցներ`10.02.2004թ. կնքված պայմանագրերի փոխարեն ներկայացնելով 10.02.2003թ.–ով թվագրված կեղծ պայմանագրեր:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալը, պարտավոր լինելով օրենքով սահմանված կարգով ապահովել քաղաքապետարանի շահերի պաշտպանությունը դատարանում, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, Արման Գալուստի Սահակյանին օգտակար լինելու ձգտմամբ, հայցադիմումում նշված կեղծ փաստական տվյալների վերաբերյալ առարկություն չի ներկայացրել դատարանին, այլ նույն վարչության առաջին կարգի մասնագետի հետ պատասխանել են, որ հարցի գնահատումը և ըստ էության լուծումը թողնում են դատարանի հայեցողությանը։

Արդյունքում՝ ակնհայտ կեղծ փաստական տվյալների հիման վրա՝ դատարանը կայացրել է վճիռ հօգուտ Արման Սահակյանի եղբոր՝ Տիգրան Սահակյանի: Նույն վարչության պետը, քաղաքապետարանում վարչության պետի պաշտոնում աշխատող Արման Գալուստի Սահակյանին օգտակար լինելու ձգտմամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, բողոք չի ներկայացրել վերաքննիչ դատարան՝ ակնհայտ կեղծ փաստական տվյալների հիման վրա՝  հօգուտ վերջինիս եղբոր՝ Տիգրան Սահակյանի կայացված՝ դատարանի 2004թ. ապրիլի 9-ին կայացված վճռի դեմ։

34 մլն դրամի խարդախություն է բացահայտվել. տարածքը պատկանում է Գալուստ Սահակյանի որդուն

Արդյունքում՝ պետությանը որպես հողամասի կադաստրային արժեք վճարման ենթակա 51.347.400 ՀՀ դրամի փոխարեն վճարվել է 16.623.437 ՀՀ դրամ՝ պատճառելով 34.723.963 ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Տիգրան Սահակյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) 2-րդ մասի 1-ին կետով և 349-րդ հոդվածի (ապացույցները կեղծելը) 1-ին մասով: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետին և նրա տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով, իսկ նույն վարչության աշխատակցին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Գագիկ Խաչատրյանի փաստաբանները նրան ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել

76
թեգերը:
ՀՀ քննչական կոմիտե, Մեղադրանք, պաշտոնյա, Արման Սահակյան, Գալուստ Սահակյան
Ըստ թեմայի
Եվս մեկ «օրենքով գողի» է մեղադրանք առաջադրվել. ԱԱԾ–ն մանրամասներ է հայտնում
Անչափահաս թոռներին ծեծած 57-ամյա խաշթառակցուն և նրա դստերը մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ
Արտաշատում նորածնի վաճառքի դեպքի հետ կապված մեղադրանք է առաջադրվել 5 անձի
«ԳեոՊրոՄայնինգ գոլդը» Գեղամասարի բնակիչների բնապահպանական մեղադրանքներն անհիմն է համարում
Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահը զինվորականների ու ազատամարտիկների է պարգևատրել

Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահը զինվորականների ու ազատամարտիկների է պարգևատրել

13
ՀՀ ԶՈւ բարձրաստիճան զինվորականների հետ նախագահի պարգևատրմանն են արժանացել նաև Արցախյան ազատամարտի մասնակից ազատամարտիկներ:

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի - Sputnik. Անկախության տոնի առթիվ հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պարգևատրել է պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների: Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով է պարգևատրվել ՀՀ ԶՈւ զորամասերի հրամանատարներ՝ գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը, Արիության մեդալով՝ զորամասին հրամանատար, փոխգնդապետ Բաբկեն Ղարիբյանը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝ զորամասի հրամանատար, գնդապետ Աշոտ Սարգսյանը: Զորամասի հրամանատար փոխգնդապետ Արամ Ղազարյանը Մարտական ծառայության մեդալով է պարգևատրվել՝ հետմահու:

Նախագահի հրամանագրով մի շարք զորամասերի հրամանատարների տեղակալներ ու ստորաբաժանումների ղեկավար բարձրաստիճան զինվորականներ պարգևատրվել են Երախտագիտության մեդալով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով ու Մարտական ծառայության մեդալով:

Զորամասի, բժշկական բաժանմունքի պետ, բժշկական ծառայության փոխգնդապետ Կարեն Խաչունցին նախագահ Արմեն Սարգսյանը պարգևատրել է Մխիթար Հերացու մեդալով:

Ֆրանսիան Հայաստանի կողքին է. Մակրոնը շնորհավորել է Սարգսյանին

Նախագահի հրամանագրով պարգևատրվել են նաև Արցախյան ազատամարտի մասնակից ազատամարտիկներ: Ազատամարտիկ Արա Խուդավերդյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Ազատամարտիկներ Վազգեն Բաբաջանյանը, Ալեքսան Ալեքսանյանը, Թաթուլ Սեփոյանը, Սամվել Հայրապետյանը, Արթուր Ուրումյանը, Արտավազդ Ամիրխանյանը, Գեղամ Խաչատրյանը, Սուրեն Հարությունյանն ու Ալեքսան Ավետիսյանը պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով:

13
թեգերը:
Անկախության օր, պարգևատրում, Ազատամարտիկ, զինծառայող, Հայաստան, Արմեն Սարգսյան
Ըստ թեմայի
Օրվա կադր. «Սու»–երը տոնական թռիչք են իրականացնում Երևանի երկնքում
«Շնորհավոր Անկախության օրը». Հենրիխ Մխիթարյանը շնորհավորական բացիկ է հրապարակել
Սեպտեմբերի 21-ը Վաշինգտոնում Հայաստանի Անկախության օր է հռչակվել

Չարենցավանցի Սաքունց եղբայրները ռեկորդներ են նվիրել Հայաստանի անկախության տոնին. տեսանյութ

20
(Թարմացված է 18:05 21.09.2020)
24-ամյա Յուրին և 18-ամյա Արթուրը բեռնատարներ և ավտոբուս են քաշել։ Հեշտ չէր, բայց եղբայրները կարողացան հաջողության հասնել։

Չարենցավանցի մարզիկ եղբայրներ Յուրի և Արթուր Սաքունցները մեկական ռեկորդ են սահմանել և նվիրել Հայաստանի անկախության 29-ամյակին։

Ավագ եղբայրը` աշխարհի չեմպիոն, Գինեսի ռեկորդակիր 24-ամյա Յուրի Սաքունցը, իր առաջ դրված խնդիրը հաղթահարեց առանց դժվարության։ Նա 4.5 տոննայանոց բեռնատարն ատամներով քաշեց 3 մետր` ձեռքերի վրա կանգնած։

«Ես ամբողջ կյանքս սրան եմ նվիրել և արդեն երկար ժամանակ է` տարբեր ռեկորդների եմ պատրաստվում։ Սա իմ 20-րդ ռեկորդն է, սակայն այսքանով մտադիր չեմ սահմանափակվել», – ասաց Յուրին։

Իսկ ահա նրա եղբայրը` 18-ամյա Արթուրը, որին Յուրին մարզում է շուրջ 2 տարի, մի փոքր դժվարություններ ունեցավ։ Արթուրն ատամներով 9 մետր քաշում էր 13 տոննայանոց բեռնատարն ու ավտոբուսը, ինչը նրան հաջողվեց չորրորդ փորձից։ Պարանները, որոնցով բեռնատարը կապում էին ավտոբուսին, պոկվում էին և մարզիկին չէր հաջողվում ավարտել սկսածը։ Երրորդ փորձից օգնության հասան ոստիկանության աշխատակիցները. նրանք հաստ պարան տրամադրեցին։ Միայն դրանից հետո հաջողվեց ռեկորդ սահմանել։

«Ոչ մի վատ բան չէի զգում։ Հույսս դրել էի Աստծո վրա, ու ամեն ինչ բարեհաջող ստացվեց», – ասաց Արթուրը։

Ինչպես Յուրի Սաքունցն իր կյանքը երկարացրեց 15 տարով. մարզիկն այդքանով կանգ չի առնի

Նշենք, որ երկու եղբայրներն էլ հավակնոտ ծրագրեր ունեն. Արթուրը ուզում է մեկ ձեռքով կամ ատամներով քաշել 20 և ավելի տոննա։ Իսկ ահա Յուրին մտադիր է միջազգային ասպարեզ դուրս գալ և Մոսկվայում 70 տոննայանոց գնացքը քաշել մեկ ճկույթով։

20
թեգերը:
ռեկորդ, մարզիկ, Արթուր Սաքունց, Յուրի Սաքունց
Ըստ թեմայի
«Շնորհավոր Անկախության օրը». Հենրիխ Մխիթարյանը շնորհավորական բացիկ է հրապարակել
Ինչպիսի Հայաստան պետք է ունենաք 2050–ին. Փաշինյանը ներկայացրեց վերափոխման ռազմավարությունը
Ֆրանսիան Հայաստանի կողքին է. Մակրոնը շնորհավորել է Սարգսյանին