Գոռ Մալաքյան

«Դեպքը եղել է լրիվ այլ կերպ». ֆուտբոլիստ եղբայրների փաստաբանը հայտարարություն է տարածել

173
(Թարմացված է 11:25 01.09.2020)
Փաստաբանի խոսքով`միջադեպի մասին տարածված տեղեկատվությունը խիստ սուբյեկտիվ է, միակողմանի, ուռճացված և թերի, իսկ դեպքը լրիվ այլ կերպ է եղել, միայն թե հանրությանն այլ կերպ են ներկայացնում։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. «Արարատ» և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբների ֆուտբոլիստներ Էդգար և Գոռ Մալաքյանների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ նրանց փաստաբան Գոռ Միքայելյանը Facebook-ի իր էջում հայտարարությամբ է հանդես եկել։

Նշենք, որ ֆուտբոլիստ եղբայրներն այս պահին ձերբակալված են ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։

«Երեկվանից ամբողջ համացանցը հեղեղված է տեղեկատվությամբ, թե իբր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստները կատարել են խուլիգանություն ու ծեծի են ենթարկել ոստիկանների:Վստահ եմ, որ եթե տվյալ տեղեկատվությունը տարածողները մի պահ մտածեին, թե ինչպես են խախտում Մալաքյանների անմեղության կանխավարկածը կամ իրենց գործողություններով` թերի և միակողմանի դեպքը ներկայացնելով ինչպիսի մեծ հարված են հասցնում Հայաստանի ազգային հավաքականին և առհասարակ հայկակակ ֆուտբոլին` կանգ կառնեին»,–գրել է փաստաբանը։

Նրա խոսքով`տարածված տեղեկատվությունը խիստ սուբյեկտիվ է, միակողմանի, ուռճացված և թերի:

Հայտնի է` ինչն է եղել ոստիկանների ու Մալաքյան եղբայրների վեճի պատճառը. մանրամասներ

«Իրականում, եթե նույնիսկ հավատանք ոստիկանների` քրեական գործի շրջանակներում պնդումներին, դեպքը եղել է լրիվ այլ կերպ, սակայն հանրությանն է մատուցվում լրիվ այլ կերպ:Կարծում եմ` շուտով ականատես կլինեք հերքումների հենց տեղեկատվությունը տարածած պաշտոնական աղբյուրների կողմից»,–նշել է Միքայելյանը:

Հիշեցնենք`օգոստոսի 30-ին տեղի ունեցած դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասով, որը նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ։

Քրեական գործով ոստիկանության 4 ծառայող ճանաչվել են տուժող, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են տուժողների հագուստները, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Կրակոցներ Նաբերեժնի Չելնիի հայկական ռեստորանում. միջադեպին խառն են մահմեդականներ

173
թեգերը:
միջադեպ, Ոստիկանություն, ոստիկան, եղբայր, ֆուտբոլիստ, ֆուտբոլ
Ըստ թեմայի
Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության ժամանակ սկանդալային միջադեպ է տեղի ունեցել. «Ժողովուրդ»
Համացանցում է հայտնվել ՌԴ–ի ու ԱՄՆ–ի զինվորականների հետ տեղի ունեցած միջադեպի տեսանյութը
«Նենգ մարտավարություն է»․ փորձագետը՝ զինվորականների միջև տեղի ունեցած միջադեպի մասին
Երևանում ԱՄՆ դեսպանատուն. արխիվային լուսանկար

Արցախ չգնալ, խուսափել հայ-ադրբեջանական սահման այցելելուց. կոչ ԱՄՆ քաղաքացիներին

81
(Թարմացված է 00:46 26.09.2020)
ԱՄՆ քաղաքացիներին Հայաստանում և Ադրբեջանում գործող դեսպանությունները հորդորում են ցուցաբերել զգուշություն` կապված հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի և վերջերս տեղի ունեցած բռնությունների հետ:

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանում և Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանությունները կոչ են անում ԱՄՆ քաղաքացիներին խուսափել հայ-ադրբեջանական սահման այցելելուց։

Երևանում ԱՄՆ դեսպանությունն իր կայքում հրապարակված զգուշացման մեջ կոչ է անում պահպանել զգոնություն պահպանել և ցուցաբերել զգուշություն` կապված հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի և վերջերս տեղի ունեցած բռնությունների հետ:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում խուսափել այցելություններից շփման գծի և սահմանի մոտակայքով, այդ թվում Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 և M16 մայրուղիներով և մինչև Վրաստանի սահման գնալուց:

Դեսպանությունը կոչ է անում նաև չայցելել Լեռնային Ղարաբաղ։

Երևանում ԱՄՆ դեսպանությունն իր երկրի քաղաքացիներին հետևյալ ցուցումներն է տալիս`

  • Հետևեք տեղական լրատվամիջոցների թարմացումներին 
  • Խուսափեք մարդկանց բազմությունից 
  • Խուսափեք ցույցերից 
  • Տեղեկացրեք ձեր անվտանգության մասին ընկերներին և ընտանիքին 
  • Տեղեկացված եղեք ձեր շրջակայքի մասին:

Իսկ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է խուսափել Թովուզի և Ղազախի շրջաններ այցելություններից:

Հայաստանը սահմանին զորքեր չի կուտակում. ՊՆ–ն պատասխանում է ադրբեջանական ապատեղեկատվությանը

81
թեգերը:
Սահման, Ադրբեջան, Արցախ, դեսպանատուն, ԱՄՆ
Ըստ թեմայի
Ադրբեջանը պետք է հրաժարվի ռազմական շանտաժի քաղաքականությունից. Արցախի ԱԳՆ-ն՝ Ալիևին
Բլե՞ֆ, թե՞ պատերազմի նախապատրաստություն. Ադրբեջանում զորահավաքներ են
Ադրբեջանի գործելաոճն անարգանք է ՍԾՏՀ կազմակերպության հանդեպ. ԱԳ նախարար
Զորավարժությունների ընթացքին հետևել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը

«Կովկաս-2020»–ի հիմնական փուլն ավարտվեց. ամփոփում

25
(Թարմացված է 00:03 26.09.2020)
Ցամաքային զորքերին կրակային աջակցություն են ցուցաբերել Մի-28Ն ուղղաթիռները և Սու-25 գրոհիչները:

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվել է «Կովկաս-2020» բազմազգ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների հիմնական փուլը: Զորավարժությունների ընթացքին հետևել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Թշնամին պարտված է. «Կովկաս-2020»–ում հայ–ռուսական զորաշարժերի ամենատպավորիչ կադրերը

«Հակագրոհի արդյունքում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի և ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հիմնական հարվածը հասցրին պայմանական հակառակորդին: Խորքից առաջ շարժվելով, ստորաբաժանումներն անցան հակահարձակման՝ ոչնչացնելով մխրճված հակառակորդին: Այնուհետև, շարունակելով գրոհը, զբաղեցրին նպաստավոր բնագիծ: Ցամաքային զորքերին կրակային աջակցություն են ցուցաբերել Մի-28Ն ուղղաթիռները և Սու-25 գրոհիչները»,–գրել է Ստեփանյանը:

Հիշեցնենք` «Կապուստին Յար» զորավարժարանում «Կովկաս-2020» բազմազգ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններում ներգրավված էին ՀՀ զինված ուժերի տանկային և մոտոհրաձգային ստորաբաժանումները:

Միաժամանակ, «Կովկաս-2020» զորավարժությունների մարտական կրակով փուլը զուգահեռ ընթացել է նաև Հայաստանում՝ «Ալագյազ» զորավարժարանում:

Պուտինն ու Շոյգուն հետևում են «Կովկաս-2020» զորավարժություններին. տեսանյութ

25
թեգերը:
Շուշան Ստեփանյան, Դավիթ Տոնոյան, «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն
Ըստ թեմայի
«Կովկաս -2020» զորավարժությունների ժամանակ Հայաստանում ավիացիա է գործարկվել
«Կովկաս – 2020». միջազգային զորավարժություններ, որոնք ուղղված չեն որևէ պետության դեմ
«Կովկաս-2020». «Մստա-Ս» ինքնագնաց հրետանին վերացրել է «հակառակորդի» տեխնիկան