Բուրգեր

Համեղ են, բայց վնասակար. ո՞ր մթերքներից պետք է հրաժարվել

161
(Թարմացված է 18:41 24.08.2020)
Եթե չգիտեք՝ ինչ ուտել, իսկ ձեռքի տակ միայն վերամշակված մսամթերք է կամ անհայտ ծագման հավելումներով ու գունանյութերով հագեցած սնունդ, ապա խորհուրդ ենք տալիս մինչև վերջ ընթերցել մեր հոդվածը։

Գրեթե բոլոր մթերքները, որոնք չափի մեջ եք օգտագործում օրգանիզմի համար անհրաժեշտ ու օգտակար են, սակայն կան մթերքներ, որոնք չարժե հաճախ ուտել կամ նույնիսկ համտեսել։ Դրանք դանդաղ գործող ռումբեր են մեր առողջության համար, և կուլ տված յուրաքանչյուր կտորը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։

«Զրոյական» կալորիականություն ունեցող մթերքներ. կարելի է նաև ճիշտ սնվելով նիհարել

Մասնագետների խոսքով՝ հենց այդ մթերքներն են խթանում քաղցկեղային բջիջների առաջացումը։ Թե ո՞ր մթերքներից պետք է հրաժարվել և որո՞նք չարժե ուտել անգամ գնդակահարության սպառնալիքի դեպքում՝ կարդացեք Sputnik Արմենիայի հոդվածում։

Զանազան ապուխտներ

Եթե բացում եք սառնարանը՝ խոզապուխտ հանելու կամ շտապում եք խանութ՝ ապխտած երշիկ գնելու, կամ պարզապես ուզում եք վայելել ծխեցրած ձկան բույրը՝ մի գավաթ գարեջրի հետ, հիշեք՝ ավելի լավ է՝ դեն նետեք և խաչ քաշեք այդ մթերքների վրա։

Колбасные изделия
Երշիկեղեն

ԱՀԿ-ի մասնագետները գտնում են, որ աղ դրած ձուկը պարունակում է կանցերոգեններ, որոնք կարող են քիթ-կոկորդի, կերակրափողի, ստամոքսի քաղցկեղ առաջացնել։ Իսկ ապխտած մթերքների պատրաստման ընթացքում օգտագործում են հատուկ քիմիական նյութեր, որոնց բաղադրությունը նման է ծխախոտի գլանակների բաղադրությանը։ Առանց դրանց ապուխտները չեն պահպանի ախորժելի տեսքը, իսկ նմանատիպ մթերքների ամենօրյա օգտագործումը կարող է բարձրացնել քաղցկեղային հիվանդությունների հավանականությունը։

Գործարանային պահածոներ

Երբեմն իրոք ուզում ես ինքդ քեզ երես տալ ձկան պահածոյով կամ գործարանային արտադրության մարինացված լոլիկով, կամ այլ մարինադներով, որոնք մեծ քանակությամբ կերակրի աղ են պարունակում։

Консервы рыбные
© Sputnik / С. Соловьев
Ձկան պահածոներ

Այս ամենը, սակայն, ոչ միայն համեղ է, այլև վնասակար։ Մի կողմից աղի ավելցուկից դեռ ոչ ոք շահել, մյուս կողմից, որպեսզի դրանք երկար պահպանվեն, արտադրողները քիմիական հավելումներ են ավելացնում, որոնք էլ հենց վտանգ են ներկայացնում առողջության համար և կարող են նպաստել քաղցկեղի առաջացմանը։ Եթե շպրոտի ախորժակ ունեք, ավելի լավ է թարմ ձուկ գնեք, եփեք ջեռոցում՝ համեմելով կիտրոնահյութով և թարմ սոխով։ Կստացվի պահածոյից ոչ պակաս, գուցեև՝ ավելի համեղ։

Ալկոհոլ

Հաճախ կամ ամեն օր ալկոհո՞լ եք օգտագործում։ Նկատի ունեցեք, որ խումհարը նվազագույնն է այն չարիքներից, որը կարող է պատահել Ձեզ հետ։ Գիտականորեն ապացուցված է, որ ալկոհոլային խմիչքների ամենօրյա օգտագործումը նպաստում է բերանի խոռոչի, ստամոքսի քաղցկեղի առաջացմանը, բացասաբար է անդրադառնում լյարդի վրա։ Այս ցուցակը կարելի է թվարկել։

Питейное заведение
© Sputnik / Алексей Куденко
Ալկոհոլ

Ընդ որում՝ այդ ամենի պատճառն անգամ հայտնի ու սարսափելի էթանոլը չէ (էթանոլ պարունակում են բոլոր ալկոհոլային խմիչքները), այլ ացետալդեհիդը (առաջանում է օրգանիզմում էթանոլի քայքայումից, 10-30 անգամ ավելի թունավոր է, քան բուն էթանոլը), որը վնասում է ԴՆԹ-ն և բջիջները վերածում չարորակ բջիջների։

Կարտոֆիլի չիպսեր և գազավորված ըմպելիքներ

Ինչը՞ կարող է ավելի հաճելի լինել, քան դիտել սիրելի ֆիլմը՝ փափուկ բազմոցին տեղավորված, միաժամանակ վայելել չիպսեր ու գազավորված ըմպելիքներ։

Производство газировки
© Sputnik / Григорий Сысоев
Գազավորված ըմպելիքի արտադրություն

Այս կարճաժամկետ հաճույքի համար հետո ստիպված պատասխան է տալիս մեր օրգանիզմը։ Գազավորված ըմպելիքները պարունակում են չափազանց մեծ քանակությամբ սոդա, ինչպես նաև կանցերոգեններ, բուրավետիչներ և շաքարի անորակ փոխարինիչներ, որոնք կարող են զանազան հիվանդություններ առաջացնել, այդ թվում՝ քաղցկեղ։

Чипсы
Չիպսեր

Ինչ վերաբերում է չիպսերին՝ դրանք պարունակում են մեծ քանակությամբ նատրիում, արհեստական կոնսերվանտներ և բուրավետիչներ։ Դրանք հանգեցնում են զարկերակային բարձր ճնշման և նպաստում ուռուցքների զարգացմանը։

Չափազանց տաք ըմպելիքներ կամ վառված սնունդ

Սիրո՞ւմ եք խրթխրթացնել կարմրած կարտոֆիլը, տապակած մսի չորացած-կիսավառված մասերը կամ խմել գրեթե եռման, այրող թեյ։ Նկատի ունեցեք, որ այդ ամենը ոչ մի դեպքում չի կարելի անել։ Թե՛ շատ տապակած սնունդը, թե՛ չափազանց տաք ըմպելիքները կարող են հանգեցնել կերակրափողի կամ ստամոքսի քաղցկեղի, ինչպես նաև բացասաբար անդրադառնալ նյարդային համակարգի վրա։

Девушка брюнетка с чашкой чая сидит на кровати и смотрит видео по ноутбуку
© Photo : Pexels
Աղջիկն անկողնում նստած թեյ է խմում և նոուտբուքով տեսանյութ դիտում

Բանն այն է, որ բերանի խոռոչը չի հասցնում ընդունելի ջերմաստիճանի բերել չափազանց տաք ապուրը կամ ըմպելիքը։ Արդյունքում՝ դրանք վնասում են կերակրափողի պատերը։

Խնայեք նյարդերն ու ժամանակը․ պատրաստեք բրոկոլի հաշված րոպեների ընթացքում

Իսկ պարբերաբար վնասվող պատերին հաջողությամբ զարգանում են հիվանդություններ առաջացնող մանրէները։

Баранья шейка
© Photo : provided by Yeremyan Projects
Խորոված

Ինչ վերաբերում է չափից շատ կարմրացրած-տապակած սննդին, ապա տապակելու ընթացքում դրանց մեջ ձևավորվում են կանցերոգեններ, որոնց վտանգավորությունը հայտնի է բոլորին։

161
թեգերը:
կարտոֆիլ, խորոված, ալկոհոլ, օրգանիզմ, Հայաստան
Ըստ թեմայի
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ միս ենք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ կոկռոշ եք ուտում
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ լոռամիրգ ենք ուտում
Ինչ է կատարվում օրգանիզմում, երբ թուզ եք ուտում
Արման Թաթոյան

Ադրբեջանի իշխանությունների պնդումը չի համապատասխանում իրականությանը. ՄԻՊ

172
Բժիշկ մասնագետների եզրակացությամբ՝ մեր հայրենակցի առկա առողջական վիճակը թույլ չի տվել իրականացել նրա տեղափոխումը։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի իշխանության մարմինները հայտարարել են, թե հայկական կողմը հրաժարվել է այսօր ընդունել քաղաքացիական անձ, 84-ամյա Միշա Մելքումյանին, նշված է Հայաստանի Մարդու իրավունքներին պաշտպան Արման Թաթոյանի Facebook-ի էջում։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի քննության արդյունքներով հաստատվել է, որ այս պնդումը չի համապատասխանում իրականությանը:

Ադրբեջանական իշխանությունների նշված հայտարարությունը հրապարակվելուց անմիջապես հետո Հայաստանի իրավասու մարմիններին ներկայացրվել են հրատապ հարցումներ։ Պարզվել է, որ իրականում բժիշկ մասնագետների եզրակացությամբ՝ մեր հայրենակցի առկա առողջական վիճակը թույլ չի տվել իրականացել նրա տեղափոխումը։

Արման Թաթոյանի խոսքով՝ Միշա Մելքումյանի տեղափոխումը կազմակերպելու անթույլատրելիության վերաբերյալ բժշկական եզրակացության մասին տեղյակ են եղել նաև Ադրբեջանի իշխանությունները։ Հայաստանի իրավասու մարմինները Մարդու իրավունքների պաշտպանի հարցումներին ի պատասխան ներկայացրել են միանշանակ պատրաստակամություն առ այն, որ Միշա Մելքումյանի առողջական վիճակը թույլ տալու առաջին իսկ հնարավորության դեպքում կկազմակերպվի նրա վերադարձը:

Նշենք, որ այսօր հայկական կողմին է փոխանցվել 85-ամյա Եվգենիա Բաբայանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ադրբեջանական կողմը Երևանին է հանձնել նաև զոհված հայ զինվորների և սպաների մոտ 30 դի։ Դիերը փոխանցել են Տավուշի մարզի Այգեպար գյուղի մոտ։ 

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված հայ զինծառայողների մարմինները փոխանցվել են ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ։ Փոխանցումն իրականացվել է ՌԴ պաշտպանության նախարարության միջնորդական ջանքերի շնորհիվ։

Ադրբեջանական դաժանությունները` օրինակներով. ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Ֆրանսիայի պատվիրակներին

172
թեգերը:
Ադրբեջան, գերի, ՀՀ ՄԻՊ, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Ստեփանակերտում ամենաագրեսիվ հարձակման օրն է պատերազմի սկզբից ի վեր․ կան զոհեր․ ԱՀ ՄԻՊ
Հայ զինվորների դիերի, գերիների հետ վարվում են ԻԼԻՊ-ի մեթոդներով. ՀՀ ՄԻՊ
Ադրբեջանը թիրախավորում է փրկարարներին. նրանցից մեկը զոհվել է. Արցախի ՄԻՊ
Ռոբերտ Օ'Բրայան

ԱՄՆ-ը երրորդ երկրներին կոչ է անում ձեռնպահ մնալ ղարաբաղյան հակամարտությանը միջամտելուց

220
(Թարմացված է 00:12 30.10.2020)
Ռոբերտ Օ'Բրայանը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և կոչ արել բոլոր կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը:

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Վաշինգտոնը երրորդ երկրներին կոչ է անում ձեռնպահ մնալ ղարաբաղյան հակամարտությանը միջամտելուց և միանալ ԱՄՆ-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ բանակցություններին վերադառնալու ջանքերին: Այս մասին ասված է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ'Բրայանի հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։

Ռոբերտ Օ'Բրայանը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և կոչ արել բոլոր կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը:

«Հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է կատարեն հրադադարի վերաբերյալ իրենց պարտավորությունները։ Երկու երկրների ժողովուրդները ծանր կորուստներ են կրել։ Ավելին, Հայաստանի ժողովուրդը, որը բախվել է հարձակողական գործողությունների, այժմ իր վրա է կրում կորուստների հիմնական ծանրությունը»,–ասել է Օ'Բրայանը։

Նա կոչ է արել երրորդ երկրներին զերծ մնալ միջամտությունից և միանալ ԱՄՆ-ին` կողմերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցություններին վերադարձնելու համար։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

220
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, ԱՄՆ, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Մնացականյանն ԱՄՆ–ում հայ համայնքի ներկայացուցիչների հետ խոսել է ԼՂ իրավիճակի մասին
«ԱՄՆ-ի նախագահը պետք է անձամբ միջամտի, որպեսզի կանգնեցնի պատերազմը Ղարաբաղում»․ Ջո Բայդեն
Սա Ադրբեջանի լկտի պատասխանն էր Ռուսաստանին, Ֆրանսիային ու ԱՄՆ–ին. Արցախի ԱԳՆ