Գագիկ Խաչատրյան

Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ. դատարանը հրապարակեց որոշումը

101
(Թարմացված է 15:14 27.08.2020)
ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը կշարունակի մնալ քրեակատարողական հաստատությունում։

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի խափանման միջոց կալանավորումը մնում է անփոփոխ։ Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց որոշումը, ըստ որի՝ մեղադրյալ Գագիկ Գուրգենի Խաչատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը համարվեց հիմնավորված։ Նրա պաշտպանների ներկայացրած միջնորդությունը՝ խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ, դատարանը մերժեց։

Պաշտպանները միջնորդել էին Գագիկ Խաչատրյանին ազատ արձակել կամ առնվազն գրավ կիրառել։ Նրանք պնդում են, որ Խաչատրյանին կալանքի տակ պահելու հիմք չկա։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով յուրացման, վատնման և դրա կազմակերպման, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ 2 դրվագով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 3 դրվագով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։

Գագիկ Խաչատրյանին վերագրված 9 դրվագ հանցագործությունների հետևանքով պետությանը պատճառված վնասը և կաշառքի առարկա հանդիսացած գումարը կազմում է շուրջ 20 միլիարդ ՀՀ դրամ:

Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները դատի են տվել Փաշինյանին, նրա խոսնակին և աշխատակազմին

Իսկ ՀՀ ՊԵԿ և ՀՀ ՖՆ ներքին անվտանգության վարչության պետ Կարեն Խաչատրյանը մեղադրվում է Գագիկ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով վատնում և պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Մեղադրյալներին պատկանող գույքի վրա դրվել է կալանք:

Գագիկ Խաչատրյանի որդիների և գործով անցնող այլ անձանց մասով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ինչեր են արել Գագիկ Խաչատրյանն ու նրա որդիները. ԱԱԾ-ն նոր փաստեր է բացահայտել

101
թեգերը:
Դատարան, Գագիկ Խաչատրյան, Հայաստան
Ըստ թեմայի
Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք չի առաջադրվել փողերի լվացման համար. պաշտպաններ
Կոռուպցիոն նոր փաստեր Գագիկ Խաչատրյանի դեմ. ի՞նչ են արել նախկին նախարարն ու տեղակալը
ԱԱԾ–ն խոշոր չարաշահում է բացահայտել. Գագիկ Խաչատրյանի ենթակային մեղադրանք է առաջադրվել
Սերժ Սարգսյան. 16 ապրիլի, 2020

Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ արդոք Օնիկ Գասպարյանն իր դրդմամբ է գործում

16
(Թարմացված է 17:21 03.03.2021)
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շեշտեց, թե ամենայն հավանականությամբ իշխանությունը նոր «ներկայացում» է պատրաստում։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում պատասխանեց այն լուրերին, թե Զինված ուժերի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն իր դրդմամբ է գործում։

«Այդ տեղեկությունը իրականությանը համապատասխանում է այնքանով, որքանով իրականությանը համապատասխանում են կապիտուլյանտի հայտարարություններն այն մասին, թե որքան կառուցողական է Ալիևը, որ Շուշին ադրբեջանական քաղաք է, |«Իսկանդերը» պայթում է 10 տոկոսով և այն մասին, որ «Իսկանդերը» 80–ականների զենք է»,– ասաց Սարգսյանը։

Նրա կարծիքով՝ իշխանությունը ներկայացում է պատրաստում։

«Համբերենք, տեսնենք, իսկ մնացած հարցերին կպատասխանեմ, երբ ներկայացումը դիտենք»,–եզրափակեց Սարգսյանը։

16
Ավինյանն ու Փաշինյանը

Փաշինյանն ԱԺ–ում է, բայց խուսափում է խոսել. նրան ուղղված հարցերին պատասխանում է Ավինյանը

10
(Թարմացված է 17:24 03.03.2021)
Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետին ուղղված երեք հարց հնչեց, բայց երեքին էլ փոխվարչապետը «պատասխանեց»։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում է, սակայն խուսափում է պատասխանել պատգամավորների հարցերին։ Նշենք, որ այս պահին ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանն է ընթանում։

Նախ ԼՀԿ–ական պատգամավոր Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց Փաշինյանից, թե ի վերջո ինչու էր արվել «Իսկանդերների» հետ կապված հայտնի հայտարարությունը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն էլ հետաքրքրվեց` Փաշինյանն ունի՞ ապացույցներ մարտի 1-ին արված հայտարարության վերաբերյալ, թե ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը վարչապետի հրաժարականն է պահանջել Սերժ Սարգսյանի հրամանով։

Երկու հարցերին էլ «պատասխանեց» փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` ասելով, թե երկու հարցերի առնչությամբ էլ հնչել են անհրաժեշտ բոլոր պատասխանները, և եթե կարիք լինի, վարչապետը նորից կանդրադառնա այդ հարցերին։

Ինչու էր դատարկ Աբու Դաբիի հայկական ռազմատեխնիկայի տաղավարը. նախարարը խոսեց սկանդալի մասին

Մարուքյանն իր զարմանքը հայտնեց, թե ինչու Փաշինյանն ինքը հարցին չի պատասխանում, սակայն փոխվարչապետը շրջանցեց այս հարցը։

Դրանից հետո ԼՀԿ–ական պատգամավոր Անի Սամսոնյանը նույնպես հարց ուղղեց Փաշինյանին` շեշտելով, որ հենց նրան է ուզում հարցն ուղղել` հետաքրքրվելով, թե ինչու է բանակի ղեկավարությունը պահանջում Փաշինյանի հրաժարականը, այդ ի՞նչ կարմիր գիծ է հատել նա։

Հարցին կրկին պատասխանեց փոխվարչապետը` հավելելով, որ հարցերին պատասխանողի ընտրությունն իրենց իրավասությունն է։ Ավինյանը նշեց, որ ԳՇ պետն ու նրա ենթակաները քաղաքականության հետ չպիտի կապ ունենան։ «Քաղաքական հայտարարություններ անելը չի մտնում նրանց իրավասության մեջ, քանի որ ԳՇ հիմնական խնդիրը պետք է լինի մեր սահմանների պաշտպանությունն ու մեր անվտանգության ապահովումը»,–ասաց նա։

Իսկ ինչ վերաբերում է սահմանները հատելու մասին հարցին, Ավինյանը նշեց, որ իրենք թաքուն չեն գործում, թաքուն գործում են ընդդիմադիր ուժերը։

Սամսոնյանն էլ հակադարձեց, թե գուցե Ավինյանն ուզում է վարչապետ դառնալ, դրա համա՞ր է հարցերին պատասխանում Փաշինյանի փոխարեն։

Հիշեցնենք, որ այս պահին Բաղրամյան պողոտայում ընթանում է Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը։

10
թեգերը:
Տիգրան Ավինյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Արմեն Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը հանդիպել են. ի՞նչ են քննարկել
Սադրանքների չենք գնալու, շենքեր չենք գրավելու. Իշխան Սաղաթելյան
Բանակը չի ենթարկվի Օնիկ Գասպարյանին ազատելու որոշմանը. Վազգեն Մանուկյան