Գաբրիել Բալայան. արխիվային լուսանկար

Գաբրիել Բալայանը խոսեց Ադրբեջանում հայտնված սպայի մասին. որն է հայկական կողմի հույսը

112
(Թարմացված է 11:41 01.09.2020)
Պաշտպանության փոխնախարարը վստահեցնում է` Գուգեն Ալավերդյանի հարցը միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում է։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Ալավերդյանին Հայաստան վերադարձնելու համար անում է ամեն հնարավորն ու անհնարը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին վստահեցրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը` անդրադառնալով մոլորված և ադրբեջանական կողմում հայտնված զինծառայող Գուրգեն Ալավերդյանի դեպքին։

«Այս փուլում կարևոր է, որպեսզի համոզվենք` նրա առողջությանն ու կյանքին վտանգ չի սպառնում։ Մնացածն ընթացակարգային հարցեր են»,–ասաց Բալայանը։

Նրա խոսքով` Գուգեն Ալավերդյանի հարցը միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում է։ Բալայանը հույս հայտնեց, որ հակառակորդը կկատարի իր միջազգային պարտավորություններն այս առումով։

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ–ն հայտնել էր, որ օգոստոսի 22-ին` ժամը 19:30-ի սահմանում, մարտական հենակետը ստուգելու գնացած սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել ու մոլորվել է: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել էր, թե Ադրբեջանի ԶՈւ–ն գերի է վերցրել «դիվերսանտի»։

Կարևորը` նա առողջ ու անվտանգ լինի. Դավիթ Տոնոյանը խոսել է Ադրբեջանում հայտնված սպայի մասին

Դրանից հետո ադրբեջանական կողմը տեսագրություն տարածեց, որտեղ Գուրգեն Ալավերդյանը մի տեքստ էր կարդում, որ իբր ուզում է մնալ Ադրբեջանում։

«2 երեխա ունի, ինչպե՞ս կարող է ուզել Ադրբեջանում մնալ». մանրամասներ մոլորված սպայի մասին

112
թեգերը:
Գաբրիել Բալայան, ադրբեջանցի, Ադրբեջան, Գուրգեն Ալավերդյան, Սպա
Ըստ թեմայի
ՊՆ–ում Կարմիր խաչի պատվիրակությանն են ընդունել և քննարկել Ադրբեջանում հայտնված սպայի հարցը
Մեր զինծառայողը սպա է և գտնվում է Ժնևյան 3-րդ կոնվենցիայի պաշտպանության ներքո. Ալավերդյան
Դատապարտում ենք. ԱԳՆ–ն Ադրբեջանում հայտնված հայ սպայի վերաբերյալ հայտարարություն է տարածել
Карета скорой помощи в Арарате

Ավտովթար Աբովյան քաղաքում. 16 և 18 տարեկան տուժածների վիճակը ծանր է

0
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վարորդին և ուղևորին. նրանք տեղափոխվել են մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններ։

 

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Ավտովթար է տեղի ունեցել Աբովյան քաղաքի «Սուրբ Հովհաննես» եկեղեցու մոտակայքում։ ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը վթարի մասին ահազանգը ստացել է ժամը 15։20-ին։

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքի վայրում պարզվել է, որ Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում 18-ամյա Նորայր Ն.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վարորդին և 16-ամյա ուղևոր Մուշեղ Հ․-ին։ Նրան հոսպիտալացրել են Աբովյանի ԲԿ, այնուհետև շտապօգնության մեքենայով տեղափոխել Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Իսկ վարորդը հոսպիտալացվել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»: Բժիշկները վարորդի և ուղևորի առողջական վիճակը գնահատել են ծանր:

http://mes.am/hy/accidents/item/2020/09/18/1550/

0
Շիրակի մարզ, արխիվային լուսանկար

Արյունոտ վենդետա Գյումրիում. 35-ամյա տղամարդը սպանվել է 23-ամյա երիտասարդին ծեծելու համար

11
(Թարմացված է 19:46 18.09.2020)
Սպանության վայրում և նույն ժամանակահատվածում խուլիգանություն է կատարել 34-ամյա մեկ այլ գյումրեցի, անգամ բռնություն գործադրել միջադեպի մասնակիցների նկատմամբ։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Գյումրիում օրերս տեղի ունեցած 35-ամյա տղամարդու սպանության մի շարք հանգամանքներ են պարզվել։ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնում է, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, 23-ամյա բնակիչը Գյումրի քաղաքի Կամոյի փողոցում գտնվող զրուցարանում ծեծի է ենթարկվել և մահակի հարվածներ ստացել 35-ամյա տղամարդու կողմից։

Ծեծի հետևանքով երիտասարդն արյունահոսող վնասվածքներ է ստացել։ Այնուհետև 23-ամյա երիտասարդը՝ տեղեկանալով, որ իրեն ծեծի ենթարկող տղամարդը Շիրակացի փողոցի 61 թաղամասի պուրակում է, վրեժխնդիր լինելու նպատակով, նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, գնացել է նշված վայր։ Վիճաբանության ընթացքում իր հետ նախապես վերցրած դանակով հարվածել է 35-ամյա տղամարդու ձախ զստափոսի շրջանին՝ պատճառելով կտրած-ծակած մարմնական վնասվածք: Վերջինս, ստացած մարմնական վնասվածքներից, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Որոշում է կայացվել 23-ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

2 աղջիկների բռնաբարության և սպանության մեջ մեղադրվողի «գլխի» համար պարգև են խոստանում

«Բացի այդ, քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Գյումրի քաղաքի մեկ այլ բնակիչ՝ ծնված 1986թ., նույն օրը՝ ժամը 18:00-ից 19:00-ն ընկած ժամանակահատվածում, վերոնշյալ պուրակում, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով, մի քանի մտերիմների հետ տևական ժամանակ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը և արտահայտելով բացահայտ անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ` անցորդների և մոտակա շենքի բնակիչների ներկայությամբ վիճաբանել է Գյումրի քաղաքի մի քանի բնակիչների հետ, որի ընթացքում աղմկել է, բղավել, հայհոյել, բռնություն գործադրել միջադեպի մասնակիցների նկատմամբ, այդ թվում` մահակով, քարերով վնասել նրանցից մեկի «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան և դանակի բացահայտ ցուցադրմամբ ոտքով հարվածել դեպքի վայրին կից փողոցի բանուկ հատվածով երթևեկող տրանսպորտային միջոցին, վիրավորել նշված տրանսպորտային միջոցի վարորդին»,- նշված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ նոր քրեական գործ է հարուցվել նաև խուլիգանության դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասի հատկանիշներով։ Երկու քրեական գործերը միացվել են։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Դատարան միջնորդություն է ներկայացվել՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 19:00 սահմաններում, «Գյումրի» բժշկական կենտրոն են տեղափոխվել դանակահարված մոտ 35 տարեկան երկու տղամարդ:

Դանակահարություն Էրեբունիում. երկու երիտասարդ կրծքավանդակի վնասվածքով հիվանդանոցում են

Նրանցից մեկն, ըստ կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի, հիվանդանոց է տեղափոխվել արդեն մահացած, մյուսին հարցազրույցի պահին վիրահատում էին։ Երիտասարդի գոտկային շրջանում ձախից առկա է կտրած-ծակած վերք:

11
թեգերը:
Քննչական կոմիտե, Մեղադրանք, հիվանդանոց, Մահ, Երիտասարդ, Սպանություն, վենդետա, Գյումրի, Հայաստան
Ըստ թեմայի
Սպանություն Լոռու մարզում. «Բիոնիկի» պահակի դին հայտնաբերել է կինը
Սահմռկեցուցիչ սպանություն Երևանում. եղբայրը գլխատել է քրոջը
Ֆլոյդի սպանությունը․ դատարանը ոստիկան Դերեկ Շովինի համար $1,25 միլիոն գրավ է սահմանել
Խմիչքի ազդեցության տակ է եղել. Արտաշատում 39-ամյա տղամարդու սպանությունը բացահայտված է