ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Facebook-ի պաշտոնական էջում անդրադարձել է Խաշթառակում պապի կողմից ծեծի ենթարկված 6-ամյա երեխայի մահվան լուրին։
«Այս անմարդկային արարքն իրավապահ մարմինների կողմից պետք է ամենակոշտ գնահատականը ստանա: Ընտանեկան բռնության ահասարսուռ դեպքերը մեր հասարակության մեջ շարունակվում են եւ ժամանակն է էլ ավելի կոշտ գործիքակազմ որդեգրել ընտանեկան բռնության դեմ պայքարում, իսկ կիզակետում հայտնված անձանց խրախուսել իրավապահների հետ ակտիվ աշխատանք կատարել` նման դեպքերը կանխարգելելու եւ բացառելու համար»,- գրել է Գևորգյանը։
Նա հավելել է, որ սա ընտանեկան զարհուրելի բռնության միակ դեպքը չէ, հիշատակել է ամիսներ առաջ Գյումրիում տեղի ունեցած մեկ այլ պատմություն, երբ 14-ամյա աղջնակն ու մայրը բռնության էին ենթարկվել մոր ընկերոջ կողմից։ Կինը դաժան ծեծի հետևանքով ստացած վնասվածքներից մահացել էր, իսկ աղջկա կյանքը, բարեբախտաբար, հաջողվեց փրկել։Նա դուրս գրվեց հիվանդանոցից երկարատև բուժումից հետո։
Խաշթառակցի երեխաները տուն չեն վերադառնա. ի՞նչ ճակատագիր է սպասում նրանց
Գևորգյանի խոսքով՝ իրավապահները պետք է նշված դեպքերի արագ ու համակողմանի քննություն իրականացնեն: Նրա կարծիքով՝ դեպքերի դատական ելքերը որոշ չափով կկանխեն դրանց կրկնությունը։
Հիշեցնենք՝ օգոստոսի 19-ին Տավուշի Խաշթառակ գյուղում դաժան ծեծի ենթարկված երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։ 6-ամյա երեխան, հիվանդանոցում այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Խաշթառակ գյուղում պապը ձեռքի փայտով հարվածել է 6 և 4–ամյա թոռներին, որոնք տեղափոխվել են հիվանդանոց. նրանցից մեկի` 6-ամյա տղայի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։
Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ, երեխաների պապիկը ձերբակալվել է։ Բացի այդ, հաջորդ օրը` օգոստոսի 19-ին, նույն տնից 5 երեխա թունավորմամբ տեղափոխվել են Երևանի «Մուրացան» հիվանդանոց։ Երեխաների մայրը` 28-ամյա Մարիաննա Հ.-ն, նույնպես բերման է ենթարկվել։ Հորն ու դստերը մեղադրանք է առաջադրվել։
Տավուշում ծեծված երեխաների 5 քույր–եղբայրները թունավորմամբ տեղափոխվել են հիվանդանոց
Փոքրիկների պապը կալանավորվել է, իսկ վերջինիս դուստրը` ոչ։ Մարիաննա Հ.-ն հոգեկան առողջության խնդիրներ ունի։ Առողջական խնդիրներ ունեն նաև երեխաներից մի քանիսը։
Անչափահաս թոռներին ծեծած 57-ամյա խաշթառակցուն և նրա դստերը մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Ադրբեջանն իր մոտ է պահում Հայաստանի հարյուրից ավելի քաղաքացիների, հետաձգում է այդ հարցի լուծումն ու ձգձգում է Երևանի ու Բաքվի միջև երկխոսության մեկնարկը: ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Սինանյանը նշել է, որ փետրվարի 24-ից մարտի 2-ը Ռուսաստան կատարած այցի ընթացքում քննարկել է այդ հարցը ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ:
«Մեզ համար գլխավոր թեման Ադրբեջանից հայ ռազմագերիների ու պահվող անձանց վերադարձն է, այդ հարցը քննարկել եմ նաև Ռուսաստանի ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ․․․ Գիտեմ, որ նրանք հարյուրից շատ են, բայց կոնկրետ թվեր չունեմ։ Մենք երկխոսություն ենք վարում, քանի որ ուզում ենք պարզել, թե քանի մարդ է Ադրբեջանում գերության մեջ հայտնվել, նրանք (Բաքվում - խմբ.) դա ավելի լավ գիտեն։ Հասկանալի է, որ ռազմական գործողություններից հետո մենք ունենք Ադրբեջանում գտնվող մարդկանց ցուցակ, անհետ կորածների ցուցակ էլ կա։ Եվ տվյալ դեպքում թվերը անընդհատ փոխվում են», - ավելացրել է նա։
Նրա խոսքով՝ Երևանը հույս ունի, որ Մոսկվան հետագայում էլ կնպաստի այդ հարցի կարգավորմանը։
«Մենք հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնության հետ աշխատելիս մենք կկարողանանք հաջողության հասնել։ Ռուսական կողմը հավաստիացրել է, որ աջակցելու է այդ հարցի կարգավորմանը, և մենք հավատում ենք դրան։ Այդ հարցի ձգձգումը հետաձգում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության մեկնարկը», - ասել է Սինանյանը։
«Դըմփ–դըմփ–հու»–երով «փարթին» անարգանք է Արցախի, զոհերի ու գերիների նկատմամբ. Զոհրաբյա
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 360–ով և դարձել 172816։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 4889 մարդ (+189), կատարվել է 739116 (+2526) թեստավորում, առողջացել են վարակվածներից 163906-ը (+168)։ Գրանցվել է մահվան 3202 դեպք (+2)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով և հասել 819-ի։
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։
Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով
Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։


