Պաշտպանության նախարարություն

ՀՀ ՊՆ–ն հերքում է հայկական անօդաչու սարք խոցելու լուրը

645
(Թարմացված է 22:34 15.08.2020)
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը մեկնաբանել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության տարածած տեղեկությունը։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է տեղեկությունը, թե ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի ԶՈւ անօդաչու թռչող սարք են խոցել: 

«Իրականությանը չի համապատասխանում, եթե խոցեն, խոստանում ենք չհերքել», - Sputnik Արմենիային ասաց ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ ադրբեջանական զինուժն այսօր հայ-ադրբեջանական պետական սահմանին Թովուզի ուղղությամբ Հայաստանի զինված ուժերի անօդաչու թռչող սարք է ոչնչացրել։

 

645
թեգերը:
անօդաչու թռչող սարք, Ադրբեջան, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Հայաստան
Ըստ թեմայի
Ադրբեջանը հայկական անօդաչու չի խոցել. ՊՆ–ն հերքում է
Արցախում լուսադեմին ադրբեջանական ORBITER-3 տիպի անօդաչու թռչող սարք են խոցել. լուսանկարներ
Արտակ Դավթյանը հանդիպել է անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերությունների ղեկավարների հետ
Օգտատերը կեղծ տեղեկություն է կարդում

Ադրբեջանցիները հայ գերիների սոցցանցային էջերից նյութեր են տարածում. ՄԻՊ–ը ապացույցներ ունի

142
(Թարմացված է 21:03 24.10.2020)
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած ապացույցները վկայում են, որ սոցիալական ցանցերի այդ էջերը կամ օգտահաշվիներն ակտիվացվում են ադրբեջանական IP (Internet Protocol) տիրույթից:

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ձեռք է բերել և հրապարակել օբյեկտիվ բնույթի ապացույցներ այն մասին, որ ադրբեջանցիներն ապօրինաբար տիրանում են սոցիալական ցանցերի հայկական օգտահաշիվների գաղտնաբառերին ու սկսում են կառավարել այդ էջերը: ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գրառում է արել Facebook-ի իր էջում։

«Այս պահին հրապարակում եմ ընդամենը մի քանի ապացույց: Այս պահի մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խոսքը գերեվարված կամ այլ կերպ Ադրբեջանում հայտնված մեր հայրենակիցների մասին է:Այս և մյուս բոլոր նյութերը փաստագրված են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կողմից՝ միջազգային մարմիններին ըստ իրավասության ուղարկելու նպատակով»,–գրել է Թաթոյանը:

Նրա խոսքով`ապացույցները վկայում են, որ սոցիալական ցանցերի այդ էջերը կամ օգտահաշվիներն ակտիվացվում են ադրբեջանական IP (Internet Protocol) տիրույթից:

Նշենք, որ հայկական օգտատերերի նշված էջերից տարածվում է ատելություն: Տարածվում են նաև Հայաստանում և Արցախում հասարակական ու քաղաքական ներքին թշնամանք հրահրող, հասարակությունում լարվածություն, խուճապ ու տագնապ առաջացնող նյութեր:

Ադրբեջանն ունի բազմաթիվ զոհեր ու չի ցանկանում, որ այդ զոհերը հասնեն իրենց ընտանիքներին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունը վեր է հանել դեպքեր, երբ այդ նյութերն արժանանում են հայկական օգտահաշիվների արձագանքի՝ ակնհայտորեն չիմանալով, որ էջը կառավարվում է Ադրբեջանից:

Թաթոյանը հորդորում է բացառիկ զգուշություն ցուցաբերել սոցիալական ցանցերով տարածվող նյութերից օգտվելիս կամ դրանք տարածելիս:

Ադրբեջանցի ռազմագերու վիրահատությունը բարեհաջող է անցել. Շուշան Ստեփանյան

142
թեգերը:
Արման Թաթոյան, գերի, Հայաստան
Ըստ թեմայի
Ռազմագերիներին ստիպողաբար խոսեցնելը թշնամու անզորության հստակ ցուցիչն է. Հովհաննիսյան
Արտակ Բեգլարյանը մի քանի խնդրանքով դիմել է հայրենակիցներին
Ադրբեջանցի ռազմագերին պատմում է` ինչպես են իրեն վիրավոր թողել ռազմի դաշտում ու փախել
Նորածին

«Լոխ լյավա, տարալընք». «Շենգավիթ» ԲԿ–ում արդեն 15 արցախցի փոքրիկ է ծնվել

60
(Թարմացված է 19:41 24.10.2020)
Փոքրիկներն արցախցի են, ծնվել են Երևանում, բայց անպայման վերադառնալու են հայրենի տուն։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. Պատերազմի առաջին օրերից մինչ օրս «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 15 արցախցի փոքրիկ է ծնվել։ Տեղեկությունը հայտնում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը` Facebook-ի իր էջում հրապարակելով փոքրիկ արցախցիների լուսանկարները։

Երևանում ծնվել է արցախցի Միրզոյանների ընտանիքի 7-րդ երեխան. լուսանկար

«Նրանք բոլորը արցախցի են, բայց ծնվել են Երևանում՝ տուն վերադառնալու ակնկալիքով։ Թիկունքը ամուր է՝ «լոխ լյավա, տարալընք»»,–գրված է լուսանկարներին կից։

Հայաստանում արցախցի ևս մի տղա է ծնվել. փոքրիկի հայրը հիմա առաջնագծում է

Փոքրիկները հիացրել են օգտատերերին, նրանք ակտիվ տարածում են նորածինների լուսանկարները։

«Աստված պահապան լինի այս հրաշք բալիկներին։ Մեկը մեկից սիրուն եմ։ Հրաշք ձագուկներ»,–գրել են էջի հետևորդները։

Կյանքն է պատասխանը. Երևանում արցախցի գեղեցկուհի է ծնվել. լուսանկար

60
թեգերը:
նորածին, երեխա, Արցախ
Ըստ թեմայի
Կարևոր է, որ երեխաները չկորցնեն իրենց ժպիտը. Արցախի ՄԻՊ–ը պայծառ լուսանկար է հրապարակել
Հղիության 38-րդ շաբաթում Ստեփանակերտից մեքենան վարելով 3 երեխաների հետ եկել է Երևան
«Պիտի ապրենք...». Հենրիխ Մխիթարյանն արցախցի երեխաների ձայնը փոխանցել է աշխարհին. տեսանյութ