Էդգար Շաթիրյան

Հայտնի է կառավարության՝ ՍԴ դատավորի թեկնածուն

94
(Թարմացված է 21:01 25.08.2020)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ստորագրել է համապատասխան որոշումը, որով ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրվել Էդգար Շաթիրյանը։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Կառավարության՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն Էդգար Շաթիրյանն է։ Որոշումն այսօր ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին նշված է Կառավարության պաշտոնական կայքէջի «Որոշումներ» բաժնում։


«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին» N 1232-Ա որոշման 1-ին կետում «Վահրամ Ավետիսյանի» բառերը փոխարինել «Էդգար Շաթիրյանի» բառերով»,- նշված է որոշման մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Էդգար Շաթիրյանը կառավարության՝ ՍԴ դատավորի հնարավոր թեկնածուներից է։ Օգոստոսի 22-ին լրագրողների հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ասել էր, որ Շաթիրյանը դեռևս չի համարվում կառավարության կողմից առաջադրված ՍԴ դատավորի թեկնածու:

Հիշեցնենք` օգոստոսի 17–ին, ՍԴ դատավորի կառավարության թեկնածու Վահրամ Ավետիսյանը հայտարարություն տարածեց, որում ասվում էր, որ Ազգային ժողովում 80 ձայն ստանալը համարում է անիրատեսական, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու հետագա գործընթացին մասնակցելը` ոչ նպատակահարմար:

Փաշինյանը հանդես է եկել  ելույթով. ինչ են խոսել «ՔՊ» նիստում

Ավելի վաղ` հունիսի 30-ին ՀՀ ԱԺ-ն արտահերթ նստաշրջանում ընդունեց ՀՀ Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը: Դրանցով կասեցվում են 12 տարի պաշտոնավարած ՍԴ 3 դատավորների լիազորությունները, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, որի պաշտոնավարման 12 տարին չի լրացել, շարունակում է աշխատել ՍԴ դատավորի կարգավիճակում։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Արթուր Վաղարշյանին, Դատավորների ընդհանուր ժողովը՝ Երվանդ Խունդկարյանին։ Բոլոր թեկնածուներին պետք է ընտրի Ազգային ժողովը՝ պատգամավորների 3/5-րդի ձայներով:

Էդգար Շաթիրյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ էր։ 2019 թվականի նոյեմբերին Շաթիրյանը հեռացավ հանձնաժողովից այն բանից հետո, երբ չընտրվեց հանձնաժողովի նախագահ։ Նրան այդ պաշտոնին առաջադրել էր իշխող «Իմ քայլը» խմբակցությունը, սակայն հանձնաժողովի նախագահ ընտրվեց ընդդիմադիր ուժի կողմից առաջադրված իրավապաշտպան Հայկուհի Հարությունյանը։

Կառավարությունը ՍԴ դատավորի նոր թեկնածու է գտել. «Ժողովուրդ»

Նշենք, որ Շաթիրյանը իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ է։ 2015 թ. հունիսի 13-ին ՀՀ нախագահի հրամանագրով ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի առաջարկությամբ նշանակվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ՝ մինչև 2018 թ. հունվարի 10-ը պաշտոնավարման ժամկետով։ Օգոստոսի 18-ին Էդգար Շաթիրյանը դարձավ 40 տարեկան։ Հիշեցնենք՝ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՍԴ դատավոր կարող է ընտրվել քառասուն տարին լրացած անձը։

94
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Էդգար Շաթիրյան, թեկնածու, Հայաստան
Ըստ թեմայի
ՀՀ նախագահը նույն թեկնածուին երկրորդ անգամ է առաջադրել ՍԴ դատավորի պաշտոնում
Քոչարյանի գործով անկողմնակալ չլինելու որևէ հիմք չեմ տեսնում. ՍԴ դատավորի թեկնածու
ՍԴ դատավորի պաշտոնի համար Դատավորների ընդհանուր ժողովն այս պահին 2 թեկնածու ունի
«Իմ քայլը» քննարկել է ՍԴ դատավորների հարցը. մեծամասնությունը դեմ է ՀՀ նախագահի թեկնածուին
Օնիկ Գասպարյան

Օնիկ Գասպարյանը տուն է գնացել, իսկ Փաշինյանը նամակ է ուղարկել թիմակիցներին. «Ժողովուրդ»

143
(Թարմացված է 10:01 03.03.2021)
«Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել է վերջին օրերի ամենաքննարկվող թեմային։ Թերթի տեղեկություններով` Օնիկ Գասպարյանը վերջին օրերին գիշերել է ՊՆ գլխավոր շտաբում:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը երեկ գիշեր տուն է գնացել. մինչ օրս նա գիշերում էր ՀՀ ՊՆ գլխավոր շտաբում։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը` հղում անելով իր աղբյուրներին։

«Դա, սակայն, ոչ թե նշանակում է նահանջ, այլ կարճ դադար։ ԳՇ անդամները սպասում են առավոտյան Գասպարյանի գալուն և նոր հրահանգներին»,– գրում է թերթը։

Իսկ ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի անակնկալ որոշմանը, ապա պարբերականը նկատել է, որ երեկ, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Փաշինյանին, հանդիպումից առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները սոցիալական ցանցերում և հարցազրույցներում իսկական գրոհ են սկսել ՀՀ նախագահի դեմ։

Ըստ թերթի` վարչապետը նախագահի հետ հանդիպումից հետո sms է ուղարկել իր թիմակիցներին՝ «անջատելով» քննադատությունները։

«Եվ զարմանալի չէր, որ երեկ արդեն իրավիճակը 180 աստիճանով փոխվեց։ Նիկոլ Փաշինյանի պահանջը կկատարվի. Օնիկ Գասպարյանը, ամենայն հավանականությամբ, կդադարի լինել ԳՇ պետ մարտի 4-ից»,–գրում է «Ժողովուրդը»:

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։

Ավելի վաղ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչ Արթուր Ղազինյանը գրել էր, որ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության՝ իրավական աճպարարության միջոցով իրագործելու Նիկոլ Փաշինյանի` Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ցանկությունը։ Մասնավորապես, ըստ հաստատված ծրագրի, Արմեն Սարգսյանը կդիմի ՍԴ, բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով։

Ղազինյանի խոսքով` նման սխեմա կիրառվել է նաև 2018թ-ին Մովսես Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար։ ՀՀ ԱԺ նշված օրենքում կատարվել է լրացում, համաձայն որի` բարձրագույն հրամանատարական կազմի` զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել` անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքեր, թե ոչ։

Նրա խոսքով` սա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի որոշումը կմտնի օրինական ուժի մեջ, և Օնիկ Գասպարյանը իրավաբանորեն կդադարի լինել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ։

Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ 

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը  առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։

143
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Օնիկ Գասպարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա. ըստ Փաշինյանի` ո՞րն է ԳՇ պետի դավաճանությունը
Իշխանության հիերարխիան Հայաստանում
Իշխանությունը մտադիր է Գլխավոր շտաբը մտցնել ՊՆ կազմի մեջ. Մարուքյան
Ճանապարհ

Ջերմուկում ձյուն է գալիս, Սյունիքի ճանապարհները տեղ–տեղ պատվել են մերկասառույցով

7
(Թարմացված է 09:34 03.03.2021)
Ի՞նչ է կատարվում Հայաստանի ճանապարհներին, ո՞ր հատվածներն են փակ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը թարմ տեղեկություն է հայտնում և վարորդներին հիշեցնում, որ պետք է երթևեկել ձմեռային անվադողերով։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ձյուն է գալիս։

Ստեփանակերտի օդանավակայանն ու Ալիևի ավիացիոն պլանները. իրավիճա՞կ է փոխվել

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Արմավիրի մարզում ճակատ–ճակատի բախվել են Opel Astra–ներ. վիրավորների մեջ երեխաներ կան

7
թեգերը:
ձյուն, Վայոց Ձոր, Սյունիք, վարորդ, Ճանապարհ, Հայաստան
Ըստ թեմայի
Հեռախոսի լույսի ներքո. ինչպես են Շուշիի գորգերը հասել Երևան և ինչ են պատմում դրանք
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. մահացել է Opel–ի ուղևորը
Լուն ուղտ դարձնել, կամ ինչպես պակիստանյան մանդարինները աղմուկ բարձրացրին Հայաստանում
Генеральный директор Tesla и SpaceX Илон Маск на конференции и выставке SATELLITE (9 марта 2020). Вашингтон

Իլոն Մասկը որոշել է նոր քաղաք կառուցել Տեխասում. քաղաքապետը դոժի տիտղոս կունենա

0
Ամերիկացի միլիարդատերը դեռ անցյալ տարվա վերջին Կալիֆոռնիայից տեղափոխվել էր Տեխաս, որտեղ գտնվում են «Tesla»-ի ստորաբաժանումները։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ամերիկացի գործարար, «Tesla» և «SpaceX» ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը Ստարբեյզ (Starbase) անվանումով քաղաք է կառուցելու Տեխասում։ Նա իր որոշման մասին գրել է Twitter-ում։

Գործարարը նշել է, որ քաղաքն ավելի մեծ կլինի, քան Բոկա Չիկա գյուղը, որտեղ գտնվում է «SpaceX» տիեզերակայանը:

Միլիարդատիրոջ խոսքով՝ իր ստեղծած քաղաքում լավ վերաբերմունքի կարժանանան շները, իսկ քաղաքապետը դոժի տիտղոս կունենա։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջին Մասկը հայտնել էր, որ Կալիֆոռնիայից տեղափոխվել է Տեխաս, որտեղ գտնվում են «Tesla»-ի և «Boring Company»-ի ստորաբաժանումները, ինչպես նաև «SpaceX» մասնավոր տիեզերակայանը։

0