Արարատ Միրզոյան

Արցախի բարեփոխումները չեն վրիպում նաև միջազգային հանրության ուշադրությունից. Միրզոյան

28
(Թարմացված է 16:17 01.09.2020)
Արարատ Միրզոյանը ԱՀ ԱԺ նախագահին հավաստիացրել է, որ համատեղ ջանքերի և անխոնջ աշխատանքի շնորհիվ կյանքի կկոչվեն մեր համազգային նպատակները` ի շահ երկու հայկական պետությունների և հայ ժողովրդի միասնականության:

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իր անունից շնորհավորել է Արցախի իր գործընկերոջն ու ողջ արցախահայությանն Արցախի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ:

«Անթաքույց հպարտությամբ եմ հետևում Արցախում տեղի ունեցող բարեփոխումների և զարգացման բուռն ընթացքին, ինչն անկասկած չի վրիպում նաև միջազգային հանրության ուշադրությունից»,–ասված է շնորհավորական ուղերձում:

Արարատ Միրզոյանը ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին հավաստիացրել է, որ համատեղ ջանքերի և անխոնջ աշխատանքի շնորհիվ կյանքի կկոչվեն մեր համազգային նպատակներն ու ծրագրերը` արձանագրելով մեծ ձեռքբերումներ ու նվաճումներ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտներում` ի շահ մեր երկու հայկական պետությունների և հայ ժողովրդի միասնականության:

«Մենք մեր խոնարհումն ենք բերում Արցախի 29-ամյա անկախության կերտման ճանապարհին ընկած մեր քաջորդիների հիշատակին, ովքեր Արցախի անկախությունը հաստատակամորեն և հավերժորեն են փորագրել պատմության մեջ»,–ասել է Միրզոյանը:

Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը հանդիպել են Արցախում. տեսանյութ

Նա Արցախի ԱԺ նախագահին մաղթել է նորանոր հաջողություններ, իսկ գեղատեսիլ Արցախին` խաղաղություն և բարգավաճում:

28
թեգերը:
շնորհավորանք, Արթուր Թովմասյան, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Անկախության օր, ԱԺ, Արարատ Միրզոյան
Ըստ թեմայի
Ամեն ջանք կգործադրենք Ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծման համար․ Ֆրանսիայի ԱԳՆ
Համընկնում են արդյոք Ռուսաստանի և Թուրքիայի տեսակետները Ղարաբաղի հարցում. ՌԴ ԱԳՆ պատասխանը
«Ամենատխուրը Ղարաբաղի հարցին չտիրապետելն էր». Զուրաբյանը` Փաշինյանի հարցազրույցի մասին
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ

Արմեն Գրիգորյանը Նիկոլայ Պատրուշևին է ներկայացրել Ադրբեջանի վտանգավոր միտումները

25
(Թարմացված է 14:16 29.09.2020)
Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը խորը մտահոգություն է հայտնել ստեղված իրավիճակի առնչությամբ։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Տեղեկությունը հայտնում են ԱԽ մամուլի ծառայությունից։

«ԱԽ քարտուղարն անդրադարձել է արցախա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին, ընդգծել է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի, այդ թվում նաև Ադրբեջանի կողմից հակամարտությունը Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխելու միտումների և խաղաղ բնակչությանը թիրախավորելու փաստերին»,–ասված է հաղորդագրության մեջ:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ Արցախի Պաշտպանության բանակը ռազմաճակատի ողջ երկայնքով, ինչպես նաև ՀՀ զինված ուժերը երկրի սահմաններն անառիկ պահելու առումով փայլուն կերպով կատարում են իրենց առջև դրված բոլոր մարտական առաջադրանքները և իրավիճակը պահում են լիակատար վերահսկողության տակ: Արմեն Գրիգորյանն նշել է նաև տարածաշրջանային անվտանգության վրա բացասական ազդեցություն ունեցող Թուրքիայի ապակայունացնող դիրքորոշման հանգամանքը:

Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը խորը մտահոգություն է հայտնել ստեղված իրավիճակի առնչությամբ և զարգացումներով՝ ընդգծելով հակամարտության միմիայն խաղաղ ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Զինվորների մասին տեղեկություն հավաքելու փորձերից պետք է զերծ մնալ. ԱԱԾ

Արցախի ՊԲ ստորաբաժանումները «Իգլաով» հակառակորդի երկու ուղղաթիռ են ոչնչացրել։

Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 50 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

 

25
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, հեռախոսազրույց, Նիկոլայ Պատրուշև, Արմեն Գրիգորյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Պանիր. արխիվային լուսանկար

Խախտումներ սննդամթերքի շուկայում. մոտ 100 կգ «Այծի Ձոր» և «Չանախ» պանիր է ոչնչացվել

17
(Թարմացված է 14:13 29.09.2020)
«Այծի Ձոր» և «Չանախ» պանիրների ողջ խմբաքանակը հանվել է շրջանառությունից, նաև կասեցվել է դրանց արտադրությունը։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի– Sputnik. Խախտումներ են հայտնաբերվել պանրի արտադրությամբ զբաղվող հայաստանյան ընկերություններից մեկում։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայության հաղորդմամբ` Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Գոլդեն Գոութ» ՓԲԸ–ում։

«Վերահսկողության ընթացքում նմուշառումներ են կատարվել առկա արտադրատեսակներից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Արդյունքում պարզվել է, որ «Այծի Ձոր» և «Չանախ» պանիրների նմուշները ԱՑԽՄ և ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հայտնաբերված խախտումների արդյունքում «Այծի Ձոր» և «Չանախ» պանիրների ողջ խմբաքանակը, համապատասխանաբար՝ 45 և 49 կգ, հանվել է շրջանառությունից և ոչնչացվել:

Նշված արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է: Ընկերությանը տրվել է ժամանակ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

«Չանախի» թթվասերի ու կաթնաշոռի արտադրությունը կասեցվել է. ՍԱՏՄ

17
թեգերը:
ՍԱՏՄ(Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), Պանիր
Ըստ թեմայի
Այսուհետ Գյումրիում կիրականացվի ցիվիլ առևտուր. մսավաճառները ՍԱՏՄ ղեկավարից նվեր ստացան
Կոտայքի մարզի խանութներում ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք․ ՍԱՏՄ
«Ունենք 976 փակված հանրային սննդի օբյեկտներ, սննդի արտադրամասեր և խանութներ». ՍԱՏՄ