Միջազգյին բանակային խաղեր

Հայաստանը երրորդ տեղն է զբաղեցրել Բանակային խաղերի «Անվտանգ միջավայր» մրցույթում

218
(Թարմացված է 18:07 29.08.2020)
Հաղթողներին ու մրցանակակիրներին շնորհավորել է Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալը։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի ԶՈւ ծառայողները հաղթել են Միջազգային բանակային խաղերի «Անվտանգ միջավայր» քիմիական հետախուզության անձնակազմների մրցույթում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Երկրորդ տեղը կիսել են Չինաստանի ու Բելառուսի թեմերը, երրորդը՝ Հայաստանն ու Ուզբեկստանը։

Հաղթողներին ու մրցանակակիրներին շնորհավորել է Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոլայ Պանկովը։

Նրա խոսքով՝ չնայած բարդ իրավիճակին, Միջազգային բանակային խաղերն ամբողջ թափով են ընթանում։

«Մասնակիցների թիվը մեծ է, շատ լավ են ներկայացված նաև այլ երկրների զինված ուժերը։ Մենք դրանում ոչ թե մրցակցություն ենք տեսնում, այլ բարեկամության ու ռազմատեխնիկական համագործակցության կապերն ամրապնդելու հնարավորություն», - նշեց Պանկովը։

Ռազմական քիմիկոսներն իրեն հմտությունները ցուցադրել են հատուկ երթուղում` ռադիոակտիվ աղբյուրներ փնտրելով պայմանականորեն թունավորված հողատարածքներում ու տեխնիկայի վրա։

Մրցույթին մասնակցել են ինը երկիր՝ Ռուսաստանը, Հայաստանը, Չինաստանը, Բելառուսը, Վիետնամը, Ուզբեկստանը, Լաոսը, Կամբոջան ու Մոզամբիկը։

Հիշեցնենք` միջազգային մրցումներն անցկացվում են 6-րդ անգամ։ Խաղերը մեկնարկել են օգոստոսի 23-ին «Բանակ-2020» համաժողովի հետ մեկտեղ և կավարտվեն սեպտեմբերի 5-ին։ Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նշել էր, որ այս տարի խաղերին 90 պետություն է հրավիրվել, այդ թվում՝ ՆԱՏՕ–ի անդամ–երկրները։

218
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Ավիաշոու Արարատի ֆոնին․ ռուսական ռազմաբազայի «ԱՍ»-երը`Հայաստանի երկնքում
Ինչ գնով ռուս մասնագետները փակեցին կորոնավիրուսի մուտքը դեպի հայկական բանակ
Ռուս զինվորականների ավիաշոուն «Էրեբունիում»․ լուսանկարներ
Армянский самолет СУ-25, сбитый турецким истребителем F-16

Համացանցում են հայտնվել թուրքական F-16 կործանիչի խոցած ՍՈւ-25 գրոհիչի լուսանկարները

32
(Թարմացված է 13:19 30.09.2020)
Վարդենիսի տարածքում խոցված ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչի օդաչուն զոհվել էր:

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը լուսանկարներ է հրապարակել Թուրքական F-16 կործանիչի կողմից  Վարդենիսի տարածքում խոցված ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչի մնացորդներից։

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան, Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկը խոցել էր ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում, մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Զոհվել էր  ՀՀ ԶՈՒ օդաչու մայոր Վալերի Դանելինը:

Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը արձանագրել էր, որ թուրքական օդուժը Ադրբեջանում հայտնվել է հուլիսի 29-ից օգոստոսի 13-ը տեղի ունեցած թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժությունների ժամանակ և մինչ օրս դուրս չի բերվել Ադրբեջանի տարածքից:

Նշվում է, որ հայ-ադրբեջանական սահմանի Վարդենիսի հատվածում սեպտեմբերի 27-ին թուրքական F-16 ինքնաթիռը խախտել է Հայաստանի օդային սահմանը և հրթիռներ արձակել Վարդենիսի շրջանի ուղղությամբ:

Նախարարությունը նաև հայտնում է, որ թուրքական սադրիչ թռիչքներն այժմ էլ իրականացվում են նաև հայ-թուրքական սահմանի երկայնքով՝ առանձին դեպքերում խախտելով Հայաստանի օդային սահմանը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 74 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 137 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

32
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի վրա - 2020
F-16

Միայն թուրքական F-16–ը կարող է այդ հեռավորությունից խոցել ՍՈւ-25-ը. ՀՀ–ն ապացույցներ ունի

43
(Թարմացված է 13:09 30.09.2020)
Հայկական կողմն ապացույցներ է հավաքել ու դրանք անակնկալ կերպով ներկայացնելու է միջազգային համապատասխան մարմիններին։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Միայն F–16–ը կարող է խոցել մինչև 90-100 կմ հեռավորության վրա գտնվող ՍՈւ-25-ը, Ադրբեջանի ՄԻԳ-29-ի վրա տեղակայված հրթիռներն ի վիճակի չեն խոցելու այդ տեղում և այդ պայմաններում գտնվող ՍՈւ-25-ը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

«Միայն F–16–ը կարող 60 կիլոմետր հեռավորության վրա համապատասխան բարձրությունից նկատել ՍՈւ-25-ը։ Հարցն այն է, որ մեր օդաչուները փորձ ունեն և գիտեն ուր գնալ, որ դիրքում լինել։ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը չեն կարողանում իրենց առջև դրված խնդիրը լավ կատարել, ինչի համար էլ գործի են դրվել F–16–ները»,–ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` ադրբեջանական օդուժն այդ փորձն ու մակարդակը չունի, որպեսզի իր ունեցած օդային ուժով խոցեր ՍՈւ-25-ը։

Հովհաննիսյանը վստահեցրեց` այս ամենի վերաբերյալ հայկական կողմն ապացույցներ է հավաքել ու դրանք անակնկալ կերպով ներկայացնելու է միջազգային համապատասխան մարմիններին։

Նա նշեց, որ երբ օգոստոսին Ադրբեջանում ընթացող զորավարժություններից հետո թուրքական F– 16–ները չհանվեցին Ադրբեջանի տարածքից, ՀՀ–ն բարձրացրեց այդ հարցը. Հայաստանը շատ լավ գիտի, թե Ադրբեջանի ռազմաօդային ուժերում ինչ կա, այդ թվում` ռազմատեխնիկական հետախուզության շնորհիվ։

Բոլոր նրանց, ովքեր հերքում են հայկական կողմի տեղեկությունները, ըստ Հովհաննիսյանի` անակնկալ հերքումներ են սպասում։ ՀՀ ՊՆ ներկայացուցիչը նշեց` Հայաստանը գիտի նաև, որ թուրքական F-16-ի թռիչքներին զուգահեռ, սահմանի մյուս կողմից ռադիոտեխնիկական կապի ինքնաթիռ է թռչում։

Նա հավելեց, որ F-16-ները բավական երկար ժամանակ եղել են Գանձակի օդանավակայանում, գործել են ՀՀ-ի և Արցախի հյուսիսային ուղղություններում։

 

43