Նիկոլ Փաշինյան, արխիվային լուսանկար

Փաշինյանը հանդես է եկել  ելույթով. ինչ են խոսել «ՔՊ» նիստում

108
(Թարմացված է 15:15 24.08.2020)
Լիլիթ Մակունցը «ՔՊ»–ի նիստից հետո մանրամասներ է հայտնել քննարկված հարցերի մասին։ Նիստին մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին՝ ասելով, որ ուշանում է։

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. «Քաղաքացիական պայմանագրի» նիստի ժամանակ քննարկվել է արտաքին քաղաքական հարցերի շուրջ ՀՀ դիրքավորման հարցը։ Անդրադարձ է եղել նաև ՀՀ–ում բարեփոխումներին, մասնավորապես` դատաիրավական և կրթության ոլորտում։ Տեղեկությունը նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, հնչել են հարցեր և այլ ելույթներ։ Նիստը հատուկ օրակարգ չի ունեցել։ Նիստը փակ է եղել, ավելի շատ մանրամասներ  չեմ կարող հայտնել»,–ասաց նա։

Հարցին, թե կառավարության կողմից ՍԴ դատավորի թեկնածության հարցը քննարկվե՞լ է, Մակունցը պատասխանեց՝ ոչ։ Սակայն, նրա խոսքով, այդ թեմայի շուրջ ընդհանուր արժեքային մոտեցումներ են հնչել։

Ինչ վերաբերում է ՍԴ դատավորների թեկնածության հարցը քննարկելու համար Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելուն, Մակունցը նշեց` առաջիկայում արտահերթ նիստ չի նախատեսվում։

ՔՊ–ն նիստ է հրավիրել. ՍԴ դատավորի թեկնածության հա՞րցն են քննարկելու

Անդրադառնալով կառավարության կողմից առաջադրվող հնարավոր թեկնածու` Էդգար Շաթիրյանի թեկնածությանը, Մակունցն ընդգծեց, որ եթե անգամ նա առաջադրվի, իրենք կանխավ որևէ դիրքորոշում չեն հայտնելու։

Ի դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչպես նիստի մեկնարկից առաջ, այնպես էլ հետո չխոսեց լրագրողների հետ` երկու դեպքում էլ ասելով, թե ուշանում է։

Հիշեցնենք` օգոստոսի 17–ին, ՍԴ դատավորի կառավարության թեկնածու Վահրամ Ավետիսյանը հայտարարություն տարածեց, որում  նշվում էր, որ Ազգային ժողովում 80 ձայն ստանալը համարում է անիրատեսական, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու հետագա գործընթացին մասնակցելը` ոչ նպատակահարմար: Դրանից հետո մամուլում լուրեր en շրջանառվում, որ Էդգար Շաթիրյանն է կառավարության հնարավոր թեկնածուն։

108
թեգերը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, արտահերթ նիստ, Լիլիթ Մակունց, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Լիլիթ Մակունցը հայտնեց` ինչու պետք է Վահրամ Ավետիսյանը մտածեր 80 ձայն չհավաքելու մասին
«Քաղաքացիական պայմանագիրը» չի քննարկել Սասուն Միքայելյանի «վանեցյանամետ» հայտարարությունը
Թուրքիան չի ներգրավվի Հայաստանի ու Ադրբեջանի կոնֆլիկտի մեջ. Մակունցն ասել է` ինչու
«Քաղաքացիական պայմանագիրը» չեղարկել է Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը
ՀՀ ԶՈՒ կին-դիպուկահար

«Զինկոմիսարիատում չընդունեցին` եկա այստեղ». Հայաստանում կանանց գումարտակ է ստեղծվում

569
(Թարմացված է 21:03 30.09.2020)
Աղջիկների մեծ մասը խնդրեց իրենց չլուսանկարել և նույնիսկ չնշել անունները, քանի որ եղբայրներից, հայրերից ու ամուսիններից գաղտնի են եկել գրանցվելու ռազմաճակատ մեկնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Կարճ սանրվածքով, սև ուսապարկով, աշխույժ և ինքնավստահ աղջիկ։ Նա թռչկոտելով դուրս է գալիս ՀՀ ՊՆ–ին կից հասարակական խորհրդի շենքից, որտեղ արդեն երկու օր է՝ կին կամավորներ են գրանցում՝ կանանց միակ գումարտակն Արցախ ուղարկելու համար։

«Ընդունեցին։ Ճակատ եմ գնում», – ասում է նա ուրախ։

Անունը խնդրում է չնշել. կամավոր գրանցվելու և պատերազմ մեկնելու իր որոշման մասին տանը չգիտեն։ Նա ընդամենը 20 տարեկան է։

Наклейка Национального Героя Армении Монте Мелконяна на такси у места сборов женского батальона добровольцев
© Sputnik / Andranik Ghazaryan
Հայաստանի հերոս Մոնթե Մելքոնյանի նկարը կանանց գումարտակի հավաքակայանի մոտ՝ տաքսու ապակու վրա

«Ինչու եմ ուզում Արցա՞խ մեկնել։ Իսկ ո՞նց կարամ չուզեմ։ Բոլորն են ուզում պաշտպանել հայրենիքը, ես էլ։ Մի քանի օր է ուղիներ եմ փնտրում առաջնագիծ գնալու համար։ Զինկոմիսարիատում ինձ չընդունեցին, գրողի ծոցն ուղարկեցին, սկսեցի ընկերներից ուրիշ հնարավորությունների մասին հարցուփորձ անել։ Սոցցանցերում հայտարարություն տեսա կանանց գումարտակի ձևավորման մասին ու եկա։ Ուրախությանս չափ ու սահման չկա», – ասում է նա։

ՊՆ–ին կից հասարակական խորհրդի շենքում մեծ հերթ է գոյացել։ Այստեղ հավաքվել են տարբեր տարիքի կանայք և աղջիկներ։ Ոմանք ընկերուհու հետ են եկել, մյուսները` մենակ, ոմանք մարզահագուստով ու սպորտային կոշիկներով են, մյուսները չեն մոռացել դիմահարդարման մասին։

Աղջիկների մեծ մասը խնդրեց իրենց չլուսանկարել և նույնիսկ չնշել իրենց անունները, քանի որ ռազմաճակատ գնալու համար գրանցվելու են եկել եղբայրներից, հայրերից ու ամուսիններից գաղտնի։ Այդ է պատճառը, որ աղջիկներին ուղեկցող տղամարդիկ հերթում չկան։

В Армении собирается женский батальон добровольцев
© Sputnik / Andranik Ghazaryan
Հայաստանում կանանց գումարտակ է կազմավորվում

Կանանց գումարտակի կազմավորմամբ զբաղվում է ոստիկանության փոխգնդապետ Մարինե Այրումյանը։ Նա ասում է, որ կանանց գումարտակ ստեղծելու միտքը հանկարծակի է եկել, երբ որոշեց մեկնել ռազմաճակատ ՕՄՕՆ–ական գործընկերների հետ, բայց իրեն չվերցրին։

«Այդ ժամանակ որոշեցի կանանց գումարտակ ստեղծել, ամեն ինչ համաձայնեցրի ղեկավարիս` գնդապետ Գրիշա Սարգսյանի և ՊՆ–ի հետ։ Արդեն երկրորդ օրն է՝ 18-55 տարեկան կանանց ու աղջիկների ենք գրանցում։ Մեզ Երևանում զորավարժարան կտրամադրեն, մի քանի օրում պատրաստություն կանցնենք ու կմեկնենք Արցախ», – ասաց Այրումյանը։

Командующая женским батальоном добровольцев, подполковник полиции Марине Айрумян
© Sputnik / Andranik Ghazaryan
Փոխգնդապետ Մարինե Այրումյան

Ի դեպ, Sputnik Արմենիայի նկարահանող խումբը պայմանավորվել է նկարահանել կանանց գումարտակի զինվորական պատրաստությունը, և անպայման ընթերցողներին զորավարժարանից ռեպորտաժ կներկայացնի։ Բավական հետաքրքիր կլինի, չէ՞ որ գրանցվածների թվում արդեն 150 աղջիկ կա, նրանց թվում թե՛ արդեն կրակել իմացողներ, թե՛ բոլորովին անպատրաստներ։

35-ամյա Անգինե Իսանյանսը ծնվել ու մեծացել է Իրանում, Հայաստան է տեղափոխվել ընտանիքով, երբ 17 տարեկան է եղել։ Նա, օրինակ, մարտական պատրաստվածություն ունի. աղջիկը մի քանի տարի սկաուտ է եղել։ Նա և՛ կրակել գիտի, և՛ հիանալի ֆիզիկական մարզավիճակում է։

«Շուշին պապերիս քաղաքն է, Արցախն իմ հողն է։ Կարդացի կանանց գումարտակի մասին հայտարարությունն ու եկա։ Հիմա անհամբեր հեռախոսազանգի եմ սպասելու», – ասում է Անգինեն ու նույնպես խնդրում, որ չլուսանկարենք. իր նախաձեռնությունը ևս ընտանիքից գաղտնի է։

Իսկ ահա 26-ամյա Աշխեն Մուդիրյանը հանգիստ է վերաբերում ֆոտոխցիկին։

Девушка-доброволец Ашхен Мудирян
© Sputnik / Andranik Ghazaryan
Աշխեն Մուդիրյան

«Ինքս եմ գլխիս տերը, ինքս եմ որոշում ուր ու երբ գնամ», –հպարտ ասում է աղջիկը։

Աշխենը կրակել չգիտի, բայց բոլորովին չի մտահոգվում այդ առիթով։

«Ամեն ինչ կսովորեմ ու ռազմաճակատ կմեկնեմ», – չի կասկածում մեր զրուցակիցը։

Կանանց գումարտակի հրամանատար Մարինե Այրումյանը պատմում է, որ 2 օրվա ընթացքում արդեն 35 կնոջ է մերժել։

«Նախ կարևոր գործոն է տարիքը։ Մեզ մոտ 17 տարեկան 14 աղջիկ եկան, նրանք անչափահաս են, դպրոցը չեն ավարտել, բայց մարտի են ուզում գնալ։ Նրանց ասացինք սպասեք, ձեր ժամանակը դեռ չի եկել։ Երկրորդը` հաշվի ենք առնում երեխաների առկայությունը։ Չենք ընդունում նրանց, ովքեր 4-ից ավելի երեխա ունեն, կամ էլ երեխաները շատ փոքր են։ Վերջերս մի աղջիկ էր եկել, որը 9-ամսական երեխա ունի։

Ասում էր, որ երեխային կթողնի բարեկամների մոտ, վիճում էր մեզ հետ, ապացուցում, որ կարող է։ Բայց մենք նրան, իհարկե, չվերցրինք։ Մեկ այլ աղջիկ էլ հետևում էր մեր խոսակցությանը, հետո մոտեցավ ինձ ժպտալով ու ասաց. «Ինչ մարդկային եք նույնիսկ այս ծանր օրերին», – ասում է Այրումյանը։

Добровольцы у входа в пункт записи и приема новобранцев
© Sputnik / Andranik Ghazaryan
Կամավորները հավաքակայանի մուտքի մոտ

Նա նշում է, որ կանանց գումարտակը ոչ միայն կռվելու է հակառակորդի դեմ, այլև աշխատելու է թիկունքում` լվացք անել, կերակուր պատրաստել, բուժել։ Բազմաթիվ բուժքույրեր, լրագրողներ, ռեժիսորներ, լեզվաբաններ և այլ մասնագիտությունների կանայք ու աղջիկներ են գրանցվել։ Յուրաքանչյուր կամավոր աղջկա համար ռազմաճակատում տեղ կգտնվի։ Երևանում ռազմական պատրաստության կուրսն ավարտելուց հետո ՀՀ ՊՆ–ի հետ համաձայնեցմամբ կորոշվի, թե կոնկրետ որտեղ կտեղակայեն կանանց գումարտակն ու ինչով է այն զբաղվելու։

Առաջին Ղարաբաղյան պատերազմի տարիներին` 90-ականներին, առաջնագծում մի քանի կանանց գումարտակ էր մարտնչում։ Երևանի «Եռաբլուր» ռազմական պանթեոնում հերոսաբար զոհված 7 հայուհի է ննջում։

569
թեգերը:
Պատերազմ, Արցախ, Կանանց գումարտակ, կամավոր
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Խաղաղ ժամանակ՝ ձյուդոիստ, կռվի ժամանակ՝ հայրենիքի պաշտպան. Սոսե Բալասանյանը` առաջնագծում
«Որդուս 16 տարի առաջ եմ հայրենիքին նվիրել». օդաչու Վալերիի մասին պատմում են ծանոթները
«Ամուսինս Արցախում է. ո՛չ մեկնելուց ենք գրել, ո՛չ էլ սպասել է, որ իրեն կանչեն». Սիրուշո
Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ

Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում քննարկվել են հայկական ԶՈՒ–ի հետագա քայլերը

171
(Թարմացված է 20:41 30.09.2020)
ՀՀ նախագահը, Ազգային ժողովի նախագահը, նախարարներն ու անվտանգության խորհրդի անդամներրը քննարկել են արցախա–ադրբեջանակն սահմանի իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը:

Նիստի ընթացքում քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում օպերատիվ վիճակը և հայկական զինված ուժերի հետագա քայլերը:

Բացի ԱԽ անդամներից, նիստին մասնակցել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

171
թեգերը:
Անվտանգության խորհուրդ, Պատերազմ, Արմեն Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Հայաստանը չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ–ին. Փաշինյան
Հայաստանն ու Արցախը համարժեք ռազմաքաղաքական պատասխան կտան. Փաշինյան
Ռուսական ռազմաբազան Հայաստանի անվտանգության կարևոր բաղադրիչ է․ Փաշինյան
Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան
Սիրիայի նախագահ Բաշար Ասադ

Անկարան հակամարտություն է հրահրում ԼՂՀ–ում. Բաշար Ասադի խորհրդական

0
(Թարմացված է 22:24 30.09.2020)
Բաշար Ասադի խորհրդականը կարծում  է, որ  Թուրքիան, բորբոքելով հակամարտությունը, ձգտում է մեծացնել  իր տարածաշրջանային ու միջազգային դերը։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Պաշտոնական Անկարան Արցախում հակամարտություն է հրահրում` ցանկանալով մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանում ու աշխարհում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խորհրդական Բուսեյնա Շաաբանը։

«Այժմ մենք կարող ենք ԼՂՀ–ում տեսնել, որ Թուրքիան իսկապես հակամարտություն է հրահրում, իսկ Էրդողանի հայտարարությունը ցույց է տալիս, որ իրենք աջակցում են Ադրբեջանի և Հայաստանի միջև այդ հակամարտության բորբոքմանը», – ասել է Շաաբանը։

Ըստ նրա` Թուրքիան այդպիսով  ձգտում է մեծացնել  իր տարածաշրջանային ու միջազգային դերը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Օտարերկրյա վարձկաններն Արցախում սպառնալիք են տարածաշրջանի համար. ՌԴ-ն մտահոգված է

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 83 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 170 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

0
թեգերը:
Արցախ, Սիրիա, տարածաշրջան, Թուրքիա
Ըստ թեմայի
Մնացականյանն ու Լավրովը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին առաջարկել է հանդիպել Մոսկվայում
Դիրքային շոշափելի փոփոխություններ առաջնագծում տեղի չեն ունեցել. Արայիկ Հարությունյան