Արսեն Թորոսյան. արխիվային լուսանկար

Արսեն Թորոսյանի տան հասցեում 45 ընտրող է գրանցված. խոսնակը մեկնաբանել է «ցնցող լուրը»

733
(Թարմացված է 14:46 27.08.2020)
Նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը լրագրողներին խորհուրդ է տվել գնալ և տեղում պարզել տեղեկության իսկությունը։

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. 45 ընտրող գրանցված է ոչ թե ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի տանը, այլ այն հասցեում, որտեղ նա ապրում է։ Այսպես է նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook-ի իր էջում մեկնաբանել երեկվանից սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվող տեղեկատվությունը, թե ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջի՝ «Արսեն Թորոսյանի` Մարաշում գտնվող տանը 45 ընտրող է գրանցված»։

Արսեն Թորոսյանն արձակուրդ է գնում

«Այդ «ցնցող լուրը» տեղ է գտել որոշ լրատվամիջոցների լրահոսում: Ավելին, արդեն իսկ մի քանի լրագրող թեմայի վերաբերյալ հարց են ուղղել ինձ: Լուրը տարածող և հարցով «հետաքրքրված» հարգելի լրագրողներ, դա նախարարի տունը չէ, այլ հասցեն, որտեղ ընդհանուր առմամբ կա մոտ 10 տուն»,- գրել է Նիկողոսյանը։

Հիշեցնենք՝ վերջին օրերին սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հակասական մեկնաբանություններ են պտտվում նաև նախարար Արսեն Թորոսյանի՝ ամենամյա արձակուրդ մեկնելու վերաբերյալ։

Լուրեր էին շրջանառվում, թե նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Դրանց տարածման համար նոր առիթ դարձավ այն, որ հանկարծակի ջնջվեց Արսեն Թորոսյանի Facebook-ի պաշտոնական էջը։ Երեկ նախարարի հրաժարականի մասին լուրերը հերքեցին նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը, ապա նաև ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ ընդգծելով, որ Արսեն Թորոսյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել, չի էլ պատրաստվում։

Վարչապետի խոսնակը հերքում է Արսեն Թորոսյանի հրաժարականի մասին լուրերը

733
թեգերը:
Ալինա Նիկողոսյան, Նախարար, Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ), Արսեն Թորոսյան
Ըստ թեմայի
Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը պայթյունավտանգ չէ. Արսեն Թորոսյան
Արսեն Թորոսյանի խոսնակն արձագանքել է համացանցում հրապարակված լուսանկարներին
Կորոնավիրուսի յուրաքանչյուր 100 դեպքը նշանակում է 2 մահ. Արսեն Թորոսյան
Սերժ Սարգսյան. 16 ապրիլի, 2020

Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ արդոք Օնիկ Գասպարյանն իր դրդմամբ է գործում

6
(Թարմացված է 17:21 03.03.2021)
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շեշտեց, թե ամենայն հավանականությամբ իշխանությունը նոր «ներկայացում» է պատրաստում։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում պատասխանեց այն լուրերին, թե Զինված ուժերի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն իր դրդմամբ է գործում։

«Այդ տեղեկությունը իրականությանը համապատասխանում է այնքանով, որքանով իրականությանը համապատասխանում են կապիտուլյանտի հայտարարություններն այն մասին, թե որքան կառուցողական է Ալիևը, որ Շուշին ադրբեջանական քաղաք է, |«Իսկանդերը» պայթում է 10 տոկոսով և այն մասին, որ «Իսկանդերը» 80–ականների զենք է»,– ասաց Սարգսյանը։

Նրա կարծիքով՝ իշխանությունը ներկայացում է պատրաստում։

«Համբերենք, տեսնենք, իսկ մնացած հարցերին կպատասխանեմ, երբ ներկայացումը դիտենք»,–եզրափակեց Սարգսյանը։

6
Ավինյանն ու Փաշինյանը

Փաշինյանն ԱԺ–ում է, բայց խուսափում է խոսել. նրան ուղղված հարցերին պատասխանում է Ավինյանը

7
(Թարմացված է 17:22 03.03.2021)
Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետին ուղղված երեք հարց հնչեց, բայց երեքին էլ փոխվարչապետը «պատասխանեց»։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում է, սակայն խուսափում է պատասխանել պատգամավորների հարցերին։ Նշենք, որ այս պահին ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանն է ընթանում։

Նախ ԼՀԿ–ական պատգամավոր Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց Փաշինյանից, թե ի վերջո ինչու էր արվել «Իսկանդերների» հետ կապված հայտնի հայտարարությունը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն էլ հետաքրքրվեց` Փաշինյանն ունի՞ ապացույցներ մարտի 1-ին արված հայտարարության վերաբերյալ, թե ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը վարչապետի հրաժարականն է պահանջել Սերժ Սարգսյանի հրամանով։

Երկու հարցերին էլ «պատասխանեց» փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` ասելով, թե երկու հարցերի առնչությամբ էլ հնչել են անհրաժեշտ բոլոր պատասխանները, և եթե կարիք լինի, վարչապետը նորից կանդրադառնա այդ հարցերին։

Մարուքյանն իր զարմանքը հայտնեց, թե ինչու Փաշինյանն ինքը հարցին չի պատասխանում, սակայն փոխվարչապետը շրջանցեց այս հարցը։

Դրանից հետո ԼՀԿ–ական պատգամավոր Անի Սամսոնյանը նույնպես հարց ուղղեց Փաշինյանին` շեշտելով, որ հենց նրան է ուզում հարցն ուղղել` հետաքրքրվելով, թե ինչու է բանակի ղեկավարությունը պահանջում Փաշինյանի հրաժարականը, այդ ի՞նչ կարմիր գիծ է հատել նա։

Հարցին կրկին պատասխանեց փոխվարչապետը` հավելելով, որ հարցերին պատասխանողի ընտրությունն իրենց իրավասությունն է։ Ավինյանը նշեց, որ ԳՇ պետն ու նրա ենթակաները քաղաքականության հետ չպիտի կապ ունենան։ «Քաղաքական հայտարարություններ անելը չի մտնում նրանց իրավասության մեջ, քանի որ ԳՇ հիմնական խնդիրը պետք է լինի մեր սահմանների պաշտպանությունն ու մեր անվտանգության ապահովումը»,–ասաց նա։

Իսկ ինչ վերաբերում է սահմանները հատելու մասին հարցին, Ավինյանը նշեց, որ իրենք թաքուն չեն գործում, թաքուն գործում են ընդդիմադիր ուժերը։

Սամսոնյանն էլ հակադարձեց, թե գուցե Ավինյանն ուզում է վարչապետ դառնալ, դրա համա՞ր է հարցերին պատասխանում Փաշինյանի փոխարեն։

Հիշեցնենք, որ այս պահին Բաղրամյան պողոտայում ընթանում է Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը։

7