Դոլար

ԱՄՆ-ն 1.4 մլն դոլար լրացուցիչ գումար կտա Հայաստանին

59
(Թարմացված է 13:33 24.08.2020)
1 միլիոն դոլարով կօգնեն գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներին, իսկ 436 000 դոլարը կհատկացվի այն խոցելի միգրանտների կարիքների բավարարմանը, որոնք համավարակի պատճառով չեն կարողանում վերադառնալ իրենց մշտական բնակավայր։

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը ԱՄՆ Պետդեպարտամենտի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով լրացուցիչ 1 միլիոն 436 հազար դոլար է հատկացրել Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար։

Ինչպես տեղեկացնում է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելությունը, ընդհանուր առմամբ ԱՄՆ կառավարությունը Հայաստանին մոտ 4 միլիոն դոլարի հրատապ օգնություն է տրամադրել 2020 թվականին: Միացյալ Նահանգները տրամադրում է կենսական անհրաժեշտության աջակցություն՝ գործակցելով ՀՀ կառավարության, միջազգային մարդասիրական գործընկերների և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ բացահայտելու ներդրման կարիք ունեցող ոլորտներն ըստ առաջնահերթության։

ԱՄՆ ՄԶԳ-ն այս նոր՝ 1 միլիոն ԱՄՆ դոլարի օժանդակությամբ կաջակցի գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներին տնտեսապես վերականգնվել համավարակից և հարմարեցնել կարիքները հետկորոնավիրուսային աշխարհի իրողություններին:

Պետդեպարտամենտի տրամադրած 436 000 դոլարը կհատկացվի այն խոցելի միգրանտների կարիքների բավարարմանը, որոնք համավարակի պատճառով չեն կարողանում վերադառնալ իրենց մշտական բնակավայր։ Այս օժանդակության շնորհիվ նրանք կունենան կացարան, մթերք, ինչպես նաև հնարավորություն՝ օգտվելու բժշկական և սոցիալական ծառայություններից։

Բացի COVID-19 համավարակի դեմ պայքարի համար տրամադրված վերոնշյալ աջակցությունից, անցած 20 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները Հայաստանում ներդրել է ավելի քան 1,57 միլիարդ դոլար, որից մոտ 106 միլիոն դոլարը՝ առողջապահության ոլորտում:

Արժե՞ արդյոք հավատալ վարչապետի ներկայացրած թվերին

59
թեգերը:
դոլար, Հայաստան, ԱՄՆ
Ըստ թեմայի
Բանկային արձակուրդ և ոչ միայն․ ի՞նչ է պետք հայաստանյան զբոսաշրջությունը փրկելու համար
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 33-ով և հասել 42 825-ի
Հայաստանում միջին աշխատավարձը կազմել է 207 000 դրամ. Փաշինյանը նոր գրառում է արել
Արխիվային լուսանկար

Կենտրոնի հարյուրավոր թոշակառուներ խնդրում են իրենց այս ամսվա թոշակը փոխանցել բանակին

2
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը մեծ ուրախությամբ է հայտնել հուզիչ լուրը։ Վստահ է, որ մեր ազգն անպարտելի է։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Կենտրոն վարչական շրջանի մի քանի հարյուր թոշակառուներ իրենց այս ամսվա թոշակը կփոխանցեն հայոց բանակին։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում գրել է Կենտրոն վարչական ղեկավար Ավետ Պողոսյանը։

«Էն, որ մեր ազգն անպարտելի է, համոզվում ես ամեն քայլափոխի: Ամենաթարմ ու ամենահուզիչ ապացույցն ասածիս այսօր արձանագրվեց: Կենտրոն ՎՇ-ի մի քանի հարյուր թոշակառուներ կապ են հաստատել Սոցիալայան աջակցության կենտրոնի բաժնի հետ ու պայքարել, որ իրենց այս ամսվա թոշակը փոխանցվի բանակին: Ես ձեր ցավը տանեմ, սիրելիներս»,–գրել է Պողոսյանը։

Նշենք, որ Արցախում սկսված լայնածավալ ռազմական գործողություններից հետո Հայաստանում ոչ միայն կամավորների մեծ խմբեր են հավաքվում ճակատ գնալու համար, այլև մեծ քանակությամբ մթերք ու դեղորայք է հավաքվում։

2
Թուրքական F-16 կործանիչի խոցած հայկական ՍՈւ-25-ը

Համացանցում են հայտնվել թուրքական F-16 կործանիչի խոցած հայկական ՍՈւ-25-ի լուսանկարները

432
(Թարմացված է 13:29 30.09.2020)
Վարդենիսի տարածքում խոցված ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչի օդաչուն զոհվել էր:

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը լուսանկարներ է հրապարակել Թուրքական F-16 կործանիչի կողմից  Վարդենիսի տարածքում խոցված ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչի մնացորդներից։

Армянский самолет СУ-25, сбитый турецким истребителем F-16
Թուրքական F-16 կործանիչի խոցած ՍՈւ-25-ի մնացորդները

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան, Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկը խոցել էր ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում, մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Զոհվել էր  ՀՀ ԶՈՒ օդաչու մայոր Վալերի Դանելինը:

Армянский самолет СУ-25, сбитый турецким истребителем F-16
Թուրքական F-16 կործանիչի խոցած ՍՈւ-25-ի մնացորդները

Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը արձանագրել էր, որ թուրքական օդուժը Ադրբեջանում հայտնվել է հուլիսի 29-ից օգոստոսի 13-ը տեղի ունեցած թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժությունների ժամանակ և մինչ օրս դուրս չի բերվել Ադրբեջանի տարածքից:

Նշվում է, որ հայ-ադրբեջանական սահմանի Վարդենիսի հատվածում սեպտեմբերի 27-ին թուրքական F-16 ինքնաթիռը խախտել է Հայաստանի օդային սահմանը և հրթիռներ արձակել Վարդենիսի շրջանի ուղղությամբ:

Армянский самолет СУ-25, сбитый турецким истребителем F-16
Թուրքական F-16 կործանիչի խոցած ՍՈւ-25-ի մնացորդները

Նախարարությունը նաև հայտնում է, որ թուրքական սադրիչ թռիչքներն այժմ էլ իրականացվում են նաև հայ-թուրքական սահմանի երկայնքով՝ առանձին դեպքերում խախտելով Հայաստանի օդային սահմանը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Անկարան խրախուսում է Բաքվին` տրամադրելով զենք. Արցախի ԱԳՆ–ի հայտարարությունը

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 74 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 137 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

432
թեգերը:
համացանց, Թուրքիա, Վարդենիս, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի վրա - 2020
Ըստ թեմայի
«Իսկանդերները» կկիրառվե՞ն Արցախում. Փաշինյանը պատասխանեց Sputnik Արմենիայի հարցին
Հայաստանը չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ–ին. Փաշինյան
Ռուսական ռազմաբազան Հայաստանի անվտանգության կարևոր բաղադրիչ է․ Փաշինյան
«Չենք բացառում, որ կարող են տուժել Ադրբեջանի քաղաքացիական օբյեկտները». ԱՀ նախագահի խոսնակ