Արմեն Սարգսյանը Նունե Սարգսյանի հետ

Արմեն Սարգսյանի առավոտը սկսվում է Բախով, իսկ երեկոն անցնում է որդու հետ զրույցներով

155
(Թարմացված է 16:05 29.08.2020)
Բրիտանական Financial Times պարբերականն իր շաբաթօրյա համարում Life խորագրի ներքո հրապարակել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մտքերը։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Բրիտանական Financial Times պարբերականի խմբագիր Ալեք Ռասըլն ամիսներ առաջ դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին` առաջարկելով հոդված գրել իրենց համար։ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հոդվածը հունիսին էր ներկայացվել պարբերականի խմբագրությանը, հրապարակվել է օգոստոսի 29-ի համարում։

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հոդվածում պատմում է, թե ինչպես են Բախն ու քվանտային ֆիզիկան ոգևորում իրեն Covid-19-ի դեմ պայքարում։

«Սովորաբար ես արթնանում եմ առավոտյան ժամը 6-ին: Ընդհանուր առմամբ, երկար քնելու կարիք չեմ զգում. ես այն մարդն չեմ, որը դժվարանում է կտրվել օրվա մտազբաղությունից:Կան մարդիկ, որոնք իրենց առավոտը սկսում են թեյով կամ սուրճով, իսկ ինձ համար դա Բախն է: Երկար տարիներ, Յոհան Սեբաստիանն իմ առավոտյան ռեժիմի մի մասն է: Նրա երաժշտությունն ինձ էներգիայով է լցնում և դրական էմոցիաներ հաղորդում, որոնք ուղեկցում են ամբողջ օրվա ընթացքում»,– նշում է ՀՀ նախագահը:

Նրա խոսքով`ամռանն իր օրը սկսվում է ծիրանով։ Անգամ մեկ-երկու ծիրանը սենյակը լցնում են դրախտային բույրով:

Արմեն Սարգսյանը մեկնում է արձակուրդ. նա երկու «մասի է բաժանել» հանգիստը

Շարունակելով իր առօրյայի մասին պատմությունը` Սարգսյանը նշում է, որ համավարակից առաջ իր տիկնոջ`Նունեի հետ հաճախ էին զբոսնում Երևանի փողոցներով։

«Նախքան համավարակը մենք հաճախ էինք քայլում՝ ճանապարհին ջերմորեն ողջունելով մարդկանց: Այժմ մենք կարող ենք միայն հեռվից ձեռքով ողջունել՝ նշելով սոցիալական հեռավորություն պահելու կարևորությունը: Հեշտ չէ»,–նշում է նախագահը:

Սարգսյանը վերհիշում է, որ դեռ փետրվարին, երբ մայրաքաղաքն ու պետությունը դեռևս տեղյակ չէին մոտալուտ մղձավանջի մասին, նախագահական նստավայրում ընդունել է Չինաստանի դեսպանին, որին խնդրել է դիմակ դնել և պահպանել սոցիալական հեռավորություն, ինչը դեսպանն արել է մեծ պատրաստակամությամբ՝ մտքում ունենալով իր հայրենիքում տիրող իրավիճակը:

«Աղմուկ բարձրացավ, թե մենք շատ խիստ և զգույշ ենք եղել, անհարմար վիճակի մեջ դրել բարեկամ երկրի դեսպանին: Բայց լավ է զգույշ, քան անհոգ....»,–գրել է Սարգսյանը։

Անդրադառնալով իր մասնագիտությանը նախագահը պատմել է, որ մինչև դիվանագիտությամբ և քաղաքականությամբ զբաղվելը, ֆիզիկոս էր, և գիտությունը շարունակում է մնալ իր առաջին սերը:

Այն օգտակար է եղել համավարակի վերաբերյալ աշխարհի առաջնորդների հետ քննարկումների ժամանակ:

Արմեն Սարգսյանը ՄԱԳԱՏԷ-ի տնօրենին հրավիրել է Երևան

«Համավարակի դեմ պայքարը, ֆինանսական ճգնաժամը և այլ ռիսկերը հաղթահարելու համար մեզ անհրաժեշտ է փոխել ոչ միայն մեր ապրելակերպը, այլև մեր տեսլականը: Եթե մենք սկսենք այս աշխարհի մասին մտածել որպես քվանտային աշխարհի, ապա իրադարձությունների ետևում մենք կգտնենք տրամաբանություն և կկարողանանք հավանականության որոշակի աստիճանով կանխատեսել դրանք: Համավարակը չէ այն մարտահրավերը, որին պետք է դիմակայենք: Այո, այն ողբերգական է, բայց մենք կսխալվենք, եթե համավարակը համարենք եզակի երևույթ, որը այլևս չի կրկնվի»,–նշել է Սարգսյանը:

Նրա խոսքով`համավարակը դիլեմա է բոլոր երկրների համար՝ տնտեսությո՞ւն, թե՞ մարդկային կյանքեր։ Տնտեսական կյանքը չպետք է կանգ առնի, սակայն անհատական պատասխանատվությունը և առողջ բանականությունը պետք է գերակշռեն: «Հայաստանը հարուստ երկիր չէ, և մեր ժողովուրդը պետք է աշխատի ընտանիքը պահելու համար։ Բայց մենք նաև պետք է շարունակենք զգոն մնալ, քանի որ համավարակն իր գագաթնակետին դեռևս չի հասել: Ցավոք, մեր բնակչության մեկ շնչի հաշվով համավարակն ավելի ծանր է եղել, քան այլ երկրներում: «Կորոնավիրո՞ւս: Ավելի վատն ենք տեսել»: Ահա սա է, ցավոք, ոմանց վերաբերմունքը: Ինձ համար ամենավատն այն է, որ մեզ համար կորոնավիրուսը դառնում է սովորական, ապրում ենք դրա հետ՝ գրեթե անուշադրության մատնելով: Գիտեմ, որ դա սխալ է, ինչպես ամեն օր ասում եմ տարբեր լսարանների»,–ընդգծել է նա:

Անդրադառնալով ընտանիքին` Սարգսյանը նշել է, որ փորձում է երեկոները ժամանակ գտնել և խոսել կրտսեր որդուս՝ Հայկի հետ:

«Ես նրա հետ գիրք եմ գրում, որը կոչվում է «Քվանտային աշխարհ», որն ընդլայնում է քվանտային քաղաքականության հայեցակարգը՝ հասկանալու, թե ինչպես են մարդկության զարգացման և համաշխարհային ռիսկերի դինամիկաները փոխել անորոշություններով լի մեծապես փոխկապակցված այս աշխարհը: Որդիս և ես երկար տարիներ տեսական և փիլիսոփայական քննարկումներ ենք ունեցել: Սակայն միայն մարտ ամսից սկսած՝ սոցիալական կյանքի և ճանապարհորդությունների սահմանափակման պայմաններում, ժամանակ գտանք ավելի հաճախակի խոսել»,–գրել է նա:

Նախագահը նշում է, որ որդին`Հայկը, 36 տարեկան է և ղեկավարում է իր սեփական մասնավոր ներդրումային հիմնադրամը, լոքդաունի ժամանակահատվածն անցկացրել է Լոնդոնում՝ գրառելով իրենց զրույցները:

«Հպարտ և ուրախ եմ, որ որդուս հետ ենք անում այս գործը:Գրքի նպատակն է հարթակ տրամադրել` մարդկանց օգնելու կողմնորոշվել ապագայում. ելնելով այն հանգամանքից, որ մենք գտնվում ենք մարդկության պատմության շրջադարձային կետում, որտեղ անխուսափելիորեն փոխկապակցված ենք միմյանց աննախադեպ ծավալով»,–նշել է Սարգսյանը:

Եթե այս ամենից հետո ժամանակ է մնում, Սարգսյանը երեկոյան ընթերցանությամբ է զբաղվում (այս պահին ընթերցում է Ջիմ Ալ Խալիլիի և Ջոնջո Մակֆադենի «Կյանքի եզրին» գիրքը), կարդում է կենտրոնացած, թեև այնուամենայնիվ փորձում է քնել կեսգիշերից առաջ: Մշտապես վաղն այնքա҇ն բան կան անելու․․․

«Բոլորդ մեզ հետ հպարտանալու եք». աշխարհահռչակ գիտնականներին խոստացել է Արմեն Սարգսյանը

155
թեգերը:
Նունե Սարգսյան, Արմեն Սարգսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Արմեն Սարգսյանն իր անձնական միջոցներով կօժանդակի Ստեփանակերտի ծննդատան վերազինմանը
Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել սահմանամերձ գյուղերի բնակիչներին
Սինգապուրի նախագահին հետաքրքրել է Արմեն Սարգսյանի նախաձեռնությունը
Հայ զինվորներն առաջնագծում

Զինվորների մասին տեղեկություն հավաքելու փորձերից պետք է զերծ մնալ. ԱԱԾ

9
(Թարմացված է 13:51 29.09.2020)
ԶԻնվորների մասին տեղեկություններ հավաքագրելիս հնարավոր է հայտնվեն ոչ ճիշտ տեղեկություններ և առիթ դառնան տարաբնույթ թյուրիմացությունների համար:

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ պետք է զերծ մնալ զինվորների մասին տեղեկություններ ճշտելու և նրանց ծնողներին փոխանցելու առաջարկից։

«Համացանցում նկատվում հայտարարություններ տարբեր զորամասերի զինծառայողների մասին տեղեկություններ ճշտելու և նրանց ծնողներին փոխանցելու պատրաստակամության վերաբերյալ: Նման ծառայություններ առաջարկող անձանցից պահանջվում է զերծ մնալ այդօրինակ գործընթացների կազմակերպումից»,–նշված է հայտարարության մեջ։

ԱԱԾ–ն հորդորում է նման հարցադրումներ ունեցող անհատներին հավաստի տեղեկություններ ստանալու նպատակով բացառապես դիմել իրավասու պետական մարմիններին: Հակառակ պարագայում հնարավոր է հայտնվեն ոչ ճիշտ տեղեկություններ և առիթ դառնան տարաբնույթ թյուրիմացությունների համար:

ԱԱԾ–ն ևս մեկ անգամ հիշեցնում է, որ դեղորայք, սննդամթերք և այլ պարագաներ հավաքագրելու անհրաժեշտություն այս պահին չկա։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Արցախի ՊԲ ստորաբաժանումները Իգլա ԴԶՀՀ-ով հակառակորդի երկու ուղղաթիռ են ոչնչացրել
Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 50 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

9
թեգերը:
Բանակ, Զինվոր, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ
Զինծառայող

Վիրավոր զինվորներին հուզող միակ հարցը պաշտպանությանը վերադառնալն է. Զարուհի Բաթոյան

18
(Թարմացված է 13:47 29.09.2020)
Սոցիալական ոլորտի մասնագետների աշխատանքը կկազմակերպվի բժշկական հիմնարկներում` անհրաժեշտության դեպքում սոցիալական կարիքներին արձագանքելու և ուղղորդելու համար։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik. Մեր զինվորներին հուզուղ միակ հարցը, ինչպես միշտ, պաշտպանության գործին հնարավորինս շուտ վերադառնալն է: Տեղեկությունը Facebook–ի իր պաշտոնական էջում հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Նա այցելել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, հանդիպել Արցախում վիրավորված ժամկետային և պայմանագրային զինծառայողներին, կամավորականներին, զրուցել նրանց ընտանիքի անդամների հետ:

«Ծնողներին և ընտանիքի անդամներին հիշեցրեցի, որ իրենց կողքին ենք: Հարազատները թեև նշեցին, որ օգնության կարիք չունեն, այնուամենայնիվ, նաև սոցիալական ոլորտի համապատասխան մասնագետների աշխատանքը կկազմակերպենք բժշկական հիմնարկներում` անհրաժեշտության դեպքում սոցիալական կարիքներին արձագանքելու և ուղղորդելու համար»,– տեղեկացնում է նախարարը։

Նա հավելել է`վիրավորները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Նրանք շնորհակալ են հիվանդանոցի բուժանձնակազմին ցուցաբերած վերաբերմունքի և ստեղծված պայմանների համար: Նախարարը առողջություն է մաղթում մեր զինվորներին:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Պատասխան եք ստանալու. ՀՀ ԱԳ նախարարը Ադրբեջանին համարժեք արձագանք է խոստանում

Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 50 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

18
թեգերը:
հիվանդանոց, Վիրավոր, Զինվոր, Հայաստան, Զարուհի Բաթոյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Նոր տեսանյութ. ինչպես է հայկական կողմը խոցում Ադրբեջանի զրահատեխնիկան
Վարդենիսում ադրբեջանական կրակոցից խաղաղ բնակիչ է զոհվել. ՀՀ ԱԳՆ
Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Արցախ