Ռոբերտ Քոչարյան

Ամուլսարի հարցում պետություն գոյություն չունի. Ռոբերտ Քոչարյանը քննադատեց իշխանությանը

286
(Թարմացված է 17:27 27.08.2020)
ՀՀ երկրորդ նախագահի կարծիքով` անընդունելի է, երբ մարդկանց մի խումբ փակում է հանք տանող ճանապարհը։

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Ամուլսարի ոսկու հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակը ոչ միայն հանքային արդյունաբերության զարգացման հարց է, այլև պետական կառավարման համակարգի ձախողման վկայություն: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր այս տեսակետը հայտնել է տնտեսական լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ։

Քոչարյանի խոսքով ՝ անընդունելի է, երբ մարդկանց մի խումբ նույնիսկ ամենաբարի մտադրություններով փակում է հանք տանող ճանապարհն ու խանգարում ընկերության աշխատանքին ։ Սա ակնհայտ անօրինականություն է, և պետությունն այստեղ անելիք ունի։

«Եթե ընկերությունը չպետք է աշխատի, ապա այդ որոշումը պետք է ընդունի պետությունը, այլ ոչ թե մի խումբ մարդիկ, որոնք արդեն մեկուկես-երկու տարի ինչ–որ տնակներում սար են պահում։ Պատկերացնո՞ւմ եք նույնիսկ ձևակերպումը, ասում են` մեր սարը պահում ենք։ Հասկանում եմ այդ մարդկանց և բնապահպանների էմոցիոնալ վիճակը, բայց սա ուղղակի արձանագրում է, որ այս երկրում պետություն գոյություն չունի, եթե մինչև հիմա չի կարողանում կողմնորոշվել, թե ինչ է անում», - ասել է նա։

Ինքը ՝ Քոչարյանը, չի կարդացել շրջակա միջավայրի վրա հանքի ազդեցության գնահատականը, բայց համոզված է, որ եթե անգամ բնապահպանական նվազագույն ռիսկ կա, ապա հանքը չպետք է աշխատի։

«Որքան ես հասկանում եմ, ոչ մեկը չի հայտարարում, որ չկան ռիսկեր։ Ես ենթադրում եմ, որ կան ռիսկեր։ Եթե կան ռիսկեր, ուրեմն չպետք է աշխատացնել, բայց դա պետք է որոշի պետությունը», - հավելել է նա։

Ի վերջո, աշխատավարձերը որոշումներ կայացնելու համար են ստանում։ Ղեկավարի գործը որոշում կայացնելն է։ Չի լինի որոշում, որը բոլորին բավարարի։

Նա հիշեցրել է, որ ժամանակին, երբ «GeoProMining Gold» ընկերությունը Սոթքի հանքավայրի շահագործման իրավունք էր ստանում, ցանկանում էր հանքավայրի կողքին հարստացուցիչ ֆաբրիկա կառուցել: Բայց Հայաստանի իշխանություններն այդ հարցը նույնիսկ չքննարկեցին և անմիջապես ասացին` «ստոպ»։ Որոշվեց ֆաբրիկան կառուցել Արարատի մարզում ՝ հանքից 240 կմ հեռավորության վրա, և փոխադրման ծախսերը կազմում էին ոսկու ինքնարժեքի 55 տոկոսը։

Իշխանությունը լռում է, ակտիվիստը` գոռում. ինչու է Ամուլսարի թեման նորից թարմացել

Վերադառնալով Ամուլսարին ՝ Քոչարյանը անթույլատրելի համարեց Ջերմուկի հարևանությամբ բաց հանքի շահագործումը, ինչը ենթադրում է պայթեցման աշխատանքներ ՝ շաբաթական երկու կամ երեք անգամ։ Նաև վտանգավոր է հանքի տարածքում հարստացուցիչ ֆաբրիկա կառուցելը։

Նրա խոսքով ՝ այս փուլում կարելի է առաջարկել երկու բան ՝ հանքը փակ եղանակով շահագործել և հարստացուցիչ ֆաբրիկա կառուցել հանքից հեռու:

Հիշեցնենք` Ջերմուկի բնակիչները դեռևս նախորդ տարվանից պարբերաբար փակում էին Ամուլսար տանող ճանապարհները` պնդելով, որ հանքի շահագործումը մեծ վնաս կհասցնի շրջակա միջավայրին: 2018 թվականի հունիսից մի խումբ մարդիկ` «Ամուլսարի պահապանները», գիշեր-ցերեկ հերթապահում էին վագոն–տնակներում՝ փակ պահելով դեպի հանք տանող ճանապարհները։

Օգոստոսի 3-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունը հանեց դեպի Ամուլսարի հանքավայր տանող ուղու վրա տեղադրված Ամուլսարի պահապանների վագոն–տնակները ու դրանց փոխարեն տեղադրեց պահնորդների համար նախատեսված վագոն-տնակները։ Ամուլսարի շահագործման դեմ բողոքները հայտարարություն տարածեցին` պահանջելով իրենց տնակները վերադարձնել նախկին տեղը՝ միաժամանակ քաղաքացիներին կոչ անելով ընտանիքներով, երեխաների հետ գնալ Ջերմուկ ու միանալ բողոքի ակցիաներին:

«Լիդիան Արմենիա» ընկերությունն իր հերթին հայտարարեց, որ սեփական տարածքից հեռացրել է ապօրինի գույքը։

Օգոստոսի 7-ին Ամուլսարի տարածքից հեռացվեցին նաև «Լիդիան Արմենիայի» տեղադրած վագոն–տնակները։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թ–ի սեպտեմբերի 9–ին Facebook–յան ուղիղ եթերում անդրադարձել էր Ամուլսարի հանքի շահագործման թեմային` ասելով, որ Ջերմուկի բնակիչները պետք է ապաշրջափակեն Ամուլսարի հանք տանող ճանապարհները:

2019թ–ի ապրիլին ՀՀ վարչական դատարանը պարտավորեցրել է ոստիկանությանը վերացնել ներխուժումը և հեռացնել անձանց ու նրանց գույքը ընկերությանը պատկանող տարածքից։

Ավելի վաղ լիբանանյան «Էլարդ» ընկերությունն Ամուլսարի հանքի շահագործման ընթացքում իրականացրել էր շրջակա միջավայրի ռիսկերի գնահատում: Ընկերության ներկայացուցիչները ուսումնասիրել էին դեռևս 2016 թ.-ին «Լիդիան Արմենիա» ընկերության պատրաստած` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և հայտարարել հնարավոր ռիսկերի մասին: Միևնույն ժամանակ Հայաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ ռիսկերը կառավարելի են: Ամուլսարի ոսկու հանքը Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրն է: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է:

«Լիդիան Արմենիան» դատի է տվել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին

286
թեգերը:
Ամուլսար, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
Ըստ թեմայի
ՎԶԵԲ-ը և այլ բաժնետերեր դադարել են մաս կազմել Ամուլսարի ծրագրին
«ԳեոՊրոՄայնինգ գոլդը» Գեղամասարի բնակիչների բնապահպանական մեղադրանքներն անհիմն է համարում
Հայաստանի քիմիական սպառնալիքը․ արդյունաբերական անցյալը խանգարում է էկոլոգիական ապագային
Ադբեջանական զրահատեխնիկա,  արխիվային լուսանկար

Հայկական կողմը ադրբեջանական տանկ է ոչնչացրել ականանետով. Հովհաննիսյան

24
(Թարմացված է 15:48 29.09.2020)
Ադրբեջանական խոցված զրահատեխնիկայի թիվն անընդհատ ավելանում է

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Հայ հրետանավորները ադրբեջանական տանկ են ոչնչացրել ականանետով։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մեր հրետանավորները վիրտուոզ են։ Ականանետով տանկեր խփել էլ յուրացրինք»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

24
Գյուղ Նորակերտ, Գեղարքունիքի մարզ

Նորակերտ գյուղում ՀՀ զինված ուժերը երկու ԱԹՍ են խոցել

63
(Թարմացված է 15:45 29.09.2020)
Տղամարդիկ գյուղամեջում նստած են եղել, երբ տարօրինակ ձայն են լսել ու տեսել, որ այրվող ինչ–որ օբյեկտ է ընկնում։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի մոտակայքում ՀՀ ԶՈՒ–ն այսօր 2 ԱԹՍ է խոցել։ Sputnik Արմենիայի թղթակիցը տեղից հայտնում է, որ ԱԹՍ–ներից մեկն ընկել է դաշտերից մեկում. տեղում մեծ փոս է առաջացել։ 

Տեղի բնակիչներից Մասիս Մարտիրոսյանը պատմել է մեր թղթակցին, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 14։00-ի շրջանում։

«Տեղի բնակչությունը հավաքված էր գյուղամեջում։ Նկատեցինք, որ վառվող օբյեկտ է իջնում ու ինչ–որ ձայն է գալիս։ Կանայք և երեխաներն իրար խառնվեցին, կանայք սկսեցին երեխաներին ներս տանել` անգամ չիմանալով, թե ով ում երեխային է վերցնում։ Մենք տղամարդկանցով շտապեցինք դեպքի վայր։ Երբ հասանք՝ պայթյունը որոտացել էր»,–ասաց Մարտիրոսյանը։

Դրանից հետո հակաօդային պաշտպանությունը եկել ու ԱԹՍ–ի կտորները հեռացրել է տարածքից։

Գյուղի բնակիչ Լեռնիկն էլ իր հերթին պատմում է, որ գյուղում խուճապային տրամադրություն չկա, ոչ ոք չի տարհանվել։ Գյուղում տղամարդկանց մի  մասը գնացել է ճակատ, մյուսը սպասում է։ Լեռնիկը նույնպես սպասում է իր հերթին։ Նորակերտում ապաստարաններ էլ կան։

Վարդենիսում ադրբեջանական կրակոցից խաղաղ բնակիչ է զոհվել. ՀՀ ԱԳՆ

«Հեչ որ չէ` կոմպոտ պահելու պադվալ ունենք, կիջնենք էնտեղ ու կսպասենք։ Մեր զինվորները պետք է իմանան, որ իրենց թիկունքն ուժեղ է»,–ասաց տղամարդը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։

Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 50 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։

63
թեգերը:
հայ-ադրբեջանական, Գեղարքունիքի մարզ, անօդաչու թռչող սարք, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի վրա - 2020