ՀՀ գլխավոր դատախազություն, արխիվային լուսանկար

«Հայաէրոնավիգացիան» պետությանը հսկայական վնաս է հասցրել. հարուցվել է քրեական գործ

47
(Թարմացված է 20:55 26.08.2020)
ՀՀ գլխավոր դատախազությունը բացահայտել է առերևույթ պաշտոնեական չարաշահումներ՝ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի գույքը վարձակալության և ենթավարձակալության հանձնելու գործընթացներում:

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն ուսումնասիրել է «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության կողմից իրեն պատկանող՝ Երևան քաղաքի Ի․ Գասպարյան փողոցում գտնվող անշարժ գույքը վարձակալության հանձնելու գործընթացի վերաբերյալ  ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացած փաստաթղթերը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Ուսումնասիրության լիարժեքությունն ապահովելու նպատակով համապատասխան փաստաթղթեր և տեղեկատվություն  է պահանջվել և ստացվել նաև  ՀՀ կադաստրի և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեներից:

«Արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունը 2012թ․ մարտին վարձակալության պայմանագրով  160․000 ՀՀ դրամ ամսական վարձավճարով N ՍՊԸ-ին է հանձնել Երևան քաղաքի Ի․ Գասպարյան փողոցում գտնվող՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի մի մասը` առաջին հարկի 21,2քմ, 17,1քմ և 6,3քմ մակերեսով տարածքները: Պայմանագրով վարձակալը պարտավորվել է ժամանակին վարձատուին վճարել վարձակալված տարածքի համար վարձավճարը, ինչպես նաև իր կողմից օգտագործված էլէներգիայի, ջրի, կոմունալ ծառայությունների վարձը։ Վարձակալի համար սահմանվել է առանց վարձատուի գրավոր համաձայնության ենթավարձակալության հանձնելու իրավունք: Պայմանագրի գործողության ժամկետ է սահմանվել մինչև 2015թ․ մարտի 23-ը, հետագայում կողմերի միջև այն երկու անգամ երկարաձգվել է մինչև 2021թ. մարտի 23-ը՝ առանց վարձավճարի փոփոխության»,- գրված է հաղորդագրության մեջ։

Վարձակալ ընկերությունը 2012-2019թթ. այլ ընկերությունների հետ կնքել է նշված տարածքները ենթավարձակալությամբ տրամադրելու, դրանց ժամկետները երկարաձգելու պայմանագրեր՝ յուրաքանչյուր անգամ սահմանելով ավելի բարձր վարձավճար՝ 210․000 ՀՀ դրամից հասցնելով մինչև 425.000 ՀՀ դրամ:

«Ենթավարձակալության պայմանագրերից հետևում է, որ N ՍՊՆ-ն 2012թ․ ապրիլից մինչև 2015թ․ մարտ ամիսն ընկած ժամանակահատվածի համար այդ եղանակով ստացել է շուրջ 7․3մլն ՀՀ դրամի չափով, 2015թ․ մարտից մինչև 2016թ․ ապրիլ ամսի համար շուրջ 4․6մլն ՀՀ դրամի չափով, 2016թ․ ապրիլից մինչև 2018թ․ օգոստոս ամսվա համար՝ շուրջ 13․3մլն ՀՀ դրամի չափով, իսկ 2018թ․ օգոստոսից մինչև 2020թ․ մարտ ամիսը՝ շուրջ 8․1մլն ՀՀ դրամի չափով վարձավճարի գումարներ՝ ընդհանուր առմամբ շուրջ 33․300․000 ՀՀ  դրամի չափով վարձավճար: Մինչդեռ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ն նույն ժամանակահատվածի համար N ՍՊԸ-ից ստացել է ընդամենը 15․406․000 ՀՀ դրամի չափով վարձավճար»,- հայտնում է դատախազությունը։

Նշվում է, որ վարձակալության ամբողջ ժամանակահատվածում այդ տարածքների ենթավարձակալությամբ ծանրաբեռնված լինելու հանգամանքը վկայում է, որ դրանք ունեցել են պահանջարկ և ենթավարձակալության պայմանագրերում որպես վարձավճարի չափ նշվել է դրա իրական շուկայական արժեքը, ինչը շուրջ 17․894․000 ՀՀ դրամով ավելի է, քան «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից վարձակալության պայմանագրերում նշված վարձավճարի չափը։

Տարածքը ենթավարձակալության հանձնելու համար «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ին երբեք համաձայնության հարցում չի կատարվել, քանի որ կողմերի միջև կնքված պայմանագրով օրենքի պահանջների խախտմամբ սահմանվել է ենթավարձակալության հանձնում առանց վարձատուի գրավոր համաձայնության, մինչդեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարձակալն իրավունք ունի գույքը հանձնել ենթավարձակալության, միայն վարձատուի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով, այլ օրենքներով կամ իրավական ակտերով։

Պարզվել է նաև. որ այդ տարածքների կոմունալ վճարների մոտավոր արժեքները ներառված են վարձավճարի հաշվարկներում, և 94 ամիսների ընթացքում վճարված 15․406․000 ՀՀ դրամ վարձավճարից շուրջ 887․454 ՀՀ դրամը ուղղվել է կոմունալ վճարումներին: Մինչդեռ  կնքված վարձակալության պայմանագրի համաձայն՝ դրանք առանձնացված վճարներ էին և չպետք է ներառվեին վարձատուին վճարման ենթակա վարձավճարում։

Այսինքն՝ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի պաշտոնատար անձանց կողմից 2012թ․ մինչ օրս իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ որպես վարձատու ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում գույքը տրամադրվել է վարձակալության իրական արժեքից շուրջ 17․9մլն ՀՀ դրամ էժան գնով և վարձավճարի գումարի մեջ կոմունալ վճարները ներառելով փաստացի շուրջ 887․454 ՀՀ դրամի չափով վարձավճարը նվազեցվել է: Արդյունքում՝ պետական բաժնեմասով «ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԲԸ է մուտքագրվել իրական արժեքից ավելի պակաս գումար՝ պետության համար առաջացնելով ծանր հետևանքներ։

Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հատկանիշներով:

47
թեգերը:
վարձ, Քրեական գործ, ՀՀ գլխավոր դատախազություն, Հայաստան
Ըստ թեմայի
Սերգեյ Բագրատյանը հարցաքննվել է. դատախազությունից հաստատում են
Դատախազությունը բողոքարկել է Միքայել Մինասյանի կալանավորումը մերժելու որոշումը
ՀՔԾ–ի «դուխը» չի հերիքել. ՀՅԴ–ն ԲՀԿ–ն ու «Հայրենիքը» հիմա էլ դատախազություն են դիմում
ՌԴ–ն դադարեցրել է Ռուբեն Հայրապետյանի հետախուզումը. ՀՀ դատախազությունը հարցում է ուղարկել
Արխիվային լուսանկար. 11 փետրվարի, 2021

Բաքուն պահում է Հայաստանի ավելի քան 100 քաղաքացիների. սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար

11
(Թարմացված է 11:02 03.03.2021)
Զարեհ Սինանյանը նշել է, որ Ռուսաստան կատարած այցի ընթացքում քննարկել է գերիների հարցը ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Ադրբեջանն իր մոտ է պահում Հայաստանի հարյուրից ավելի քաղաքացիների, հետաձգում է այդ հարցի լուծումն ու ձգձգում է Երևանի ու Բաքվի միջև երկխոսության մեկնարկը: ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Սինանյանը նշել է, որ փետրվարի 24-ից մարտի 2-ը Ռուսաստան կատարած այցի ընթացքում քննարկել է այդ հարցը ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ:

«Մեզ համար գլխավոր թեման Ադրբեջանից հայ ռազմագերիների ու պահվող անձանց վերադարձն է, այդ հարցը քննարկել եմ նաև Ռուսաստանի ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ․․․ Գիտեմ, որ նրանք հարյուրից շատ են, բայց կոնկրետ թվեր չունեմ։ Մենք երկխոսություն ենք վարում, քանի որ ուզում ենք պարզել, թե քանի մարդ է Ադրբեջանում գերության մեջ հայտնվել, նրանք (Բաքվում - խմբ.) դա ավելի լավ գիտեն։ Հասկանալի է, որ ռազմական գործողություններից հետո մենք ունենք Ադրբեջանում գտնվող մարդկանց ցուցակ, անհետ կորածների ցուցակ էլ կա։ Եվ տվյալ դեպքում թվերը անընդհատ փոխվում են», - ավելացրել է նա։

Նրա խոսքով՝ Երևանը հույս ունի, որ Մոսկվան հետագայում էլ կնպաստի այդ հարցի կարգավորմանը։

«Մենք հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնության հետ աշխատելիս մենք կկարողանանք հաջողության հասնել։ Ռուսական կողմը հավաստիացրել է, որ աջակցելու է այդ հարցի կարգավորմանը, և մենք հավատում ենք դրան։ Այդ հարցի ձգձգումը հետաձգում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության մեկնարկը», - ասել է Սինանյանը։

«Դըմփ–դըմփ–հու»–երով «փարթին» անարգանք է Արցախի, զոհերի ու գերիների նկատմամբ. Զոհրաբյա

11
Ըստ թեմայի
Բաքուն մեր գերիներին չպետք է գործարքի մաս դարձնի. անհետ կորածների ծնողները՝ նախագահականում
Մատվիենկոն ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է գերի ընկած հայ կանանց վերադարձի հարցը
Ստեփանակերտը պահանջում է Բաքվից կատարել եռակողմ հայտարարության՝ գերիներին վերաբերող կետերը
Շտապօգնության մեքենաներ

360 նոր դեպք, 2 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

53
(Թարմացված է 10:58 03.03.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 360–ով և դարձել 172816։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4889 մարդ (+189), կատարվել է 739116 (+2526) թեստավորում, առողջացել են վարակվածներից 163906-ը (+168)։ Գրանցվել է մահվան 3202 դեպք (+2)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով և հասել 819-ի։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։

Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

53
թեգերը:
հիվանդ, Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Ի՞նչ վտանգ է ներկայացնում կորոնավիրուսն ատամների համար. գիտնականների նոր բացահայտումը
Ճառագայթումն ընդդեմ կորոնավիրուսի․ գիտնականները բուժման նոր մեթոդ են մշակում
Գիտնականներն ասել են` ինչ գույներ ունի կորոնավիրուսը

Հայկական «X-100» կայանը կխափանի ԱԹՍ-ների և այլ սարքերի աշխատանքը

0
(Թարմացված է 11:14 03.03.2021)
Նախարարը տեղեկացրել է, որ ռազմարդյունաբերական համալիրի մշակումներին կարելի է ծանոթանալ մարտի 25-27-ն անցկացվող միջազգային ցուցահանդեսում։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Facebook-ի իր էջում ներկայացրել է հայկական արտադրության արբանյակային տեղորոշման համակարգերի ճնշման ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) «X-100» կայանը։

«Կայանի նպատակն է ազդել արբանյակային տեղորոշման GPS, GLONASS և այլ տեսակի համակարգերի վրա՝ ԱԹՍ-ների և այլ սարքերի տեղորոշման համակարգերի աշխատանքը մինչև 100կմ հեռավորությամբ խափանելու նպատակով»,-նշել է Արշակյանը:

Նա տեղեկացրել է, որ ռազմարդյունաբերական համալիրի այս և այլ մշակումներին մարդիկ կարելի է ծանոթանալ մարտի 25-27 Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող «Արմհայթեք» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսում։

Հիշեցնենք` փետրվարի 9–ին հրավիրած տարեկան ամփոփիչ ասուլիսում Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ 2021թ-ին արդեն իսկ իվիճակի կլինեն մեր տեղական ռազմական պահանջարկն ամբողջությամբ բավարարել և հրետանային միջոցների ու արկերի արտադրությունն ամբողջությամբ կազմակերպել Հայաստանում:

Նախարարը շեշտեց, որ հաջողություններ կան նաև անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում՝ ինչպես հարվածային, այնպես էլ՝ հետախուզական:

0
թեգերը:
կայան, Պատերազմ, անօդաչու թռչող սարք