Երեմ Սարգսյան. արխիվային լուսանկար

Որոշումը կբողոքարկվի. Գագիկ Խաչատրյանի պաշտպանները համաձայն չեն դատարանի հետ

43
(Թարմացված է 16:00 27.08.2020)
Պաշտպանը պնդում է՝ դատարանն ամբողջությամբ գործի նյութերին ծանոթ չէր, հետևաբար, խափանման միջոցը փոխելու հիմքեր կան, թե ոչ` չէր կարող որոշել։

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպանները բողոքարկելու են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը, որով Խաչատրյանի խափանման միջոց կալանքն անփոփոխ է մնում։ Դատարանի որոշման հրապարակումից հետո այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպանական թիմի անդամ Երեմ Սարգսյանը։

«Երեկվանից փորձում էի վերլուծել տեղի ունեցած դատական նիստը, փորձելով հասկանալ` արդյո՞ք հնարավոր է, որ այստեղ արդար դատական ակտ կայացվի։ Ակնհայտ էր, որ ոչ։ Եթե միշտ ասում ենք՝ ծանոթանանք դատական ակտին, տեսնենք՝ ինչ է գրել, որ բողոքարկենք, այս անգամ նույնիսկ դրա կարիքը չկա, որովետև գործընթացը ցույց տվեց՝ ակնհայտ է, որ դատարանը գործի նյութերին ընդհանրապես ծանոթ չէր»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ դատարանը ֆիզիկապես հնարավորություն չուներ նման կարճ ժամանակահատվածում ծանոթանալու գործի նյութերին։

Պաշտպանը պնդում է՝ իրավական առումով խափանման միջոցը պետք է փոխվեր, ըստ նրա՝ առարկայական որևէ հակափաստարկ չկար։ Ինչպես պետք է դատարանը որոշեր՝ խափանման միջոցը փոխելու հիմքեր կան, թե չկան, եթե գործի նյութերին ամբողջությամբ ծանոթ չէր։

«Նպատակը ձևական պրոցես անցկացնելն էր, որից հետո դատարանն այս որոշումը պատրաստ պետք է բերեր, հրապարակեր»,- ասաց Սարգսյանը։

ՀՀ Կառավարությունը չի կատարել ՄԻԵԴ-ի պահանջը. Գագիկ Խաչատրյանը բուժում չի ստացել

Հիշեցնենք՝ քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, որոշեց ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի խափանման միջոց կալանքը թողնել անփոփոխ։

Պաշտպանները միջնորդել էին Գագիկ Խաչատրյանին ազատ արձակել կամ առնվազն գրավ կիրառել։ Նրանք պնդում են, որ Խաչատրյանին կալանքի տակ պահելու հիմք չկա, նրա առողջական վիճակը նույնպես անհամատեղելի է կալանքի հետ։

Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով յուրացման, վատնման և դրա կազմակերպման, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար։

Խաչատրյանին վերագրված 9 դրվագ հանցագործությունների հետևանքով պետությանը պատճառված վնասը և կաշառքի առարկա հանդիսացած գումարը կազմում է շուրջ 20 միլիարդ ՀՀ դրամ:

Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները դատի են տվել Փաշինյանին, նրա խոսնակին և աշխատակազմին

43
թեգերը:
Գագիկ Խաչատրյան, Երեմ Սարգսյան
Ըստ թեմայի
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը դիմել է ՄԻՊ-ին. նրանք հրատապ արձագանք են ակնկալում
Գագիկ Խաչատրյանի ընտանիքի փաստաբաններն ահազանգում են ճնշումների ու ահաբեկության մասին
Դատարանը բավարարեց Գագիկ Խաչատրյանի որդուն կալանավորելու՝ ԱԱԾ-ի միջնորդությունը
Սերժ Սարգսյան. 16 ապրիլի, 2020

Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ արդոք Օնիկ Գասպարյանն իր դրդմամբ է գործում

26
(Թարմացված է 17:31 03.03.2021)
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շեշտեց, թե ամենայն հավանականությամբ իշխանությունը նոր «ներկայացում» է պատրաստում։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում պատասխանեց այն լուրերին, թե Զինված ուժերի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն իր դրդմամբ է գործում։

«Այդ տեղեկությունը իրականությանը համապատասխանում է այնքանով, որքանով իրականությանը համապատասխանում են կապիտուլյանտի հայտարարություններն այն մասին, թե որքան կառուցողական է Ալիևը, որ Շուշին ադրբեջանական քաղաք է, |«Իսկանդերը» պայթում է 10 տոկոսով և այն մասին, որ «Իսկանդերը» 80–ականների զենք է»,– ասաց Սարգսյանը։

Նրա կարծիքով՝ իշխանությունը ներկայացում է պատրաստում։

«Համբերենք, տեսնենք, իսկ մնացած հարցերին կպատասխանեմ, երբ ներկայացումը դիտենք»,–եզրափակեց Սարգսյանը։

Հիշեցնենք ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը վեճ են ունեցել, դրանից է ծագել խնդիրը։ Նա ասել էր, որ վստահ է` նախկինները կապ չունեն, ներկաների միջև վեճ է եղել, իսկ վեճի պատճառն ըստ Մարուքյանի այն է, որ Փաշինյանը որոշել է պատերազմի ամբողջ պատասխանատվությունը գցել բանակի վրա, ԳՇ-ն հայտարարություն է արել, իսկ փողոցի ընդդիմությունը դա անմտորեն կապել է իր հետ՝ դրանով «պադստավկա անելով» ԳՇ-ին ու օգնելով Փաշինյանին։

Մարուքյանի խոսքով`ԳՇ-ն ոչ մեկի կողմը չէր բռնել, բայց քանի որ փողոցի ընդդիմությունը համարել էր, որ բանակն իրենց է միանում, Փաշինյանը դա օգտագործել էր՝ ասելով, որ ահա, Օնիկ Գասպարյանը կատարել է Սերժ Սարգսյանի հրամանը։

Հայաստանում ներքաղաքական իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Հայրենիքի փրկության շարժումը այդ տեղեկությունից հետո հայտարարեց, որ շտապ հանդիպում է պահանջում նախագահի հետ։

Իսկ այս րոպեներին շարժումը հանրահավաք է անցկացնում Բաղրամյան պողոտայում։ Զուգահեռ՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամ է։

26
Ավինյանն ու Փաշինյանը

Փաշինյանն ԱԺ–ում է, բայց խուսափում է խոսել. նրան ուղղված հարցերին պատասխանում է Ավինյանը

13
(Թարմացված է 17:24 03.03.2021)
Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետին ուղղված երեք հարց հնչեց, բայց երեքին էլ փոխվարչապետը «պատասխանեց»։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում է, սակայն խուսափում է պատասխանել պատգամավորների հարցերին։ Նշենք, որ այս պահին ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանն է ընթանում։

Նախ ԼՀԿ–ական պատգամավոր Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց Փաշինյանից, թե ի վերջո ինչու էր արվել «Իսկանդերների» հետ կապված հայտնի հայտարարությունը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն էլ հետաքրքրվեց` Փաշինյանն ունի՞ ապացույցներ մարտի 1-ին արված հայտարարության վերաբերյալ, թե ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը վարչապետի հրաժարականն է պահանջել Սերժ Սարգսյանի հրամանով։

Երկու հարցերին էլ «պատասխանեց» փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` ասելով, թե երկու հարցերի առնչությամբ էլ հնչել են անհրաժեշտ բոլոր պատասխանները, և եթե կարիք լինի, վարչապետը նորից կանդրադառնա այդ հարցերին։

Ինչու էր դատարկ Աբու Դաբիի հայկական ռազմատեխնիկայի տաղավարը. նախարարը խոսեց սկանդալի մասին

Մարուքյանն իր զարմանքը հայտնեց, թե ինչու Փաշինյանն ինքը հարցին չի պատասխանում, սակայն փոխվարչապետը շրջանցեց այս հարցը։

Դրանից հետո ԼՀԿ–ական պատգամավոր Անի Սամսոնյանը նույնպես հարց ուղղեց Փաշինյանին` շեշտելով, որ հենց նրան է ուզում հարցն ուղղել` հետաքրքրվելով, թե ինչու է բանակի ղեկավարությունը պահանջում Փաշինյանի հրաժարականը, այդ ի՞նչ կարմիր գիծ է հատել նա։

Հարցին կրկին պատասխանեց փոխվարչապետը` հավելելով, որ հարցերին պատասխանողի ընտրությունն իրենց իրավասությունն է։ Ավինյանը նշեց, որ ԳՇ պետն ու նրա ենթակաները քաղաքականության հետ չպիտի կապ ունենան։ «Քաղաքական հայտարարություններ անելը չի մտնում նրանց իրավասության մեջ, քանի որ ԳՇ հիմնական խնդիրը պետք է լինի մեր սահմանների պաշտպանությունն ու մեր անվտանգության ապահովումը»,–ասաց նա։

Իսկ ինչ վերաբերում է սահմանները հատելու մասին հարցին, Ավինյանը նշեց, որ իրենք թաքուն չեն գործում, թաքուն գործում են ընդդիմադիր ուժերը։

Սամսոնյանն էլ հակադարձեց, թե գուցե Ավինյանն ուզում է վարչապետ դառնալ, դրա համա՞ր է հարցերին պատասխանում Փաշինյանի փոխարեն։

Հիշեցնենք, որ այս պահին Բաղրամյան պողոտայում ընթանում է Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը։

13
թեգերը:
Տիգրան Ավինյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Արմեն Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը հանդիպել են. ի՞նչ են քննարկել
Սադրանքների չենք գնալու, շենքեր չենք գրավելու. Իշխան Սաղաթելյան
Բանակը չի ենթարկվի Օնիկ Գասպարյանին ազատելու որոշմանը. Վազգեն Մանուկյան