Արխիվային լուսանկար

Կորոնավիրուսից Հայաստանում 2 տղամարդ է մահացել

67
(Թարմացված է 11:40 23.08.2020)
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 255 է:

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Հայաստանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից 2 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 71 (տղամարդ) և 62 (տղամարդ) տարեկան: Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 255 է:

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42 792 դեպք, որոնցից 35991-ն առողջացած, 852-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5694 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 195 194 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 176 նոր դեպք և 84 առողջացած։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Որքանով են վտանգավոր պետական պարտքի կուտակումները. կորոնավիրուսն ու կառավարության ծրագրերը

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Օգոստոսի 12-ին ՀՀ կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև սեպտեմբերի 11-ը: Օգոստոսի 13-ից կարելի է դիմակ չդնել նաև անձնական մեքենաներում և բնության գրկում։

67
թեգերը:
տղամարդ, Հայաստան, Մահ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1503)
Ըստ թեմայի
Հայաստանում կորոնավիրուսից 70-ամյա կին է մահացել
Մահվան ևս 5 դեպք. կորոնավիրուսի զոհ դարձածներից ամենաերիտասարդը 55 տարեկան է
Մեկ օրում կորոնավիրուսից 8 մարդ է մահացել. նրանցից 5–ը կանայք են

Հակառակորդը «Սմերչ» է օգտագործել. տեսանյութ

271
(Թարմացված է 09:36 28.09.2020)
Ադրբեջանական զինուժը առավոտյան վերսկսել է հարձակումը, տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանական զինուժը առավոտյան վերսկսել է հարձակումը, տեղեկացնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Հակառակորդն օգտագործել է ծանր հրետանի, այդ թվում՝ «Սմերչ»։

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ։

Հայկական ստորաբաժանումները սառնասրտորեն դիմագրավում են ադրբեջանական ստորաբաժանումների ոտնձգությունները և ձեռնարկում համապատասխան գործողություններ՝ պատճառելով հակառակորդին անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Հայկական ԶՈւ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր. տեսանյութ 18+

ԱՀ ՊԲ–ն նաև տեսանյութ է ներկայացվել, որտեղ երևում են հակառակորդի մարդկային կորուստները։

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել, զոհվել են նաև 31 զինծառայող։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

271
թեգերը:
սմերչ, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Ոստիկաններն էլ մեկնեցին առաջնագիծ. տեսանյութ
«Տեսնենք՝ կկարողանանք բախումները դադարեցնել». Թրամփը խոսել է ԼՂՀ–ի իրավիճակի մասին
Դավիթ Տոնոյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Դավիթ Տոնոյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել

Դավիթ Տոնոյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել

69
(Թարմացված է 09:18 28.09.2020)
Նախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել հակառակորդի զսպման, նախահարձակ գործողությունների կազմաքանդող հակազդման և այլ հարցերի շուրջ։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր վաղ առավոտյան օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի և Զինված ուժերի ղեկավար անձնակազմը։

«Նախարարին է զեկուցվել արցախա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի պետական սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակը։ Խորհրդակցության առանցքում էր ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել հակառակորդի զսպման, նախահարձակ գործողությունների կազմաքանդող հակազդման, պաշտպանական բանակին անհրաժեշտ աջակցության ցուցաբերման վերաբերյալ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: 

ԱՀ ՊԲ–ն նաև տեսանյութ է ներկայացվել, որտեղ երևում են հակառակորդի մարդկային կորուստները։

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Հակառակորդը կիրառում է «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ. ՀՀ ՊՆ

Հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել, զոհվել են նաև 31 զինծառայող։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

69
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան, Դավիթ Տոնոյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Արցախի ՊՆ-ն սահմանին նահատակված զինծառայողների նոր ցանկ է հրապարակել
Հակառակորդը կիրառում է «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ. ՀՀ ՊՆ
«Տեսնենք՝ կկարողանանք բախումները դադարեցնել». Թրամփը խոսել է ԼՂՀ–ի իրավիճակի մասին
Իրավիճակը շարունակում է լարված մնալ. Sputnik Արմենիայի ռադիոեթերը` ուղիղ տեսահեռարձակմամբ
Ալեքսեյ Նավալնի

Մերկելը գաղտնի հանդիպել է Նավալնու հետ. Spiegel

0
(Թարմացված է 10:12 28.09.2020)
Քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնուն սեպտեմբրի 23-ին դուրս են գրել հիվանդանոցից։ Սինչև վերականգնողական կուրսի ավարտը նա կմնա Գերմանիայում։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik.  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գաղտնի այցելել է ռուսաստանցի քաղաքական գործիչ և բլոգեր Ալեքսեյ Նավալնուն, երբ նա Բեռլինի Charite կլինիկայում բուժում էր ստանում, հայտնել է Spiegel–ը` հղում անելով սեփական աղբյուրին։

«Spiegel–ի տեղեկության համաձայն, կանցլերը խիստ գաղտնիության պայմաններում այցելել է ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործչին, երբ նա պառկած է եղել Բեռլինի Charite կլինիկայում», – ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Նավալնուն հիվանդանոց էին տեղափոխել օգոստոսի 20-ին Օմսկում, երբ նրա ինքնազգացողությունը վատացել էր Տոմսկից Մոսկվա թռչող ինքնաթիռում։ Զննումից հետո Օմսկի հիվանդանոցի բժիշկները որպես հիմնական ախտորոշում նշել են նյութափոխանակության խանգարումը, որն առաջացրել է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկի անկում։ Խանգարման պատճառը դեռ պարզ չէ, բայց Նավալնու արյան և մեզի մեջ թույնի հետքեր, Օմսկի բժիշկների տվյալներով, չեն հայտնաբերվել։

Ավելի ուշ ընդդիմադիր գործչին ինքնաթիռով տեղափոխեցին Գերմանիա։ ԳԴՀ կառավարությունը, հղում անելով ռազմական բժիշկներին, հայտարարեց, որ Նավալնուն թունավորել են «Նովիչոկ» թունավոր նյութերի շարքին պատկանող սուբստանցիայով։ Կրեմլում այդ կապակցությամբ հայտարարեցին, որ Բեռլինը Մոսկվային չի տեղեկացրել Նավալնու՝ «Նովիչոկով» թունավորված լինելու իր եզրակացությունների մասին, Ռուսաստանը նման տվյալներ չունի:

0
թեգերը:
Գերմանիա, Նովիչոկ, Անգելա Մերկել, Ալեքսեյ Նավալնի