Սմբատ Գոգյան

ՀՊՏՀ ռեկտորի գիտական կոչման թնջուկը մեծանում է. Գոգյանը համաձայն չէ ԿԳՄՍՆ–ի որոշման հետ

119
(Թարմացված է 17:49 17.08.2020)
ԲՈԿ-ը գիտական աստիճանից կզրկեր նաև Ռուբեն Հայրապետյանին, եթե դրա ժամանակն ունենար։ Դա անելու ժամանակն ուներ ԿԳՄՍՆ-ն, բայց չարեց։

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի - Sputnik. Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանը համաձայն չէ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայացրած որոշման հետ։

ԿԳՄՍՆ-ն կեսօրին տեղեկություն տարածեց, որ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի՝ նախարարություն ներկայացրած վարչական բողոքների քննությունն ավարտված է, Գալոյանը պահպանում է տնտեսագիտության դոկտորի գիտական կոչումը։ Մինչդեռ հուլիսի 17-ին` այն նույն օրը, երբ Գալոյանն ընտրվել էր ՀՊՏՀ ռեկտոր, ԲՈԿ-ը որոշել էր անվավեր ճանաչել նրա` տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը: Հիմնավորումը Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսության մեջ տեղ գտած գրագողության փաստերն էին։

Գոգյանը Facebook–ի ուղիղ եթերում հայտնեց, որ արդեն տևական ժամանակ է` իր հասցեին մեղադրանքներ են հնչում, թե ինքը խտրական վերաբերմունք է ցուցաբերել` ինչո՞ւ է Դիանա Գալոյանը զրկվում գիտական կոչումից, իսկ ՀՊՏՀ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը՝ ոչ։ (Հայրապետյանի անվան շուրջ ամիսներ առաջ նմանօրինակ սկանդալ էր հասունացել։ Նրան մեղադրում էին դոկտորական ատենախոսությունում գրագողություն կատարելու մեջ, և նա 2019 թվականի օգոստոսին թողեց պաշտոնը):

Նույն իրավիճակում տարբեր լուծումներ. Հայրապետյանը ԿԳՄՍ-ին մեղադրում է հովանավորչության մեջ

Գոգյանի խոսքով՝ ԲՈԿ-ը գիտական աստիճանից կզրկեր նաև Ռուբեն Հայրապետյանին, եթե դրա ժամանակն ունենար։ Դա անելու ժամանակն ուներ ԿԳՄՍՆ-ն, բայց չարեց։

ԲՈԿ նախագահը մանրամասնեց` այն, որ Հայրապետյանի ատենախոսության մեջ խնդիրներ կան, հանձնաժողովը նախորդ տարվա օգոստոսի 23-ին է արձանագրել։ Ո՞ր կառույցն իրավասություն ունի զրկելու դոկտորին գիտական աստիճանից. այս հարցի պատասխանը ստանալու համար դեկտեմբերին գրություն է ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարություն։ Դեկտեմբերի 26-ին պատասխան է եկել, որ ԿԳՄՍՆ-ն` որպես ԲՈԿ վերադաս կառույց, իրավասու է վարչական վարույթ հարուցել, ուսումնասիրել հարցն ու որոշում կայացնել։

Որոշ ժամանակ անց ևս մեկ հարցում է ուղարկվել Արդարադատության նախարարության` արդյոք ԲՈԿ-ը կարո՞ղ է չեղյալ համարել ԲՈԿ-ի կայացրած որոշումները։ Գոգյանի խոսքով՝ ԿԳՄՍՆ-ն գրության պատասխանը ստացել է փետրվարի 10-ին, իսկ իրենց պատասխանը փոխանցվել է փետրվարի 19-ին։ Պարզվել է՝ այո, ԲՈԿ-ն իրավասու է դա անել։

Գրությունը ստանալուց անմիջապես հետո ԲՈԿ-ում ուսումնասիրել են «Վարչարարության մասին» օրենքն ու պարզել, որ խախտումն արձանագրելուց հետո առավելագույնը վեց ամսվա ընթացքում վարչական մարմինն իրավունք ունի վարույթ հարուցելու, խնդիրն ուսումնասիրելու և որոշում կայացնելու։

«Դա փետրվարի 19-ն էր՝ հինգշաբթի, մենք ունեինք ընդամենը երկու աշխատանքային օր այդ ամենն անելու համար մինչև վեցամսյա ժամկետի լրանալը, ինչը, բնականաբար, մենք չէին կարող հասցնել»,- ասաց Գոգյանն ու հիշեցրեց, որ Ռուբեն Հայրապետյանի ատենախոսության խնդիրներն արձանագրվել էին օգոստոսի 23-ին, հետևաբար վեցամսյա ժամկետը լրանում էր փետրվարի 23-ին։

Գոգյանի խոսքով՝ ինքը դեռ փետրվարի 26-ին գրություն էր ուղարկել նախարարություն՝ խնդրելով պատասխանատու անձանց հետ հանդիպում կազմակերպել, գրությունը մակագրվել էր փոխնախարար Գրիշա Թամրազյանին, առայսօր հանդիպումը ո՛չ մերժվել է, ո՛չ իրականացվել։ «Եթե գրությանն ընթացք տրվեր, մարտ-ապրիլ ամիսներին կարելի էր ամեն ինչ կազմակերպել և սկսել գիտական աստիճաններից զրկելու գործընթացը»,– ասաց Գոգյանը։

Քանի որ սպասված հանդիպումն այդպես էլ չի կայացել, ԲՈԿ-ը ստիպված է եղել կենտրոնանալ այդ պահին առկա ակտիվ դեպքի վրա, որը, ըստ Գոգյանի, Դիանա Գալոյանի ատենախոսության հարցն էր։

ԿԳՄՍՆ կայացրած որոշումը Սմբատ Գոգյանը՝ որպես ԲՈԿ նախագահ, չի ընդունում. ասում է՝ որոշումը հնարավոր է վիճարկել դատական կարգով, փորձում են կառավարության միջոցով էլ բողոքարկել։

«Մենք առաջնորդվել ենք ճիշտ աշխատելու սկզբունքով, կայացրել ենք ճիշտ որոշումներ, հիմա, ինչպես ասում են, կացինը նախարարության ձեռքն է, նա կարող է ցանկացած որոշում ցանկացած իրավական մեկնաբանությամբ հաստատել կամ մերժել»,- նշեց Գոգյանը։

ԲՈԿ նախագահը մի կարևոր փաստ էլ նշեց՝ տիկին Դիանա Գալոյանն իր դոկտորական ատենախոսության հետ կապված ոչ մի բովանդակային առարկություն չի ունեցել։

119
թեգերը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Սմբատ Գոգյան
Լամպ

Մի քանի ժամ շարունակ լույս չի լինի Կոտայքի և Տավուշի որոշ հատվածներում

40
(Թարմացված է 09:03 20.10.2020)
Հանրապետության տարածքում հոսանքազրկումներն արվում են պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Կոտայքի մարզում՝

10։00-13։00 Արզնի համայնք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Գեղի համայնքի Կոյողի թաղամաս,

10։00-16։30 Եղվարդ համայնքի՝ Շահումյան, Սպանդարյան, Գայի, Խանջյան, Սայաթ-Նովա, Զաքարյան, փողոցներ, Սաֆարյան, Չարենցի, Կոմիտասի, Աբովյան, Իսահակյան Շիրակի փողոցներ մասնակի, Կալեր, Բոլոր հողեր թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս մասնակի,

11։00-17։00 Կապուտան, Գեղաշեն, Կամարիս, Պտղնի գյուղեր մասնակի,

Տավուշի մարզում՝

11:00-13:00 Դիլիջան քաղաքի Ներքին Գոշ և Հովք գյուղեր:

40
թեգերը:
էլեկտրաէներգիա, Լույս, Հայաստան, Տավուշ, Կոտայք
Ըստ թեմայի
Հայկական ատոմակայանի՝ 2020 թվականի վերանորոգումն ավարտված է․ ինչ է սպասվում հաջորդիվ
ԱԷԿ–ի շահագործման ժամկետը կերկարաձգվի. Պետրոսյանը խոսել է արածի և առաջիկա անելիքների մասին
ԱԷԿ–ում հայտնված կոնյակն ու նոր տնօրենի վերաբերմունքը․ ինչ են պատմում Մարտիրոսյանի մասին
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

Պատերազմի սարսափները. ինչպես են հոգեբաններն աշխատում վիրավոր զինծառայողների հետ

143
(Թարմացված է 11:34 19.10.2020)
Զինվորական հոսպիտալներում աշխատող հոգեբանների մեթոդները երբեմն անհասկանալի են զինվորականների հարազատների և նույնիսկ բժիշկների համար։ Sputnik Արմենիան փորձել է մանրամասներ պարզել։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Զինվորական հոսպիտալներում վիրավոր զինծառայողներին ոչ միայն ոտքի են կանգնեցնում, այլև հոգեբանական աջակցություն ցուցաբերում։ Հոգեբանական գիտությունների դոկտոր, Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի և Հայ–Ռուսական համալսարանի պրոֆեսոր Մելս Մկրտումյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց հոգեբանների աշխատանքի մասին։

«Ժամը 11-ից 15-ը հոգեբաններին ժամանակ է տրվում վիրավոր զինծառայողների հետ աշխատելու համար։ Իհարկե, կատարյալ կլիներ, եթե ամբողջ աշխատանքն իրականացվեր անհատական հիվանդասենյակում, և խորհրդատվության մեկ ժամվա ընթացքում ոչ ոք չխանգարեր հոգեբանին ու զինվորականին։ Բայց այդ տարբերակը հիմա հնարավոր չէ։ Հաճախ բժիշկներն ընդհատում են մեր աշխատանքը, որովհետև պիտի հետազոտեն վիրավորին։ Հետո մեկ հիվանդասենյակում մի քանի զինվորական է պառկած, ստիպված շշուկով ենք զրուցում», – պատմում է պրոֆեսորը։

Գրավել են հակառակորդի դիրքը, ականապատել ու դուրս եկել. մի շարք զինծառայողներ կպարգևատրվեն

Հոգեբանի գլխավոր խնդիրն է ստիպել զինծառայողին, որ հիշի ու վերապրի պատերազմի բոլոր ամենասուր պահերը։ Ռազմական տեխնիկայի, պայթյունների ձայները, մարտական ընկերոջ մահը, մշտական աղմուկը` զինվորականն ամեն ինչ պետք է նորից վերապրի, որպեսզի կարողանա հոգեբանորեն ազատվել սթրեսից։ Հոգեբանների նման մեթոդները երբեմն անհասկանալի են զինվորական հոսպիտալներում գտնվող զինվորականների հարազատների ու բժիշկների համար։

«Երբ ծնողները կամ բժիշկները տեսնում են, որ զինվորականն արտասվում է կամ լսում հարցերս, նրանք նույնիսկ կարող են «հարձակվել». «Ինչպե՞ս եք համարձակվում ստիպել, որ նա վերհիշի այդ ամենը»։ Բայց շատ կարևոր է, որ նա վերհիշի «այդ ամենը», վերապրի ու կարողանա ձերբազատվել դրանից։ Վիրաբույժներն այսպիսի մի խոսք ունեն` ես ցավեցնում եմ, որ բուժեմ։ Նույնը վերաբերում է նաև հոգեբանի աշխատանքին», – ասում է Մկրտումյանը։

Բայց զինվորականին այդքան էլ հեշտ չէ հասցնել մի վիճակի, որ նա արտասվի։ Համընդհանուր ընդունված նորմերի պատճառով տղամարդիկ իրենց զգացմունքները, հույզերը սովորաբար չեն արտահայտում։ Արհեստավարժ հոգեբանը պետք է օգնի, որ տղամարդը մոռանա այդ բարդույթները, ազատ զգա և արտահայտվի։

«Նրանց պատմածներում ոչ միայն պատերազմի դրվագներ են հայտնվում, այլև սեփական կյանքի համար վախի զգացում, մեղքի զգացում ընկերոջ մահվան, ծնողներին ամեն ինչ չասելու համար։ Չարտահայտված հույզերը շատ են։ Մեղքի զգացումն առավել հաճախ է հանդիպում. նա պառկած է անվտանգ հոսպիտալում, իսկ ընկերները կռվում են առաջնագծում։ Կամ ավելին` ինքը ողջ է մնացել, իսկ ընկերները զոհվել են։ Հենց այդ պատճառով են շատերն ուզում արագ վերադառնալ ռազմաճակատ», – ասում է հոգեբանը։

Մելս Մկրտումյանը վիրավոր զինծառայողների հետ աշխատել է նաև հեռավոր 90-ականներին։ Ասում է, որ հոգեբանական վիճակի հսկայական տարբերություն կա։

«Եթե 90-ականներին զինվորականները հիմնականում հրազենային վնասվածքներ ունեին, այսօր վնասվածքները բեկորային են ու ավելի մասշտաբային` ամբողջ մարմնով մեկ։ Այդպես էլ հոգեբանական վիճակն է այլ։ Այս պատերազմում շատ են 18, 20 տարեկան տղաները, որոնց համար պատերազմը կյանքի առաջին մեծ փորձն է։ Նրանք շատ ծանր են դա տանում։ Որոշ զինվորականներ նույնիսկ հիշողությունն են կորցնում, «արգելափակում» են իրադարձությունները։ Բայց դա ժամանակավոր է։ Հոգեբանի գրագետ աշխատանքի դեպքում դա անցնում է», – ասում է Մկրտումյանը։

Նշենք, որ 200 հոգեբաններից և կամավոր հոգեբույժներից բաղկացած խումբը շտապ հոգեբանական օգնություն է տրամադրում ոչ միայն մարտական գործողությունների մասնակիցներին, նրանց ընտանիքներին, այլև մյուս տուժածներին։ Նրանց մասնագիտական պատրաստությամբ զբաղվում են Հայաստանի մի քանի համալսարաններ և կենտրոններ, այդ թվում` Հայ–Ռուսական (Սլավոնական) համալսարանը։

«Վրեժ ունեմ լուծելու». զինհաշմանդամ դարձած Արկադի Անդրեասյանը կամավոր մեկնել է առաջնագիծ

143
թեգերը:
հոգեբան, Վիրավոր, զինծառայող, Ադրբեջան, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Ոչնչացված ադրբեջանցի գնդապետ, առգրավված կարևոր փաստաթղթեր. մերօրյա հերոսները կպարգևատրվեն
Պատերազմի իսկական աստվածները. ճանաչենք մեր հերոսներին
Արցախյան մարտերում հերոսացած զինծառայողները
Հերոսական դրվագ. ովքե՞ր են հոկտեմբերի 18-ին մի քանի կիլոմետր հետ շպրտել հակառակորդին
ԱԹՍ Bayraktar. արխիվային լուսանկար

Հայկական զինուժը թուրքական ԱԹՍ է խոցել. տեսանյութ

0
(Թարմացված է 09:54 20.10.2020)
Ըստ մասնագետների՝ այն կարող է նաև թուրքական արտադրության այնպիսի ԱԹՍ լինել, որի առկայության մասին Ադրբեջանի ԶՈւ-ում տեղեկություններ բաց աղբյուրներում չկան։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Հայկական զինված ուժերը թուրքական արտադրության ԱԹՍ են խոցել։ Տեղեկությունը հայտնում է razm.info կայքը։ Ըստ մասնագետների՝ Արցախի պաշտպանության բանակի հրապարակած տեսանյութի կադրերից մեկում երևում է կանադական արտադրության CMX 15D օպտիկա։

«Այն կա թուրքական արտադրության հարվածային Bayraktar TB2 ԱԹՍ-ների վրա, ինչը նշանակում է, որ հայկական կողմն առնվազն մեկ Bayraktar է խոցել»,- հաղորդում է կայքը:

Ավելի ուշը մասնագետները հավելել են, որ նույն այդ օպտիկայով զինված են նաև թուրքական արտադրության մեկ այլ` Anka ԱԹՍ-ները, հետևաբար չի կարելի բացառել նաև դրա խոցումը։

«Թեպետ Ադրբեջանի զինված ուժերում դրանց առկայության մասին տեղեկություն որևէ բաց աղբյուրում մինչ այս չի հանդիպել»,- հավելում են մասնագետները։

Ավելի վաղ Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հայտարարել էր, որ դադարեցվում է Թուրքիային ռազմական սարքավորումների մատակարարումը:

Հիշեցնենք՝ Կանադայի հայ համայնքը բողոքի ալիք էր բարձրացրել, որ Արցախում կիրառվող թուրքական ԱԹՍ–ների սենսորները կանադական արտադրության են։ Դրանից հետո Կանադայի արտաքին գործերի նախարարը հանձնարարել էր հետաքննել, թե արդյոք Արցախի դեմ կիրառվող անօդաչու թռչող սարքերում կանադական տեխնիկա է կիրառվում, սակայն շարունակվող հետաքննությանը զուգահեռ որոշում էր կայացվել կասեցնել Թուրքիա արտահանման համապատասխան թույլտվությունները։

Հոկտեմբերի 3-ին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել էր, որ Կանադան պետք է պարզի, թե ինչպես են Թուրքիային մատակարարված ռազմական սարքավորումները հայտնվել Ադրբեջանում: Փորձագետները ուսումնասիրել էին Ադրբեջանի օդուժի տարածած տեսանյութերը և եզրակացրել, որ կիրառվող անօդաչու թռչող սարքերը համալրված են եղել թիրախավորման և նկարահանման համակարգերով, որոնք արտադրում է Կանադայում տեղակայված L3Harris Technologies ընկերության մասնաճյուղը:

Նշենք, որ Կանադայի Ներմուծման և արտահանման թույլտվության ակտը արգելում է զենք-զինամթերքի վաճառքը, եթե այն կարող է օգտագործվել միջազգային մարդասիրական կանոնների կամ մարդու իրավունքների ոտնահարման համար:

0
թեգերը:
անօդաչու թռչող սարք, Ադրբեջան, Թուրքիա
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Արցախի բնակչությանը ցեղասպանության են ենթարկում ԱԹՍ–ների միջոցով. գերմանացի պատգամավոր
ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Գեղարքունիքի մարզի երկու դպրոցներ են վնասվել
Վարդենիսում Ադրբեջանի ԱԹՍ–ի հարվածից տուժած 14-ամյա տղայի վիճակն արդեն կայուն է. լուսանկար