Ռոբերտ Քոչարյան, արխիվային լուսանկար

ՀՀ իշխանությունները վերջնականապես վախեցրին «Ռուսաստանի  երկաթուղիներին». Քոչարյան 

94
(Թարմացված է 16:30 27.08.2020)
Հայաստանի նախկին նախագահը հայտարարել է, որ ժամանակին մեծ դժվարությամբ  է համոզել «Ռուսաստանի  երկաթուղիների» ղեկավարությանը մտնել հայկական շուկա:

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. ՀՀ իշխանությունները, քրեական գործերով, վերջնականապես վախեցրին «Ռուսաստանի  երկաթուղիներ» ընկերությանը, որի դուստր ձեռնարկությունը փոխանցվեց հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նման կարծիք հայտնեց մի խումբ տնտեսական լրագրողների հետ հարցազրույցում:

2019-ի դեկտեմբերին Հայաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցեց Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ի կոնցեսիոն ակտիվներից պետական ունեցվածքի օտարման դեպքի առթիվ:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն  «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ–ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Քոչարյանն ասաց, որ ժամանակին, լինելով պետության ղեկավար, մեծ դժվարությամբ համոզում էր «Ռուսաստանի  երկաթուղիների» ղեկավարությանը մուտք գործել հայկական շուկա:

Նրա խոսքով` նույնիսկ այդ ժամանակ, Ռուսական երկաթուղիներին Հայաստան հրավիրելով, ինքը երկարաժամկետ խնդիր դրեց Հայաստան-Իրան երկաթուղային գծի կառուցման համար: Բայց ճանապարհը երբեք չի կառուցվել, թե ինչու՝ Քոչարյանը չգիտի:

Ռոբերտ Քոչարյանի որդին արխիվային տեսանյութ է հրապարակել. կադրերում նրա հայրն է

«Բայց հիմա ես համոզված եմ, որ «Ռուսաստանի երկաթուղիները» երբեք և երբեք չեն քննարկի Հայաստան-Իրան երկաթուղային գիծ կառուցելու հնարավորությունը: Ոչ մի նորմալ երկիր այստեղ չի գա: Ի դեպ, մենք այն ժամանակ շատ լրջորեն քննարկեցինք Իրանի հետ երկաթուղային գծի կառուցումը։ Այն ժամանակ Չինաստանը դեռ չէր իրականացնում  նման մասշտաբային նախագծեր երկրի սահմաններից դուրս, բայց ես համոզված եմ, որ եթե այդ ժամանակ Չինաստանը միացված լիներ, այսօր մենք կունենայինք Հայաստան-Իրան երկաթուղային գիծը», - ասաց նախկին նախագահը:

Քոչարյանը նշեց, որ Հայաստանն ունի շատ վատ ֆունդամենտալ տնտեսական բաղադրիչներ `շրջափակում, վատ դեմոգրաֆիա և իշխանություններն առաջին հերթին պետք է մտածեն, թե ինչպես կարելի է հաղթահարել այս իրավիճակը: Երկաթուղու կառուցումը կարող է լինել այդ իրավիճակը կոտրելու  հիմնական գործոններից մեկը:

«Մեզ միշտ ասում էին, որ բեռնափոխադրումների ծավալը բավարար չէ, վնասով ենք աշխատում։ Բայց ես ասացի, որ մենք պետք է առաջնորդվենք ոչ թե ներկայով, այլ ապագայով», - հավելեց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահը մասնակցում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործի դատաքննությանը: Նրա դեմ քրեական հետապնդումը սկսվել է 2018-ին Հայաստանում իշխանափոխությունից հետո։ Այդ ժամանակ էլ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր քաղաքականություն վերադառնալու մասին։ ՀՀ երկրորդ նախագահին երեք անգամ կալանավորել են։ Կալանավայրում նա ընդհանուր առմամբ 500 օր է անցկացրել։

Ռոբերտ Քոչարյանը խոսել է տավուշյան դեպքերի ու Ադրբեջանի ագրեսիայի պատճառների մասին

2020 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։

Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ իր դեմ հարուցված քրեական գործն ամբողջությամբ շինծու է և իրենից ներկայացնում է ոչ այլ ինչ, քան քաղաքական հետապնդում։

94
թեգերը:
երկաթուղի, Ռոբերտ Քոչարյան, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Ռոբերտ և Լևոն Քոչարյանների վեյկբորդինգը Սևանում. տեսանյութ
Ինչու են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոք ներկայացրել Վճռաբեկ դատարան
Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազների միջնորդությունը
Իշխանությունները պատրաստ չեն լսել. Ռոբերտ Քոչարյանը մտահոգություններ ունի. տեսանյութ
Արխիվային լուսանկար

ՀՖՖ ներքո անցկացվող ֆուտբոլային հանդիպումներն անորոշ ժամանակով հետաձգվում են

17
(Թարմացված է 23:57 29.09.2020)
Հետաձգվում են նաև VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի առաջիկա հանդիպումները:

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը դադարեցվում են անորոշ ժամկետով։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

«Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, մասնավորապես, այսօր առավոտյան Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված տարածքների ռմբակոծումը, Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի»՝ ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ հանդիպման վայրի տեղափոխությունը Կիպրոս, այսօրվանից սկսած, ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը դադարեցվում են անորոշ ժամկետով»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՀՖՖ–ի հաղորդմամբ` հետաձգվում են նաև VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ սեպտեմբերի 30-ին նախատեսված բոլոր հանդիպումները:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ՈւԵՖԱ-ի որոշմամբ «Արարատ-Արմենիա»-«Ցրվենա Զվեզդա» հոկտեմբերի 1-ին նախատեսված հանդիպումը կկայանա Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում: Այն նախապես ծրագրված էր անցկացնել Երևանում։

Ստեղծված իրավիճակի պատճառով «Արարատ-Արմենիա»-«Ցրվենա Զվեզդա» հանդիպումը կկայանա Կիպրոսում

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Վարդենիսում քաղաքացիական ավտոբուսի պայթյունից հետո բարեկարգման աշխատանքները չեն դադարել

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

 

17
թեգերը:
Ադրբեջան, Արցախ, ՀՖՖ, ֆուտբոլ, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանը 790 զոհ ունի, որից 180-ը` Քարվաճառի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան

664
(Թարմացված է 23:00 29.09.2020)
ՀՀ պաշտպանության ներկայացուցիչը թվեր հրապարակեց։ Նա խոսեց Ադրբեջանի կորուստների մասին և հայտնեց, որ Վարդենիսի ուղղությամբ կիրառվել են նաև թուրքական «Բայրաքդար» կոչվող ԱԹՍ–ներ։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ընթացքում հայտնեց, որ Ադրբեջանը կորցրել է 790 կենդանի ուժ, որից 180–ը` Քարվաճառի ուղղությամբ, որտեղ համառ և թեժ մարտեր են ընթացել։ Նրա խոսքով` հակառակորդը մոտ 1900 վիրավոր ունի։

«Պատերազմի սկսվելու առաջին պահից ի վեր հակառակորդը կորցրել է 137 տանկ և զրահատեխնիկա, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 1 ինքնաթիռ»,– նշեց նա։

Մարտերը շարունակվում են, բոլոր հարձակողական գրոհները հետ են մղվում` հակառակորդին համապատասխան կորուստներ պատճառելով։

«Այսօր աննախադեպ էր նրանով, որ հարձակման ենթարկվեց նաև ՀՀ Վարդենիսի տարածաշրջանը ավիացիոն, հրթիռային, օդային հարձակման այլ միջոցներից, մասնավորապես` ԱԹՍ–ներից։ Ցավոք, այսօր ունեցանք նաև կորուստ։ Թուրքական F-16 կործանիչները, որ երկար ժամանակ գտնվում էին Ադրբեջանի տարածքում, առաջին իսկ օրվանից մասնակցում էին ադրբեջանական օդուժի գործողությունների համակարգմանը, և այդ մասին մենք հայտնել էինք, խոցեցին հայկական Սու–25 ինքնաթիռը»,– ասաց նա։

Հովհաննիսյանը նշեց, որ մեր կողմի կորուստներն այս պահին ամփոփվում են, հավանաբար կներկայացվեն վաղը։

ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան փորձեցին հերքել թուրքական կործանիչի մասին լուրը, բայց դա, նրա խոսքով, արեցին շատ անհնարամիտ ձևով և ծիծաղելի բառապաշարով` նշելով, որ նման ինքնաթիռ ադրբեջանական ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ չկա։ Հովհաննիսյանն ընդգծեց`մենք շատ լավ գիտենք, որ Ադրբեջանը չունի նման կործանիչներ, դրանք թուրքական են, և հենց այդ մասին է ասվել։

Նա հայտնեց, որ Վարդենիսի ուղղությամբ կիրառվել են նաև թուրքական «Բայրաքդար» կոչվող ԱԹՍ–ներ։

«Դրանք ևս հավանաբար համակարգել է F-16 կործանիչն իր անձնակազմով»,– ասաց նա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ 

Ինչպես են ոչնչացնում Ադրբեջանի ԶՈՒ–ի ստորաբաժանումը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

664
թեգերը:
Զոհ, Ադրբեջան, Արցախ
Ըստ թեմայի
Արցախյան սրացումը և ռուսական գործոնը Կովկասում
Հայկական զինուժը խոցել է հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյունը. տեսանյութ
Արայիկ Հարությունյանի մոտ կայացած խորհրդակցությանը նաև Սեյրան Օհանյանն է մասնակցել
Հայ զինծառայողները մեկ կադրում երկու ԱԹՍ են խոցում. տեսանյութ
Акция протеста армянской общины у посольства Азербайджана в Париже (29 сентября 2020). Париж

Պաստառներ՝ ձկնկիթի փոխարեն․ հայերի հանրահավաքն ու Փարիզում Ադրբեջանի դեսպանատան արձագանքը

0
(Թարմացված է 00:52 30.09.2020)
Տավուշյան իրադարձություններից հետո Ֆրանսիայում հայերի նկատմամբ համակրանքը զգալիորեն աճել է հիմնականում Էդողանի հանդեպ ֆրանսիացիների հակակրանքի պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Հարյուրավոր հայեր հավաքվել են Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց` իրենց բողոքի ձայնը բարձրացնելու արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։ Հանրահավաքի տեսանյութերը սոցցանցերում հրապարակել են Ֆրանսիայի և աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայերը։

Ցուցարարները հայերեն ու ֆրանսերեն կարգախոսներ են վանկարկել․ նրանք դատապարտել են Ադրբեջանին ու վերջինիս բացահայտ աջակցություն ցուցաբերող Թուրքիային։

Ֆրանսահայ լրագրող Տիգրան Եկավյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ Ֆրանսիայում հետաքրքրված են հակամարտության գոտում տիրող իրավիճակով, քանի որ նման զարգացումներ երբևէ չեն եղել։ Ֆրանսիացիներն առաջին հերթին ուշադրություն են դարձնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գործողություններին, որին այստեղ չափազանց բացասական են վերաբերվում՝ Լիբիայի քաղաքացիական պատերազմին միջամտելու ու Լիբանանում իրավիճակը ապակայունացնելու ֆոնին։ Նա շեշտեց, որ այդ պատճառով Թուրքիան ֆրանսիացիների համար համարվում է եթե ոչ թշնամի, ապա ռազմական մրցակից։

Այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան պատուհաններից հակահայկական քարոզչություն պարունակող ֆրանսերեն գրություններով պաստառներ են կախել։ Եկավյանն ընդգծեց, որ Ադրբեջանն առաջին անգամ է Ֆրանսիայում բացահայտ հակահայկական քարոզչություն իրականացնում։

Հանրահավաքի ժամանակ սադրանքներ չեն եղել, բայց Եկավյանի խոսքով՝ պետք է զգոն լինել, հաշվի առնելով սպառնալիքներն ու սադրանքները, հիշեցնելով թուրք ազգայնականների մասին, որոնք հուլիսի վերջին փորձում էին տապալել հայկական ցույցը Լիոնի մոտակայքում գտնվող Դեսին Շարպ քաղաքում։ Այդ խմբավորումների ղեկավարն արդեն դատապարտվել է։

«Առաջին անգամն է, որ ֆրանսիական հասարակութիւնը յատկապէս աջակողմեան թեւը, բայց ոչ միայն, զորակցությիւն կը ցուցաբերեն հայերու նկատմամբ եւ կըհետաքրքրին, թեեւ ուրիշ անկիւնով, իրենց հասկացողութեամբ, որ գլխավոր դրդապատճառը եւ պատասխանատուն Էրդողանն է եւ ոչ այլ երկրի ղեկաւար»,- ասաց Եկավյանը։

Տավուշում հուլիսին Ադրբեջանի ցուցաբերած ագրեսիայի համեմատ իրավիճակը զգալիորեն լավացել է։ Այն ժամանակ ֆրանսիական մամուլում ադրբեջանամետ հրապարակումներ էին նկատվում, այժմ դրանք չկան։ Բայց ըստ մեր զրուցակցի՝ պետք է ավելի ակտիվ բացատրական աշխատանքներ իրականացնել, որ Ղարաբաղի հանդեպ չհիշատակվի միայն «անջատողական» տերմինը, ինչպես հիմա է։

Այնուամենայնիվ, ադրբեջանական կողմի ազդեցությունը նախկինի պես զգացվում է, թեև այն ավելի թույլ է, քան նախկինում։ Կորոնավիրուսային վարակի պատճառով կրճատվել է որոշ պարբերականների ու առանձին լրագրողների հովանավորությունը, նաև հաճելի նվերներով ուղևորությունները, որոնք նրանց համար կազմակերպում էր Բաքուն։

«Նախկինում դա հաճախ էր լինում, հիմա՝ չեմ կարող ասել»,- ասաց նա։

Այստեղ հայերին շատ ակտիվ աջակցություն են ցուցաբերում հույներն ու ասորիները՝ դարձյալ ընդհանուր սպառնալիքի ֆոնին։ Համացանցում նրանց համայնքները շատ ակտիվ են, ընդ որում՝ ոչ միայն Ֆրանսիայում։

«Նաեւ Կիպրոսի մէջ ունենք ընկերներ որոնք կը զորակցին իրենց օգուտը կըբերեն յօդուածներ գրելով եւ տարածելով մեր տեսլականները ընկերային ցանցերու մէջ։ Նոյնպէս նկարը ստացայ ասորի ընկերներու որոնք զինուած մարտիկներ են Սուրիոյ մէջ, որոնք պատրաստ են Հայաստան գնալու եւ օգնելու իրենց եղբայրներուն։Մեծ զորակցությիւն կա հայերի նկատմամբ»,- նշեց Եկավյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

0