Գյումրի, արխիվային լուսանկար

Առանց հյուրերի և ճոխ միջոցառումների. հայրաքաղաքում նշելու են Գյումրու տոնը

242
(Թարմացված է 09:32 26.08.2020)
Դժվար է հավատալ, բայց Գյումրին այս տարի իր տոնին հյուրեր չի ընդունի, փոխարենն առցանց ուրախությունը կկիսի մյուսների հետ: Աշխարհում տիրող իրավիճակի պատճառով գյումրեցիները տոնին ավելի ստեղծարար մոտեցում կցուցաբերեն ու կներկայանան առցանց միջոցառումներով:

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik, Արմենուհի Մխոյան. «Գյումրու օրվա» բոլոր գույները կամբողջացվեն առցանց հարթակում, որտեղ կներկայացնեն մարդկանց, մշակույթը, վերակառուցվող քաղաքը, միջավայրն ու սպասելիքները, որ ունի հայրաքաղաքը: Այս տարի տոնական ծրագիրը կկրի «Գյումրի, իմ սեր» խորագիրը:

Գյումրին սիրելու նուրբ արվեստը, կամ ինչպես Դերենիկը գնեց Դերենիկի տունը

«Դեռ անցած տարի, քաղաքի օրվան նվիրված մի քանի միջոցառում ակամայից ծնունդ տվեցին այս խորագրին և, բացի այդ, արվեստաբան, գծանկարիչ Լևոն Լաճիկյանն ունի «Գյումրի, իմ սեր» բացիկների շատ հետաքրքիր շարք։ Համադրելով այս երկուսը, ստացանք խորագիրը: Ի դեպ, Լաճիկյանի գծանկարներից մեկն օգտագործելով ստացել ենք լոգոտիպային հետնանկար, որն արդեն տարածվում է համացանցում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը:

Начальник отдела культуры и по делам молодежи мэрии Гюмри Лилит Товмасян
© Photo : provided by Lilit Tovmasyan
Լիլիթ Թովմասյան, Գյումրու քաղաքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ

Գյումրու քաղաքապետարանը գյումրեցիներին ու Գյումրին սիրող բոլոր մարդկանց կոչ է անում այս ընթացքում իրենց ՖԲ էջերի գլխավոր նկարները շրջանակել այդ պատկերով և սեպտեմբերի 5-ին լինել առավել ակտիվ ու համացանցում տարածել Գյումրին ու գյումրեցիներին ներկայացնող նյութեր: Այս պահին նկարահանվում են շնորհավորական տեսանյութեր, որոնց կարող են միանալ բոլոր այն գյումրեցիները, ովքեր կցանկանան իրենց տեսաուղերձով շնորհավորել սիրելի քաղաքին:

«Աշխարհի ամենահյուրընկալ քաղաքի համար թեև բարդ է առանց հյուրերի՝ քաղաքի օրը նշելը, բայց Գյումրին սիրո, խաղաղության ու բարության օրրան է ու այս տարի մենք ենք մեր ներսի սերն ու բարությունն ուղարկում աշխարհին՝ եթե անցած տարիներին մենք ընդունում էինք այդ սերը, այս տարի մենք ենք այդ սերը տալու»,- նշեց Թովմասյանը:

Տոնի առթիվ այս տարի Գյումրին հանդես կգա նաև խաղաղության ու սիրո յուրօրինակ կոչով։ Գյումրեցի երիտասարդների խանդավառ մի խումբ իր կատարումը կնվիրի քաղաքին:

«Այդ երգով ասում ենք՝ թող լռեն աշխարհի բոլոր թնդանոթները, որպեսզի երկինքներն արևների տուն դառնան: Երգը մանկան շուրթերով ենք ներկայացնելու, երգն առաջին անգամ ունկնդրին կներկայացնենք այդ օրը»:

Երգը կկատարեն «Դեղձանիկ» վոկալ-էստրադային համույթի սաները: Այն նվեր է սիրելի քաղաքին․ ինչպես երգի բառերն ու երաժշտությունը, այնպես էլ գործիքավորումը, ձայնագրությունն ու ձայանդրումը կատարվել է գյումրեցի երիտասարդների կողմից: Տեսահոլովակի նկարահանման աշխատանքներն այս պահին ընթացքի մեջ են․ նկարահանումներն իրականացվում են շեշտը դնելով սերունդների երկխոսության վրա:

Գյումրու երկու պետական համույթների՝ «Ժողգործիքների պետական» ու «Սիմֆոնիկ նվագախմբի» մասնակցությամբ «Սև բերդ» ամրոցից տոնական համերգը կնկարահանվի կհեռարձակվի ուղիղ եթերով:

Օրվա ընթացքում կարմիր ժապավեններ ևս կկտրվեն. պաշտոնապես կբացվեն Գյումրու քաղաքապետարանի շինության ներքնահարկում տեղակայված «Կենտրոնական գրադարանի», «Պատմության թանգարանի» ու համայնքային ցուցասրահի դռները: Նույն օրը տեղի կունենա նաև «Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի» բացման արարողությունը: Հիմնանորոգումից հետո կվերաբացվի նաև «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքը:

«Բոշի մայլա», «Սլաբոտկա», «Թուրքի մայլա»…Գյումրու կոլորիտային թաղամասերի պատմությունը

«Պետք է անենք այնպես, որ հանկարծ Գյումրու տոնականությունը, չնպաստի համավարակի ցուցանիշների թեկուզ չնչին ավելացմանը: Վստահաբար կկարողանանք, քանի որ համացանցն այդ հնարավորությունը տալիս է»,- հավելեց պատասխանատուն:

Օրվա ընթացքում քաղաքում գործող յուրաքանչյուր մշակութային կառույց առցանց հարթակում քաղաքին շնորհավորելու հնարավորություն կունենա:

242
թեգերը:
տեսահոլովակ, երգ, տոն, Գյումրի, Հայաստան
Ըստ թեմայի
Խախտելով ակադեմիական թատրոնի կանոնները. Գյումրին արդեն «Մտորումների թատրոն» ունի
«Գտեք գրքերը»․ ինչպես գյումրեցի երիտասարդը գողացավ Մատենադարանի արժեքավոր «գանձերը»
«Էնպես կխաղամ, դեռ կտեսնես…»․ անկրկնելի Գայլա Նովենցի կյանքի ու դերերի մասին
«Մեղր ուտողին ի՞նչ կորոնա, ի՞նչ բան». Մարտունիում մեղրաքամի փառատոն է անցկացվել
Արխիվային լուսանկար. 11 փետրվարի, 2021

Բաքուն պահում է Հայաստանի ավելի քան 100 քաղաքացիների. սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար

5
(Թարմացված է 11:02 03.03.2021)
Զարեհ Սինանյանը նշել է, որ Ռուսաստան կատարած այցի ընթացքում քննարկել է գերիների հարցը ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Ադրբեջանն իր մոտ է պահում Հայաստանի հարյուրից ավելի քաղաքացիների, հետաձգում է այդ հարցի լուծումն ու ձգձգում է Երևանի ու Բաքվի միջև երկխոսության մեկնարկը: ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Սինանյանը նշել է, որ փետրվարի 24-ից մարտի 2-ը Ռուսաստան կատարած այցի ընթացքում քննարկել է այդ հարցը ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ:

«Մեզ համար գլխավոր թեման Ադրբեջանից հայ ռազմագերիների ու պահվող անձանց վերադարձն է, այդ հարցը քննարկել եմ նաև Ռուսաստանի ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ․․․ Գիտեմ, որ նրանք հարյուրից շատ են, բայց կոնկրետ թվեր չունեմ։ Մենք երկխոսություն ենք վարում, քանի որ ուզում ենք պարզել, թե քանի մարդ է Ադրբեջանում գերության մեջ հայտնվել, նրանք (Բաքվում - խմբ.) դա ավելի լավ գիտեն։ Հասկանալի է, որ ռազմական գործողություններից հետո մենք ունենք Ադրբեջանում գտնվող մարդկանց ցուցակ, անհետ կորածների ցուցակ էլ կա։ Եվ տվյալ դեպքում թվերը անընդհատ փոխվում են», - ավելացրել է նա։

Նրա խոսքով՝ Երևանը հույս ունի, որ Մոսկվան հետագայում էլ կնպաստի այդ հարցի կարգավորմանը։

«Մենք հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնության հետ աշխատելիս մենք կկարողանանք հաջողության հասնել։ Ռուսական կողմը հավաստիացրել է, որ աջակցելու է այդ հարցի կարգավորմանը, և մենք հավատում ենք դրան։ Այդ հարցի ձգձգումը հետաձգում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության մեկնարկը», - ասել է Սինանյանը։

«Դըմփ–դըմփ–հու»–երով «փարթին» անարգանք է Արցախի, զոհերի ու գերիների նկատմամբ. Զոհրաբյա

5
Ըստ թեմայի
Բաքուն մեր գերիներին չպետք է գործարքի մաս դարձնի. անհետ կորածների ծնողները՝ նախագահականում
Մատվիենկոն ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է գերի ընկած հայ կանանց վերադարձի հարցը
Ստեփանակերտը պահանջում է Բաքվից կատարել եռակողմ հայտարարության՝ գերիներին վերաբերող կետերը
Շտապօգնության մեքենաներ

360 նոր դեպք, 2 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

41
(Թարմացված է 10:58 03.03.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 360–ով և դարձել 172816։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4889 մարդ (+189), կատարվել է 739116 (+2526) թեստավորում, առողջացել են վարակվածներից 163906-ը (+168)։ Գրանցվել է մահվան 3202 դեպք (+2)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով և հասել 819-ի։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։

Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

41
թեգերը:
հիվանդ, Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Ի՞նչ վտանգ է ներկայացնում կորոնավիրուսն ատամների համար. գիտնականների նոր բացահայտումը
Ճառագայթումն ընդդեմ կորոնավիրուսի․ գիտնականները բուժման նոր մեթոդ են մշակում
Գիտնականներն ասել են` ինչ գույներ ունի կորոնավիրուսը