Քննչական կոմիտե

Երևանում 25-ամյա կնոջը խեղդամահ անելու համար մեղադրանք է առաջադրվել իրանցի ամուսնուն. ՔԿ

321
(Թարմացված է 15:34 20.08.2020)
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ամուսինը կնոջը սպանել է անձնական ու ընտանեկան հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում հեռուստաաշտարակի հարևանությամբ գտնվող ձորում հայտնաբերված 25-ամյա կնոջ սպանության մեղադրանքով հետախուզում է հայտարարվել նրա ամուսնու նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Բացահայտվել է 25-ամյա կնոջ սպանության դեպքը։ Պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը վերջինիս 32-ամյա ամուսինն է՝ ԻԻՀ քաղաքացի»,–նշված է հաղորդագրության մեջ:

Նախաքննությամբ պարզվել է, որ անձնական և ընտանեկան հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 32-ամյա տղամարդը՝ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող իր կնոջը խեղդելու եղանակով զրկել է կյանքից և դիմել փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել 32-ամյա տղամարդուն ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք` օգոստոսի 17-ին` ժամը 15:00-ի սահմանում, ոստիկանները Երևանի Նորք-Մարաշ համայնքում՝ Հովսեփյան փողոցում, երիտասարդ կնոջ դիակ էին հայտնաբերել։ Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ դեպքի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Տեղեկություններ կան, որ Իրանի քաղաքացին հատել է հայ-իրանական սահմանը։

321
թեգերը:
ամուսին, Սպանություն, Կին, Հայաստան
Ըստ թեմայի
Հաճախ ընտանեկան բռնության են ենթարկել ամուսինը, հայրը և զավակը. ՔԿ-ն տվյալներ է հրապարակել
Պառկեցրել են գետնին, կրակել. Ալավերդիում զինված ավազակներին հայտնաբերել են
Շամլուղ քաղաքի բնակիչը գնացել է Լալվար լեռ ու չի վերադարձել
քրեակատարողական հիմնարկ

ՀՀ–ում դատապարտյալներ են ազատ արձակվել առաջնագիծ մեկնելու համար

0
Դատախազությունից հայտնում են, որ խնդրի նրբությունը հաշվի առնելով` խիստ անհատական մոտեցում է ցուցաբերվում։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում ավելի քան 10 դատապարտյալ ազատ են արձակվել առաջնագիծ մեկնելու համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«12 դատապարտյալի խափանման միջոցը փոխվել է, ևս չորսն էլ վաղաժամկետ պայմանականով են ազատ արձակվել` ռազմաճակատ գնալու նկատառումով։ Խիստ անհատական մոտեցում է ցուցաբերվում` խնդրի նրբությունը հաշվի առնելով»,- ասաց նա։

ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունից էլ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ իսկապես մի շարք դատապարտյալներ դիմումներ են ներկայացրել առաջնագիծ մեկնելու համար, սակայն չնշեցին, թե քանի մարդ է նման դիմում ներկայացրել, և որ հոդվածներով են նրանք դատապարտված։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

0
թեգերը:
դատապարտյալ, Արցախ, Արցախյան պատերազմ, Հայաստան
Ըստ թեմայի
Ջախջախել են թշնամուն, ԱԹՍ խոցել, վիրավորներին մարտադաշտից դուրս բերել. նորօրյա հերոսները
«Մոտ 40 կմ անցնել եմ վիրավոր ոտքով». բռնցքամարտիկ Լեո Պապյանն ապաքինվում է
Կանանց վաշտում մայրեր էլ կան, եկել են իրենց երեխաների ապագայի համար պայքարելու. տեսանյութ
Հոգևորականների շրջանում նաև վիրավոր ու անհետ կորած կա. Տեր Վահրամ քահանա
Սպիտակ. արխիվային լուսանկար

Տուժածներ չկան. ինչ է եղել Սպիտակի հիվանդանոցում

170
(Թարմացված է 16:49 30.10.2020)
Համայնքապետարանից տեղեկացրեցին, որ անսարքությունն արդեն վերացված է, հիվանդներն անգամ չեն էլ իմացել խնդրի մասին։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Սպիտակի հիվանդանոցում պայթյուն չի եղել։  Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Սպիտակի համայնքապետարանի պատասխանատուն։

Հիշեցնենք՝ քիչ առաջ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնել էր, որ Սպիտակ բժշկական կենտրոնում թթվածնի մատակարարման համակարգն է պայթել:

«Հիվանդանոցում պայթյուն չի եղել, անսարքություն է եղել թթվածնի բալոնի ռեդուկտորի հետ կապված»,- նշեց համայնքապետարանի ներկայացուցիչը։

Իրենց ունեցած տեղեկություններով՝ ներսում գտնվող հիվանդներն անգամ չեն էլ զգացել կատարվածը։

«Տուժածներ, վախեցողներ չեն եղել»,- հավելեց կինը։ Նրա խոսքով՝ անսարքությունն արդեն վերացված է։

Ավելի ուշ ՀՀ ԱԻՆ–ը հաստատեց, որ Սպիտակի հիվանդանոցում վնասվել է թթվածնային բալոնի մատակարարման համակարգը։ Այլ գույքային վնասներ և տուժածներ չկան։

170
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, պայթյուն, հիվանդանոց, Սպիտակ