00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մանուկյանին` 9 տարի, Բարսեղյանին` ցմահ. ի՞նչ որոշում կկայացվի «Սասնա ծռերի» գործով

© Photo : Vahram Baghdasaryan / PHOTOLUREСудебное заседание группировки "Сасна Црер". Павел Манукян
Судебное заседание группировки Сасна Црер. Павел Манукян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Սասնա ծռերի» գործով դատախազները հերթական նիստի ժամանակ մեղադրական ճառով հանդես եկան` ներկայացնելով, թե ամբաստանյալներից յուրաքանչյուրին քանի տարվա ազատազրկում են առաջարկում։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. «Սասնա ծռերի» գործով դատական նիստին գործով դատախազները միջնորդություն ներկայացրին գործով ամբաստանյալների կալանավորման ժամկետների առնչությամբ։

Նիստն ընթանում էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ Մեսրոպ Մակյանի նախագահությամբ։

Մասնավորապես, դատարանին առաջարկեցին գործով ամբաստանյալ Պավել Մանուկյանին ազատազրկել 9 տարի ժամկետով, իսկ Վարուժան Ավետիսյանին` 8 տարի 9 ամիս ժամկետով։

Члены партии Сасна Црер перед зданием Парламента - Sputnik Արմենիա
«Սասնա ծռերն» ընդդիմություն է դառնում. ումից պետք է զգուշանա Նիկոլ Փաշինյանը

Դատախազն առաջարկեց Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` անձի մահվան հիմքով, իսկ ամբաստանյալ Էդվարդ Գրիգորյանին ազատազրկել 8 տարի 6 ամիս ժամկետով։ Ինչ վերաբերում է գործով ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանին, ապա առաջարկեցին նրան էլ ազատազրկել 8 տարի 6 ամիս ժամկետով։

Գագիկ Եղիազարյանի համար դատախազը պահանջեց 8 տարի 9 ամիս, Սեդրակ Նազարյանին` 9 տարի, Մխիթար Ավետիսյանին` 8 տարի 9 ամիս, Արմեն Բիլյանին 21 տարի ժամկետներով ազատազրկել, իսկ Սմբատ Բարսեղյանին ցմահ ազատազրկման դատապարտել։

«Սասնա Ծռերի» գործով տուժողների իրավահաջորդները դատարանից ժամանակ խնդրեցին մեղադրական ճառով հանդես գալու համար։ Դատարանը որոշեց տուժողների իրավահաջորդների միջնորդությունը բավարարել. հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 19-ին, ժամը 11-ին։

Վարչապետն ու «Սասնա ծռերը» հանդիպել են. հայտնի է` ինչի մասին են խոսել

Հիշեցնենք, որ 2016թ-ի հուլիսի 17-ի վաղ առավոտյան «Սասնա ծռեր» խմբի անդամները բեռնատար ավտոմեքենայով ջարդել էին ոստիկանական ՊՊԾ գնդի մուտքի դարպասները, ներս մտել գնդի տարածք ու գրավել այն։ Խումբը պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականն ու քաղբանտարկյալների ազատ արձակումը։

«Ես ընկերներ եմ կորցրել». Օսիպյանը ցուցմունք տվեց «Սասնա ծռերի» գործով

14 օր տևած պաշարումից և մարդկային մի քանի կորուստներից հետո խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապահներին։ Այդ դեպքերի ժամանակ զոհվեցին լեյտենանտ Յուրի Տեփանոսյանը, գնդապետ Արթուր Վանոյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։
Փաշինյանի` իշխանության գալուց հետո խմբի անդամներին ազատ արձակեցին, սակայն նրանց գործը դեռ ուսումնասիրվում է դատարանում։

Լրահոս
0