Արխիվային լուսանկար

Կրկին խաբված զբոսաշրջիկներ. այս անգա՞մ որ տուրիստականն է «գցել ու թռել»

9272
(Թարմացված է 10:02 07.09.2020)
Թե տուժողների թիվը քանիսն է, դեռ պարզ չէ։ Հստակ է մի բան՝ տուժածները քիչ չեն, որովհետև առաջարկը չափազանց գայթակղիչ էր և բավականին երկար ժամանակ էր գովազդվում։

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Հայաստանցի զբոսաշրջիկները կրկին խաբեության զոհ են դարձել։ Ժամեր առաջ սոցիալական ցանցերում գործող զբոսաշրջային տարբեր խմբերում գրառումներ հայտնվեցին Beauty of Armenia տուրիստական ընկերության կողմից խաբված զբոսաշրջիկների մասին։ Sputnik Արմենիան կապ հաստատեց տուժածներից մի քանիսի հետ՝ կատարվածի մանրամասները հասկանալու համար։

Օգոստոսին նշված տուրիստական ընկերությունը սոցիալական ցանցերի էջերում գայթակղիչ առաջարկով գովազդ տեղադրեց.

«Ի պատասխան տուրիստական ոլորտում տիրող դեմպինգային քաոսին, մենք շարունակում ենք մեր պայթեցնող ակցիաները՝ ամրագրեք X քանակով գիշերակաց Հայաստանի ցանկացած հյուրանոցում և ստացեք նույնքան գիշերակաց նվեր»։

Рекламный пост тур.компании Beauty of Armenia
© Photo
Գովազդի սքրինշոթը

Ըստ գովազդի՝ ակցիայի շրջանակում ձեռք բերված փաթեթները հաճախորդները կարող էին օգտագործել սեպտեմբերի 1-ից սկսած։

Сообщение от тур.компании Beauty of Armenia
© Photo
Տուրիստական ընկերության գովազդը

Բնականաբար, առաջարկը միանգամից բազմաթիվ մարդկանց հետաքրքրեց։ Մեր զրուցակիցներից Հասմիկ Հարությունյանը նշում է, որ արդեն վաղուց էին ցանկանում Ջերմուկ մեկնել։ Այս առաջարկը կարծես թե ճիշտ ժամանակին եկավ։

«Զանգահարեցի, հետաքրքրվեցի, ապահովության համար կապ հաստատեցի նաև Ջերմուկի՝ իմ նախընտրած հյուրանոցի հետ՝ ճշտելու՝ արդյո՞ք իրենք համագործակցում են Beauty of Armenia-ի հետ, թե ոչ։ Դրական կարծիք լսելուց հետո որոշեցինք հանգստի մեկնել ընկերների հետ՝ երկու ընտանիքով»,- պատմում է Հասմիկը։

Օգոստոսի 11-ին նա ընկերության հաշվերահամարին 495 000 դրամ է փոխանցել։ Չորս մեծահասակի և երկու երեխայի համար հանգստի փաթեթը ներառում էր սեպտեմբերի 8-15 կեցություն հյուրանոցներից մեկում՝ 3-անգամյա սնունդը ներառյալ։ Ստացվում էր, որ 4 ու կես գիշերվա համար վճարել է Հասմիկը, 3 ու կես գիշերվա համար՝ ենթադրաբար ընկերությունը պետք է վճարեր։

Фактура тур.компании Beauty of Armenia
© Photo
Վճարման անդորրագիրը

Արդեն երկրորդ օրն է՝ ընկերության տնօրենը՝ Վահե Շահվերդյանը, ում հետ Հասմիկը պայմանավորվածություն է ձեռք բերել, կապի դուրս չի գալիս։ Հեռախոսահամարներն անջատված են, ասում է՝ երեկ Viber-ում մինչև 21:00 ակտիվ է եղել, դրանից հետո այնտեղ էլ «չի երևացել»։

24-ամյա կինը խաբված զբոսաշրջիկներից 40 մլն դրամ է հափշտակել 

Գրասենյակի հեռախոսահամարներով նույնպես կապ հաստատել չի հաջողվում։ Հյուրանոցից ճշտել է՝ Վահե Շահվերդյանին փոխանցված գումարը հյուրանոց չի հասել, վճարումը չկատարելու համար նրանց ամրագրումը չեղարկված է։

Հասմիկն արդեն ոստիկանություն է զանգահարել, հայց ներկայացրել։ Ապահովության համար նա ոչ միայն պահպանել է գրավոր բոլոր զրույցները, այլև գովազդի Screenshot-ն ու անգամ ունի Վահեի հետ հեռախոսազրույցի ձայնագրությունը։

Квитанция по оплате услуг тур.компании Beauty of Armenia
© Photo
Վճարման կտրոնը

Viber-ում արդեն «Beauty-ից տուժածներ» խումբ է կազմվել, այս պահին գրանցված մասնակիցների թիվը 30-ից ավելի է, տուժածների թիվն անընդհատ ավելանում է։ Խմբում մարդիկ փոխանցում են տեղեկությունները, որոնք ունեն Վահե Շահվերդյանի և նրա ընտանիքի անդամների մասին, փորձում են ուղիներ գտնել նրանցից որևէ մեկին հայտնաբերելու համար։

Beauty of Armenia–ից տուժածներից է նաև Մարինա Սաժումյանը։

Ասում է՝ հանգիստն արդեն ծրագրված էր, «Ապագա Ռեզորթ» հյուրանոցում էլ ամրագրումը կատարված, երբ ամուսինը սոցիալական ցանցերում տեսավ գայթակղիչ առաջարկը։ Որոշեցին ընկերության միջոցով մեկնել, որպեսզի ավելի շահավետ լինի։

«Մենք ցանկանում էինք երեք օրով գնալ, բայց քանի որ նման առաջարկ էր, որոշեցինք երկու օր ամրագրել, որպեսզի երկու օրն էլ ընկերության կողմից նվեր լինի, արդյունքում չորսօրյա հանգիստ ստացվի»,- պատմում է Մարինան։

Ասում է՝ ընկերության հետ կապ են հաստատել, պայմանավորվածություն ձեռք բերել, բայց որոշել են իրենց կատարած ամրագրումը չչեղարկել։ Ընկերության տնօրեն Վահե Շահվերդյանն առաջարկել էր՝ ամրագրումը թողնեն, որպեսզի իրենք պարզապես պայմանները փոխեն, ակցիայի շրջանակում այն ընդգրկեն։ Ընկերության հաշվերահամարին Մարինայի ամուսինը փոխանցել է 67 հազար դրամ օգոստոսի 28-ին՝ ուրբաթ օրը։ Ասում է՝ այնուամենայնիվ, կասկածներ ունեին, առաջարկը չափազանց գայթակղիչ էր։ Որոշեցին ևս մեկ անգամ կապ հաստատել ընկերության հետ. զարմանքով պարզեցին, որ Facebook-ում արդեն ջնջվել է Beauty of Armenia էջը, ընկերությունից և Վահե Շահվերդյանից հայտնի բոլոր վեց հեռախոսահամարներն էլ անհասանելի են։

Այսօր արդեն կապ է հաստատել հյուրանոցի հետ. ասել են՝ ընկերության հետ չեն համագործակցում, ակցիայից տեղեկություններ չունեն։ Ոստիկանություն դիմելու մասին դեռ չեն մտածել։ Ասում է՝ շփոթված են, դեռ փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվել։

Facebook-ում նաև ընկերությունից տուժածների համար «Baeauty of Armenia Tour»էջ է բացվել գլխավոր նկարի վրա սև խաչով՝ որպես զգուշացում։

Տնօրեն Վահե Շահվերդյանի Ֆեյսբուքյան անձնական էջը ջնջված է։ Փոխարենը տուժածները նրա անունով կեղծ էջ են բացել՝ փորձելով միավորել բոլոր այն մարդկանց, որոնք ընկերության խարդախության զոհն են դարձել։

Զբոսաշրջիկներին «գցած» 25-ամյա Աննա Սահակյանն ազատության մեջ է. տուժածները դժգոհ են

Ի դեպ, Beauty of Armenia ընկերության հետ կապված խնդիրներ առաջացան նաև այս տարվա հունվարին, երբ նրանց զբոսաշրջային փաթեթներով Վրաստան մեկնած զբոսաշրջիկներից մի քանիսը բառիս բուն իմաստով` Նոր տարվա օրերին դրսում հայտնվեցին։

Հ.Գ. Այս հոդվածի հրապարակումից անմիջապես հետո Sputnik Արմենիայի թղթակցի հետ մի քանի այլ տուժողներ էլ կապ հաստատեցին։ Նրանց հետ զրույցից պարզ դարձավ, որ «Բյութի օֆ Արմենիա» էջում նույնաբովանդակ գովազդ տեղադրվել է նաև հուլիս ամսին։ Տուժողներից Մարիաննա Մարտիրոսյանը պատմում է, որ ընկերությանը վճարել են 40.000 հազար դրամ հուլիսի 30-ին։ Ամուսնու հետ 4 օրով՝ օգոստոսի 25-29, մեկնել են «Լագունա Վանաձոր» հյուրանոց, որտեղ միայն օգոստոսի 28-ին են իրենց ասել, որ վճարումն արված չէ։ Չորս գիշերակացի համար ստիպված 80.000 դրամ են վճարել՝ կարծելով, որ կվերադառնան Երևան, տեղում տուրիստական ընկերության հետ հարցերը կպարզեն։ Երևան վերադառնալուց հետո հասկացել են՝ բազմաթիվ խաբվածներից մեկն էլ իրենք են։

9272
թեգերը:
Հայաստան, խաբեություն, Զբոսաշրջիկ
Ըստ թեմայի
Բանկային արձակուրդ և ոչ միայն․ ի՞նչ է պետք հայաստանյան զբոսաշրջությունը փրկելու համար
Զբոսաշրջիկները COVID-19-ի թեստերը կհանձնեն ինքնամեկուսացման վայրերում
Սյունեցի դպրոցականը փորձում է իրենց գյուղը զբոսաշրջային կենտրոն դարձնել ու ստացվում է
Քիմ և Քորթնի Քարդաշյան. արխիվային լուսանկար

«Իմ հայ թագուհի Քորթնի Քարդաշյան». Քիմը շնորհավորել է քրոջ ծննդյան տոնը. լուսանկարներ

120
Քիմ Քարդաշյանը գրել է, որ Քորթնին միշտ գիտի, թե ինչ է ուզում այս կյանքում։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը յուրահատուկ կերպով է շնորհավորել ավագ քրոջը` Քորթնի Քարդաշյանին ծննդյան օրվա առթիվ։ Նա Քորթնիի հետ տարբեր ժամանակներում արված լուսանկարներ է հրապարակել, որոնց մեջ կա նաև Հայաստան կատարած այցը։

«Ծնունդդ շնորհավոր, իմ հայ թագուհի Քորթնի Քարդաշյան։ Մոլորակի այն մարդն ես, ում ես շատ երկար ժամանակ է ինչ ճանաչում եմ։ Քո նմանը չկա։ Դու միշտ գիտես ինչ ես ուզում այս կյանքում, և երբեք չես համապատասխանում ուրիշների իդեալներին, ես այնքան եմ հիանումքեզնով: Դու միշտ ճշտի կողմից ես և դարձել ես լավագույն հոգեթերապևտը, որի մասին կարող է երազել ցանկացած աղջիկ։ Ես սիրելու եմ քեզ մինչև վերջին շունչս։ Քեզ լավագույն տարեդարձն եմ մաղթում, դու արժանի ես այս ամենին»,– գրել է Քիմը։

Նշենք, որ այսօր Քորթնին նշում է իր ծննդյան 42–րդ տարեդարձը։ Նա Instagram-ում հրապարակել է նախօրեին իր նոր ընկերոջ՝ ամերիկացի երաժիշտ Թրևիս Բարքերի մատուցած օրիգինալ անակնկալը և երկրպագուներին ցույց տվել տան անկյունում կակաչների ահռելի փունջն ու առաստաղից թելով կախված բազմաթիվ գարդենիաները։

Նշենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ Քորթնին նոր ընտրյալ ունի։ Օրեր առաջ նա հանգստյան օրերն անցկացրել էր Թրևիս Բարքերի հետ։
Ընտանեկան հանգստից լուսանկարներ են հրապարակել ինչպես Քորթնի Քարդաշյանը, այնպես էլ հայտնի երաժիշտը։

Նշենք, որ Քորթնին նախկինում հանդիպում էր Սքոթ Դիսիքի հետ, որից ունի 3 երեխա, իսկ Բարքերն իր նախորդ ամուսնությունից մեկ դուստր և մեկ որդի ունի։ Զույգն իր ժամանակի զգալի մասն անց է կացնում երեխաների հետ։

«Ամենաթույն մորաքույրը»․ Քիմ Քարդաշյանն ու զարմիկը խախտել են Քորթնիի սահմանած «կանոնները»

120
թեգերը:
Ծննդյան օր, Քորթնի Քարդաշյան, Քիմ Քարդաշյան
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանը միլիարդատեր է դարձել և ընդգրկվել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում
Արմենչիկ և ոչ միայն. Քորթնի Քարդաշյանը գաղտնազերծել է իր հայկական «փլեյլիստը»
Ինչո՞ւ վճարել պրոֆեսիոնալ լուսանկարիչներին․ Քորթնի Քարդաշյանը որդուն գործի է դրել
Քիմ և Քորթնի Քարդաշյանները գովազդում են ռուս գործարարի ստարտափը
Շտապօգնության մեքենա. արխիվային լուսանկար

Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին 3 մեքենա են բախվել. կան տուժածներ

66
(Թարմացված է 22:10 18.04.2021)
Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Լոռու մարզի Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են երեք ավտոմեքենա, կան տուժածներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ահազանգն ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացել են ապրիլի 18-ին, ժամը 18։23-ին, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Ա. Ղ., ծնված 1987 թ.), «Volkswagen Golf» (վարորդ՝ Հ․ Գ․, ծնված 1978 թ.) և «Mitsubishi Pajero» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1953 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Երկաթուղային վթար Եգիպտոսում. տուժել է ավելի քան 100 մարդ, կան զոհեր

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, 3 տուժածներ տեղի ուժերով հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի ԲԿ։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Ողբերգական վթար Աբովյան քաղաքում. 1 մարդ մահացել է, երեքը հիվանդանոցում են

66
թեգերը:
Տուժածներ, Ճանապարհ, Լոռի, վթար
Ըստ թեմայի
Տեղի է ունեցել դժբախտ պատահար. պաշտպանը` Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վթարի մասին
Վթար Չիվա գյուղի մոտ. տուժածներից մեկին մեքենայից դուրս են բերել հատուկ տեխնիկայի միջոցով
Խոշոր վթար Սյունիքում․ 6 վիրավորներից 2-ի վիճակը ծանր է