Ռազմական ոստիկանություն

Ռազմական ոստիկանության նորանշանակ պետը վարակվել է կորոնավիրուսով

320
(Թարմացված է 13:32 10.08.2020)
Վարակվելու մասին նա իմացել է իր նշանակման օրը, և այդ օրվանից ի վեր Աշոտ Զաքարյանն աշխատանքի չի գնացել։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Ռազմական ոստիկանության նորանշանակ պետ Աշոտ Զաքարյանը վարակվել է կորոնավիրուսով: ArmLur.am-ի հետ զրույցում նա հաստատել է տեղեկությունը։ Այս պահին Աշոտ Զաքարյանը գտնվում է Վանաձորի հիվանդանոցում: Զաքարյանը պատմել է, որ ջերմել է և դրանից հետո է տեղափոխվել հոսպիտալ:

Ուշագրավն այն է, որ վարակվելու մասին նա իմացել է իր նշանակման օրը` օգոստոսի 6–ին, և այդ օրվանից ի վեր Աշոտ Զաքարյանը աշխատանքի չի գնացել, քանի որ մեկուսացած է:

Հիշեցնենք, որ Աշոտ Զաքարյանը Ռազմական ոստիկանության պետ էր նշանակվել օգոստոսի 6-ին: 2015թ–ի մարտի 30-ին նա նշանակվել էր Սիսիանի ռազմական ոստիկանության պետ:

Նախկինում զբաղեցրել է Գյումրու ռազմական ոստիկանության պետի պաշտոնը։ Գնդապետ է:

Ռազմական ոստիկանության ղեկավարի պաշտոնը թափուր էր մնացել 2020 թվականի փետրվարից՝ երկրի զինված ուժերում ոչ մարտական կորուստների մի շարք դեպքերի ֆոնին գերատեսչության նախկին ղեկավար Արթուր Բաղդասարյանի աշխատանքից ազատվելուց հետո:

Կորոնավիրուսի հետևանքով 5 մարդ է մահացել. ամենաերիտասարդը 67 տարեկան է

 

320
թեգերը:
կորոնավիրուս, պետ, Ռազմական ոստիկանություն, Աշոտ Զաքարյան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1510)
Ըստ թեմայի
Ինչու է կորոնավիրուսը տարբեր կերպ դրսևորվում. բացատրում է վարակը հաղթահարած Կարեն Տոնոյանը
Չիկագոյի բժիշկները կորոնավիրուսի նոր ախտանիշ են հայտնաբերել
Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մոտենում է 20 միլիոնին. նոր տվյալներ
Նիկոլ Փաշինյան

Վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ. Փաշինյան

422
(Թարմացված է 09:57 01.10.2020)
Միջազգային հանրությունը հստակ արձանագրել է, որ ադրբեջանա–թուրքական տանդեմը Արցախի ու Հայաստանի դեմ կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ է տարել։

«Վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ։ Միջազգային հանրությունը հստակ արձանագրեց, որ ադրբեջանա–թուրքական տանդեմը Արցախի ու Հայաստանի դեմ կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Վարչապետը նշել է` այսպիսով արցախյան առաջնագիծը դառնում է քաղաքակրթական առաջնագիծ։ Արցախը կռվում է միջազգային ահաբեկչության դեմ, որի թիրախները տարանջատված չեն աշխարհքաղաքական սահմաններով։

«Այդ ահաբեկչությունը հավասարաբար սպառնում է ԱՄՆ-ին ու Իրանին, Ռուսաստանին ու Ֆրանսիային և Արցախը, Հայաստանը, հայ ժողովուրդը կռվում են հանուն գլոբալ անվտանգության»,– եզրափակել է Փաշինյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 84 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 170 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Խաթարված մանկությունն ու աչքերի լույսը․ Արցախի երեխաների տպավորիչ ֆոտոշարքը

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

422
թեգերը:
Թուրքիա, Նիկոլ Փաշինյան, Ադրբեջան, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Ինքնասիրության հարց է. առևտրային ցանցերը հրաժարվում են թուրքական ապրանք վաճառելուց
Այս անգամ զինադադար հաստատելու համար Ռուսաստանը ստիպված է բանակցել Թուրքիայի հետ
ՀՀ–ն քանի՞ միլիարդ է նվիրել Թուրքիային 15 տարում
Световые флаги Армении и Карабаха на Доме Правительства (30 сентября 2020). Еревaн

ԱԺ շենքը «ներկվել» է մեր դրոշների գույներով

53
Այս օրերին, երբ արցախա–ադրբեջանական շփման գոտում թեժ մարտեր են ընթանում, նմանօրինակ նախաձեռնություններն ավելի են ոգևորում մարդկանց։

 

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի շենքն այս գիշեր լուսավորվել է Հայաստանի ու Արցախի դրոշների լուսապատկերներով։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Facebook–ի իր էջում հրապարակել է խորհրդարանի լուսանկարն ու գրել. «Մեր դրոշներն Ազգային ժողովի շենքի վրա»։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 84 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 170 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Խաթարված մանկությունն ու աչքերի լույսը․ Արցախի երեխաների տպավորիչ ֆոտոշարքը

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

53
 Поврежденная машина на улице в Мартакерте во время артобстрелов (29 сентября 2020). Карабах

Մարտակերտը Ադրբեջանի անհաջողության վկայությունն է. Արցախի ՊՆ մամուլի խոսնակ

0
Արցախի պաշտպանության նախարարի խոսնակը վստահեցնում է, որ հակառակորդն անզոր չարությունից է ռմբահարում հայկական բնակավայրերը։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանն այսօր Ստեփանակերտում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ արցախյան ռազմաճակատում իրավիճակը հարաբերական կայուն է, բայց լարված:

«Մենք պարտավոր են հաշվի առնել իրադարձությունների զարգացման բոլոր սցենարներն ու պատրաստ լինել ցանկացած զարգացման»,- ասաց նա:

Մարտակերտում հակառակորդի երեկվա հրետակոծությունը Սարումյանը որակեց իբրև մարտի դաշտում ունեցած անհաջողության վկայություն:

«Երբ նա մարտի դաշտում ունենում է անհաջողություն, իսկ մենք գիտենք, որ Մարտակերտի գրավման մասին լուրը բացարձակ ապատեղեկատվություն է եղել, այնտեղ անգամ մի սանտիմետր նրանց չի հաջողվել առաջ գնալ: Եվ այդ անհաջողության, այսպես ասած, անզոր չարությունից, սկսել է ռմբահարել ռազմական նշանակություն չունեցող թիրախները, այդ թվում՝ Մարտակերտ քաղաքը»,- ասաց Սարումյանը:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 30-ին թշնամին ավիառումբերով ռմբակոծել էր Մարտակերտը, որի հետևանքով երեք մարդ էր զոհել։

0