Վարորդդական իրավունք. արխիվային լուսանկար

Լոռու տեսուչը փողով վարորդական վկայական է տվել Շիրակի մարզի բնակիչներին. 15 մեղադրյալ կա

79
(Թարմացված է 13:27 27.08.2020)
Ստանալով կաշառքի գումարները, տեսուչն առանց վարորդական վկայականի համար դիմած քաղաքացիների տեսական ու գործնական գիտելիքները ստուգելու գրել է, թե նրանք ճիշտ են հանձնել քննությունը:

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող բազմադրվագ քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են վարորդական վկայականներ տրամադրելու դիմաց կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև քաղաքացիների կողմից կաշառք տալու, կաշառք ստանալուն օժանդակելու և կաշառքի միջնորդության դեպքեր: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա մեղադրանք է առաջադրվել 15 անձանց, այդ թվում` ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Ա. Գրիգորյանին: Տեղեկությունը հայտնում է ՀՔԾ–ի մամուլի ծառաությունը։

«Քրեական գործով պարզվել է, որ 2020 թվականի փետրվարին ՃՈ տեսուչ Ա. Գրիգորյանը պայմանավորվածություն է ձեռք բերել իր մտերիմ, Գյումրի քաղաքի բնակիչ Ս. Գրիգորյանի հետ` կաշառքի դիմաց քաղաքացիներին վարորդական վկայականներ տրամադրելու համար իրեն օժանդակելու հարցում: Ս. Գրիգորյանն իր ծանոթներին և այլ անձանց տեղեկացրել է կաշառքի դիմաց վարորդական վկայական ստանալու հնարավորության մասին, որից հետո Շիրակի մարզի մի խումբ բնակիչներ անձամբ կամ միջնորդավորված կերպով, այդ թվում` Անիի ավտոդպրոցի տնօրեն Դ. Դարբինյանի միջոցով, 2020 թվականի փետրվար-մայիս ամիսների ընթացքում, կաշառքի դիմաց վարորդական վկայական ստանալու համար դիմել են Ս. Գրիգորյանին, որը նրանցից ստացել է ընդհանուր 1.920.000 ՀՀ դրամ, որից 1.020.000 ՀՀ դրամը փոխանցել է ՃՈ տեսուչ Ա. Գրիգորյանին»,–նշվում է հաղորդագրության մեջ:

Ստանալով կաշառքի գումարները, տեսուչ Գրիգորյանն առանց վարորդական վկայականի համար դիմած քաղաքացիների տեսական ու գործնական գիտելիքները ստուգելու գրել է, թե նրանք ճիշտ են հանձնել քննությունը:

Վարորդական վկայական ստանալու քննությունները կիրականացվեն միայն նախնական գրանցմամբ

Արդյունքում ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ չունեցող անձինք կաշառքի դիմաց ստացել են «B»,  «B, C» կարգերի վարորդական վկայականներ:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար ՃՈ տեսուչ Ա. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 

Ս. Գրիգորյանին էլ խարդախության մեղադրանք է առաջադրվել։ 

Կաշառքի միջնորդության, կաշառք տալու, պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու, ինչպես նաև կաշառք տալու միջնորդության և կաշառք տալու փորձի համար մեղադրանք է առաջադրվել ևս 13 անձանց:

Ի՞նչ է լինում, երբ վարորդական վկայականը փորձում են ստանալ գումարով

Վարույթն իրականացնող մարմինը, Ս. Գրիգորյանի և մնացած անձանց վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար համարելով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, այդ մասին հայտնել է մեղադրյալներին ու նրանց պաշտպաններին՝ վերջիններիս տրամադրելով քրեական գործի նյութերը ծանոթանալու համար:

79
թեգերը:
Մեղադրանք, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), Կաշառք, վարորդական իրավունք
Ըստ թեմայի
Սամվել Մայրապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. ՀՔԾ
Միքայել Մինասյանի տեսանյութի վերաբերյալ նյութերը ուղարկվել են ՀՔԾ
Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՀՔԾ

Հակառակորդը «Սմերչ» է օգտագործել

22
Ադրբեջանական զինուժը առավոտյան վերսկսել է հարձակումը, տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ադրբեջանական զինուժը առավոտյան վերսկսել է հարձակումը, տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հակառակորդն օգտագործել է ծանր հրետանի, այդ թվում՝ «Սմերչ»։

22
Դավիթ Տոնոյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել

Դավիթ Տոնոյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել

38
(Թարմացված է 09:18 28.09.2020)
Նախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել հակառակորդի զսպման, նախահարձակ գործողությունների կազմաքանդող հակազդման և այլ հարցերի շուրջ։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր վաղ առավոտյան օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի և Զինված ուժերի ղեկավար անձնակազմը։

«Նախարարին է զեկուցվել արցախա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի պետական սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակը։ Խորհրդակցության առանցքում էր ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել հակառակորդի զսպման, նախահարձակ գործողությունների կազմաքանդող հակազդման, պաշտպանական բանակին անհրաժեշտ աջակցության ցուցաբերման վերաբերյալ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: 

ԱՀ ՊԲ–ն նաև տեսանյութ է ներկայացվել, որտեղ երևում են հակառակորդի մարդկային կորուստները։

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Հակառակորդը կիրառում է «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ. ՀՀ ՊՆ

Հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել, զոհվել են նաև 31 զինծառայող։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

38
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան, Դավիթ Տոնոյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Արցախի ՊՆ-ն սահմանին նահատակված զինծառայողների նոր ցանկ է հրապարակել
Հակառակորդը կիրառում է «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ. ՀՀ ՊՆ
«Տեսնենք՝ կկարողանանք բախումները դադարեցնել». Թրամփը խոսել է ԼՂՀ–ի իրավիճակի մասին
Իրավիճակը շարունակում է լարված մնալ. Sputnik Արմենիայի ռադիոեթերը` ուղիղ տեսահեռարձակմամբ

Հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ հայկական կողմում են. տեսանյութ 18+

0
(Թարմացված է 09:28 28.09.2020)
ՊԲ-ն վերականգնում է կորցրած դիրքերը՝ անձնակազմի և զինտեխնիկայի էական կորուստներ պատճառելով հակառակորդին։

Պաշտպանության բանակը շարունակում է վերականգնել նախկինում կորցրած դիրքերը՝ այդ ընթացքում անձնակազմի և զինտեխնիկայի էական կորուստներ պատճառելով հակառակորդին։ ՊԲ-ի գործողությունների մասին նոր տեղեկություններ է Facebook-ի իր էջում հայտնել ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«ՊԲ ստորաբաժանումների կողմից նախկինում կորցրած մի շարք դիրքերի վերականգնման արդյունքում հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ գտնվում են հայկական կողմում»,- գրել է Ստեփանյանը։

0
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020