Նիկոլ Փաշինյանի այցը Կոտայքի մարզ

Հայաստանում միջին աշխատավարձը կազմել է 207 000 դրամ. Փաշինյանը նոր գրառում է արել

100
(Թարմացված է 10:21 24.08.2020)
Վարչապետի հրապարակման համաձայն՝ եթե 2019թ. հուլիսին մեկ աշխատատեղին բաժին հասած միջին աշխատավարձը կազմել է 193 հազար 955 դրամ, 2020 թվականի հունիսին՝ 198 հազար 335 դրամ, 2020 թվականի հուլիսին այդ թիվը կազմել է արդեն 207 հազար 795 դրամ:

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. 2020թ-ի հուլիսին ՀՀ-ում աշխատող քաղաքացիների համախառն աշխատավարձի ֆոնդը կազմել է 127 մլրդ 391 մլն ՀՀ դրամ. սա այն գումարն է, որ վճարվել 1 աշխատողներին և, որի դիմաց եկամտային հարկ է հաշվարկվել: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ նույն ցուցանիշը 2020թ. հունիսին կազմել է 120 մլրդ 846 մլն դրամ, իսկ 2019թ. հուլիսին՝ 117 մլրդ 627 մլն դրամ:

«Ճշգրտված տվյալներով՝ եթե 2019թ. հուլիսին համախառն աշխատավարձը բաշխվել է 606 հազար 465, իսկ 2020 թվականի հունիսին 609 հազար 302 աշխատատեղերի միջեւ, ապա 2020 թվականի հուլիսին աշխատավարձի հիմնադրամի բաշխմանը մասնակցել է 613 հազար 62 աշխատատեղ»,- գրել է նա:

Վարչապետի հրապարակման համաձայն՝ եթե 2019թ. հուլիսին մեկ աշխատատեղին բաժին հասած միջին աշխատավարձը կազմել է 193 հազար 955 դրամ, 2020 թվականի հունիսին՝ 198 հազար 335 դրամ, 2020 թվականի հուլիսին այդ թիվը կազմել է արդեն 207 հազար 795 դրամ:

Արժե՞ արդյոք հավատալ վարչապետի ներկայացրած թվերին

Փաշինյանի խոսքով՝ վիճակագրական տվյալները ձևավորվել են բացառապես տնտեսվարողների ներկայացրած հաշվետվությունների հիման վրա եւ այս թվերը ընկած են տնտեսվարողների հարկային պարտավորությունների հիմքում:

Գործադիրի ղեկավարը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ 2020 թվականի ապրիլից ի վեր կառավարությունն ընդունել է մի շարք հակաճգնաժամային միջոցառումներ, որոնց նպատակը աշխատատեղերի պահպանումն է և աշխատավարձերի անկումը կանխելը: Նա վստահ է՝ ներկայացված պաշտոնական թվերն ապացուցում են հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունը:

Հիշեցնենք՝ օգոստոսի 22-ին Փաշինյանը հայտնել էր, որ 2020 թվականի հուլիս ամսվա տվյալներով` աշխատավարձ ստացող աշխատատեղերի քանակը Հայաստանում կազմել է 613 հազար, նախորդ ամսվա 610 հազար 300-ի փոխարեն, իսկ աշխատավարձ ստացող աշխատատեղերի քանակը՝ շուրջ 607 հազար։

Օգոստոսի 11-ին նախագահ Արմեն Սարգսյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ կառավարության ղեկավարն ասել էր, որ թեև ապրիլին 70 000 աշխատատեղ ենք կորցրել, բայց դրա փոխարեն հունիսի տվյալներով 50 000 աշխատատեղ վերականգնվել է։ Իսկ հուլիսի տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նույնիսկ մի փոքր ավելի թվով աշխատատեղեր ունենք։

100
թեգերը:
եկամտահարկ, Նիկոլ Փաշինյան, ծրագիր, կորոնավիրուս, կառավարություն, աշխատավարձ, աշխատանք, աշխատատեղ, աշխատող, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչու Նիկոլ Փաշինյանը որոշեց պաշտոն տալ Վաղարշակ Հարությունյանին
Նիկոլ Փաշինյանը նոր գլխավոր խորհրդական ունի
Առանց անգլերենի ու ռուսերենի մոշ աճեցնել հնարավոր չէ. Նիկոլ Փաշինյան
«Վատ չէ». Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքում է. տեսանյութ

Հակառակորդը «Սմերչ» է օգտագործել. տեսանյութ

152
(Թարմացված է 09:36 28.09.2020)
Ադրբեջանական զինուժը առավոտյան վերսկսել է հարձակումը, տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանական զինուժը առավոտյան վերսկսել է հարձակումը, տեղեկացնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Հակառակորդն օգտագործել է ծանր հրետանի, այդ թվում՝ «Սմերչ»։

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ։

Հայկական ստորաբաժանումները սառնասրտորեն դիմագրավում են ադրբեջանական ստորաբաժանումների ոտնձգությունները և ձեռնարկում համապատասխան գործողություններ՝ պատճառելով հակառակորդին անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Հայկական ԶՈւ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր. տեսանյութ 18+

ԱՀ ՊԲ–ն նաև տեսանյութ է ներկայացվել, որտեղ երևում են հակառակորդի մարդկային կորուստները։

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել, զոհվել են նաև 31 զինծառայող։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

152
թեգերը:
սմերչ, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Ոստիկաններն էլ մեկնեցին առաջնագիծ. տեսանյութ
«Տեսնենք՝ կկարողանանք բախումները դադարեցնել». Թրամփը խոսել է ԼՂՀ–ի իրավիճակի մասին
Դավիթ Տոնոյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Դավիթ Տոնոյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել

Դավիթ Տոնոյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել

57
(Թարմացված է 09:18 28.09.2020)
Նախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել հակառակորդի զսպման, նախահարձակ գործողությունների կազմաքանդող հակազդման և այլ հարցերի շուրջ։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր վաղ առավոտյան օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի և Զինված ուժերի ղեկավար անձնակազմը։

«Նախարարին է զեկուցվել արցախա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի պետական սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակը։ Խորհրդակցության առանցքում էր ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել հակառակորդի զսպման, նախահարձակ գործողությունների կազմաքանդող հակազդման, պաշտպանական բանակին անհրաժեշտ աջակցության ցուցաբերման վերաբերյալ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: 

ԱՀ ՊԲ–ն նաև տեսանյութ է ներկայացվել, որտեղ երևում են հակառակորդի մարդկային կորուստները։

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Հակառակորդը կիրառում է «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ. ՀՀ ՊՆ

Հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել, զոհվել են նաև 31 զինծառայող։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

57
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան, Դավիթ Տոնոյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Արցախի ՊՆ-ն սահմանին նահատակված զինծառայողների նոր ցանկ է հրապարակել
Հակառակորդը կիրառում է «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ. ՀՀ ՊՆ
«Տեսնենք՝ կկարողանանք բախումները դադարեցնել». Թրամփը խոսել է ԼՂՀ–ի իրավիճակի մասին
Իրավիճակը շարունակում է լարված մնալ. Sputnik Արմենիայի ռադիոեթերը` ուղիղ տեսահեռարձակմամբ
Facebook

Արդեն երկրորդ օրն է՝ Ադրբեջանում սոցցանցերը չեն աշխատում

0
(Թարմացված է 09:48 28.09.2020)
Ադրբեջանի քաղաքացիները հնարավորություն չունեն օպերատիվ տեղեկատվություն ստանալ կամ փոխանակել սոցիալական ցանցերի միջոցով։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանում արդեն երկրորդ օրն է՝ սոցցանցերը չեն աշխատում։ Sputnik Ադրբեջանի փոխանցմամբ՝ անջատված են Facebook, WhatsApp, Telegram, Twitter։

Երկրի կապի նախարարությունը հորդորում է քաղաքացիներին ըմբռնումով մոտենալ կատարվողին։ Պաշտպանության նախարարությունն էլ իր հերթին խոստանում է ժամանակին իրազեկել առաջնագծում տեղի ունեցող իրադարձությունների մասին։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանի իշխանություններն արգելափակել են գրեթե բոլոր սոցիալական ցանցերը և պարզաբանել, թե դա պայմանավորված է «Հայաստանի կողմից լայնածավալ սադրանքները կանխելու համար»:

«Հուսով ենք, որ Ադրբեջանի քաղաքացիները ըմբռնում կցուցաբերեն՝ կապված այն սահմանափակումների հետ, որոնք կարող են ծագել սոցցանցային տիրույթում ՝ հակամարտության համատեքստում»,- նշել են նախարարությունից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: 

Հակառակորդը «Սմերչ» է օգտագործել. տեսանյութ

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Հրետակոծվել է Մարտունի քաղաքը. Վահրամ Պողոսյան

Հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել, զոհվել են նաև 31 զինծառայող։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

0
թեգերը:
սոցցանցեր, ադրբեջանցի, Ադրբեջան