Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը համոզված է` այսօր մարտի գնացող տղաներն իրենց աչքի առաջ ունեն անցյալի հերոսներին

51
(Թարմացված է 18:36 29.08.2020)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով` ապագան ճիշտ կառուցելու համար պետք է ճիշտ գնահատել նաև անցյալը։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու արարողությունից։

«Մենք մեր պատմությունը չենք մոռանում, բայց ամեն օր, ամեն ժամ նայում ենք ապագային։ Սակայն այդ ապագան ճիշտ կառուցելու համար պետք է ճիշտ գնահատել նաև անցյալը »,–նշել է Փաշինյանը։

Նա վստահ է, որ այսօր մարտի գնացող ու սխրանքներ գործող մեր տղաները` զինվորները, սպաները, գեներալները, իրենց աչքի առաջ ունեն անցյալի հերոսներին:

«Սա մի ամբողջական գործ է, մի ամբողջական անելիք, և մենք այս գործը պիտի միասին անենք:Այս գործից ամենևին էլ անմասն չեն մեր նահատակները, որովհետև այսօր այս միջոցառմամբ մենք ընդգծում ենք նրանց ներկայությունը` այստեղ, հիմա, մեր կողքին»,–նշել է վարչապետը:

Հիշեցնենք`պարգևատրման արարողությանը ելույթ էր ունեցել նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա նշել էր, որ դեռևս ապրիլի 14-ին` նախագահական ընտրությունների օրը, քվեարկության գնալուց առաջ այցելել է արցախյան ազգային-ազատագրական շարժման աննկուն մարտիկ, քաղաքական ու պետական գործիչ, Լեռնային Ղարաբաղի գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմին: Եվ որպես յուրատեսակ երդում խոստացել է ընտրվելու դեպքում անել առավելագույնը՝ նրա կիսատ թողած գործը շարունակելու, նրա վեհ գաղափարները կյանքի կոչելու և բոլորի երազած հայրենիքը կերտելու համար:

Հարությունյանը նշել էր, որ դա երդում էր ինչպես Արթուր Մկրտչյանի, այնպես էլ հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների առջև:

Հիշեցնենք` կապիտան Արմենակ Ուրֆանյանը 2016 թվականի ապրիլին սկսված Քառօրյա պատերազմի առաջին իսկ օրերից եղել է Արցախի առաջնային գծում։ Ուրֆանյանն իր հրամանատարության ներքո գործող չորրորդ հրաձգային վաշտի անձնակազմի հետ միասին երկարատև մարտ է մղել հանկարծակի հարձակում գործած հակառակորդի հետ։

Անձնակազմին հետ ուղարկելով՝ կապիտան Ուրֆանյանը միայնակ շարունակել է մարտը՝ այդ ընթացքում խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվորներ։ Ի վերջո, ազերիների ձեռքը գերի չընկնելու նպատակով, իր մոտ մնացած վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցող թշնամու խումբը՝ նրանց պատճառելով զգալի մարդկային կորուստներ։

Արթուր Մկրտչյանը ծնվել է 1959 թ. փետրվարի 16-ին Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղում: 1976-1981թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: 1991թ. դեկտեմբերի 28 -ին Ուխտաձորի թիվ 37 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր: 1992թ. հունվարի 8-ին ընտրվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ: Կյանքից հեռացել է 1992թ. ապրիլի 14-ին:

51
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանն իր խորհրդականին ազատել է պաշտոնից
«Հերոսներ կան...». Փաշինյանը պարգևատրեց հուլիսյան մարտերում աչքի ընկածներին
Հուլիսյան մարտերի արդյունքները. Փաշինյանը 5 դրույթ առանձնացրեց

Երևանում հնդիկ ուսանողներն օգնություն են հավաքում և ուղարկում Արցախ. տեսանյութ

61
Տղաները ձեռքում բռնել են Հնդկաստանի դրոշը, ողջունում են Sputnik Արմենիայի թղթակցին և օգնություն հավաքում հայ զինվորների համար:

Երևանում հնդիկ ուսանողներն օգնություն են ուղարկում Արցախ։ Sputnik Արմենիայի թղթակիցը նրանց նկարել է Երևանի Հանրապետության հրապարակում։

Տղաները ձեռքում բռնել են Հնդկաստանի դրոշը, ողջունում են Sputnik Արմենիայի թղթակցին և օգնություն հավաքում հայ զինվորների համար: Նրանք հիմնականում շշերով ջուր են հավաքում, բայց ոչ միայն:

Նշենք, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սովորում են շուրջ 1000 հնդիկ ուսանողներ։

2019 թվականին Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում կայացած «Կրթության գերազանցություն, գլոբալ ընտրություն» մրցանակաբաշխությանը ԵՊԲՀ-ն հաղթող ճանաչվեց «Օտարերկրյա լավագույն բժշկական համալսարան հնդիկների համար» անվանակարգում:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 83 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 170 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

61
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, Արցախ, Ուսանող, հնդիկ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ - 2020
Ըստ թեմայի
Դիրքային շոշափելի փոփոխություններ առաջնագծում տեղի չեն ունեցել. Արայիկ Հարությունյան
Անկարան հակամարտություն է հրահրում ԼՂՀ–ում. Բաշար Ասադի խորհրդական
Արցախն իր պատմության մեջ երբևէ չի գրավվել և երբևէ չի գրավվի. Արայիկ Հարությունյան
ՀՀ ԶՈՒ կին-դիպուկահար

«Զինկոմիսարիատում չընդունեցին` եկա այստեղ». Հայաստանում կանանց գումարտակ է ստեղծվում

722
(Թարմացված է 21:03 30.09.2020)
Աղջիկների մեծ մասը խնդրեց իրենց չլուսանկարել և նույնիսկ չնշել անունները, քանի որ եղբայրներից, հայրերից ու ամուսիններից գաղտնի են եկել գրանցվելու ռազմաճակատ մեկնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Կարճ սանրվածքով, սև ուսապարկով, աշխույժ և ինքնավստահ աղջիկ։ Նա թռչկոտելով դուրս է գալիս ՀՀ ՊՆ–ին կից հասարակական խորհրդի շենքից, որտեղ արդեն երկու օր է՝ կին կամավորներ են գրանցում՝ կանանց միակ գումարտակն Արցախ ուղարկելու համար։

«Ընդունեցին։ Ճակատ եմ գնում», – ասում է նա ուրախ։

Անունը խնդրում է չնշել. կամավոր գրանցվելու և պատերազմ մեկնելու իր որոշման մասին տանը չգիտեն։ Նա ընդամենը 20 տարեկան է։

Наклейка Национального Героя Армении Монте Мелконяна на такси у места сборов женского батальона добровольцев
© Sputnik / Andranik Ghazaryan
Հայաստանի հերոս Մոնթե Մելքոնյանի նկարը կանանց գումարտակի հավաքակայանի մոտ՝ տաքսու ապակու վրա

«Ինչու եմ ուզում Արցա՞խ մեկնել։ Իսկ ո՞նց կարամ չուզեմ։ Բոլորն են ուզում պաշտպանել հայրենիքը, ես էլ։ Մի քանի օր է ուղիներ եմ փնտրում առաջնագիծ գնալու համար։ Զինկոմիսարիատում ինձ չընդունեցին, գրողի ծոցն ուղարկեցին, սկսեցի ընկերներից ուրիշ հնարավորությունների մասին հարցուփորձ անել։ Սոցցանցերում հայտարարություն տեսա կանանց գումարտակի ձևավորման մասին ու եկա։ Ուրախությանս չափ ու սահման չկա», – ասում է նա։

ՊՆ–ին կից հասարակական խորհրդի շենքում մեծ հերթ է գոյացել։ Այստեղ հավաքվել են տարբեր տարիքի կանայք և աղջիկներ։ Ոմանք ընկերուհու հետ են եկել, մյուսները` մենակ, ոմանք մարզահագուստով ու սպորտային կոշիկներով են, մյուսները չեն մոռացել դիմահարդարման մասին։

Աղջիկների մեծ մասը խնդրեց իրենց չլուսանկարել և նույնիսկ չնշել իրենց անունները, քանի որ ռազմաճակատ գնալու համար գրանցվելու են եկել եղբայրներից, հայրերից ու ամուսիններից գաղտնի։ Այդ է պատճառը, որ աղջիկներին ուղեկցող տղամարդիկ հերթում չկան։

В Армении собирается женский батальон добровольцев
© Sputnik / Andranik Ghazaryan
Հայաստանում կանանց գումարտակ է կազմավորվում

Կանանց գումարտակի կազմավորմամբ զբաղվում է ոստիկանության փոխգնդապետ Մարինե Այրումյանը։ Նա ասում է, որ կանանց գումարտակ ստեղծելու միտքը հանկարծակի է եկել, երբ որոշեց մեկնել ռազմաճակատ ՕՄՕՆ–ական գործընկերների հետ, բայց իրեն չվերցրին։

«Այդ ժամանակ որոշեցի կանանց գումարտակ ստեղծել, ամեն ինչ համաձայնեցրի ղեկավարիս` գնդապետ Գրիշա Սարգսյանի և ՊՆ–ի հետ։ Արդեն երկրորդ օրն է՝ 18-55 տարեկան կանանց ու աղջիկների ենք գրանցում։ Մեզ Երևանում զորավարժարան կտրամադրեն, մի քանի օրում պատրաստություն կանցնենք ու կմեկնենք Արցախ», – ասաց Այրումյանը։

Командующая женским батальоном добровольцев, подполковник полиции Марине Айрумян
© Sputnik / Andranik Ghazaryan
Փոխգնդապետ Մարինե Այրումյան

Ի դեպ, Sputnik Արմենիայի նկարահանող խումբը պայմանավորվել է նկարահանել կանանց գումարտակի զինվորական պատրաստությունը, և անպայման ընթերցողներին զորավարժարանից ռեպորտաժ կներկայացնի։ Բավական հետաքրքիր կլինի, չէ՞ որ գրանցվածների թվում արդեն 150 աղջիկ կա, նրանց թվում թե՛ արդեն կրակել իմացողներ, թե՛ բոլորովին անպատրաստներ։

35-ամյա Անգինե Իսանյանսը ծնվել ու մեծացել է Իրանում, Հայաստան է տեղափոխվել ընտանիքով, երբ 17 տարեկան է եղել։ Նա, օրինակ, մարտական պատրաստվածություն ունի. աղջիկը մի քանի տարի սկաուտ է եղել։ Նա և՛ կրակել գիտի, և՛ հիանալի ֆիզիկական մարզավիճակում է։

«Շուշին պապերիս քաղաքն է, Արցախն իմ հողն է։ Կարդացի կանանց գումարտակի մասին հայտարարությունն ու եկա։ Հիմա անհամբեր հեռախոսազանգի եմ սպասելու», – ասում է Անգինեն ու նույնպես խնդրում, որ չլուսանկարենք. իր նախաձեռնությունը ևս ընտանիքից գաղտնի է։

Իսկ ահա 26-ամյա Աշխեն Մուդիրյանը հանգիստ է վերաբերում ֆոտոխցիկին։

Девушка-доброволец Ашхен Мудирян
© Sputnik / Andranik Ghazaryan
Աշխեն Մուդիրյան

«Ինքս եմ գլխիս տերը, ինքս եմ որոշում ուր ու երբ գնամ», –հպարտ ասում է աղջիկը։

Աշխենը կրակել չգիտի, բայց բոլորովին չի մտահոգվում այդ առիթով։

«Ամեն ինչ կսովորեմ ու ռազմաճակատ կմեկնեմ», – չի կասկածում մեր զրուցակիցը։

Կանանց գումարտակի հրամանատար Մարինե Այրումյանը պատմում է, որ 2 օրվա ընթացքում արդեն 35 կնոջ է մերժել։

«Նախ կարևոր գործոն է տարիքը։ Մեզ մոտ 17 տարեկան 14 աղջիկ եկան, նրանք անչափահաս են, դպրոցը չեն ավարտել, բայց մարտի են ուզում գնալ։ Նրանց ասացինք սպասեք, ձեր ժամանակը դեռ չի եկել։ Երկրորդը` հաշվի ենք առնում երեխաների առկայությունը։ Չենք ընդունում նրանց, ովքեր 4-ից ավելի երեխա ունեն, կամ էլ երեխաները շատ փոքր են։ Վերջերս մի աղջիկ էր եկել, որը 9-ամսական երեխա ունի։

Ասում էր, որ երեխային կթողնի բարեկամների մոտ, վիճում էր մեզ հետ, ապացուցում, որ կարող է։ Բայց մենք նրան, իհարկե, չվերցրինք։ Մեկ այլ աղջիկ էլ հետևում էր մեր խոսակցությանը, հետո մոտեցավ ինձ ժպտալով ու ասաց. «Ինչ մարդկային եք նույնիսկ այս ծանր օրերին», – ասում է Այրումյանը։

Добровольцы у входа в пункт записи и приема новобранцев
© Sputnik / Andranik Ghazaryan
Կամավորները հավաքակայանի մուտքի մոտ

Նա նշում է, որ կանանց գումարտակը ոչ միայն կռվելու է հակառակորդի դեմ, այլև աշխատելու է թիկունքում` լվացք անել, կերակուր պատրաստել, բուժել։ Բազմաթիվ բուժքույրեր, լրագրողներ, ռեժիսորներ, լեզվաբաններ և այլ մասնագիտությունների կանայք ու աղջիկներ են գրանցվել։ Յուրաքանչյուր կամավոր աղջկա համար ռազմաճակատում տեղ կգտնվի։ Երևանում ռազմական պատրաստության կուրսն ավարտելուց հետո ՀՀ ՊՆ–ի հետ համաձայնեցմամբ կորոշվի, թե կոնկրետ որտեղ կտեղակայեն կանանց գումարտակն ու ինչով է այն զբաղվելու։

Առաջին Ղարաբաղյան պատերազմի տարիներին` 90-ականներին, առաջնագծում մի քանի կանանց գումարտակ էր մարտնչում։ Երևանի «Եռաբլուր» ռազմական պանթեոնում հերոսաբար զոհված 7 հայուհի է ննջում։

722
թեգերը:
Պատերազմ, Արցախ, Կանանց գումարտակ, կամավոր
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Խաղաղ ժամանակ՝ ձյուդոիստ, կռվի ժամանակ՝ հայրենիքի պաշտպան. Սոսե Բալասանյանը` առաջնագծում
«Որդուս 16 տարի առաջ եմ հայրենիքին նվիրել». օդաչու Վալերիի մասին պատմում են ծանոթները
«Ամուսինս Արցախում է. ո՛չ մեկնելուց ենք գրել, ո՛չ էլ սպասել է, որ իրեն կանչեն». Սիրուշո
Արայիկ Հարությունյան

Այս անգամ զինադադար հաստատելու համար Ռուսաստանը ստիպված է բանակցել Թուրքիայի հետ

20
(Թարմացված է 23:10 30.09.2020)
Ի տարբերություն 2016–ի Ապրիլյան պատերազմի, այս անգամ միջնորդները գործ ունեն ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի հետ։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. Այս անգամ զինադադար հաստատելու համար Ռուսաստանը ստիպված կլինի բանակցել Թուրքիայի, ոչ թե Ադրբեջանի հետ։ Նման կարծիք այսօր հայտնեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե Քառօրյա պատերազմի օրերին Ռուսաստանը միջամտեց, և հրադադար կնքվեց` արդյոք այս անգամ կան նման ազդակներ։

«2016 թվականին Արցախը կռվում էր Ադրբեջանի դեմ, և ՌԴ–ն ի վիճակի էր «համոզելու» Ադրբեջանին։ Այժմ ՌԴ–ն պետք է խոսի Հայաստանի և Թուրքիայի հետ։ Ես չգիտեմ, թե որքանով է պատրաստ ռուսական իշխանությունը խոսելու Թուրքիայի ղեկավարության հետ»,–ասաց նա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 83 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 170 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

20
թեգերը:
Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Դիրքային շոշափելի փոփոխություններ առաջնագծում տեղի չեն ունեցել. Արայիկ Հարությունյան
Կանգնեցրեք Ալիևին և Էրդողանին. Մերկելի նստավայրի մոտ ակցիա է տեղի ունեցել
Երևանում հնդիկ ուսանողներն օգնություն են հավաքում և ուղարկում Արցախ. տեսանյութ