Համակարգչի դիմաց նստած երիտասարդ

Սկսել են գնահատել միտքը․ ինչպես է կորոնավիրուսն ազդել գովազդի շուկայի վրա

87
(Թարմացված է 16:01 19.08.2020)
Հովհաննես Մարգարյանը պատմում է` համավարակից հետո ինչ վիճակում է հայաստանյան գովազդային շուկան, ինչ խնդիրներ կան հիմա։

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik․ Հայաստանում գովազդի շուկան համավարակից հետո կամաց-կամաց վերականգնվում է և հունի մեջ ընկնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Doping» գործակալության կրեատիվ տնօրեն Հովհաննես Մարգարյանը։

Նրա խոսքով` մարտի սկզբին, երբ երկրում հայտնաբերվեցին վարակման առաջին դեպքերը, գովազդի շուկայում գործնականում ոչինչ չփոխվեց։ Սակայն արդեն ապրիլի կեսերին ընկերությունները գիտակցեցին, թե ինչ ֆինանսական խնդիրներ կարող են առաջանալ և սկսեցին կրճատել գովազդային ծախսերը։ Հասկանալով դա` գովազդային գործակալներն այլընտրանք գտան և սկսեցին առավել մատչելի կամ հեռավար տարբերակներ առաջարկել, և աշխատանքը կանգ չառավ։

Զբոսաշրջիկները COVID-19-ի թեստերը կհանձնեն ինքնամեկուսացման վայրերում

«Կային, իհարկե, ընկերություններ, որոնք խնայում էին գովազդի վրա, բայց նրանք, անկասկած, կորուստներ ունեցան, քանի որ այդ հարցում չի կարելի խնայել։ Սակայն արդեն հուլիսի կեսերից գովազդային շուկան սկսեց վերականգնվել, և հիմա արդեն տպավորությունն այնպիսին է, որ կորոնավիրուսը չի էլ եղել և ոչինչ չի փոխվել, հակառակը՝ հաճախորդների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նույնիսկ ավելացել է»,-ասաց Մարգարյանը։

Նրա խոսքով՝ գովազդի գները չեն ընկել, ինչպես մի շարք այլ ոլորտներում։ Ավելին՝ տարեցտարի աճում են և, նրա համոզմամբ, շարունակելու են աճել մինչև այն պահը, երբ արհեստական ինտելեկտը ի վիճակի կլինի փոխարինել կրեատիվ ստեղծագործողներին։ Բացի այդ, սկսել են ի հայտ գալ նոր պատվիրատուներ՝ ի դեմս ստարտափերների, որոնք գերադասում են առավել բյուջետային տարբերակները։ Բայց ստարտափների հետ աշխատելն ավելի հեշտ ու ավելի հետաքրքիր է, քանի որ նրանք բաց են նորությունների առաջ և թույլ են տալիս կյանքի կոչել ամենահամարձակ գաղափարները։

«Կամաց-կամաց գալիս են այն ժամանակները, երբ գաղափարը սկսում են գնահատել, թեև ընդամենը 10 տարի դժվար էր պատվիրատուին բացատրել, որ տեխնիկական աշխատանքից բացի, պետք է վճարել նաև գաղափարի համար»,-նշեց նա։

Մարգարյանն ընդգծեց, որ գովազդային շուկան աստիճանաբար զարգանում է, նոր ընկերություններ են ի հայտ գալիս, և մրցակցությունն աճում է, սակայն արդիական է մնում կադրերի խնդիրը։ Այդ հարցը լուծելու համար Մարգարյանն ու նրա գործընկերները կրեատիվ ճանապարհ են գտել` գնացել են բուհերում դասավանդելու և ուսանողների միջից ապագա աշխատակիցներ ընտրելու։

Նշենք, որ մարտի 12-ից Հայաստանում արտակարգ դրության ռեժիմ է գործում, որը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 11-ը։ Ավելի քան երեք ամիս շարունակ տնտեսական գործունեությունը դադարեցվել էր, ընկերությունները կա՛մ հեռավար էին աշխատում, կա՛մ բոլորովին չէին աշխատում։ Սակայն սահմանափակումների հիմնական մասն արդեն վերացված է, վարակակիրների թիվն աստիճանաբար նվազում է։

Կորոնավիրուսի ժամանակ կյանք կա և նույնիսկ`ավելի լավ. Հայաստանում սկսել են ավելի լա՞վ ապրել

87
թեգերը:
Հովհաննես Մարգարյան, գովազդ, կորոնավիրուս, Հայաստան
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի հետևանքները մեղմելու ծրագրերով 144 մլրդ դրամ է տրամադրվել
Հայաստանը համավարակի պատճառով զրկվել է միլիոններից. թվերն ավելի քան խոսուն են
Համերգները կթույլատրվեն, հաղորդավարները որոշ դեպքերում դիմակ չեն դնի․ պարետի նոր որոշումը
ՀԱՊԿ ուժեր. արխիվային լուսանկար

Խոսքը ՀԱՊԿ-ի մասին չէ. Հայաստանն աջակցության համար Ռուսաստանին է դիմել․ Տողանյան

54
(Թարմացված է 14:08 31.10.2020)
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ՀԱՊԿ-ի մասնակցության անհրաժեշտության հարցը քննարկվում է պատերազմի սկզբից։ Երևանն ավելի վաղ ասել էր, որ դեռ չի դիմել ՀԱՊԿ-ին։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Երևանն անվտանգության գծով խորհրդատվությունների է դիմել ՌԴ-ին երկկողմանի համաձայնագրերի շրջանակում. խոսքը ՀԱՊԿ-ի մասին չէ։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։

Ավելի վաղ նա չէր բացառել, որ խորհրդատվությունների ժամանակ կքննարկվի Ռուսաստանի կողմից Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու հարցը։

«Խոսքը ՌԴ նախագահին դիմելու մասին է՝ հղում անելով մեր երկկողմանի պայմանագրին», - ասել է դեսպանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Երևանի դիմումն առնչություն ունի ՀԱՊԿ-ի հետ, թե՞ խոսքը երկկողմանի ձևաչափի մասին է։

ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նույնպես ավելի վաղ մեկնաբանել էր ՀԱՊԿ-ին Երևանի դիմելու հարցը։

«ՀԱՊԿ-ին դիմելու համար Հայաստանը պետք է ագրեսիայի ենթարկվի։ Այժմ վաղ է գնահատել Ադրբեջանի գործողությունները որպես այդպիսին։ Եթե ագրեսիա լինի, սկզբում կդիմենք ՄԱԿ-ին՝ ագրեսիայի փաստն ու ինքնապաշտպանությունն արձանագրելու համար։ Կդիմենք նաև ՀԱՊԿ։ Ամեն ինչ կարգավորված է՝ ՀԱՊԿ-ը կհայտնի ՄԱԿ-ին արդեն հավաքական ինքնապաշտպանության մասին», - ասել էր Քոչարյանը։

Հիշեցնենք` հաշվի առնելով մարտական գործողությունների` Հայաստանի սահմանին մոտենալը, ՀՀ տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը, այսօր` հոկտեմբերի 31–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակով դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` սկսելու անհապաղ խորհրդակցություններ, դրանց միջոցով սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանը կարող է հատկացնել Հայաստանին իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի պայմանագիրը։

Ռուսաստանի ԱԳՆ–ն ի պատասխան հայտնել էր, որ համաձայն ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքված համաձայնագրի՝ Ռուսաստանն անհրաժեշտ օգնություն կցուցաբերի, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես ՀՀ տարածք։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ իր հերթին հայտնել էր, որ անվտանգության խորհրդատվություն ստանալու համար Հայաստանի՝ Ռուսաստանին դիմելու հետ կապված բոլոր մանրամասները` այդ թվում կոնկրետ ձևաչափերը, լրացուցիչ են քննարկվելու։

54
թեգերը:
Վարդան Տողանյան, Ռուսաստան, Պատերազմ, Հայաստան, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ)
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Ինչո՞ւ Հայաստանը ՀԱՊԿ–ին չի դիմում. պարզաբանում է ՀՀ ԱԳ փոխնախարարը
«Դաշնակիցներին տեղեկացնում ենք». Զոհրաբ Մնացականյանը` ՀԱՊԿ-ին ներգրավելու մասին
Քանի դեռ հակամարտությունը Ղարաբաղում է, ՀԱՊԿ-ի օգնության մասին խոսելը կոռեկտ չէ. ՌԴ ԱԳՆ
Զորահավաք. արխիվային լուսանկար

Զորահավաքի ենթակա անձի մոտ կորոնավիրուսի առկայության հավանականությունը վերստուգվելու է

43
(Թարմացված է 13:53 31.10.2020)
Առողջապահության փոխնախարարը կորոնավիրուսային հիվանդության նմուշառում և լաբորատոր թեստավորում իրականացնող կազմակերպություններին հորդորում է զերծ մնալ իրավախախտ գործունեությունից:

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը տեղեկացնում է, որ զորահավաքի ենթակա անձի մոտ կորոնավիրուսային հիվանդության դրական պատասխանի դեպքում մեծ հավանականությամբ վերստուգվելու է։

«Վերստուգվելու է թե՛ անձի նմուշին համապատասխանությունը և թե՛ նմուշի ՊՇՌ թեստավորման պատասխանի իսկությունը»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Սմբատյանը։

Նա հորդորել է կորոնավիրուսային հիվանդության նմուշառում և լաբորատոր թեստավորում իրականացնող կազմակերպություններին, համապատասխան ստորաբաժանումներին զերծ մնալ իրավախախտ գործունեությունից:

Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ զորահավաքի ենթակա քաղաքացու հայրը դիմել է բժշկական կենտրոններից մեկն և հորդորել լաբորատորիայի աշխատակիցներին կեղծ եզրակացություն կազմել, որ իր որդին վարակվել է կորոնավիրուսով:

Դրա համար կազմվել են լաբորատոր թեստերի եզրակացություններ՝ ուրիշի անալիզների հիման վրա։ Հարուցվել է քրեական գործ, ձերբակալվել է զորահավաքի ենթակա քաղաքացին և բժշկական կենտրոնի աշխատակիցները:

Զինծառայողին զորահավաքից ազատելու համար Covid-19-ի կեղծ եզրակացություն են տվել. տեսանյութ

43
թեգերը:
Պատերազմ, թեստ, կորոնավիրուս, զորահավաք
Ըստ թեմայի
Արցախում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել
Հանրապետության հրապարակում զորահավաք է, ազատամարտիկները հավաքվում են. տեսանյութ
ՀՀ կառավարությունն առաջարկում է փոխել Հայաստանում հաստատված զորահավաքային պլանը

«Բառերը քիչ են, որ նկարագրեմ». ռազմաճակատից եկած հոր ու նորածին դստեր 1–ին հանդիպումը

0
(Թարմացված է 14:24 31.10.2020)
Նորածնի մայրիկն ասում է` լավ կլիներ, որ Արցախում ծնվեր իր աղջիկը, բայց վստահ է` շուտով այնտեղ են վերադառնալու։

Ռազմաճակատում գտնվող տղամարդն անակնկալ է արել կնոջը, որն այս օրերին երեխա է ունեցել, ու նորածնի դուրսգրմանը եկել է Երևան։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով ռազմաճակտից վերադարձած հոր ու նորածնի առաջին հանդիպումը

Նորածնի հայրն էլ պատերազմի սերնդից է, բայց ասում է, որ ամեն ինչ անելու է գալիք սերնդի համար խաղաղ ապագա ապահովելու համար։

«Ծնվել եմ 1993-ին` պատերազմական տարիներին, և չեմ ցանկանա, որ մեր երեխաները նույնը տեսնեն։ Իմ հրաշք բալիկը ծնվել է... Բառերը քիչ են, որ նկարագրեմ, թե ինչ եմ հիմա զգում»,–ասում է նորածին աղջնակի հայրը։

Նորածնի մայրիկն էլ նշում է, որ հույս էր փայփայում, որ ամուսինն այս օրն իր կողքին կլինի, ինչն էլ եղավ։ Նա ասում է` լավ կլիներ, որ Արցախում ծնվեր իր բալիկը, բայց վստահ է` շուտով այնտեղ են վերադառնալու։

Երեխայի հայրը, ի դեպ, նորից առաջնագիծ է մեկնելու։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 44 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

0
թեգերը:
դուստր, նորածին, Պատերազմ, զինծառայող
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
«Մեր խփածը «տոչնի» գնում ա». նոր տեսանյութ առաջնագծից
Առաջնագծից ուղիղ եկեղեցի. Ադրբեջանի սանձազերծած պատերազմին ի պատասխան հարսանիք ենք անում
Հայոց պետականության պաշտպանները. առյուծ տղաների պայծառ լուսանկարներն առաջնագծից