Նիկոլ Փաշինյան

«Խորապես վշտացա». Փաշինյանը` Դուշեթում տեղի ունեցած ողբերգության մասին

118
(Թարմացված է 16:38 24.08.2020)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շուտափույթ ապաքինում է մաղթել սարսափելի ավտովթարից տուժած անձանց:

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Վրաստանի Դուշեթ քաղաքում ավտովթարի զոհ դարձածների ընտանիքներին: Փաշինյանը գրառում է արել Twitter-ում։

«Խորապես վշտացա՝ տեղեկանալով Դուշեթում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որը անմեղ մարդկանց կյանքեր է խլել», - գրել է նա:

​Նա ցավակցություն է հայտնել մահացածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում` տուժածներին:

Օգոստոսի 23-ին Վրաստանի Շատիլի շրջանում (Մցխեթ–Մթիանեթի շրջան) խոշոր ՃՏՊ է գրանցվել: Միկրոավտոբուսն ընկել է 80 մետր բարձրությունից։ Վթարի հետևանքով 17 մարդ Է մահացել, ևս 3-ը լուրջ վնասվածքներ են ստացել։

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի կարգադրությամբ օգոստոսի 25-ին երկրի ամբողջ տարածքում կիջեցվեն պետական դրոշները:

118
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
Արագածոտնում բախվել են պայմանագրային զինծառայողի և ուսուցչի մեքենաները. կա մեկ վիրավոր
Ողբերգական վթար Գյումրի–Աշոցք ճանապարհին. 2 մարդ է տեղում մահացել
Արմավիրի մարզում «Opel Astra» է այրվել. տեսանյութ
Սամվել Մարտիրոսյան. արխիվային լուսանկար

«Ձեր սոցցանցային լայվը հակառակորդի ԱԹՍ–ի համար անմիջական գործիք է». մեդիափորձագետ

21
(Թարմացված է 14:19 30.09.2020)
Սամվել Մարտիրոսյանի խոսքով` սոցցանցերում մարդիկ դեռ չեն գիտակցում, որ կամավորների ավտոբուսները կամ շարժը նկարելով` ուղղորդում են հակառակորդի զինտեխնիկայի հարվածները։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում հայտարարված ռազմական դրության ժամանակ սոցցանցերում արձանագրվում են բազմաթիվ խնդիրներ։ Մարդիկ ուղիղ եթերներով կարող են մեծ վնաս հասցնել հայոց բանակին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նրա խոսքով`մարդիկ տեսանյութեր են հրապարակում իրենց սոցցանցային էջերում, չգիտակցելով, որ, օրինակ, կամավորների ավտոբուսները կամ շարժը նկարելով` ուղղորդում են հակառակորդի զինտեխնիկայի հարվածները։

«Շատ կարևոր է, որ մեր քաղաքացիները հասկանան, որ նոր տիպի պատերազմներ են ընթանում և իրենց լայվը հակառակորդի անօդաչու թռչող սարքի համար հանդիսանում է անմիջական գործիք»,–ասաց Մարտիրոսյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 75 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 137 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

21
թեգերը:
Ադրբեջան, սոցցանցեր, անօդաչու թռչող սարք, Սամվել Մարտիրոսյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Սա մեր վերջին ու ամենապատասխանատու ճակատամարտն է լինելու. ԱՀ նախագահը` կամավորականներին
«Հզոր ժողովուրդ, որին հնարավոր չէ հաղթել». Փաշինյանը կամավորներին ճանապարհելն է տեսել
Կամավորներին տեղափոխել է, մեքենայից իջել և պայթյուն լսել. մանրամասներ ավտոբուսի պայթյունից
Հայաստանում ապրող ասորիներն էլ են կամավորագրվում
Սու-25

Վալերի Դանելինը 2 երեխաների հայր էր. ի՞նչ է հայտնի հայկական Սու-25-ի օդաչուի մասին

78
(Թարմացված է 14:21 30.09.2020)
Ծանոթները զոհված օդաչուին բնութագրում են որպես շատ բարի, հանգիստ և հավասարակշռված մարդ:

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Խոցված Սու-25-ի օդաչու, ՀՀ ԶՈւ մայոր Վալերի Դանելինը Գյումրու բնակիչ էր, 33 տարեկան։

Օդաչուն զոհվել է Սու-25 գրոհայինով թռիչք կատարելիս՝ հետ մղելով Հայաստանի ռազմական և քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ հարձակումները: Ինքնաթիռը խոցվել է սեպտեմբերի 29-ի առավոտյան Թուրքիայի ՌՕՈւ F-16 կործանիչի կողմից, որն օդ է բարձրացել Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանից։

Վալերի Դանելին երկու երեխաների հայր էր, որդին երեք տարեկան է, դուստրը` վեց։

Վալերիի պապը ռուս է եղել, որն ամենայն հավանականությամբ, Հայաստան է տեղափոխվել դեռ ցարական ժամանակներում։

Ծանոթները նրան բնութագրում են որպես շատ բարի, հանգիստ և հավասարակշռված մարդ:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ 

Արցախա–ադրբեջանական շփման գոտում ծավալված ռազմական գործողությունների ֆոնին տեղեկություններ տարածվեցին, որ Թուրքիան գրոհայիններ է տեղափոխել Ադրբեջան։ Ընդ որում` ուղարկել է նրանց, ովքեր կռվում էին Սիրիայի օրինական կառավարության դեմ։

78
թեգերը:
հայր, Օդաչու, Հայաստան